Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 118
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.08.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.07.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.07.2022
Дата вступления в силу
14.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2022 թվականի

թիվ 118

քաղ. Վիտեբսկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՏԱՐԲԵՐՎՈՂ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՐԳՈՎ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքներից տարբերվող այն ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ կարգով

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի հուլիսի 15-ի

թիվ 118 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված ապրանքներից տարբերվող այն ապրանքների, որոնց առնչությամբ մաքսային գործառնությունները կատարվում են առաջնահերթ կարգով

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր

Դիրքի անվանումը

2304 00 000

Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են սոյայի յուղի զատման ընթացքում

2306

Կոպտոն և այլ կոշտ մնացորդներ, որոնք ստացվում են բուսական կամ մանրէաբանական ծագման ճարպերի կամ յուղերի զատման ընթացքում՝ բացի 2304 կամ 2305 ապրանքային դիրքերում նշվածներից

3505 10

Դեքստրիններ և վերափոխված այլ օսլաներ

3822

Ախտորոշիչ ազդանյութեր

3824 99 550 0

Ճարպերի էմուլսարարներ

 

Ծանոթագրություն. Սույն ցանկի կիրառման նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան