Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 69
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
28.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 69

քաղ. Մոսկվա

 

«2021 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով 2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տեղեկատվությունը՝ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 24-րդ կետի 5-րդ ենթակետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 175-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« » ի 2022 թվականի

թիվ

քաղ.

 
2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին
 

Ի գիտություն ընդունելով 2021 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու մոնիթորինգի վերաբերյալ ամենամյա հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատումն անցկացնելու ընթացակարգի կատարելագործման և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության գնահատման մեխանիզմի ներդրման աշխատանքները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների II բաժնի 9.1.6 և 9.1.15 ենթակետերի իրագործման շրջանակներում։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան