Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 56
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
28.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 56

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի արդյունքների մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կարգադրության նախագծին (կից ներկայացվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և գործող նորմատիվ իրավական բազայի վերլուծությունը, մինչև 2022 թվականի վերջ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների հետ համատեղ փոփոխություններ և լրացումներ կատարել Միության ներքին շուկայում` խոչընդոտներն որպես արգելքներ, բացառումներ ու սահմանափակումներ տարանջատելու և արգելքները վերացված ճանաչելու մեթոդաբանության մեջ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«      »           ի 20    թվականի

թիվ

քաղ. 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների կողմից Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված աշխատանքի ընթացքի մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվությունը՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝

Միության անդամ պետությունների հետ համատեղ շարունակել Միության ներքին շուկայում արգելքների վերացմանն ուղղված աշխատանքը

յուրաքանչյուր տարի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին զեկուցել նշված աշխատանքի արդյունքների մասին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: