Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 45
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
05.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
05.04.2022
Дата вступления в силу
25.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2022 թվականի

թիվ 45

քաղ. Բիշքեկ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 877 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) անվավոր տրանսպորտային միջոցների անխափան արտադրությունն ապահովելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների կայունությունը բարձրացնելու միջոցների ցանկի 2.10 կետն իրականացնելու նպատակով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի թիվ 12 կարգադրությամբ հաստատված՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. ««Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու վերաբերյալ» Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2.6 ենթակետով՝

«3.2.6. Տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցները շրջանառության մեջ դնելն ու շահագործման մեջ գտնվելը թույլատրվում են դրանց անվտանգության ապահովման պայմանով և միայն Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքում, որտեղ այդ տրանսպորտային միջոցներն արտադրվել են` բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված դեպքի: Այդպիսի տրանսպորտային միջոցների նկատմամբ Տեխնիկական կանոնակարգով նախատեսված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի ձևակերպումն արգելվում է:

Արգելվում է տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի երկրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների տիրապետման, օգտագործման, տնօրինման իրավունքների իրականացումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում, բացառությամբ այն անդամ պետության տարածքի, որտեղ արտադրվել են այդ տրանսպորտային միջոցները, եթե մյուս անդամ պետությունների օրենսդրությամբ այդ տրանսպորտային միջոցների նկատմամբ այլ բան սահմանված չէ:»,

բ) սույն որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«Մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը թույլատրվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում արտադրված առանձին անվավոր տրանսպորտային միջոցների նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը և կիրառումը, ինչպես նաև այդպիսի տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման անցկացումն անդամ պետությունների կառավարությունների նորմատիվ իրավական ակտերին համապատասխան կամ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

2. Տեղեկատվությունն առ այն, որ անվավոր տրանսպորտային միջոցը շրջանառության մեջ է բաց թողնվում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 877 որոշմամբ ընդունված՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան, և այն անդամ պետության (անդամ պետությունների) անվանումը, որի (որոնց) տարածքում այն կարող է շրջանառվել, նշվում է այդպիսի տրանսպորտային միջոցի գրանցման վկայականում:

3. Խնդրել անդամ պետությունների կառավարություններին ապահովել՝

«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի I բաժնի 1-ին կետի երկրորդ պարբերությանը համապատասխան արտադրված անվավոր տրանսպորտային միջոցների գրանցամատյանների ձևավորումն ու վարումը (նշելով դրանց նույնականացման համարները, մակնիշը և առևտրային անվանումները).

սույն կետի երկրորդ պարբերության մեջ նշված տրանսպորտային միջոցների արտահանումը (այդ թվում՝ ժամանակավոր) այլ անդամ պետությունների տարածքներ չթույլատրելը, եթե անդամ պետությունների միջև այլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել (այդ թվում՝ երկկողմ ձևաչափով):

4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: