Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 53
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
28.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող փորձաքննության ակտերի գործողության ժամկետը երկարաձգվում է մեկ տարով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 53 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումների մեջ կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում՝

ա) 9-րդ կետի երրորդ պարբերության մեջ «1 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «2 տարվա ընթացքում» բառերով.

բ) նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝

V բաժնում «8427-ից, 8436-ից՝ Փայտեղենի բեռնիչներ» դիրքում՝

առաջին սյունակի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8427 20 190-ից` Փայտեղենի բեռնիչներ՝ ճակատային (ծնոտային, գրեյֆերային) և մանիպուլյատորային տիպի

8436 80 100 9 Մեքենաներ և սարքավորումներ անտառատնտեսության համար՝ այլ»,

երկրորդ սյունակում՝

վեցերորդ պարբերությունը լրացնել «(կառուցվածքում առկայության դեպքում)» բառերով,

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«անդամ պետությունների տարածքներում արտադրվող անտառային բերքահավաքման սարքավորման և (կամ) գերանների հրիչի արտադրություն կամ օգտագործում (կառուցվածքում առկայության դեպքում),

անդամ պետությունների տարածքում արտադրվող հիդրոմանիպուլյատորների արտադրություն կամ օգտագործում (կառուցվածքում առկայության դեպքում),

անդամ պետությունների տարածքում արտադրվող քարշակման կալիչների արտադրություն կամ օգտագործում (կառուցվածքում առկայության դեպքում),

VIII բաժնում «3209 10 000-ից՝ Նյութեր լաքաներկային՝ակրիլային կամ վինիլային պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում» առաջին սյունակը լրացնել «3907-ից Ջերմապլաստիկա ավտոմոբիլային ճանապարհների հորիզոնական գծանշման համար»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 145 որոշման 2-րդ կետում «31-ը դեկտեմբերի 2022 թվականի» բառերը փոխարինել «30-ը հունիսի 2023 թվականի» բառերով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան