ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2022 թվականի |
թիվ 19 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՊԱՐԵՆԻ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱՄՈԴԱԼ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱԳՐՈԷՔՍՊՐԵՍ» ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
1. Աջակցել արագացված երկաթուղային և բազմամոդալ փոխադրումների իրականացման համար «Եվրասիական ագրոէքսպրես» համատեղ ծրագրի իրագործման վերաբերյալ (այսուհետ՝ համատեղ ծրագիր) Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) նախաձեռնությանը՝ անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի կանոնավոր փոխադարձ մատակարարումները, ինչպես նաև ասիական և եվրոպական ուղղություններով արտահանման համար մատակարարումները զարգացնելու նպատակով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ անդամ պետությունների գործադիր իշխանության լիազորված մարմինների և համատեղ ծրագրի մասնակիցների հետ համատեղ ձևավորել աշխատանքային խումբ՝ համատեղ ծրագրի իրագործմանն աջակցելու նպատակով։
3. Աշխատանքային խմբին՝
մշակել 2022 թվականի II եռամսյակում համատեղ ծրագրի իրականացման հիմնական սկզբունքները և միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»), որոնք ներառում են անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ մատակարարումների և արտահանման ավելացմանը (ճարպայուղային, կաթնամթերքի, մսամթերքի, պտուղբանջարեղենային, պատրաստի սննդամթերքի և այլ արտադրանքի), նպատակային արտահանման շուկաներում անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի իրացման համար աջակցության ցուցաբերմանը, արտահանման շուկաներում անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հասանելիության արգելքների հանմանն ուղղված միջոցառումներ.
մշակել «Եվրասիական Ագրոլոգիստիկա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից համատեղ ծրագրի տնօրինության (համակարգողի) գործառույթների իրականացման կարգն ու պայմանները.
մշակել համատեղ ծրագրին կազմակերպությունների միանալու, այդ թվում՝ «Եվրասիական Ագրոլոգիստիկա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունում նրանց մասնակցության հարցը՝ ոչ խտրական հասանելիության պայմաններով։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ 2023 թվականի I եռամսյակում Եվրասիական միջպետական խորհրդին զեկուցել համատեղ ծրագրի իրագործման ընթացքի մասին։
5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|