ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 նոյեմբերի 2022 թվականի |
թիվ 185 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող այն ոլորտների տեղեկագիրքը, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան (այսուհետ՝ տեղեկագիրք)։
2. Տեղեկագիրքը ներառել Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ռեսուրսների կազմում։
3. Սահմանել, որ տեղեկագիրքը կիրառվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝ |
Վ. Նազարենկո |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 185 որոշմամբ |
ՏԵՂԵԿԱԳԻՐՔ
այն ոլորտների, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան
I. Մանրամասնեցված տեղեկությունները տեղեկագրքից
Ոլորտի ծածկագիրը |
Ոլորտի անվանումը |
1000 |
Բոլոր ոլորտները |
0010 |
Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում |
0020 |
Մաքսային կարգավորում |
0030 |
Տեխնիկական կանոնակարգում |
0040 |
Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ |
0041 |
Սանիտարական միջոցառումներ |
0042 |
Անասնաբուժասանիտարական միջոցառումներ |
0043 |
Կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ |
0050 |
Ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում ու բաշխում |
0060 |
Երրորդ երկրների նկատմամբ առևտրային ռեժիմների սահմանում |
0070 |
Արտաքին ու փոխադարձ առևտրի վիճակագրություն |
0080 |
Մակրոտնտեսական քաղաքականություն |
0090 |
Մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում |
0100 |
Արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաներ |
0110 |
Էներգետիկ քաղաքականություն |
0120 |
Բնական մենաշնորհներ |
0130 |
Պետական և (կամ) մունիցիպալ գնումներ |
0140 |
Ծառայությունների փոխադարձ առևտուր և ներդրումներ |
0150 |
Տրանսպորտ ու փոխադրումներ |
0160 |
Արժութային քաղաքականություն |
0170 |
Մտավոր սեփականություն |
0180 |
Աշխատանքային միգրացիա |
0190 |
Ֆինանսական շուկաներ |
0191 |
Բանկային ոլորտ |
0192 |
Ապահովագրական ոլորտ |
0193 |
Արժութային շուկա |
0194 |
Արժեթղթերի շուկա |
0200 |
Արդյունաբերական քաղաքականություն |
0210 |
Ագրոարդյունաբերական համալիր |
0211 |
Գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառություն |
0214 |
Տոհմային արտադրանքի արտադրություն |
0215 |
Տոհմային արտադրանքի շրջանառություն |
0220 |
Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ և տեղեկատվական փոխգործակցություն |
0230 |
Սպառողների իրավունքների պաշտպանություն |
0240 |
Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն |
0241 |
Դեղամիջոցների շրջանառություն |
0242 |
Բժշկական արտադրատեսակների շրջանառություն |
0250 |
Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորում |
0260 |
Իրավական կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների հետագծելիության մեխանիզմի գործունեությունն ապահովելու նպատակով |
0270 |
Իրավական կարգավորում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործունեությունն ապահովելու նպատակով |
0990 |
Այլ ոլորտներ |
II. Տեղեկագրքի անձնագիրը
Համարը՝ ը/կ |
Տարրի նշագիրը |
Նկարագրությունը |
1 |
2 |
3 |
1 |
Ծածկագիրը |
1038 |
2 |
Տիպը |
1՝ տեղեկագիրք |
3 |
Անվանումը |
այն ոլորտների տեղեկագիրքը, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան |
4 |
Հապավումը |
ՊՄԼՏՈՏ |
5 |
Նշագիրը |
ԵՄ 038-2022 (խմբ. 1) |
6 |
Տեղեկագրքի (դասակարգչի) ընդունման (հաստատման) մասին ակտի վավերապայմանները |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոլեմբերի 29-ի թիվ 185 որոշում |
7 |
Տեղեկագիրքը (դասակարգիչը) գործողության մեջ դնելու (կիրառումն սկսելու) ամսաթիվը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 185 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթիվը |
8 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառումը դադարեցնելու մասին ակտի վավերապայմանները |
- |
9 |
Տեղեկագրքի (դասակարգչի) կիրառման ավարտի ամսաթիվը |
- |
10 |
Օպերատորը (օպերատորները) |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով |
11 |
Նշանակությունը |
այն ոլորտների մասին տեղեկությունների համակարգում ու կոդավորում, որոնց շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ |
12 |
Անոտացիան (կիրառության ոլորտը) |
Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և վարման ապահովում՝ նշված համակարգի ռեսուրսների կազմում ներառվող տեղեկագրքերի և դասակարգիչների կիրառման ոլորտների մասին տեղեկություններ տրամադրելիս |
13 |
Առանցքային բառերը |
Եվրասիական տնտեսական միություն, միջազգային պայմանագիր, Եվրասիական տնտեսական միության մարմին, իրավասության ոլորտ, լիազորություններ |
14 |
Այն ոլորտը, որտեղ իրականացվում են Եվրասիական տնտեսական միության մարմինների լիազորությունները |
բոլոր ոլորտները |
15 |
Միջազգային (միջպետական, տարածաշրջանային) դասակարգման կիրառումը |
2՝ տեղեկագիրքը չունի միջազգային (միջպետական, տարածաշրջանային) անալոգներ |
16 |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական տեղեկագրքերի (դասակարգիչների) առկայությունը |
2՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում տեղեկագիրքը չունի անալոգներ |
17 |
Համակարգման (դասակարգման) մեթոդը |
1՝ համակարգման հերթականության մեթոդը |
18 |
Վարման մեթոդիկան |
1՝ տեղեկագրքի վարման կենտրոնացված մեթոդիկա: Տեղեկագրքի արժեքների ավելացումը, փոփոխումը կամ հանումը կատարվում է օպերատորի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտին համապատասխան: Արժեքը հանելու դեպքում տեղեկագրքի գրառումը նշվում է որպես չգործող հանելու օրվանից՝ նշելով տեղեկագրքի գրառման գործողության ավարտը կանոնակարգող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտի մասին տեղեկությունները: Տեղեկագրքի ծածկագրերը եզակի են, տեղեկագրքի ծածկագրերի, այդ թվում՝ չգործող ծածկագրերի կրկնակի օգտագործում չի թույլատրվում |
19 |
Կառուցվածքը |
տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը (դաշտերի կազմը, դրանց արժեքների տիրույթները և ձևավորման կանոնները) բերված է սույն տեղեկագրքի III բաժնում |
20 |
Տվյալների գաղտնիության աստիճանը |
տեղեկագրքի տեղեկությունները համարվում են բաց հասանելիությամբ տեղեկատվություն |
21 |
Վերանայման սահմանված պարբերականությունը |
սահմանված չէ |
22 |
Փոփոխությունները |
- |
23 |
Հղում՝ տեղեկագրքից (դասակարգչից) մանրամասնեցված տեղեկություններին |
տեղեկագրքից մանրամասնեցված տեղեկությունները բերված են սույն տեղեկագրքի I բաժնում |
24 |
Տեղեկագրքից (դասակարգչից) տեղեկությունները ներկայացնելու եղանակը |
Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալում հրապարակում |
III. Տեղեկագրքի կառուցվածքի նկարագրությունը
1. Սույն բաժնով սահմանվում են տեղեկագրքի կառուցվածքն ու վավերապայմանների կազմը, այդ թվում՝ վավերապայմանների արժեքների տիրույթները և դրանց ձևավորման կանոնները։
2. Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը բերված են աղյուսակում, որտեղ ձևավորվում են հետևյալ դաշտերը (սյունակները)՝
«վավերապայմանի անվանում»՝ վավերապայմանի հերթական համարը և ընդունված կամ պաշտոնական բառային նշագիրը.
«վավերապայմանի արժեքի տիրույթ»՝ վավերապայմանի իմաստը (իմաստաբանական նշանակությունը) պարզաբանող տեքստը.
«վավերապայմանի արժեքի ձևավորման կանոններ»՝ վավերապայմանի նշանակությունը հստակեցնող և դրա ձևավորման (լրացման) կանոնները սահմանող տեքստը կամ վավերապայմանի հնարավոր արժեքների բառային նկարագրությունը.
«բազմ.»՝ վավերապայմանի բազմաքանակությունը (վավերապայմանի պարտադիր (կամընտրական) լինելը և հնարավոր կրկնությունների քանակը):
3. Փոխանցվող տվյալների վավերապայմանների բազմաքանակությունը նշելու համար օգտագործվում են հետևյալ նշագրերը՝
1՝ վավերապայմանը պարտադիր է, կրկնություններ չեն թույլատրվում.
n՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի n անգամ (n > 1).
1..*՝ տարրը պարտադիր է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
n*՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ (n > 1)․
n..m՝ վավերապայմանը պարտադիր է, պետք է կրկնվի ոչ պակաս, քան n անգամ, և ոչ ավելի, քան m անգամ (n > 1, m > n).
0..1՝ վավերապայմանը կամընտրական է, կրկնություններ չեն թույլատրվում.
0..*՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել առանց սահմանափակումների.
0..m՝ վավերապայմանը կամընտրական է, կարող է կրկնվել ոչ ավելի, քան m անգամ (m > 1):
Աղյուսակ
Տեղեկագրքի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. |
1. Այն ոլորտը, որի շրջանակներում Եվրասիական տնտեսական միության մարմիններին տրամադրվել են լիազորություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրերին համապատասխան |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* |
1.1. Ոլորտի ծածկագիրը |
պայմանանշանների տողը։ Ձևանմուշը՝ \d{4} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է սերիական-հերթական մեթոդով |
1 |
1.2. Ոլորտի անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 250 |
անվանումը ձևավորվում է ռուսերեն տեքստի տեսքով |
1 |
1.3. Տեղեկություններ տեղեկագրքի (դասակարգչի) գրառման մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.3.1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության մեկնարկի ամսաթվին կամ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 |
1.3.2. Տեղեկություններ գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 |
1.3.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.3.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
1.3.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 |
1.3.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 |
1.3.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 |
1.3.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազագույն երկարությունը՝ 1. Առավելագույն երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 |
1.3.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ԳՕՍՏ-ԻՍՕ 8601-2001-ին համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|