Գլխավոր տեղեկություն
Номер
N 1340-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.02/80(1169) Հոդ.1054
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.11.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.11.2015
Дата вступления в силу
12.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2015 թվականի N 1340-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԹՂԹԱՅԻՆ ԿՐԻՉՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՅԼ ԴԵՊՔ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԳՐԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՕՐԻՆԱԿ ՉԻ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ
(վերնագիրը խմբ. 04.05.23 N 686-Ն)

 

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 6-րդ մասին և 82-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 04.05.23 N 686-Ն)

1. Սահմանել, որ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է միայն գրավոր եղանակով՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող ապրանքների համար:

2. Սահմանել, որ հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում դրա էլեկտրոնային տարբերակը ներկայացնել չի պահանջվում՝

1) այն ապրանքների համար, որոնք տեղափոխվում են հատուկ մաքսային ընթացակարգով.

2) այն դեպքերում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է՝

ա. «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 40-րդ գլխին համապատասխան՝ միջազգային փոստային առաքումներով փոխադրումների դեպքում,

բ. Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 42-րդ գլխին համապատասխան` դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունների, երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում տեղակայված այլ կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների պաշտոնական օգտագործման համար նախատեսված ապրանքների, ինչպես նաև երրորդ կողմի հետ անդամ պետությունների միջազգային պայմանագրերին և անդամ պետությունների միջև միջազգային պայմանագրերին համապատասխան արտոնություններից և (կամ) անձեռնմխելիություններից օգտվող ֆիզիկական անձանց առանձին կատեգորիաների կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում․

գ. որպես մաքսային հայտարարագիր՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի օգտագործման դեպքում,

դ. ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման դեպքում:

(2-րդ կետը փոփ., խմբ. 04.05.23 N 686-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. նոյեմբերի 23

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2024, N 1720-Ն ---------
04.05.2023, N 686-Ն 06.05.2023, N 1340-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան