Գլխավոր տեղեկություն
Номер
N 661-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.05.2023
Дата вступления в силу
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 661-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 916-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԵՌԱԲԼՈՒՐ» ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը և դրամական աջակցության չափերը, զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցելու կարգը և չափերը, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տրվող միանվագ դրամական օգնության չափը, վճարման կարգը և պայմանները սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի N 341 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 916-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելվածի 9-րդ կետը «հուղարկավորվածների» բառից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ այլ բան սահմանված չէ» բառերով:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» ՍՊԸ-ի միջև գնման գործընթացի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 18-ին կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով տվյալ տեսակի շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների համար նախատեսված գումարի չափով հատուցվում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների ընտանիքների միջոցներով տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստացված անվանացանկի և չափերի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշմամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատուցման տրամադրումը շահառուներին։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի հուլիսի 12-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան