Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2023 թվականի N 680-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղ. Երևան, Կենտրոն, Խանջյան փողոց 43 շենք, 17 շինություն հասցեում գտնվող, 262,124,005 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 512.75 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչական շենքերը (253.44 քառ. մետր և 259.31 քառ. մետր) և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.403451 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացո (սեփականատերը շենքի զբաղեցրած 0.358718 հա հողամասի նկատմամբ ունի 253/11643 բաժնային սեփականության իրավունք, իսկ 0.044733 հա հողամասի նկատմամբ 259/985 բաժնային սեփականության իրավունք) հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնմանընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
04.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |