ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 8 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 5-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 42-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 25-ի «COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցների իրականացման մասին» թիվ 11 կարգադրության իրականացման նպատակով, նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի պակասուրդը կանխարգելելու համար՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» թիվ 44 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 10-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 8 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշման մեջ կատարվող
1. 31 կետի «բ» ենթակետը լրացնել «ժամանակավոր միջոցներ կիրառելիս համապատասխանության գնահատման ընթացակարգը խախտած սերտիֆիկացման մարմինների նկատմամբ» բառերով։
2. 32 կետի առաջին պարբերության մեջ «12 ամիս» բառերը փոխարինել «24 ամիս» բառերով։
3. Նշված որոշմամբ հաստատված՝ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածման հետ կապված անբարենպաստ համաճարակաբանական իրավիճակի պայմաններում սերիական թողարկման արտադրանքի սերտիֆիկացման ժամանակ կիրառվող ժամանակավոր միջոցների 3-րդ կետի առաջին պարբերությունը «դրա անցկացումն իրականացվում է» բառերից հետո լրացնել «արտադրության վիճակի վերլուծության, այդ թվում՝ հեռավար գնահատման և (կամ) արտադրանքի նմուշների (փորձանմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների միջոցով։» բառերով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: