ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
6 մարտի 2014 թվականի |
թիվ 35 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 005/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ՀԱՎԱՍՏՄԱՆ) ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՄԲ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Այն արտադրանքի ցանկում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 19-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ, կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2-րդ սյունակի 2-րդ կետում «3919-ից» բառերից առաջ լրացնել ՄՄ ԱՏԳ ԱԱ «3917 10» ծածկագիր.
բ) 2-րդ սյունակի 9-րդ կետում «7317 00 610 0-ից», «7317 00 690 0-ից», «7317 00 900 9-ից», «8305 20 000 0-ից» բառերը հանել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|