ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 12 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի2022 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 12 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում կատարվող
1. Նշված կանոնակարգի թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 159-165-րդ կետերով՝
«159. Ապրանքների և (կամ) ապրանքների կատեգորիաների, դեպքերի և (կամ) պայմանների սահմանումը, երբ ապրանքների փոխադրումը, «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան, ենթակա չէ հետագծման՝ նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ։
160. Ավտոմոբիլային և (կամ) երկաթուղային տեսակի տրանսպորտով փոխադրվող հետագծման օբյեկտների սահմանումը՝ «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան (այսուհետ՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիր)։
161. Այլ խնդիրների սահմանումը, որոնք լուծելիս կարող են կիրառվել Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի դրույթները։
162. Էլեկտրոնային և (կամ) այլ փաստաթղթերից տեղեկությունների կազմի սահմանումը՝ Նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան։
163. Այլ էլեկտրոնային փաստաթղթերի (տեղեկությունների) սահմանումը, որոնք կոնկրետ փոխադրումը հետագծելու ժամանակահատվածում պետք է պարունակեն նավիգացիոն կապարակնիք՝ կախված կիրառման նպատակներից և տրանսպորտի տեսակից։
164. Նավիգացիոն կապարակնիքում պարունակվող տեղեկատվության պաշտպանության միասնական միջոցների սահմանումը:
165. Անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար կիրառվող նավիգացիոն կապարակնիքներին ներկայացվող պահանջների սահմանումը։»։
2. Նշված կանոնակարգի թիվ 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-49-րդ կետերով՝
«46. Հետագծման օբյեկտին նավիգացիոն կապարակնիքների անհրաժեշտ քանակով ապահովման համար պատասխանատու անձանց սահմանումը։
47. Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքները դնելու և հանելու տեղերի, նավիգացիոն կապարակնիքները դնող (հանող) և դնելուն (հանելուն) ներկա անձանց, Միության մաքսային տարածքում նավիգացիոն կապարակնիքներ դնելուն (հանելուն) առնչվող գործողությունների և դրանց կատարման կարգի՝ ներառյալ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման, այդպիսի փաստաթղթերի (տեղեկությունների) պահպանման կարգի, նախկինում գրառված տեղեկատվությունը վերացնելու (ջնջելու) կարգի, ինչպես նաև այն դեպքերի սահմանումը, երբ դա սահմանվում է անդամ պետությունների օրենսդրությամբ։
48. Հսկող մարմինների ու ազգային օպերատորների՝ նավիգացիոն կապարակնիքի ակտիվացման ու ապաակտիվացման համար անհրաժեշտ գործողությունների և դրանց կատարման կարգի սահմանումն այն դեպքում, երբ անդամ պետությունների տարածքներով փոխադրումների հետագծման համար օգտագործվում է այլ անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքը՝ այն անդամ պետության նավիգացիոն կապարակնիքի փոխարեն, որի տարածքում սկսվում է այդպիսի փոխադրման հետագծումը։
49. Անդամ պետությունների տարածքներով ընթացքի (փոխադրման) ժամանակ ծագած՝ արտակարգ իրավիճակներին դասվող դեպքերի սահմանումը։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: