Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 57
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.08.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
20.07.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
20.07.2012
Дата вступления в силу
20.08.2012

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 հուլիսի 2012 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

«ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 028/2012) (կցվում է)։

2. Սահմանել, որ «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից՝ բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

     

Ս. Ռումաս

Կ. Կելիմբետով

Ի. Շուվալով

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 20-ի թիվ 57 որոշմամբ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՄՄ ՏԿ 028/2012

 

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին

 

Բովանդակություն

 

Նախաբան

Հոդված 1. Կիրառման ոլորտը

Հոդված 2. Սահմանումները

Հոդված 3. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների շուկայում շրջանառության կանոնները

Հոդված 4. Պայթուցիկ նյութերի մակնշումը

Հոդված 5. Անվտանգությանը ներկայացվող պահանջները

Հոդված 6. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվության ձևակերպման կարգը

Հոդված 7. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համապատասխանության հավաստումը

Հոդված 8. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի մակնշումը՝ շրջանառության միասնական նշանով

Հոդված 9. Պաշտպանության մասով վերապահում

Հավելված 1, 2, 3, 4, 5, 6

 

ՆԱԽԱԲԱՆ

 

1. Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ Տեխնիկական կանոնակարգ) մշակվել է «Բելառուսի Հանրապետությունում, Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կարգավորման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրին համապատասխան:

2. Սույն Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են Մաքսային միության միասնական մաքսային տարածքում պայթուցիկ նյութերին և դրանց հիմքով արտադրատեսակներին, ինչպես նաև դրանց հետ կապված՝ պատրաստման, կիրառման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման) գործընթացներին ներկայացվող անհրաժեշտ պահանջները։

3. Սույն Տեխնիկական կանոնակարգն ընդունվել է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։

4. Սույն Տեխնիկական կանոնակարգի դրույթները ենթակա են պարտադիր կատարման պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշակման, պատրաստման, պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), կիրառման ժամանակ։

5. Եթե պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների նկատմամբ ընդունվել են պայթուցիկ նյութերի կամ դրանց հիմքով արտադրատեսակներին ներկայացվող պահանջներ սահմանող Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգեր, ապա պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պետք է համապատասխանեն Մաքսային միության այդ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրանց վրա։

 

Հոդված 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է՝

ա) պայթյունի էներգիան արդյունաբերական նպատակներով օգտագործելու համար մշակվող (նախագծվող) և պատրաստվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների վրա,

բ) պայթուցիկ նյութերի վրա, որոնք անմիջականորեն չեն կիրառվում արդյունաբերական նպատակներով պայթյունի էներգիան օգտագործելու համար, այլ օգտագործվում են սույն հոդվածի «ա» ենթակետում նշված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների արտադրության համար՝ բացառությամբ հարուցիչ պայթուցիկ նյութերի,

գ) ջրաէմուլսիոն և ջրահելային պայթուցիկ նյութեր ստանալու համար մշակվող (նախագծվող) և պատրաստվող՝ ամոնիում նիտրատի հիմքով էմուլսիաների և օքսիդային մատրիցների վրա։

2. Սույն Տեխնիկական կանոնակարգի գործողությունը չի տարածվում պաշտպանական արտադրանքին դասվող պայթուցիկների և դրանց հիմքով արտադրատեսակների և հրատեխնիկական արտադրատեսակների վրա։

 

Հոդված 2. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

Պայթուցիկ նյութ՝ խտացված քիմիական նյութ կամ այդպիսի նյութերի խառնուրդ, որը որոշակի պայմաններում արտաքին ներգործությունների ազդեցությունից կարող է արագորեն քիմիապես վերափոխվել(պայթել)՝ անջատելով մեծ քանակությամբ ջերմություն և գազանման արգասիքներ,

պայթուցիկ նյութի հիմքով արտադրատեսակ՝ որոշակի չափեր ունեցող պայթուցիկ նյութի կոմպակտ զանգված՝ պարփակված թաղանթի մեջ կամ առանց դրա, որը նախատեսված է օգտագործման համար այն տեսքով, որ պատրաստված է՝ ինքնուրույն կամ այլ պայթուցիկ նյութերի հետ համակցությամբ,

հարուցիչ միջոցներ՝ պայթուցիկ նյութ պարունակող և դետոնացիա գրգռելու կամ դետոնացիա փոխանցելու և գրգռելու համար նախատեսված արտադրատեսակներ,

պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառում՝ նշված նյութերի կամ արտադրատեսակների անմիջական նպատակային նշանակությամբ նախատեսված աշխատանքների կամ գործողությունների կատարում, ինչպես նաև դրանց կատարմանը նախապատրաստում,

հարուցիչ պայթուցիկ նյութ՝ սկզբնական ամենապարզ ազդակներից (հարված, շփում, տաքացում, կայծային պարպում) հեշտ դետոնացվող բարձր զգայունակ պայթուցիկ նյութ, որը նախատեսված է դետոնացիա գրգռելու կամ այլ պայթուցիկ նյութեր բոցավառելու համար,

պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների, ինչպես նաև պայթուցիկ նյութերի հիմքով արտադրատեսակների փաթեթվածքի մակնշում՝ պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների, ինչպես նաև պայթուցիկ նյութերի հիմքով արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի վրա պայմանական նշաններ, մակագրություններ նշելը,

պայթուցիկ նյութերի մակնշում՝ պայթուցիկ նյութերի պատրաստման ժամանակ դրանց մեջ հատուկ մեթոդներով բացահայտվող մակնշող նյութ (կամ) միկրոկրիչ ներմուծելը,

միկրոկրիչ՝ տեղեկատվություն պարունակող նյութական օբյեկտ, որը թույլ է տալիս նույնականացնել պայթուցիկ նյութը, դրա արտադրողին,

տեխնիկական փաստաթղթեր՝ փաստաթղթեր (կիրառման ձեռնարկ (հրահանգ), տեխնոլոգիական կանոնակարգ, կոնստրուկտորական փաստաթղթեր), որոնց մեջ սահմանվում են պայթուցիկ նյութերին և դրանց հիմքով արտադրատեսակներին ներկայացվող պահանջները,

պայթուցիկ նյութերի փաթեթվածք՝ միջոց կամ միջոցների համալիր, որոնք նախատեսված են պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները վնասվածությունից պաշտպանելու և մթնոլորտային երևույթների ներգործությունը բացառելու համար, պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների՝ շրջակա միջավայր թափանցումը բացառելու համար, նաև որոնք ապահովում են դրանց պահպանման, փոխադրման (տրանսպորտային փոխադրման), կիրառման անվտանգ պայմանները։

 

Հոդված 3. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ են դրվում պայմանով, որ դրանք անցել են սույն Տեխնիկական կանոնակարգին և դրանց վրա տարածվող Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության հավաստման բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայթուցիկ նյութերը պետք է ունենան Մշտական կիրառման թույլտվություն՝ տրված Մաքսային միության անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմիններից մեկի կողմից։

 

Հոդված 4. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ

 

1. Պատրաստվող պայթուցիկ նյութերը պետք է մակնշվեն՝

ա) պայթուցիկ նյութերի հայտնաբերման նպատակով՝ դրանց մեջ տեխնիկական կամ այլ միջոցներով պայթուցիկ նյութերի հեռահար հայտնաբերումն ապահովող մակնշող նյութեր ներմուծելու եղանակով,

բ) պայթուցիկ նյութերի արտադրողին պարզելու նպատակով՝ դրանց մեջ ներմուծելով միկրոկրիչներ, որոնց վրա նշվում են արտադրող երկրի, արտադրանքի, արտադրողի, արտադրված խմբաքանակի և արտադրման ամսաթվի կոդային անվանումները։

Մակնշման ենթակա չեն այն պայթուցիկ նյութերը, որոնց Ցանկը համատեղ կերպով որոշվում է և ստորագրվում է Մաքսային միության անդամ պետությունների արդյունաբերական անվտանգության ոլորտի լիազորված մարմինների կողմից և ունի նույն իրավական ուժը Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում։ Ցանկը տեղադրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում։

2. Մակնշող նյութերը և միկրոկրիչները պետք է՝

ա) ապահովեն դրանց նպատակային նշանակության արդյունավետությունը երաշխիքային պահպանման ժամկետի ընթացքում՝ պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների շրջանառության ընթացքում առաջացող ներգործությունների ազդեցության ներքո,

բ) ապահովեն միկրոկրիչների վրա նշված տեղեկությունները ստանալու հնարավորությունը՝ տասը գրամ և ավելի քաշով՝ պայթուցիկ նյութի պատրաստված խմբաքանակի ցանկացած մասի վերաբերյալ,

գ) բացառեն պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների սպառողական հատկությունների վրա բացասական ազդեցությունը։

Միկրոկրիչները պետք է պաշտպանված լինեն կեղծումից և ապահովեն տեղեկությունները միանշանակ կերպով կարդալու հնարավորությունը։

3. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների փաթեթվածքի մականշվածքի մեջ պետք է ներառված լինեն՝

պայթուցիկ նյութի կամ արտադրատեսակի անվանումը (պայմանական նշանը),

արտադրող ձեռնարկության (մատակարարի և (կամ) ներմուծողի) անվանումը, ինչպես նաև ապրանքային նշանը (դրա առկայության դեպքում) և նրանց իրավաբանական հասցեն,

դասակարգման նշագրերը՝ համաձայն սույն Տեխնիկական կանոնակարգի 1-3-րդ հավելվածների,

տրանսպորտային տարայի՝ մեխանիկական ամրության առումով համապատասխանության նշանը,

տեղեկություններ՝ մականշվածքի մասին (մակնշող նյութ և (կամ) միկրոկրիչ),

այն տեխնիկական պայմանների և ստանդարտների նշագիրը, որոնց համապատասխան պատրաստվել է արտադրանքը, եթե այդ ստանդարտները կիրառվել են,

պահպանման երաշխիքային ժամկետը,

տեղեկություններ՝ արտադրանքի՝ սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման մասին։

4. Պայթուցիկ նյութերի հիմքով արտադրատեսակների վրա թույլատրվում է նշել սույն հոդվածով նախատեսված պահանջների իմաստը չփոփոխող լրացուցիչ տեղեկություններ։

5. Մականշվածքը պետք է լինի հստակ, ընթեռնելի, կայուն զանազան այնպիսի ներգործությունների (խոնավության, լույսի, աղի, բարձր և ցածր ջերմաստիճանների) նկատմամբ, որոնք կարող են առաջանալ տրանսպորտային փոխադրման ընթացքում, ինչպես նաև պահպանվել պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պահմանման երաշխիքային ժամկետի ամբողջ ընթացքում։

 

Հոդված 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների դասակարգումը

1.1. Պայթեցման աշխատանքների ժամանակ կիրառման նպատակներով, կախված կիրառման պայմաններից, սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները ստորաբաժանվում են յոթ դասերի և հատուկ դասի, որը, կախված կիրառման կոնկրետ պայմաններից, ստորաբաժանվում է չորս խմբի։ Պայթուցիկ նյութերի դասերը և խմբերը, ինչպես նաև փամփուշտների (կապոցների) թաղանթների կամ փամփուշտների (կապոցների) թաղանթների և տրանսպորտային տարայի վրա նշվող տարբերիչ շերտի գույնը, կախված պայթուցիկ նյութերի տեսակից և կիրառման պայմաններից, նշված են սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։

1.2. Պայթուցիկ նյութերը, դրանց հիմքով արտադրատեսակները ստորաբաժանվում են վեց ենթադասի՝ կախված դրանց վտանգավորության աստիճանից, և համատեղելիության ութ խմբի, որոնցով սահմանվում են պայթուցիկ նյութերի, դրանց հիմքով արտադրատեսակների համատեղելի համարվող տեսակները.

1-ին դասի պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների ենթադասերը, համատեղելիության խմբերը և դասակարգման ծածկագրերը ներկայացված են սույն Տեխնիկական կանոնակարգի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հավելվածներում։

1.3. Փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման նպատակներով պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները դասվում են Միավորված ազգերի կազմակերպության տիպային կանոններով կանոնակարգվող՝ վտանգավոր բեռների դասակարգման միջազգային սկզբունքների հիման վրա սահմանված դասակարգման 1-ին դասին։

2. Պայթուցիկ նյութերին և դրանց հիմքով արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները

2.1. Արտադրողը պետք է տեխնիկական փաստաթղթեր ձևակերպի պայթուցիկ նյութերի, դրանց հիմքով արտադրատեսակների վերաբերյալ։ Կիրառման ձեռնարկը (հրահանգը) չի ձևակերպվում «բ» ենթակետում նշված պայթուցիկ նյութերի, ինչպես նաև սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված էմուլսիաների և մատրիցների վերաբերյալ։

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերի մեջ պետք է նշված լինեն (պատրաստման, պահպանման, տրանսպորտային փոխադրման (փոխադրման), կիրառման ժամանակ) դրանց անվտանգության վրա ազդող բնութագրերը, փաթեթվածքին և տարրային ներկայացվող պահաջները. պետք է տեղեկություններ ներկայացված լինեն պայթուցիկ նյութի մակնշման մասին, ինչպես նաև պետք է նշված լինեն ցուցանիշները, ըստ որոնց սպառողը մուտքային հսկողություն է իրականացնում։

2.2. Կիրառման ձեռնարկը (հրահանգը) պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները՝

պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվանումը և պայմանական նշագիրը,

նպատակային նշանակությունը և կիրառման ոլորտը,

առաքման կոմպլեկտայնությունը,

պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների սպառողական հատկանիշները որոշող տեխնիկական ցուցանիշները (հսկվող և չհսկվող ցուցանիշներն առանձին-առանձին),

հրեհապայթյունավտանգության և էլեկտրաստատիկ վտանգի ցուցանիշները,

փաթեթվածքի նկարագրությունը և (անհրաժեշտության դեպքում) այն բացելու և կիրառելուց հետո ոչնչացնելու (կամ վերադարձնելու) կարգը,

բեռի վտանգավորության դասի և համատեղելիության խմբի նշումը,

պահեստներում և կիրառման վայրում մեքենայացված գործողությունների կիրառումը՝ մեքենայացման եղանակի նշմամբ,

չօգտագործված պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պահեստ վերադարձնելու կարգը,

անվտանգության ներկայացվող պահանջները պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների հետ վարվելիս (վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները աշխատանքային գոտու օդում, նյութերի՝ մարդու օրգանիզմի վրա ազդեցության բնույթը, վնասակար ազդեցությունից պաշտպանության միջոցառումները և միջոցները, հրդեհաշիջման միջոցները),

պայթուցիկ նյութը կամ դրա հիմքով արտադրատեսակը պայթանցքում կամ հորատանցքում տեղավորելու եղանակը,

հարուցման եղանակը,

պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների՝ սպառողի պահեստում ստացման պահին և պահեստում պահպանման ընթացքում ստուգվող բնութագրերը,

պահպանման պայմանները, պահպանման երաշխիքային ժամկետը, պահպանման երաշխիքային ժամկետը լրանալուց հետո ձեռնարկվող միջոցառումները, ոչնչացման կարգն ու եղանակները,

անձնակազմի որակավորմանը ներկայացվող պահանջները,

վթարային իրավիճակներում անձնակազմի գործելու կարգը,

չպայթած լիցքերի վերացման կարգը։

Արտադրողը պետք է սպառողին տրամադրի պայթուցիկ նյութերի (բացառությամբ «բ» ենթակետում նշված պայթուցիկ նյութերի և սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված էմուլսիաների և մատրիցների) և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառման վերաբերյալ ձեռնարկ (հրահանգ)։

2.3. Պայթուցիկ նյութերի՝ դրանց մշակման ժամանակ անվտանգության գնահատման համար անհրաժեշտ ցուցանիշների ցանկը ներկայացված է սույն Տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում։

2.4. Չի թույլատրվում այն պայթուցիկ նյութերի կիրառումը, որոնց փորձարկումների արդյունքներով հարվածի նկատմամբ զգայունակության ստորին սահմանը 100 մմ-ից պակաս է, իսկ շփման նկատմամբ զգայունակության փորձարկումների ժամանակ ստորին սահմանը պակաս է 200 ՄՊա-ից։

2.5. Ամոնիում նիտրատի էմուլսիան պետք է ունենա խտություն, որը բարձր է այն արժեքից, որի դեպքում այն կարող է դասվել 1-ին դասին վտանգավոր բեռների դասակարգման միջազգային սկզբունքների հիման վրա սահմանված փորձարկման մեթոդներով։

2.6. Պայթուցիկ նյութերի հիմքով արտադրատեսակների տարբեր խմբեր տեխնիկական փաստաթղթերում նախատեսված (պատրաստման, փաթեթավորման, տրանսպորտային փոխադրման, պահպանման, կիրառման) պայմաններում պետք է՝

ա) բացառեն վաղաժամ պայթյունի հնարավորությունը,

բ) հուսալիորեն դետոնացվեն հարուցիչ միջոցներից,

գ) ապահովեն դետոնացիայի փոխանցումը մեկ արտադրատեսակից մյուսին՝ հաշվի առնելով կիրառման ժամանակ դրանց տեղավորման պայմանները,

դ) ապահովեն թաղանթի կամ պատյանի՝ մեխանիկական բեռնվածքների ժամանակ վնասվելը բացառող բավարար ամրությունը,

ե) ապահովեն պահանջվող ջրակայունությունը,

զ) բացառեն պայթյունավտանգ միջավայրի պայթյունի հարուցումը, եթե դրանք մշակված և պատրաստված են դրանում կիրառվելու համար,

է) ապահովեն նորմավորվող բնութագրերի պահպանումը շահագործման ջերմաստիճանների միջակայքում,

ը) ապահովեն նորմավորվող բնութագրերի պահպանումը պահպանման երաշխիքային ժամկետի ընթացքում,

թ) ապահովեն կայունությունը ստատիկ էլեկտրականության նկատմամբ։

2.7 Էլեկտրադետոնատորներին և ալիքատարներին ներկայացվող պահանջները

ա) էլեկտրոդետոնատորները պետք է ունենան հետևյալ բնութագրերը՝

անվտանգ հոսանքի արժեք՝ 0,18 ամպերից ոչ պակաս,

երկարատև բոցավառող հոսանք՝ 0,22 ամպերից ոչ պակաս,

բոցավառման անվտանգ ազդակ՝ ոչ պակաս 0,6 ամպեր Ա2.մվ-ից․

բ) հարուցման ոչ էլեկտրական համակարգերի ալիքատարները (հարվածային խողովակները) չպետք է հարուցեն դետոնացիա՝ դրանց շփվող պայթուցիկ նյութերի և հարուցիչ այլ միջոցների կողային մակերևույթի միջոցով։

2.8. Արտադրողը տեխնիկական փաստաթղթերում նախատեսված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների ցուցանիշների համար պետք է նշի հսկողության մեթոդները։

3. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պատրաստման ժամանակ անվտանգությանը ներկայացվող պահանջները

3.1. Պայթուցիկ նյութերը (բացառությամբ «բ» ենթակետում նշված պայթուցիկ նյութերի և սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված էմուլսիաների և մատրիցների) և դրանց հիմքով արտադրատեսակները կարող են պատրաստվել Մաքսային միության անդամ-պետության՝ արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմիններից մեկի կողմից տրված Մշտական կիրառման թույլտվության առկայության դեպքում։

3.2. Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պետք է օժտված լինեն այնպիսի տեխնիկական բնութագրերով, որոնց ներկայացվող պահանջները սահմանված են սույն Տեխնիկական կանոնակարգով՝ դրանց առավելագույն հնարավոր աստիճանի անվտանգությունը երաշխավորելու համար։

3.3. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պատրաստումը պետք է իրականացվի տեխնիկական փաստաթղթերին և սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան։

3.4. Տեխնոլոգիական կանոնակարգում պետք է նախատեսված լինեն ցուցանիշներ, որոնց ստուգումն անհրաժեշտ է պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պատրաստման համար օգտագործվող բաղադրիչների և հումքի մուտքային հսկողության ժամանակ։

3.5. Թողարկվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների նորմավորվող բնութագրերի վրա ազդող տեխնոլոգիական գործընթացների պարամետրերը պետք է նշված լինեն տեխնոլոգիական փաստաթղթերում, կոնստրուկտորական փաստաթղթերում՝ դրանց բնութագրերի վերարտադրելիությունն ապահովող ճշգրտությամբ։

3.6. Պատրաստվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների նորմավորվող բնութագրերի վրա ազդող տեխնոլոգիական գործընթացների պարամետրերը պետք է փաստաթղթավորվեն դրանց պատրաստման ժամանակ։ Փաստաթղթավորված գրառումների պահպանման ժամկետը չպետք է պակաս լինի պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պահպանման երաշխիքային ժամկետից։

3.7. Պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ արտադրողը պարտավոր է կատարել այդ պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների վերաբերյալ տեխնիկական փաստաթղթերով նախատեսված անհրաժեշտ փորձարկումները (չափումները)։

3.8. Տեխնոլոգիական գործընթացների կազմակերպման մեջ պետք է բացառվի պատրաստի պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մեջ այն նյութերի կամ առարկաների թափանցումը, որոնք ազդում են դրանց հատկանիշների և փոխադրման (տրանսպորտային փոխադրման), պահպանման, կիրառման ժամանակ դրանց անվտանգության վրա, ինչպես նաև պետք է բացառվի խոտանված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների, արտադրական թափոնների՝ պատրաստի պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների հետ խառնվելու հնարավորությունը։

4. Փաթեթվածքին ներկայացվող պահանջները

Փաթեթվածքը պետք է լինի ամուր, ամբողջությամբ բացառի պայթուցիկ նյութերի արտահոսքը կամ թափումը կամ արտադրատեսակների դուրս ընկնելը, ապահովի դրանց պահպանվածությունը և անվտանգությունը տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ բոլոր կլիմայական պայմաններում, այդ թվում բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ինչպես նաև պահպանման ժամանակ։

5. Անվտանգությանը ներկայացվող պահանջները պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառման ժամանակ

5.1. Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պետք է սպառողի կողմից ենթարկվեն փորձարկումների՝ տեխնիկական փաստաթղթերի ցուցանիշներին համապատասխան պահպանման և կիրառման ժամանակ անվտանգությունը որոշելու նպատակներով՝

ա) արտադրողից ստացման ժամանակ (մուտքային հսկողություն),

բ) լավորակության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում (արտաքին զննման արդյունքում կամ պայթեցման աշխատանքների անբավարար արդյունքների դեպքում (թերի պայթյուններ, չպայթած լիցքեր)),

գ) մինչ պահպանման երաշխիքային ժամկետի լրանալը։

Փորձարկումների արդյունքները պետք է ձևակերպվեն ակտով՝ փորձարկումների գրանցման մատյանում հետագա գրառմամբ։

5.2. Լրացած պահպանման երաշխիքային ժամկետով պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառումը և պահպանումն առանց տեխնիկական փաստաթղթերով նախատեսված փորձարկումների չի թույլատրվում։

6. Անվտանգությանը ներկայացվող պահանջները պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների փոխադրման (տրանսպորտային փոխադրման) ժամանակ

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) պետք է իրականացվի Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում գործող վտանգավոր բեռների փոխադրման նորմերին և կանոններին համապատասխան։

7. Անվտանգությանը ներկայացվող պահանջները պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների պահպանման ժամանակ

7.1. Պահպանման պայմանները պետք է բացառեն շրջակա միջավայրի ազդեցությունը պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների բնութագրերի վրա և համապատասխանեն նորմատիվ և (կամ) տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում՝ կիրառման վերաբերյալ ձեռնարկի (հրահանգի) պահանջներին։

7.2. Պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները պահեստներում պետք է տեղաբաշխված լինեն՝ պահպանման ժամանակ դրանց համատեղելիությունը հաշվի առնելով։

7.3. Ոչ պիտանի դարձած և խոտանված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների ժամանակավոր պահպանումը պահեստներում պետք է իրականացվի միայն հատուկ հատկացված տեղում՝ նշված «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽՈՏԱՆ» նախազգուշացնող մակագրությամբ։ Ոչ պիտանի դարձած և խոտանված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների փաթեթվածքի վրա ամրացվում է ցուցանակ՝ համանման մակագրությամբ, և (կամ) համանման մակագրությունը նշվում է փաթեթվածքի վրա։

7.4. Փորձարկումների արդյունքում ստացված ցուցանիշները տեխնիկական փաստաթղթերում նշված ցուցանիշներին չհամապատասխանելու դեպքում պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառումը չի թույլատրվում, և դրանք պետք է ոչնչացվեն հնարավոր նվազագույն ժամկետներում։

 

Հոդված 6. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված նոր պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար պետք է ձևակերպվի Մաքսային միության անդամ-պետության արդյունաբերական ոլորտի լիազորված մարմիններից մեկի կողմից տրված Մշտական կիրառման թույլտվություն (այսուհետ՝ Թույլտվություն)։

2. Թույլտվությունը ստանալու համար դիմումատուն Մաքսային միության անդամ պետության արդյունաբերական ոլորտի լիազորված մարմին է ներկայացնում դիմում, որին կցվում են փորձնական խմբաքանակի ընդունման փորձարկումների մասին ակտը և արդյունաբերական անվտանգության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը։

3. Նոր պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների թույլտվությունը տրվում է Մաքսային միության անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմնի կողմից՝ Մաքսային միության անդամ պետության ազգային օրենսդրությանը համապատասխան արտադրական պայմաններում հսկիչ և ընդունման փորձարկումներ անցկացնելուց հետո։

4. Փորձարկումների հանձնախմբի կազմում պետք է ներառված լինեն արտադրողի, մշակողի ներկայացուցիչներ, այն կազմակերպության ներկայացուցիչները, որում անց են կացվում փորձաքննությունները, փորձագիտական կազմակերպության, Մաքսային միության անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմնի, այլ մարմինների ներկայացուցիչները (համաձայնեցմամբ)։

5. Պայթուցիկ նյութերի՝ ընդունման փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փորձնական խմբաքանակների զանգվածը ներկայացված է սույն Տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում։

Սույն Տեխնիկական կանոնակարգի 1-ին Հավելվածում նշված պայթուցիկ նյութերի հատուկ դասի համար մշակողը սահմանում է պայթախոռոչաստեղծման և պայթեցման աշխատանքների համար պայթուցիկ նյութերի փորձնական խմբաքանակի զանգվածը, հարուցիչ միջոցների, լիցքերի և լիցքերի լրակազմերի քանակը՝ փորձագիտական կազմակերպության և Մաքսային միության անդամ պետության արդյունաբերական անվտանգության ոլորտում լիազորված մարմնի հետ համաձայնեցված փորձարկումների ծրագրում և մեթոդաբանությունում։

6. Թույլտվությունը տրվում է ըստ ձևի՝ համաձայն սույն Տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածի, և ունի նույն ուժը Մաքսային միության անդամ պետությունների տարածքներում։

 

Հոդված 7. ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄՔՈՎ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՈՒՄԸ

 

1. Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները ենթակա են սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման։

Սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման ձևով։

2. Սեփական կարիքների համար պատրաստվող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համար համապատասխանության հավաստում չի պահանջվում։

3. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների սերտիֆիկացումն իրականացվում է 3с, 7с, 8с և 9с սխեմաներով՝ համաձայն Մաքսային միության Հանձնաժողովի 2011թվականի ապրիլի 7-ի թիվ 621 Որոշմամբ հաստատված << Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերում համապատասխանության գնահատման (հավաստման) տիպային սխեմաների կիրառման կարգի մասին>> հիմնադրույթին համապատասխան։

4. Սերտիֆիկացման ժամանակ որպես դիմումատու կարող է հանդես գալ Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձ կամ օտարերկրյա արտադրողի գործառույթներ իրականացնող անձ։

Սերտիֆիկացումն իրականացվում է Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառված սերտիֆիկացման (համապատասխանության գնահատման (հավաստման)) հավատարմագրված մարմինների կողմից։

Համապատասխանության հավաստման նպատակով փորձարկումներն անցկացնում են փորձարկման հավատարմագրված լաբորատորիաները (կենտրոնները), որոնք ընդգրկված են Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստր:

Սույն հոդվածի 33-րդ կետում նշված սերտիֆիկացման սխեմաներով նախատեսված ստուգումների դրական արդյունքների դեպքում սերտիֆիկացման մարմինը ձևակերպում է համապատասխանության հավաստագիրը և այն հանձնում է դիմումատուին։

Համապատասխանության հավաստագրի գործողության ժամկետը սահմանվում է՝ կախված պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների տեսակից և նպատակային նշանակությունից, սերտիֆիկացման ընտրված սխեմայից, պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների թողարկման համար նախատեսվող ժամկետից, սակայն ոչ ավելի, քան 3 տարի։

 

Հոդված 8. ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱԿՆՇՈՒՄԸ՝ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ

 

1. Համաձայն Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի՝ համապատասխանության գնահատման (հավաստման) ընթացակարգն անցած և Թույլտվություն ունեցող պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները, որոնք համապատասխանում են սույն Տեխնիկական կանոնակարգի, ինչպես նաև դրանց վրա տարածվող Մաքսային միության այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, պետք է ունենան Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։

2. Մաքսային միության անդամ-պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումն իրականացվում է նախքան Մաքսային միության անդամ պետությունների միասնական մաքսային տարածքում պայթուցիկ նյութերը և դրանց հիմքով արտադրատեսակները շրջանառության մեջ դնելը։

3. Մաքսային միության անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը նշվում է պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների սպառողական փաթեթվածքի (տարայի) վրա պահպանման երաշխիքային ժամկետի ընթացքում դրա պատկերի հստակությունն ապահովող ցանկացած եղանակով՝ բացառությամբ կիրառման վայրերում պատրաստվող և փաթեթվածք չունեցող պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների։

 

Հոդված 9. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ՎԵՐԱՊԱՀՈՒՄ

 

Մաքսային միության անդամ պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ Մաքսային միության սույն Տեխնիկական կանոնակարգի՝ անվտանգությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող կամ առանց համապատասխանության գնահատման (հավաստման) փաստաթղթի կամ առանց Մաքսային միության անդամ պետությունների շուկայում շրջանառության միասնական նշանով մակնշման շրջանառության մեջ դրվող կամ շրջանառության մեջ գտնվող պայթուցիկ նյութերը և դրանք հիմքով արտադրատեսակները Մաքսային միության միասնական մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սահմանափակելու, արգելելու, ինչպես նաև պայթուցիկ նյութերը և դրանք հիմքով արտադրատեսակները շուկայից հանելը ապահովելու համար։

Մաքսային միության անդամ պետության իրավասու մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում Մաքսային միության մյուս անդամ պետությունների իրավասու մարմիններին ծանուցել ընդունված որոշման մասին՝ նշելով տվյալ որոշումն ընդունելու պատճառները և ներկայացնելով ապացույցներ, որոնցով պարզաբանվում է տվյալ միջոցառումը ձեռնարկելու անհրաժեշտությունը։

 

Հավելված 1

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Պայթուցիկ նյութերի դասերը և խմբերը և դրանց կիրառման պայմանները

 

Պայթուցիկ նյութերի դասը

Պայթուցիկ նյութերի խմբերը

Պայթուցիկ նյութերի տեսակը և կիրառման պայմանները

Տարբերիչ շերտի կամ փամփուշտների (կապոցների) թաղանթների գույնը

1

2

3

4

I

-

Չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ միայն երկրի մակերևույթի վրա պայթեցումների համար

Սպիտակ

II

-

Չնախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ երկրի մակերևույթի վրա և ստորգետնյա փորվածքների հանքախորշերում պայթեցումների համար, որոնցում կամ բացակայում է այրվող գազերի անջատումը, կամ պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշու գոյացումը, կամ կիրառվում է պայթեցման աշխատանքների ժամանակ պայթունավտանգ միջավայրի բոցավառումը բացառող մերձհանքախորշային տարածության իներտացում

Կարմիր

III

-

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` միայն ստորգետնյա փորվածքների հանքախորշերում ապարների պայթեցումներ կատարելու համար, որոնցում առկա է այրվող գազերի անջատում, բայց բացակայում է պայթուցիկ ածխային (թերթաքարային) փոշին

Կապույտ

IV

-

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր՝ նախատեսված ածխի և (կամ) այրվող թերթաքարերի ստորգետնյա փորվածքների հանքախորշերում պայթեցումներ կատարելու համար, որոնք վտանգավոր են ածխի (թերթաքարային) փոշու պայթյունի առումով, մինչդեռ չեն անջատում այրվող գազեր, նախատեսված ածխի և (կամ) ապարի պայթեցումների համար ածխաշերտով անցկացվող այնպիսի ստորգետնյա փորվածքների հանքախորշերում, որոնցում առկա է այրվող գազերի անջատում՝ բացառությամբ այրվող գազերի բարձր անջատմամբ փորվածքների. ածխահանքահորերի ստորգետնյա փորվածքների հանքախորշերում ցնցումային պայթեցումների համար

Դեղին

V

-

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված այրվող գազերի բարձր անջատմամբ՝ ածխաշերտով անցկացվող փորվածքներում ածխի և (կամ) ապարի պայթեցումներ կատարելու համար այն պայմաններում, երբ բացառվում է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը պայթանցքը հատող՝ լեռնային ապարների զանգվածի ճեղքերում կամ փորվածքում գտնվող գազաօդային խառնուրդի հետ

Դեղին

VI

-

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր` նախատեսված այրվող գազերի անջատմամբ փորվածքներում ածխի և (կամ) ապարի պայթեցումներ կատարելու համար այն պայմաններում, երբ հնարավոր է պայթանցքի լիցքի կողային մակերևույթի շփումը պայթանցքը հատող լեռնային ապարների զանգվածի ճեղքերում, կամ փորվածքում գտնվող գազաօդային խառնուրդի հետ. վերընթաց (10°-ից ավելի) փորվածքների՝ այրվող գազի անջատմամբ ածխային կամ խառը հանքախորշերում այն դեպքում, երբ փորվածքների երկարությունը գերազանցում է 20 մետրը, և դրանք անց են կացված առանց հանքահորի ընդհանուր դեպրեսիայի հաշվին օդափոխություն ապահովող՝ նախապես հորատած հորատանցքերի

Դեղին

VII

-

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և V-VI դասերի նախապաշտպանված պայթուցիկ նյութերից արտադրատեսակներ ստորգետնյա փորվածքների հանքախորշերում, որոնցում հնարավոր է այրվող գազի և ածխափոշու պայթյունավտանգ կոնցենտրացիայի առաջացում, հատուկ պայթեցման աշխատանքների կատարման համար (ջրցողում և փոշենման ինհիբիտորների փոշիացում, առաստաղի նստեցման ժամանակ փայտե հենակների պայթյունային մասնատում, ածխի տարաթողման փորվածքներում լեռնային զանգվածի առկախման վերացում, արտաչափ կտորների ջարդում)

Դեղին

Հատուկ (C)

-

Չնախապաշտպանված և նախապաշտպանված պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ՝ նախատեսված հատուկ պայթեցման աշխատանքների համար՝ բացառությամբ ստորգետնյա փորվածքների հանքախորշերի, որոնցում հնարավոր է այրվող գազի և ածխային (թերթաքարային) փոշու պայթյունավտանգ կոնցենտրացիայի առաջացում

-

1

Պայթեցման աշխատանքներ երկրի մակերևույթի վրա՝ մետաղների իմպուլսային մշակում, հորատանցքային և կենտրոնացված լիցքերի հարուցում, հանքաստիճաններին թեքություն հաղորդելու համար եզրագծային պայթեցում, սառած գետնի քանդում, լեռնային զանգվածի արտաչափ կտորների ջարդում, հորատանցքերում սեյսմահետախուզական աշխատանքներ, անտառային հրդեհների տեղայնացման համար արգելափակիչ շերտերի ստեղծում, այլ հատուկ աշխատանքներ

Սպիտակ

2

Պայթեցման աշխատանքներ գազի կամ ածխային (թերթաքարային) փոշու առումով ոչ վտանգավոր ստորգետնյա փորվածքներում. սուլֆիդային հանքաքարի պայթեցում. լեռնային զանգվածի արտաչափ կտորների ջարդում. եզրագծային պայթեցում, այլ հատուկ աշխատանքներ

Կարմիր

3

Պայթախոռոչաստեղծման-պայթեցման աշխատանքներ հետախուզական, նավթային և գազային հորատանցքերում

Սև

4

Պայթեցման աշխատանքներ պայթյունավտանգ ծծմբային, նավթային և այլ հանքահորերում, որոնք վտանգավոր են ծծմբի փոշու, ջրածնի և ծանր ածխաջրածնային գոլորշիների պայթման առումով

Կանաչ

 

Հավելված 2

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների ենթադասերը

 

Ենթադասի համարը

Ենթադասի անվանումը

1.1

Պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ, որոնք ունակ են պայթել զանգվածով

1.2

Պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ, որոնք չեն պայթում զանգածով, սակայն պայթյունի ժամանակ ներկայացնում են շաղացրման և շրջակա առարկաները էապես վնասելու վտանգ

1.3

Զանգվածով չպայթող հրդեհավտանգ պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ

1.4.

Պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ, որոնք տրանսպորտային փոխադրման ժամանակ պայթման աննշան վտանգ են ներկայացնում միայն բոցավառվելու կամ հարուցվելու դեպքում։ Փաթեթվածքը կասեցնում է պայթման ներգործությունը։ Հարուցման արտաքին աղբյուրը չպետք է փաթեթվածքի պարունակության ակնթարթային պայթյուն առաջացնի

1.5

Զանգվածով պայթելու վտանգ ներկայացնող, սակայն շատ ցածր զգայունակություն ունեցող պայթուցիկ նյութեր և դրանք հիմքով արտադրատեսակներ, որոնց տրանսպորտային փոխադրման նորմալ պայմաններում չպետք է տեղի ունենա հարուցում կամ այրումից անցում դետոնացիայի

1.6

Չափազանց ցածր զգայունակություն ունեցող, զանգվածով չպայթող և պատահական հարուցման ցածր հավանականությամբ բնութագրվող՝ պայթուցիկ նյութերի հիմքով արտադրատեսակներ։ 1.6 ենթադասի արտադրատեսակներով պայմանավորված վտանգը սահմանափակվում է մեկ արտադրատեսակի պայթյունով

 

Հավելված 3

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների համատեղելիության խմբերը

 

Համատեղելիության խումբը

Նյութի, արտադրատեսակի անվանումը

Դասակարգման ծածկագիրը

1

2

3

B

Հարուցիչ պայթուցիկ նյութեր պարունակող և երկուսից պակաս անկախ ապահովիչ սարքեր ունեցող արտադրատեսակներ։ Ներառվում են նաև այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են հարուցիչ պայթուցիկ նյութ չպարունակող կապսուլ դետոնատորները, դետոնատորների հավաքվածքները և կապսուլները

1.1B

1.2B

1.4B

С

Նետողական պայթուցիկ նյութեր և արտադրատեսակներ (չծխացող վառոդ)

 

D

Պայթուցիկ նյութեր և դրանց հիմքով արտադրատեսակներ՝ առանց հարուցիչ միջոցների և նետողական լիցքերի. հարուցիչ պայթուցիկ նյութեր պարունակող և երկու կամ ավելի անկախ ապահովիչ սարք ունեցող արտադրատեսակներ

1.1D

1.2D

1.4D

1.5D

Е

Առանց հարուցիչ միջոցների, բայց նետողական լիցքով պայթուցիկ նյութեր պարունակող արտադրատեսակներ (բացի դյուրարաբոցավառ հեղուկ կամ հել կամ ինքնաբոցավառ հեղուկ պարունակողներից)

1.1Е

1.2Е

1.4Е

F

Երկրորդային դետոնացնող պայթուցիկ նյութեր, հարուցիչ միջոցներ և նետողական լիցքեր պարունակող արտադրատեսակներ կամ առանց նետողական լիցքերի արտադրատեսակներ

1.1F

1.2F

1.3F

1.4F

G

Հրատեխնիկական նյութեր և դրանք պարունակող արտադրատեսակներ

1.1G

1.2G

1.3G

1.4G

S

Պայթուցիկ նյութեր կամ արտադրատեսակներ՝ փաթեթավորված այնպես, որ պատահական գործարկման դեպքում փաթեթը կասեցնում է ցանկացած վտանգավոր երևույթ, իսկ, եթե տարան քայքայված է կրակից, ապա պայթյունի և շաղացրման ազդեցությունը սահմանափակ է, ինչը չի խանգարում անցկացնել վթարային միջոցառումներ կամ մարել հրդեհը փաթեթվածքի անմիջական մոտակայքում

1.4S

N

Առավել ոչ զգայունակ պայթուցիկ նյութեր պարունակող արտադրատեսակներ

1.6N

 

Հավելված 4

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Պայթուցիկ նյութերի մշակման ժամանակ դրանց անվտանգության գնահատման համար անհրաժեշտ ցուցանիշների ցանկ

 

Զգայունակություն հարվածի նկատմամբ

Զգայունակություն շփման նկատմամբ

Տրոտիլային համարժեք

Դետոնացման կրիտիկական տրամագիծ

Նվազագույն հարուցող ազդակ

Ջերմային կայունություն

Տեսակարար ծավալային էլեկտրական դիմադրություն (ջուր պարունակող պայթուցիկ նյութերի դեպքում միայն էմուլսիոն նյութերի համար)

Վնասակար գազերի ծավալը պայթյունի արգասիքներում

Կրիտիկական խտություն

Կոնստրուկցիոն նյութերի հետ համատեղելիություն

Նախապաշտպանական հատկանիշներ (նախապաշտպանված պայթուցիկ նյութերի համար)

Ագրեսիվ միջավայրերի հետ համատեղելիություն (սուլֆիդային հանքավայրերում կիրառվող պայթուցիկ նյութերի համար)

Ջրակայունություն

 

Հավելված 5

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Ընդունման փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ պայթուցիկ նյութերի խմբաքանակի նվազագույն քաշը

 

Պայթուցիկ նյութերի կիրառման ոլորտը

Պայթուցիկ նյութերի քաշը,

տոննա

Ստորգետնյա աշխատանքների համար պայթուցիկ նյութեր՝ պայթանցքերի և հորատանցքերի ձեռքով լիցքավորման դեպքում

3

Ստորգետնյա աշխատանքների համար պայթուցիկ նյութեր՝ պայթանցքերի և հորատանցքերի մեքենայացված լիցքավորման դեպքում

5

Նախապաշտպանված պայթուցիկ նյութեր

3

Բաց աշխատանքների համար նախատեսված պայթուցիկ նյութեր

50

Փամփուշտավորված պայթուցիկ նյութեր, պայթագլաններ և բաց և ստորգետնյա աշխատանքների ժամանակ պայթահարիչների պատրաստման համար նախատեսված այլ հատիկավոր պայթուցիկ նյութեր

5

Հարուցման ոչ էլեկտրական համակարգեր

1000 (լրակազմ)

 

Հավելված 6

«Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի

 

Ձև

 

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվություն

 

Մաքսային միության անդամ պետության վերահսկող մարմնի անվանումը

 

Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների կիրառման թույլտվություն

 

Ամսաթիվ_____________________ N______________

 

Պայթուցիկ նյութի կամ արտադրատեսակի անվանումը _______________________

_________________________________________________________________________

Տեխնիկական պայմանների (ստանդարտի) համարը__________________________

Մշակողը ________________________________________________________________

Արտադրողը (արտադրողները)_____________________________________________

Նրա (նրանց) պետական գրանցման մասին վկայականը ______________________

_________________________________________________________________________

(տրման համարը և ամսաթիվը, վկայականը տրամադրած մարմնի անվանումը)

ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը___________________________________________________

Թույլտվության տրման հիմքը_______________________________________________

 

Տրանսպորտային վտանգավորության դասը

Տրանսպորտային վտանգավորության ենթադասը

Համատե-ղելիության խումբը

ՄԱԿ-ի հերթական համարը

Արտակարգ միջոցառումների ծածկագիրը (ԱՄԾ)

         

 

Նպատակային նշանակությունը, կիրառման ոլորտը և պայմանները)___________

_____________________________________

Լրացուցիչ պահանջներ _____________________________________

___________________________

(վերահսկող մարմնի ներկայացուցչի ստորագրությունը և Ա.Ա.Հ-ն)

 

Կնիքի տեղը

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 179 որոշմամբ

 

Ստանդարտների ցանկ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջների պահպանումը

 

Համարը` ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ

15.109-97

Արտադրանքը մշակելու և դրա արտադրությունը սկսելու համակարգը. Պայթուցիկ արդյունաբերական նյութեր

 

2

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 194-80

Դիֆենիլամին տեխնիկական. Տեխնիկական պայմաններ

 

3

Հոդված 6. Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 595-79

Ցելյուլոզա բամբակյա. Տեխնիկական պայմաններ

 

4

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 1028-79

Վառոդներ ծխացող. Ընդհանուր տեխնիկական պայմաններ

 

5

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 2154-77

Ցենտրալիտ II. Տեխնիկական պայմաններ

 

6

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 4117-78

Տրոտիլ՝ արդյունաբերական պայթուցիկ նյութերի համար. Տեխնիկական պայմաններ

 

7

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 6254-85

Կապսուլ դետոնատորներ՝ պայթեցման աշխատանքների համար. Տեխնիկական պայմաններ

 

8

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 9089-75

Ակնթարթային գործողության էլեկտրոդետոնատորներ. Տեխնիկական պայմաններ

 

9

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ 12696-77

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ալյումոտոլ։ Տեխնիկական պայմաններ

 

10

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ

14839.20-77

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում

 

11

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 19433-88

Վտանգավոր բեռներ. Դասակարգում և մակնշում

 

12

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 19747-74

Պայթուցիկ նյութերի փոխադրում կոնտեյներներով. Ընդհանուր պահանջներ

 

13

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21806-76

Էլեկտրոդետոնատորներ` նախապաշտպանված, կարճ-դանդաղ գործողության. Տեխնիկական պայմաններ

 

14

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21982-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ամոնիտներ՝ ջրակայուն նախապաշտպանված. Տեխնիկական պայմաններ

 

15

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21983-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ուգլենիտներ. Տեխնիկական պայմաններ

 

16

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21984-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ամոնիտ 6 ԺՎ և ամոնալ ջրակայուն։ Տեխնիկական պայմաններ

 

17

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21985-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ամոնալ ժայռային թիվ 1. Տեխնիկական պայմաններ

 

18

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21986-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. «Մ» մակնիշի դետոնիտ. Տեխնիկական պայմաններ

 

19

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21987-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Գրանուլիտներ. Տեխնիկական պայմաններ

 

20

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 21988-76

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Գրամոնիտներ. Տեխնիկական պայմաններ

 

21

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ 25857-83

Գրանուլոտոլ։ Տեխնիկական պայմաններ

 

22

Հոդված 2․ Սահմանումներ

ԳՕՍՏ 26184-84

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Եզրույթներ և սահմանումներ

 

23

5-րդ հոդվածի 1.3 կետ․ Անվտանգությանը ներկայացվող պահանջներ

ԳՕՍՏ 26319-84

Վտանգավոր բեռներ. Փաթեթավորում

 

24

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ

15.109-93

Արտադրանքը մշակելու և դրա արտադրությունը սկսելու համակարգը. Պայթուցիկ նյութեր արդյունաբերական.

 

25

4-րդ հոդվածի 4-րդ կետ․ Պայթուցիկ նյութերի մակնշում

ԳՕՍՏ Ռ

51615-2000

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Փաթեթավորում, մակնշում, տրանսպորտային փոխադրում և պահպանում

 

26

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ

52035-2003

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. «Մ» մակնիշի դետոնիտ. Տեխնիկական պայմաններ

 

27

Հոդված 6․ Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների մշտական կիրառման թույլտվությունը ձևակերպելու կարգը

ԳՕՍՏ Ռ

52036-2003

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. «Է-6» մակնիշի ուգլենիտ. Տեխնիկական պայմաններ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 179 որոշմամբ

 

Ստանդարտների ցանկ, որոնք պարունակում են «Պայթուցիկ նյութերի և դրանց հիմքով արտադրատեսակների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 028/2012) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ

 

Համարը` ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկություններ փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

Հավելված 4

ԳՕՍՏ 4545-88

Պայթուցիկ նյութեր փշրտող. Հարվածի նկատմամբ զգայունակության բնութագրերի որոշման մեթոդներ

 

2

Հավելված 4

ԳՕՍՏ 4546-81

Պայթուցիկ նյութեր. Ֆուգասության որոշման մեթոդներ

 

3

Հավելված 4

ԳՕՍՏ 5984-99

Պայթուցիկ նյութեր. Փշրտողության որոշման մեթոդներ

 

4

Հավելված 4

ԳՕՍՏ 7102-80

Վառոդներ՝ պիրօքսիլինային և լաքային. Գրաֆիտի զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

5

Հավելված 4

ԳՕՍՏ 7140-98

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Մեթան-օդային և փոշեօդային խառնուրդներում փորձարկումների մեթոդներ

 

6

Հավելված 4

ԳՕՍՏ 8061-72

Վառոդներ ծխացող. Կալիումական բորակի պարունակության որոշման մեթոդներ

 

7

Հավելված 4

ԳՕՍՏ 8062-72

Վառոդներ ծխացող. Ծծմբի պարունակության որոշման մեթոդ

 

8

Հավելված 4

ԳՕՍՏ 8063-72

Վառոդներ ծխացող. Խոնավության պարունակության որոշման մեթոդ

 

9

Հավելված 4

ԳՕՍՏ 8064-72

Վառոդներ ծխացող. Չափամասային կազմի որոշման մեթոդներ

 

10

Հավելված 4

ԳՕՍՏ 8065-72

Վառոդներ ծխացող. Խոնավածծության որոշման մեթոդ

 

11

Հավելված 4

ԳՕՍՏ 8067-72

Վառոդներ ծխացող. Վառոդային փոշու քանակի որոշման մեթոդներ

 

12

Հավելված 4

ԳՕՍՏ 11131-65

Պայթուցիկ նյութեր. Դետոնացիան տարածության վրա հաղորդելու ունակության որոշման մեթոդ

 

13

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.0-91

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Փորձանմուշների ընդունում և ընտրություն

 

14

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.1-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Տրոտիլի, հանքային յուղի և նիտրոեթերների զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

15

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.2-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Նիտրոեթերների պարունակության որոշման մեթոդ

 

16

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.3-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ամոնիակային բորակի զանգվածային մասի որոշման մեթոդ

 

17

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.4-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Քլորական աղերի պարունակության որոշման մեթոդ

 

18

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.5-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Դինաֆտալինում պարաֆինի պարունակության որոշման մեթոդ

 

19

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.6-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Կարբօքսիմեթիլցելյուլոզայի նատրիումական աղի պարունակության որոշման մեթոդ

 

20

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.7-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ազոտաթթվական նատրիումի (կալիումի) պարունակության որոշման մեթոդ

 

21

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.8-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ազոտաթթվական կալցիումի պարունակության որոշման մեթոդ

 

22

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.9-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Նիտրոամինների (հեքսոգենի) պարունակության որոշման մեթոդ

 

23

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.10-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ալյումինի զանգվածային մասի որոշման մեթոդներ

 

24

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.11-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Չլուծվող նյութերի և կոլոիդային բամբակի պարունակության որոշման մեթոդներ

 

25

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.12-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Խոնավության պարունակության որոշման մեթոդ

 

26

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.13-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Ջրակայունության որոշման մեթոդ

 

27

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.14-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. 100 գրամ պայթուցիկ նյութում պայթուցիկ նյութի քաշի, թղթի և ջրամեկուսիչ խառնուրդի քաշի որոշման մեթոդ

 

28

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.15-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Դետոնացիան տարածության վրա հաղորդելու ունակության որոշման մեթոդ

 

29

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.16-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Փամփուշտի տրամագծի հսկողության մեթոդներ

 

30

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.17-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Գրանուլոմետրիկ կազմի որոշման մեթոդ

 

31

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.18-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Խտության որոշման մեթոդներ

 

32

Հավելված 4

ԳՕՍՏ

14839.19-69

Պայթուցիկ նյութեր արդյունաբերական. Դետոնացիայի լրիվության որոշման մեթոդներ

 

33

Հավելված 4

ԳՕՍՏ

30037-93

Պայթուցիկ նյութեր. Քիմիական և ֆիզիկա-քիմիական հետազոտությունների անցկացմանը ներկայացվող ընդհանուր պայմաններ

 

34

Հավելված 4

ԳՕՍՏ Ռ

50835-2010

Պայթուցիկ նյութեր փշրտող. Հարվածական շեղման դեպքում շփման նկատմամբ զգայունակության բնութագրերի որոշման մեթոդներ

 

35

Հավելված 4

ՂՀ ՍՏ ԳՕՍՏ Ռ 22.2.07-2010

Պայթուցիկ նյութեր հարուցիչ. Բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ

 

36

Հավելված 4

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 50835-2010

Պայթուցիկ նյութեր փշրտող. Հարվածական շեղման դեպքում շփման նկատմամբ զգայունակության բնութագրերի որոշման մեթոդներ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: