Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Дата принятия
18.05.2022
Подписан
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Дата подписания
18.05.2022
Дата вступления в силу
18.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2022 թվականի

թիվ 1

քաղ. Մոսկվա

 

ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին և անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ օպերատիվ կերպով նախապատրաստել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծ այն մասով, որը վերաբերում է «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հավելված)՝ դրանում նախատեսելով սույն որոշման 2-րդ կետում նշված դրույթները և այդ դրույթների կիրառումը 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի քննարկմանը։

2. Անդամ պետություններին՝ ժամանակավոր, փոխադարձ համաձայնությամբ, նախքան սույն որոշման 1-ին կետում նշված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելը, օգտվել ներմուծման մաքսատուրքերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների դիմաց դրամական միջոցները փոխանցելու՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հանդիպակաց պարտավորությունների կատարումը նաև ռուսական ռուբլով իրականացնելու հնարավորությունից (ազգային արժույթով դրամական միջոցներ փոխանցելու օրվան հաջորդող օրվա համար անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից սահմանված ազգային արժույթների պաշտոնական փոխարժեքներով)։

Ընդ որում, հիմք ընդունել այն, որ նշված պարտավորություններն անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի կողմից չկատարվելու կամ ոչ պատշաճ կատարվելու համար սահմանված տույժերը 2022 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը չեն հաշվարկվում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: