Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 271
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.12.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.11.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
26.11.2013
Дата вступления в силу
27.12.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

26 նոյեմբերի 2013 թվականի

թիվ 271

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ՀՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 006/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի
նոյեմբերի 26-ի թիվ 271 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ
 
կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Մաքսային միության «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև Մաքսային միության «Հրատեխնիկական արտադրատեսակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 006/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)
 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը:

Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

մեկնարկը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

71.100.30

Հրատեխնիկական արտադրատեսակներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51270-1999-ի հիման վրա

4-րդ հոդված

2014 թվական

2015 թվական

Ղազախստանի Հանրապետություն

2

71.100.30

Հրատեխնիկական արտադրատեսակներ. Փորձարկումների մեթոդներ.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ԳՕՍՏ Ռ 51271-1999-ի հիման վրա

6-րդ հոդված

2014 թվական

2015 թվական

Ղազախստանի Հանրապետություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան