ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 530-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 706-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 4-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1222-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման մեջ՝
1) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի 4-րդ կետը.
2) N 1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով՝
« |
|
». |
3) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 6-րդ կետի «միգրացիոն ծառայություն» տողը.
4) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի 7-րդ կետը.
5) N 4 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով՝
« |
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հունվարի 9-ի «Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների թվաքանակը հաստատելու մասին» N 4-Ա որոշման հավելվածի «Աշխատողների առավելագույն թիվը (հաստիքային միավորը)» սյունակում «50» թիվը փոխարինել «35» թվով, իսկ «Որից՝ ղեկավարի տեղակալները», «Որից՝ ղեկավարի տեղակալի օգնականների առավելագույն թիվը», «Որից՝ ղեկավարի խորհրդականների առավելագույն թիվը» և «Որից՝ ղեկավարի օգնականների առավելագույն թիվը» սյունակներն ուժը կորցրած ճանաչել:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 1222-Ա որոշումը:
4. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երրորդ ամսվա վերջին աշխատանքային օրը:
5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ ներքին գործերի նախարարության կադրային համալրման գործընթացին զուգահեռ ապահովել համապատասխան հաստիքային միավորների կրճատումը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
17.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|