Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 276
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.01.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.12.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.12.2012
Дата вступления в силу
14.01.2013

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

12 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 276

Մոսկվա

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 798 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի ««Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 798 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 276 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 798 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշմամբ հաստատված` ստանդարտների ցանկը, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատված է

Մաքսային միության հանձնաժողովի

2011 թվականի սեպտեմբերի 23-ի

թիվ 798 որոշմամբ

(Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2012 թվականի դեկտեմբերի 12-ի

թիվ 276 որոշման խմբագրությամբ)

Ստանդարտների ցանկ, որոնց կիրառման արդյունքում կամավոր հիմունքով ապահովվում է Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումը

Համարը՝ ը/կ

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Ստանդարտի նշագիրը. տեղեկատվություն փոփոխության մասին

Ստանդարտի անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

1

4-րդ հոդված, 2-րդ, 3.1, 3.2 (1-7-րդ, 9-18-րդ, 20-րդ, 22-24-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ՍՏԲ ԵՆ 71-8-2006

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 8. Ճոճեր, բլուրներ և նմանատիպ խաղալիքներ՝ նախատեսված տնային և բացօթյա ակտիվ հանգստի ժամանակ օգտագործման համար

ԳՕՍՏ Ռ 53906-2010

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51555-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները

2

4-րդ հոդված, 3.3 կետ

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Դյուրավառություն

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ 8124-2-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ. Մաս 2. Դյուրավառություն

3

4-րդ հոդված, 3.4 և 3.5 կետեր, 2-րդ հավելված

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ՍՏԲ ԵՆ 71-4-2004

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման զբաղմունքի համար

ՍՏԲ ԵՆ 71-5-2004

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 5. Խաղային լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձեր անցկացնելու համար նախատեսված հավաքածուների շարքին

ՍՏԲ 1700-2006 (ԵՆ 71-7:2002)

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 7. Ներկեր՝ մատներով նկարելու համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ

ՍՏ ՂՀ ԻՍՕ 8124-3-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում

4

4-րդ հոդված, 3.2 (25-րդ պարբերություն ), 3.6 և 5-րդ կետեր

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ՍՏԲ IEC 62115-2008

Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ Ռ 51557-99

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ 51557-2008

Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ

5

4-րդ հոդված, 3.2 կետ (26-րդ պարբերություն)

ՍՏԲ IEC 60825-1-2011

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները

ԳՕՍՏ Ռ ՄԷՀ 60825-1-2009

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում և ձեռնարկ` սպառողների համար

2. Նշված որոշմամբ հաստատված՝ այն ստանդարտների ցանկում, որոնք պարունակում են «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ՝

ա) 4-րդ դիրքի 2-րդ վանդակում «2-րդ հավելված» բառերը փոխարինել «4-րդ հոդված, 3.1 կետ, 2-րդ հավելված» բառերով.

բ) 7-րդ և 8-րդ դիրքերը հանել.

գ) 12-14-րդ դիրքերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

12

4-րդ հոդված, 2-րդ, 3.1, 3.2 (1-24-րդ պարբերություններ), 4-րդ և 5-րդ կետեր

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ԳՕՍՏ Ռ 53906-2010

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները

ՍՏԲ ԵՆ 71-8-2006

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 8. Ճոճեր, բլուրներ և նմանատիպ խաղալիքներ՝ նախատեսված տնային և բացօթյա ակտիվ հանգստի ժամանակ օգտագործման համար

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ
51555-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Մեխանիկական և ֆիզիկական հատկությունները

13

4-րդ հոդված, 3.3 կետ

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Դյուրավառություն

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ԳՕՍՏ Ռ ԻՍՕ
8124-2-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ. Մաս 2. Դյուրավառություն

14

4-րդ հոդված, 3.4, 3.5 և 3.8 կետեր, 2-րդ հավելված

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ՍՏ ՂՀ ԻՍՕ
8124-3-2008

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկումների մեթոդներ. Երեխայի առողջության համար վնասակար տարրերի առաջացում

ՍՏԲ 1700-2006
(ԵՆ 71-7:2002)

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ․ Մաս 7. Ներկեր՝ մատներով նկարելու համար. Տեխնիկական պահանջներ և փորձարկումների մեթոդներ

դ) 15-րդ դիրքը հանել.

ե) 16-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

16

4-րդ հոդված, 3.2 (25-րդ, 26-րդ պարբերություններ), 3.6 և 5-րդ կետեր

ԳՕՍՏ 25779-90, 01.06.1992 թվականի թիվ 1 փոփոխություն, 01.06.2002 թվականի թիվ 2 փոփոխություն

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և հսկողության մեթոդներ

ՍՏԲ IEC 60825-1-2011

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները

ՍՏԲ IEC 62115-2008

Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ

ԳՕՍՏ Ռ ՄԷՀ
60825-1-2009

Լազերային արտադրատեսակների անվտանգություն. Մաս 1. Սարքավորումների դասակարգում և ձեռնարկ՝ սպառողների համար

ԳՕՍՏ Ռ 51557-99

Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ

ՍՏ ՂՀ ԳՕՍՏ Ռ
51557-2008

Էլեկտրական խաղալիքներ. Անվտանգության պահանջներ

զ) 17-րդ, 18-րդ և 22-րդ դիրքերը հանել:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան