Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 292
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
10.12.2013
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
10.12.2013
Дата вступления в силу
10.01.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

10 դեկտեմբերի 2013 թվականի

թիվ 292

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 030/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՔՍԱՆՅՈՒԹԵՐԻՆ, ՅՈՒՂԵՐԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԵՂՈՒԿՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 030/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո.

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 292 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Քսանյութերին, յուղերին և հատուկ հեղուկներին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 030/2012) պահանջները կիրառելու և կատարելու և արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Համարը՝ ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը
Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

75.100

Քսանյութեր, յուղեր արդյունաբերական և նույնանման արտադրանք (դաս L). Խումբ Н (հիդրավլիկ համակարգեր). Մասնագիր՝ HETG, HEPG, HEES, HEPR կատեգորիաների համար.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ISO 15380:2011-ի հիման վրա

3-րդ հոդվածի 3.4 կետ, 1-ին հավելված

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

2.

75.080

Նավթ ու նավթամթերք. Ջրի պարունակության որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 2477-65-ի վերանայում

1-ին հավելվածի «Ջրի պարունակությունը» դիրքը.
3-րդ հավելվածի 4-րդ դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

3

75.100

Յուղեր բազային. N-մեթիլպիրոլիդոնի որոշման գազաքրոմատագրման մեթոդ.

ԳՕՍՏ-ի մշակում

1-ին հավելվածի «Ընտրովի լուծիչների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

4

75.100

Ընտրովի մաքրման յուղեր. Ֆենոլի և կրեզոլի որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 1057-88-ի վերանայում

1-ին հավելվածի «Ընտրովի լուծիչների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

5

75.080

Ընտրովի զտման յուղեր. Ֆուրֆուրոլի որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 1520-84-ի վերանայում

1-ին հավելվածի «Ընտրովի լուծիչների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

6

75.080

Քսուքներ պլաստիկ. Մեխանիկական խառնուկների պարունակության որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 1036-75-ի վերանայում

1-ին հավելվածի «Մեխանիկական խառնուկների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

7

75.100

Հեղուկներ մեկուսիչ. Նմուշառում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ IЕС 60475.2011-ի հիման վրա

5-րդ հոդվածի 5.2 կետ

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

8

75.080

75.100

Նավթամթերք և բանեցված յուղեր. Պոլիքլորբիֆենիլների (РСВ) և դրանց հետ կապված արտադրանքի պարունակության որոշում. Մաս 1. Էլեկտրոնային զավթման դետեկտորի օգտագործմամբ գազային քրոմատագրման մեթոդով РСВ-ի անջատում և որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12766-1:2000-ի հիման վրա

1-ին հավելվածի «Պոլիքլորդիֆենիլների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

9

75.080

75.100

Նավթամթերք և բանեցված յուղեր. Պոլիքլորբիֆենիլների (РСВ) և դրանց հետ կապված արտադրանքի պարունակության որոշում. Մաս 2. Պոլիքլորբիֆենիլների (РСВ) պարունակության որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12766-2:2000-ի հիման վրա

1-ին հավելվածի «Պոլիքլորդիֆենիլների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

10

75.080

75.100

Նավթամթերք և բանեցված յուղեր. Պոլիքլորբիֆենիլների (РСВ) և դրանց հետ կապված արտադրանքի պարունակության որոշում. Մաս 3. Էլեկտրոնային զավթման դետեկտորի օգտագործմամբ գազային քրոմատագրման մեթոդով պոլիքլորտերֆենիլների (РСТ) և պոլիքլորբենզիլտոլուոլների (РСВТ) պարունակության և քանակի որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ EN 12766-2:2000-ի հիման վրա

1-ին հավելվածի «Պոլիքլորդիֆենիլների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

11

75.100

Քսայուղեր. Նստվածքի հետքային քանակի որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ASTM D 2273-2008-ի հիման վրա

1-ին հավելվածի «Մեխանիկական խառնուկների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

12

75.100

Քսայուղեր բանեցված. Չլուծվող նյութերի որոշում.

ԳՕՍՏ-ի մշակում՝ ASTM D 893-2012-ի հիման վրա

3-րդ հավելվածի 5-րդ դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

13

75.100

Հեղուկներ մեկուսիչ. Պոլիքլորացված բիֆենիլներով (РСВ) աղտոտվածության որոշում՝ մազախողովակային սյունակի օգտագործմամբ գազային քրոմատագրման մեթոդով.

ԳՕՍՏ-ի մշակում՝ IЕС 61619:1997-ի հիման վրա

1-ին հավելվածի «Պոլիքլորդիֆենիլների պարունակությունը» դիրքը

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

14

75.080

75.100

Նավթամթերք բանեցված. Ջրի որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 26378.1-84-ի վերանայում

3-րդ հավելվածի 4-րդ դիրքը

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

15

75.080

75.100

Նավթամթերք բանեցված. Մեխանիկական խառնուկների և աղտոտման որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 26378.2-84-ի վերանայում

3-րդ հավելվածի 3-րդ և 5-րդ դիրքերը

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

16

75.080

75.100

Նավթամթերք բանեցված. Բաց հալքանոթում բռնկման ջերմաստիճանի որոշման մեթոդ.

ԳՕՍՏ 26378.4-84-ի վերանայում

3-րդ հավելվածի 2-րդ դիրքը

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

17

75.080

75.100

Նավթամթերք բանեցված. Փորձարկման մեթոդներին ներկայացվող ընդհանուր պահանջներ.

ԳՕՍՏ 26378.0-84-ի վերանայում

3-րդ հավելված

2014 թվական

2015 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան