Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 63
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
13.05.2014
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
13.05.2014
Дата вступления в силу
13.06.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

13 մայիսի 2014 թվականի

թիվ 63

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԵՋ ԷԼԵԳԱԶԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՄԲ ԼՐԱԿԱԶՄ ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՈՐՈՇ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԹԻՎ 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգին համապատասխան և 2008 թվականի հունվարի 25-ի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» համաձայնագրի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Մաքսային միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն.

բ) Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.

գ) սահմանել Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.

դ) Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 40Դ ծանոթագրությամբ՝

«40Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքից 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2014 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի թիվ 91 որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկի 7-րդ կետում, 8-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-6-րդ ենթակետերում, 9-րդ կետի 1-ին, 4-րդ, 6-8-րդ, 10-13-րդ և 15-րդ ենթակետերում, որի առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է մաքսային մարմին «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթուղթը ներկայացնելով՝ ՄՄ ԱՏԳ ԱԱ «8535 90 000 0» ծածկագիրը փոխարինել ՄՄ ԱՏԳ ԱԱ «8535 90 000» ծածկագրով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ

Վ. Խրիստենկո

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի

թիվ 63 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

8535 30 900 0

- - այլ

-

8535 90 000 0

- այլ

-

8538 90 990 0

- - - այլ

-

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի

թիվ 63 որոշման

 

ԴԻՐՔԵՐ

 

Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկվող

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Լրացուցիչ չափման միավորը

8535 30 900

- - այլ՝

-

8535 30 900 1

- - - էլեգազային անջատիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, երկուսից ոչ պակաս ամրակապման անցքով մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրային միացնելու համար, որտեղ մոնտաժային կցաշուրթերից գոնե մեկը պարունակում է ամրակապման անցքեր, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

-

8535 30 900 2

- - - էլեգազային զատիչ-հողակցիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, երկուսից ոչ պակաս ամրակապման անցքով մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրային միացնելու համար, որտեղ մոնտաժային կցաշուրթերից գոնե երկուսը պարունակում են ամրակապման անցքեր, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

-

8535 30 900 3

- - - էլեգազային հողակցիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, գոնե երկու մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրան ամրակապման անցքերի հետ միացնելու համար, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

-

8535 30 900 9

- - - այլ

-

8535 90 000

- այլ՝

-

8535 90 000 1

- - միջանցիկ մեկուսիչներ մեկ կամ մի քանի էլեկտրոդներով՝ ալյումինե համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, արտաքին ապարատուրան ամրակապման անցքերի հետ միացնելու համար մոնտաժային կցաշուրթավոր օղակ պարունակող, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

-

8535 90 000 9

- - այլ

-

8538 90 990

- - - այլ՝

-

8538 90 990 1

- - - - 8535 30 900 ստորաենթադիրքում նշված արտադրատեսակների համար ալյումինե համաձուլվածքից կորպուսներ, բայց մոնտաժային կցաշուրթ պարունակող, համապատասխան ապարատուրայով չլրակազմված

-

8538 90 990 9

- - - - այլ

-

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

 կոլեգիայի 2014 թվականի մասիսի 13-ի

թիվ 63 որոշման

 

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

 

Մաքսային միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի

ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Դիրքի անվանումը

Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ
ԱՄՆ դոլարով)

8535 30 900 1

- - - էլեգազային անջատիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, երկուսից ոչ պակաս ամրակապման անցքով մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրային միացնելու համար, որտեղ մոնտաժային կցաշուրթերից գոնե մեկը պարունակում է ամրակապման անցքեր, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

13,340Դ)

8535 30 900 2

- - - էլեգազային զատիչ-հողակցիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, երկուսից ոչ պակաս ամրակապման անցքով մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրային միացնելու համար, որտեղ մոնտաժային կցաշուրթերից գոնե երկուսը պարունակում են ամրակապման անցքեր, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

13,340Դ)

8535 30 900 3

- - - էլեգազային հողակցիչներ ալյումինային համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, գոնե երկու մոնտաժային կցաշուրթ պարունակող՝ նախատեսված արտաքին ապարատուրան ամրակապման անցքերի հետ միացնելու համար, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

13,340Դ)

8535 30 900 9

- - - այլ

13,3

8535 90 000 1

- - միջանցիկ մեկուսիչներ մեկ կամ մի քանի էլեկտրոդներով՝ ալյումինե համաձուլվածքից կորպուսի մեջ՝ 110 կՎ-ից ոչ պակաս, բայց 550 կՎ-ից ոչ ավելի լարումով, արտաքին ապարատուրան ամրակապման անցքերի հետ միացնելու համար մոնտաժային կցաշուրթավոր օղակ պարունակող, որոնց կենտրոնները տեղակայված են 330 մմ-ից ոչ պակաս, բայց 680 մմ-ից ոչ ավելի տրամագծով շրջանագծի վրա

13,340Դ)

8535 90 000 9

- - այլ

13,3

8538 90 990 1

- - - - 8535 30 900 ստորաենթադիրքում նշված արտադրատեսակների համար ալյումինե համաձուլվածքից կորպուսներ, բայց մոնտաժային կցաշուրթ պարունակող` համապատասխան ապարատուրայով չլրակազմված

540Դ)

8538 90 990 9

- - - - այլ

5

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան