Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 275
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.01.2013-24.11.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
12.12.2012
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
12.12.2012
Дата вступления в силу
13.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
24.11.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

12 դեկտեմբերի 2012 թվականի

թիվ 275

Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՀԱՎԱՍՏՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագիրը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Նախագահ՝

Վ. Բ. Խրիստենկո

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 275 որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)

 

Հա-մարը ը/կ

ՍՄԴ ծածկագիրը

Միջպետական ստանդարտի նախագծի անվանումը: Աշխատանքների տեսակները

Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի տարրերը

Մշակման ժամկետը

Մաքսային միության անդամ պետություն՝ պատասխանատու մշակող

սկիզբը

ավարտը

1

2

3

4

5

6

7

1

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 1. Մեխանիկական և ֆիզիկական հատկանիշները.

ԳՕՍՏ-ի մշակում.

EN 71-1:2011-ի ընդունում

4-րդ հոդվածի
2-րդ, 3-րդ, 3.1-3.3, 3․5, 4-րդ և 5-րդ կետեր

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

2

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 4. Հավաքածուներ՝ քիմիական փորձերի և համանման պարապմունքների համար.

ԳՕՍՏ-ի մշակում.

EN 71-4:2009-ի ընդունում

4-րդ հոդվածի 3.4 կետ, հավելված թիվ 2

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

3

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 5. Խաղերի լրակազմեր (հավաքածուներ), որոնք ներառում են քիմիական նյութեր և չեն դասվում քիմիական փորձերի համար նախատեսված հավաքածուների շարքին

ԳՕՍՏ-ի մշակում.

EN 71-5:1993-ի ընդունում

4-րդ հոդվածի 3.3 և 3-4 կետեր, թիվ 2 հավելված

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

4

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 7. Մատներով նկարելու ներկեր. Տեխնիկական պահանջներ և փորձարկման մեթոդներ.

ԳՕՍՏ-ի մշակում.

EN 71-7:2002-ի ընդունում

4-րդ հոդվածի
1-ին կետ, հավելված թիվ 2

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

5

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության պահանջներ. Մաս 8. Ճոճանակներ, բլրակներ և նման խաղային սարքավորումներ՝ փակ և բացօթյա տարածքներում ակտիվ հանգստի համար

ԳՕՍՏ-ի մշակում.

EN 71-8:2011-ի ընդունում

4-րդ հոդվածի
3-1 կետ

2013 թվական

2014 թվական

Բելառուսի Հանրապետություն

6

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ Դյուրավառություն.

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-2-2001-ի վերանայում՝ ISO 8124-2:2007-ի հիման վրա

4-րդ հոդվածի
3-3 կետ

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

7

97.200.50

Խաղալիքներ. Անվտանգության ընդհանուր պահանջներ և փորձարկման մեթոդներ.

Երեխայի առողջության համար վնասակար տարրերի արտազատում.

ԳՕՍՏ ԻՍՕ 8124-3-2001-ի վերանայում.

ISO 8124-3:2010-ի ընդունում

4-րդ հոդվածի 3.3 կետ, հավելված թիվ 2

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

8

97.200.50

Խաղալիքներ էլեկտրական.

Անվտանգության պահանջներ.

ԳՕՍՏ-ի մշակում.

IEC 62115:2011-ի ընդունում

4-րդ հոդվածի
3-6 կետ

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

9

97.200.50

Լազերային արտադրատեսակների անվտանգություն.

Մաս 1. Սարքավորումների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները.

ԳՕՍՏ-ի մշակում.

IEC 60825-1:2007-ի ընդունում

4-րդ հոդվածի
3-1 կետ

2013 թվական

2014 թվական

Ռուսաստանի Դաշնություն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական: