Գլխավոր տեղեկություն
Номер
ուղղ.24-22Ն
Տիպ
Ուղղում
Тип
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.05.2024
Дата принятия
03.05.2024
Дата подписания
03.05.2024

ՈՒՂՂՈՒՄ

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի ապրիլի 19-ին հաստատվել է «Միջին մասնագիտական կրթության 0213.03.5 «Քանդակագործություն» մասնագիտության 0213.03.01.5 «Քանդակագործ-դասավանդող» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 24-Ն հրամանը, որում տեղ է գտել տեխնիկական բնույթի վրիպակ՝ հրամանի հավելվածի՝ գլուխ 3-ի վերնագրում «կրթության» բառը նշվել է երկու անգամ:

Առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով՝ «5. Եթե նորմատիվ իրավական ակտի հրապարակումից հետո դրա տեքստում հայտնաբերվում են վրիպակներ կամ տեխնիկական բնույթի այնպիսի սխալներ, որոնց ուղղման դեպքում տեքստի բովանդակությունը չի փոխվում, ապա նորմատիվ իրավական ակտը հրապարակման ուղարկած մարմնի դիմումով նախարարությունը նորմատիվ իրավական ակտի տեքստում իրականացնում է համապատասխան ուղղում` կատարելով նշում` ուղղում կատարած լինելու վերաբերյալ:», խնդրում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի ապրիլի 19-ի N 24-Ն հրամանի հավելվածի գլուխ 3-ի վերնագրի մեջ կատարել ուղղում՝ հրամանի հավելվածից հանելով «կրթության» բառերից մեկը:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

5/3/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան