ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 522-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1940-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1940-Լ որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառուցվածքում՝
1) նմուշառման և լաբորատոր փորձաքննությունների կազմակերպման բաժինը միացնել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետին.
2) Այրում-Բագրատաշեն սահմանային հսկիչ կետն անվանափոխել Այրում-Բագրատաշեն սահմանային պետական վերահսկողության բաժնի.
3) Բավրա-Գյումրի սահմանային հսկիչ կետն անվանափոխել Բավրա-Գյումրի սահմանային պետական վերահսկողության բաժնի.
4) Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային հսկիչ կետն անվանափոխել Գոգավան-Պրիվոլնոյե սահմանային պետական վերահսկողության բաժնի.
5) Ագարակի սահմանային հսկիչ կետն անվանափոխել Ագարակի սահմանային պետական վերահսկողության բաժնի.
6) Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային հսկիչ կետն անվանափոխել Երևան-«Զվարթնոց» օդանավակայան սահմանային պետական վերահսկողության բաժնի.
7) սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժինն անվանափոխել սահմանային պետական վերահսկողության համակարգման բաժնի։
2. Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 26-րդ կետում՝
ա. 1-ին ենթակետի «է» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
բ. 1-ին ենթակետի «ը» պարբերությունում «հսկիչ կետերի» բառերը փոխարինել «պետական վերահսկողության» բառերով,
գ. 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններում «հսկիչ կետ» բառերը փոխարինել «պետական վերահսկողության բաժին» բառերով։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
16.05.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |