Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 54
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
29.03.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
29.03.2022
Дата вступления в силу
01.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2022 թվականի

թիվ 54

քաղ. Մոսկվա

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2022 թվականի մարտի 29-ի

թիվ 54 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ապրանքների հայտարարագրի լրացման կարգում կատարվող

 

1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ X5 բաժնով՝

 

«X5. Այն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ԱՀ-ի լրացման առանձնահատկությունները, որոնք անօրինական տեղափոխվել են մաքսային սահմանով կամ որոնց բացթողումը չի իրականացվել մաքսային մարմինների կողմից Օրենսգրքին համապատասխան, ինչը հանգեցրել է մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների չպահպանման, և որոնք մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են մաքսային տարածքում այդ ապրանքները ձեռք բերած անձանց մոտ

 

4121. Այն ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, որոնք անօրինական տեղափոխվել են մաքսային սահմանով կամ որոնց բացթողումը չի իրականացվել մաքսային մարմինների կողմից Օրենսգրքին համապատասխան, ինչը հանգեցրել է մաքսատուրքերի, հարկերի չվճարման կամ արգելքների և սահմանափակումների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների չպահպանման, և որոնք մաքսային մարմինների կողմից հայտնաբերվել են մաքսային տարածքում այդ ապրանքները ձեռք բերած անձանց մոտ, և նախկինում չեն հայտարարագրվել, հայտարարատուի կողմից լրացվում են ԱՀ-ի 1, 3-5, 7, 12, 14, 16, 17, 17 (а, b), 30-38, 40, 41, 43-47, 54 և «В» վանդակները։

ԱՀ-ի այլ վանդակները սույն կարգի II բաժնին համապատասխան լրացվում են հայտարարատուի ցանկությամբ։

4122. ԱՀ-ի 4, 7, 17, 17 (а, b), 30, 40 և 44 վանդակները լրացվում են սույն կարգի II բաժնին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝

1) 4-րդ վանդակ. «Բեռնառաքման մասնագրերը»

Վանդակը լրացվում է տեղեկատվության առկայության դեպքում բեռնառաքման մասնագրերի, ցանկերի և այլ նմանատիպ փաստաթղթերի օգտագործման ժամանակ.

2) 7-րդ վանդակ. «Տեղեկատու համարը»

Վանդակում, ապրանքների մաքսային հայտարարագրման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան, նշվում է «НВТ».

3) 17-րդ վանդակ. «Նշանակման երկիրը»

Վանդակը լրացվում է տեղեկատվության առկայության դեպքում.

4) 17-րդ վանդակ (a, b). «Նշանակման երկրի ծածկագիրը»

Վանդակը լրացվում է տեղեկատվության առկայության դեպքում.

5) 30-րդ վանդակ. «Ապրանքների գտնվելու վայրը»

Վանդակում, եթե բացակայում են սույն կարգի 15-րդ կետի 28-րդ ենթակետի երկրորդ-վեցերորդ պարբերություններով (աղյուսակից հետո) նախատեսված տեղեկությունները, նշվում է ապրանքների փաստացի գտնվելու վայրը՝ սույն կարգի 142 կետին համապատասխան.

6) 40-րդ վանդակ. «Ընդհանուր հայտարարագիրը/Նախորդող փաստաթուղթը»

Վանդակը լրացվում է տեղեկատվության առկայության դեպքում.

7) 44-րդ վանդակ. «Լրացուցիչ տեղեկատվությունը/Ներկայացված փաստաթղթերը»

Վանդակը լրացվում է սույն կարգի 15-րդ կետի 42-րդ ենթակետին համապատասխան՝ տեղեկատվության առկայության դեպքում։

Վանդակում լրացուցիչ նշվում են՝

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի գրանցման համարը (տեղեկատվության առկայության դեպքում).

Բելառուսի Հանրապետությունում՝

ծանուցման համարը և ամսաթիվը՝ այն մաքսային վարչական իրավախախտման վերաբերյալ վարչական վարույթ սկսելու մասին, որի առարկան ձեռք բերված ապրանքներն են, և այն մաքսային վարչական իրավախախտում կատարած անձին չպարզելու մասին, որի առարկան այդ ապրանքներն են.

Ռուսաստանի Դաշնությունում՝

որոշման (որոշումների) համարը և ամսաթիվը՝ մաքսային վերահսկողության արդյունքների մասով, որը պարունակում է (որոնք պարունակում են)՝

որոշում՝ ապրանքները մաքսային սահմանով անօրինական տեղափոխված ճանաչվելու մասին.

որոշում՝ ապրանքը (ապրանքները) մաքսային սահմանով անօրինական տեղափոխող անձի հետ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների և տույժերի վճարման համապարտ պարտավորություն կրող, ապրանքի (ապրանքների) անօրինական տեղափոխմանը մասնակցող անձին ճանաչելու մասին (տեղեկատվության առկայության դեպքում).

որոշում՝ ապրանքները մաքսային սահմանով անօրինական տեղափոխող անձի հետ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, տոկոսների և տույժերի վճարման համապարտ պարտավորություն կրող, անօրինական ներմուծված ապրանքը (անօրինական ներմուծված ապրանքները) սեփականության կամ տիրապետման իրավունքով ձեռք բերած անձին ճանաչելու մասին (տեղեկատվության առկայության դեպքում)։»։

2. 43-րդ կետի 4-րդ ենթակետը «Բոլոր բաղադրիչները նշվում են առանց միջակայքերի և իրարից անջատվում են «-» նշանով» պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակության պարբերություն՝

«6-րդ համարի տակ՝

ԱՀ-ի լրացման սույն կարգի X5  բաժնով նախատեսված առանձնահատկությունները կիրառելիս նշվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկի գրանցման համարը (եթե այդ տեղեկությունները նշված չեն ԱՀ-ի 44-րդ վանդակում)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: