ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 21-Ա |
«ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 282 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2023 թվականի ապրիլի 21-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերության հայտը և գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել 2020 թվականի սեպտեմբերի 9-ին տրամադրված ԿՀ N 282 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱԼՖԱ ՏԵԼԵԿՈՄ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2023 թ. ապրիլի 26 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|