ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 448-Ա
ԴԻԱՆԱ ՔԱՐԱԶՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշման հավելվածի 2-րդ, 4-րդ և 23-րդ կետերը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանին 2023 թվականի մայիսի 3-5-ը ներառյալ գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ 2023 թվականի մայիսի 4-ին անցկացվող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի՝ Իսլանդիայի նախագահության շրջանակներում կազմակերպվող «Սուբսիդիարության սկզբունք. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ազգային իմպլեմենտացիա» խորագրով կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
27.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |