ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» ապրիլի 2023 թվականի N 60-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1–ին կետի 1-ին ենթակետի «5 073 633 700 (հինգ միլիարդ յոթանասուներեք միլիոն վեց հարյուր երեսուներեք հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «5 978 168 000 (հինգ միլիարդ ինը հարյուր յոթանասունութ միլիոն մեկ հարյուր վաթսունութ հազար)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «5 645 393 200 (հինգ միլիարդ վեց հարյուր քառասունհինգ միլիոն երեք հարյուր իննսուներեք հազար երկու հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 549 927 500 (վեց միլիարդ հինգ հարյուր քառասունինը միլիոն ինը հարյուր քսանյոթ հազար հինգ հարյուր)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-6-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի
Կողմ (15) | Դեմ (0) | Ձեռնպահ (6) |
Վ.Սամսոնյան Գ.Մելիքյան Լ.Սանոյան Մ.Սահակյան Տ.Հովհաննիսյան Ն.Պողոսյան Խ.Վարաժյան Գ.Պասկևիչյան Ս.Հովհաննիսյան Հ.Ասատրյան Զ.Միքայելյան Ե.Խանամիրյան Լ.Մուրադյան Հ.Ստեփանյան Հ.Մարգարյան |
Վ.Հակոբյան
Կ.Սոսյան Ս.Ադամյան Գ.Մանուկյան Կ.Մալխասյան Կ.Ասատրյան |
Հայաստանի Հանրապետության ղեկավար` |
Վ. Սամսոնյան |
ք. Գյումրի «12» ապրիլի 2023 թվական |
Հավելված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի 2023 թ.-ի ապրիլի 12-ի N 60-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թ.-ի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|