Գլխավոր տեղեկություն
Номер
N 1734-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.04.2023-30.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.01.19/3(806) Հոդ.23
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.01.2011
Дата вступления в силу
01.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1734-Ն

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ, ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԵՐԸ, ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ՊԱՐՏԱԴԻՐ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՈՂԻՆ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 17.07.14 N 718-Ն, լրաց. 25.04.19 N 472-Ն)

 

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 19-րդ, 21-րդ, 23-րդ և 44-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 17.07.14 N 718-Ն)

1. Սահմանել՝

1) աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ.

2) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար 950 դրամ, տասը տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար 500 դրամ.

3) թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ.

3.1) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ.

4) զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ.

5) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը՝

ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33000 դրամ.

6) պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 33000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ.

7) նվազագույն կենսաթոշակի չափը` 31600 դրամ.

8) եթե «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի կամ 19-րդ, 21-րդ և 23-րդ հոդվածներով սահմանված կարգով հաշվարկված զինվորական կենսաթոշակի չափը պակաս է 31600 դրամից, ապա կենսաթոշակը նշանակվում և վճարվում է 31600 դրամի չափով:

(1-ին կետը փոփ. 29.12.11 N 1860-Ն, 26.12.13 N 1488-Ն, լրաց. 17.07.14 N 718-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.12.14 N 1491-Ն, փոփ. 10.06.15 N 629-Ն, 29.11.18 N 1408-Ն, լրաց. 25.04.19 N 472-Ն, փոփ., խմբ. 26.12.19 N 1920-Ն, փոփ. 16.12.21 N 2043-Ն, 24.08.22 N 1340-Ն, 08.09.22 N 1404-Ն, խմբ. 21.04.23 N 558-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը, կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

4. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանել՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով։

(4-րդ կետը լրաց. 21.04.23 N 558-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 12
Երևան