ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 ապրիլի 2022 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՁԵՎԱՉԱՓՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 177 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ.` |
Վ. Նազարենկո |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 71 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը՝ ապրանքների բացթողման վերաբերյալ դիմումի կառուցվածքում և ձևաչափում կատարվող
1. 12-րդ կետի ութերորդ պարբերության մեջ «97» թվերը փոխարինել «95» թվերով։
2. 10-րդ աղյուսակում 13.12.5 դիրքը և 13.12.5 դիրքի «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«13.12.5 Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure) |
18-րդ վանդակ |
О 1 |
եթե «Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանը լրացված է, ապա «Զտաքաշը (csdo:UnifıedNetMass Measure)» վավերապայմանը պետք է պարունակի ապրանքի զտաքաշի արժեքը՝ կիլոգրամներով |
ա) չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ) |
- |
Մ 1 |
«Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «չափման միավորը (measurementUnitCode ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «166» արժեքը |
բ) տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ) |
- |
Մ 1 |
«Զտաքաշը (csdo:UnifiedNetMassMeasure)» վավերապայմանի «տեղեկագրքի (դասակարգչի) նույնականացուցիչը (measurementUnitCodeListId ատրիբուտ)» ատրիբուտը պետք է պարունակի «2016» արժեքը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: