Գլխավոր տեղեկություն
Номер
N 584-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2023
Дата вступления в силу
23.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 584-Ն

 

ԳԱԶԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գազափոխադրման համակարգում անվտանգության և շահագործման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 23-ից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

ապրիլի 21-ի N 584-Ն որոշման

 

ԳԱԶԱՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

ԳԼՈՒԽ 2. ՏԵՐՄԻՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

ԳԼՈՒԽ 3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 4. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԱՐԱԾՔԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ԲԱԺԻՆ 2. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍ

ԳԼՈՒԽ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 7. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ

ԳԼՈՒԽ 8. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՎՐԱ

ԳԼՈՒԽ 9. ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ

ԳԼՈՒԽ 10. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

ԲԱԺԻՆ 3. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ 12. ԳԱԶԱՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 13. ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 14. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 15. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԳԱԶԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 16. ԳԱԶԻ ԽՏՈՒՑՔԸ ԵՎ ՆՐԱ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 17. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ

ԲԱԺԻՆ 4. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ, ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

ԳԼՈՒԽ 18. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ

ԳԼՈՒԽ 19. ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 20. ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

ԲԱԺԻՆ 5. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԳԼՈՒԽ 21. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

ԲԱԺԻՆ 22. ՉՀՍ ԵՎ Ա, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

ԲԱԺԻՆ 6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱ

ԳԼՈՒԽ 23. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 24. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

ԳԼՈՒԽ 25. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՈՒՄ

ԳԼՈՒԽ 26. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿՈՅՈՒՂԻ

ԳԼՈՒԽ 27. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵԹԱՆՈԼ ԹՈՒՅՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

ԳԼՈՒԽ 28. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՆԴԻԿԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

ԳԼՈՒԽ 29. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

ԲԱԺԻՆ 8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԼՈՒԽ 30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 31. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԼՈՒԽ 32. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 33. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ: ԲԱՐՁՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 34. ԵՌԱԿՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 35. ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

ԳԼՈՒԽ 36. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՂ ԳՈՒՆԱՊԱՏՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 9. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

ԳԼՈՒԽ 37. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 38. ՏԱՐԱԾՔԸ, ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԸ

ԳԼՈՒԽ 39. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԸ

ԳԼՈՒԽ 40. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՐՄԱՏՈՒՐԸ

ԳԼՈՒԽ 41. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԲԱԺԻՆ 11. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԸ

ԳԼՈՒԽ 42. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 43. ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 44. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 45. ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 46. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐԸ

ԳԼՈՒԽ 46. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 12. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 47. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ԳԼՈՒԽ 48. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 49. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 50. ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 51. ԳԱԶԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ

ԳԼՈՒԽ 52. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ, ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

ԳԼՈՒԽ 53. ՅՈՒՂԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԳԼՈՒԽ 54. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 13. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ

ԳԼՈՒԽ 55. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 56. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 57. ԳԱԶԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՉՈՐԱՑՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 58. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 14. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 59. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 60. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 61. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 15. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԲԱԺԻՆ 16. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 62. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 63. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 64. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 17. ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

ԳԼՈՒԽ 65. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 66. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 67. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 68. ԿԱՊԸ

ԳԼՈՒԽ 69. ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 70. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԲԱԺԻՆ 18. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 71. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԳԼՈՒԽ 72. ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

ԳԼՈՒԽ 73. ՕՊԵՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

ԳԼՈՒԽ 74. ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԳԼՈՒԽ 75. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՐԴԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Հավելված 1

Հավելված 2

Հավելված 3

 

ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Անվտանգության և շահագործման կանոնները գազափոխադրման համակարգում (այսուհետ` Սույն կանոններ) պարտադիր են գազի տնտեսության այն բոլոր կազմակերպությունների և ստորաբաժանումների համար, որոնց գործունեությունը կապված է բնական գազի տեղափոխման և ստորգետնյա պահեստարաններում պահպանման հետ, ինչպես նաև գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական և մայրուղային գազատարերի համար աշխատանքներ իրականացնող այլ, միջին և բարձր ճնշմամբ սարքավորումներով, կամ ճնշակային կայաններով կահավորված և դրանք շահագործող կազմակերպությունների համար:

2. Սույն կանոնները սահմանում են մայրուղային գազատարները շահագործող անձնակազմի աշխատանքների կազմակերպման և տեխնիկական փաստաթղթերի վարման հիմնական տեխնիկական ու կազմակերպական նորմերը և պահանջները: Մայրուղային գազատարերի կազմի մեջ, որպես առանձին օբյեկտներ, մտնում են՝

1) գազատար խողովակն իր ճյուղավորումներով (լուպինգ) և փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, մաքրման սարքավորման ընդունման և բացթողման հանգույցներով, խտուցքի հավաքման և պահման հանգույցներով ու մեթանոլի ներածման սարքավորումով.

2) գլխավոր և միջանկյալ ճնշակային կայանները, գազաբաշխիչ կայանները, գազի ստորգետնյա պահեստարանները.

3) կոռոզիայից էլեկտրաքիմիական պաշտպանման տեղակայանքները, տեխնոլոգիական կապի և հեռուստամեխանիկայի գծերը ու կառույցները.

4) գազատարերի սպասարկման համար նախատեսված էլեկտրահաղորդման գծերը, փակող արմատուրի, հեռակառավարման և էլեկտրաքիմիական պաշտպանության տեղակայանքների էլեկտրամատակարարման սարքավորումները.

5) հակահրդեհային միջոցները, գազատարերի հակաքայքայամաշման և պաշտպանական կառույցները.

6) խտուցքի պահման և գազազատման տարողությունները, խտուցքի վթարային դատարկման գետնահորերը.

7) շենքերը, կառույցները և սենքերը.

8) գազատարի ուղեգծով տեղաբաշխված մշտական ճանապարհները և ուղղաթիռային հրապարակները, դրանց մուտքի ուղիները` գազատարերի տեղադրման տարբերիչ նիշերով:

Սույն կանոնների պահանջները չեն տարածվում այն գազատարերի վրա, որոնք նախատեսված են խողովակի մետաղի վրա կոռոզիայի ներգործություն թողնող կամ - 400C-ից ցածր ջերմաստիճանի սառեցրած գազի փոխադրման համար: Նշված գազատարերի շահագործումը պետք է իրականացվի ըստ նախագծային և գիտահետազոտական ինստիտուտների կողմից մշակված հատուկ հրահանգի:

Մայրուղային գազատարերի օբյեկտների շահագործման մեթոդներն ու սխեմաները պետք է կանոնակարգվեն արտադրական, պաշտոնեական հրահանգներով և տեխնոլոգիական սխեմաներով, որոնք մշակվում են կազմակերպությունների կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները և հիմնվելով Սույն կանոնների վրա: Հրահանգների անվանացանկը, մշակման և հաստատման կարգը սահմանում են կազմակերպությունները:

Արտադրական, պաշտոնեական հրահանգների, տեխնոլոգիական և այլ սխեմաների վերանայումը կատարվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ անհրաժեշտ փոփոխությունները դրանց մեջ մտցվում են տասնօրյա ժամկետում:

Մայրուղային գազատարերը շահագործող անձնակազմի հիմնական խնդիրներն են`

1) գազի փոխադրումը հանքավայրից կամ հանրապետություն ներկրման կետից մինչև բաշխման համակարգ, գազի մատուցումը քաղաքների, բնակավայրերի կամ առանձին կազմակերպությունների բաշխիչ ցանց, գազամատակարարման սարքավորումների անվտանգ և հուսալի աշխատանքի ապահովումը.

2) գազատարի արդյունավետ աշխատանքի ապահովումը՝ սարքավորումների լավարկված (օպտիմալացված) աշխատանքային ռեժիմների օգնությամբ, դրա գործառության հուսալիությամբ, վառելիքաէներգետիկական պաշարների և նյութերի արդյունավետ ծախսմամբ, փոխադրման ընթացքում գազի կորուստների կրճատմամբ, ճնշակային կայաններում առաջացած երկրորդային էներգապաշարների առավել լրիվ օգտագործմամբ.

3) գազատարի արդիականացման համար միջոցառումների մշակումը և իրագործումը.

4) աշխատանքի արտադրողականության բարձրացումը, գազի փոխադրման ինքնարժեքի իջեցումը.

5) աշխատողների որակավորման բարձրացումը.

6) աշխատանքային և արտադրական կարգապահության խիստ պահպանումը, աշխատանքի պաշտպանության, առողջության պահպանման ու տեխնիկական անվտանգության գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջների և նորմերի կատարումը:

3. Մայրուղային գազատարերի շահագործումն իրականացնող կազմակերպությունները որոշում են իրենց ստորաբաժանումների կողմից մայրուղային գազատարերի և օժանդակ օբյեկտների սպասարկման սահմանները: Ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարները հաստատում են որոշակի աշխատողների պարտավորությունները և պարտականությունները՝ սարքավորման շահագործման, դրա տեխնիկական վիճակի համար, որը ձևակերպվում է կազմակերպության ղեկավարի հրամանով (կարգադրությամբ):

4. Նոր և վերակառուցվող օբյեկտները պետք է շահագործման հանձնվեն համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀ տարածքում գործող ՍՆԻՊ 2.05.06-85 «Մայրուղային խողովակաշարեր» և ՍՆԻՊ III-42-80 «Մայրուղային խողովակաշարեր» շինարարական նորմերի պահանջների համաձայն:

5. Կազմակերպությունում գործող աշխատանքի պաշտպանության և հրդեհաանվտանգության հրահանգների փաթեթը պետք է լինի արտադրամասերի պետերի, ստորաբաժանումների ղեկավարների մոտ և աշխատանքի պաշտպանության ծառայությունում:

6. Սույն կանոններում չընդգրկվող նոր տեխնոլոգիաներ, գործընթացներ, սարքավորումներ և նյութեր ներդնելու դեպքում կիրառվում են համապատասխան գիտահետազոտական, նախագծային-կոնստրուկտորական կազմակերպությունների, արտադրող գործարանների կողմից մշակված հատուկ հրահանգները և կանոնները:

7. Գազի մատուցումը մայրուղային գազատարեր, գազատար-ճյուղավորումներ, սարքավորման փչամաքրման և անհատական փորձարկումներ կատարելու համար, իրականացվում է միայն կազմակերպության գլխավոր ճարտարագետի թույլտվությամբ: Անվտանգության անհրաժեշտ միջոցների ապահովումը դրվում է շահագործող ստորաբաժանման վրա:

8. Գազի մատակարարումը գազասպառող տեղակայանքներին և սարքերին (այդ թվում բարձր ճնշման), միջին ճնշման գազատարերին՝ ԳԲԿ-ի ելքից հետո, պետք է իրականացվի կազմակերպության կողմից սահմանված կարգով՝ այդ տեղակայանքները շահագործման հանձնելու համար ռեժիմային-կարգաբերման աշխատանքներ կատարելուց հետո:

9. Գազատարերի համար հատկացված հողամասերը և դրանց վրա գտնվող անշարժ գույքերը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա են իրավունքի պետական գրանցման:

10. Բանվորների մասնագիտական պարտականությունները, իրենց կողմից սպասարկվող ու շահագործվող, կամ իրենց ամրագրված սարքավորման և օբյեկտների համար, որոշվում են ըստ կազմակերպության ստանդարտով հաստատված հրահանգների:

11. Ինժեներատեխնիկական աշխատողների պարտականությունները, իրավունքները որոշվում են պաշտոնեական հրահանգներով, որոնք կազմում են բաժինների, արտադրամասերի, ծառայությունների, տեղամասերի, արտադրական ստորաբաժանումների ղեկավարները, որը հաստատվում է կազմակերպության ստանդարտով:

12. Գազափոխադրման կազմակերպության յուրաքանչյուր աշխատող պարտավոր է` իմանալ պաշտոնեական հրահանգով սահմանված իր պարտականությունները, իրավունքներն ու գործառույթները, իր կողմից սպասարկվող ու շահագործվող, կամ իրեն ամրագրված օբյեկտը, սարքավորումը կամ սարքավորումները, սենքերը և մյուս օբյեկտների հետ դրանց կապակցված շահագործման ռեժիմը, ճշտորեն և ժամանակին կատարել իր վրա դրված պարտականությունները, ցուցաբերել անհրաժեշտ նախաձեռնություն, ստեղծագործական վերաբերմունք աշխատանքին, անընդհատ կատարելագործել սեփական մասնագիտական հմտությունները, միջոցներ ձեռնարկել Սույն կանոնների պահանջների խախտումների կանխարգելման համար, ամեն կերպ աջակցել ՃԿ-ի, ԳՄ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարի այլ տեխնիկական օբյեկտների արդյունավետության և հուսալիության ապահովմանը:

13. Կազմակերպությունները պարտավոր են իրենց ստորաբաժանումներին, դրանց ծառայություններին և տեղամասերին ապահովել նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:

 

ԳԼՈՒԽ 2. ՏԵՐՄԻՆՆԵՐ, ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

14. Սույն կանոններում հիմնականում օգտագործված են «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելիք «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման» կանոններում նշված հասկացությունները, ինչպես նաև հետևյալ հասկացությունները`

1) շլեյֆներ` գազի ճնշակային կայանից գազի ստորգետնյա պահեստարանը սնող գազատարեր, որտեղ գազի ճնշումը հասնում է 10-ից մինչև 13 ՄՊա.

2) տիպային հրահանգներ` հաստատված կազմակերպության ստանդարտ, որը վերաբերվում է նմանատիպ աշխատանքների կատարմանը.

3) հատուկ հրահանգներ` հաստատված կազմակերպության ստանդարտ, որը վերաբերվում է միայն տվյալ աշխատանքների կատարմանը:

Սույն կանոններում կիրառված են հետևյալ տերմիններն ու սահմանումները`

1) Գազավտանգավոր գոտի` տարածություն, որտեղ օդում առկա է կամ կարող է հայտնվել սահմանային թույլատրելի և սահմանային թույլատրելի պայթյունաանվտանգ կոնցենտրացիան գերազանցող գազայնվածություն, կամ որի օդում թթվածնի պարունակությունը չի գերազանցում նրա ծավալի 16 տոկոսը.

2) Գազավտանգավոր աշխատանքներ` գազավտանգավոր գոտում իրականացվող աշխատանքներ.

ԱԳԲԿ - ավտոմատացված գազաբաշխիչ կայան

ԱԿՀ - ավտոմատ կառավարման համակարգ

ԱՊՄ - անհատական պաշտպանության միջոցներ

ԱՍԼ - արտադրական սանիտարիայի լաբորատորիաներ

ԲՍԿՍ - բոցավառման ստորին կուտակումային /կոնցենտրացիոն/ սահման. դա սենքում այրվող կամ պայթյունավտանգավոր նյութերի այնպիսի կուտակումն է, երբ բոցավառման աղբյուրի հետ շփման դեպքում կարող է տեղի ունենալ տվյալ խառնուրդի պայթյունը կամ բոցավառումը` արտահայտված տոկոսներով ըստ ծավալի

ԳԲ Կայան - գազաբաշխիչ կայան

ԳԲ Կետ - գազաբաշխիչ կետ

ԳԿ - գլխամասային կառույցներ

ԳՄ - գծային մաս

ԳՄՀ - գազամատակարարման միասնական համակարգ

ԳՇՃ - գազաշարժիչային ճնշակ

ԳՇՄ - գծային շահագործման մասնաճյուղ

ԳՎԱ - գազավերամղման ագրեգատներ

ԳՓԱ - գազափոխադրող ագրեգատ

ԴՎՀ - դյուրավառ հեղուկ

ԳՍՊ - գազի ստորգետնյա պահեստարաններ

ԶՀ - զտող հակագազ

ԷՀԳ - էլեկտրահաղորդման գիծ

ԷՔՊ - էլեկտրաքիմիական պաշտպանություն

ԹՀ - թթվածնային հակագազ

ԻՏԱ - ինժեներատեխնիկական անձնակազմ

ԼՃԿ - լրաճնշող կայան

ԼՏԵ - լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան

ԾՀ - ծախսաչափիչ հանգույց

ԿԿԾ - կենտրոնացված կարգավարական ծառայություն

ԿԿՓ - կազմակերպչակարգադրական փաստաթղթեր

ԿՊՄ - կոլեկտիվ պաշտպանության միջոցներ

ԿՊՍ - կաթոդային պաշտպանության սարքավորում

ԿՊՏ - կանխիչ պաշտպանության տեղակայանք

ՀԱ - հակավթարային ավտոմատիկա

ՃԱ - ճնշակային արտադրամաս

ՃԿ - ճնշակային կայան

ՆՇԿ - նորոգման - շահագործման կետ

ՆՏՓ - նորմատիվ տեխնիկական փաստաթղթեր

ՄԳ - մայրուղային գազատար

ՄԿԾ - մասնաճյուղի կարգավարական ծառայություն

ՇՓ - շահագործական փաստաթղթեր

ՉԿ - չափիչ կապուղի

ՉՀՍ և Ա - չափիչ-հսկիչ սարքեր և ավտոմատացման միջոցներ

ՉՄ - չափման միջոցներ

ՊԳՊ - պահեստամասեր, գործիքներ, պիտույքներ

ՌՊ - ռելեային պաշտպանություն

ՍԹԿ - աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի սահմանային թույլատրելի կուտակումներ. որոնք ամենօրյա 8 ժամյա աշխատանքի դեպքում կամ այլ տևողության աշխատանքների դեպքում (բայց շաբաթական 41 ժամից ոչ ավելի) աշխատանքային ամբողջ գործունեության ընթացքում չեն առաջացնում հիվանդություններ

ՓՀ - փողային հակագազ

ՕՀ - օդային հակագազ

ՕՍՍ - օդասառեցման սարք

 

ԳԼՈՒԽ 3. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

15. Կազմակերպության ղեկավարության կողմից գազի օբյեկտի համար սահմանվում և հաստատվում է այն տեղերի ցանկը, որտեղ անհրաժեշտ է պարբերաբար, ըստ ժամանակացույցի, անցկացնել աշխատանքային տեղամասի օդի գազայնվածության ստուգումներ/չափումներ:

16. Օբյեկտներում և աշխատանքային տեղերում պետք է լինեն անվտանգության անհրաժեշտ նշանները և ցուցանակները:

17. Կազմակերպության և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պետք է ապահովեն օբյեկտների շահագործման ընդունման, փորձարկման, թաքնված աշխատանքների ակտերի, գիտելիքների ստուգման արձանագրությունների և այլ նմանատիպ փաստաթղթերի հուսալի պահպանումը:

18. Աշխատողները պետք է իմանան առաջին բուժօգնություն ցուցաբերելու և կիրառելու կանոնները:

19. Մարդկանց կամ նյութական արժեքներին սպառնացող վտանգ հայտնաբերած աշխատողը պետք է տեղեկացնի այդ մասին աշխատանքների ղեկավարին կամ իր անմիջական պետին, իսկ կարգավարական ծառայության առկայության դեպքում` հերթապահ կարգավարին:

20. Օբյեկտներում նախատեսվող անվտանգ աշխատանքի պայմանների ստեղծման և ապահովման պահանջները դրվում են տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ղեկավարի վրա:

21. Սույն կանոնների համաձայն` սարքավորումները, գազատարերը, սարքերը, գործիքները, ԱՊՄ, ԿՊՄ և նյութերը սարքին վիճակում պահպանելը, ինչպես նաև աշխատանքների, այդ թվում` առավել վտանգավոր աշխատանքների անվտանգ կատարելու պահանջները դրվում են պաշտոնատար անձանց վրա` մասնագետ կատարողների (ծառայությունների ղեկավարների, հերթափոխային ճարտարագետների, կարգավարների, վարպետների), իսկ տրանսպորտային և բեռնափոխադրող սարքավորումների, ճնշման տակ աշխատող անոթների, էլեկտրատնտեսության, ջերմագազաօգտագործող սարքավորումների սարքին վիճակի, անվտանգ շահագործման և կարգագրերով կատարվող աշխատանքների համար համապատասխան պատասխանատու անձանց վրա:

22. Արգելվում է իրավասու մարմինների կողմից դադարեցված աշխատանքների վերսկսումը, ինչպես նաև պաշտոնատար անձի կողմից այնպիսի հրահանգներ և ցուցումներ տալը, որոնք ստիպում են ենթականերին խախտել ՆՏՓ-ի և ԿԿՓ-ի պահանջները` մինչև տվյալ իրավասու մարմնի կողմից արգելքի հանումը:

23. Պաշտոնատար անձի կողմից Սույն կանոնների, իսկ ԻՏԱ-ի և ծառայողների կողմից նաև շահագործող կազմակերպության կողմից ընդունված աշխատանքի պաշտպանության հրահանգների խախտումը առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

24. Կազմակերպության (ստորաբաժանման), օբյեկտի (ԳԿ, ՄԳ, ՃԿ, ԳԲ կայան, ԳԲ կետ, ԳՍՊ, ԾՀ) պաշտոնատար անձն իր որակավորումով պետք է համապատասխանի ՀՀ աշխատանքային օրենսգրքով և նրանից բխող նորմատիվային ակտերով պաշտոնատար անձանց որակավորման ցանկով նախատեսվող պահանջներին:

25. Աշխատանքի ընդունման պահին պաշտոնատար անձն անցնում է նախնական հրահանգավորում և Սույն կանոններով սահմանված գիտելիքների ստուգում:

26. Կազմակերպության աշխատակազմը պաշտոնատար անձին ապահովում է համապատասխան ՆՏՓ-ով, ստանդարտներով, աշխատանքի պաշտպանության հրահանգներով և այլ փաստաթղթերով, որոնց պահանջների կատարումն աշխատանքի ընթացքում երաշխավորում է աշխատանքի հուսալի, անվտանգ պայմաններ:

27. Պաշտոնատար անձն իր ենթակայությամբ աշխատող անձանց ուսուցանում է աշխատանքի անվտանգ ձևերը:

28. Պաշտոնատար անձը պարտավոր է ժամանակին հայտնաբերել աշխատանքների անվտանգ կազմակերպման նորմերից շեղումները, սարքավորումների, գազատարերի, գործիքների, ՉՀՍ և Ա-ի անսարքությունները, ընդունել ճիշտ որոշումներ, վթարների և դժբախտ պատահարների կանխարգելման նպատակով գործել արագ և արդյունավետ, անհրաժեշտության դեպքում իրազեկել համապատասխան վերադաս պաշտոնատար անձին:

29. Պաշտոնատար անձը կարգավարական ծառայության թույլտվությամբ իրականացնում է իր գործողությունները գազատարերում գազի հոսքի կարգավորումների, սարքավորումների աշխատանքի ռեժիմների փոփոխության, գազի սպառողների միացումների և անջատումների, մատակարարվող գազի ծավալների մեծացման և նվազեցման, վերանորոգումների անցկացման, սարքավորումների և փականների/կափույրների փորձարկումների համար:

30. Պաշտոնատար անձը պետք է իմանա գազերի, գազի խտուցքի և այլ կիրառվող վնասակար նյութերի վտանգավոր հատկությունները, դրանց ստացման, տեղափոխման և պահպանման ընթացքում անվտանգության պահանջները` հատկապես մեթանոլ թույնի պարագայում, դրանց հետ աշխատելու անվտանգության կանոնները, ինչպես նաև տուժողներին առաջին բուժօգնություն ցուցաբերելը:

 

ԳԼՈՒԽ 4. ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

31. Վտանգավոր, վնասակար նյութերի արտադրական անբարենպաստ պայմանների և աշխատանքների ցանկը, որոնց առկայության պարագայում պարտադիր են. աշխատանքի ընդունվելիս` նախնական, իսկ կանոնավոր աշխատանքի դեպքում` պարբերական բժշկական զննումներ` ուղղված հիվանդությունների, դժբախտ պատահարների կանխարգելմանը և աշխատանքի անվտանգության ապահովմանը:

Վերը նշված աշխատանքների բնույթից կախված բուժզննումների պարբերականությունը բերված է աղյուսակ N 1-ում:

 

Աղյուսակ N 1

 

Աշխատանքների բնույթից կախված բուժզննումների պարբերականությունը և ժամկետները

 

Աշխատանքների բնույթը

Պարբերական բուժզննումների ժամկետները,

ամիսը մեկ

Մեթանոլի կիրառումը

24

Ցիստեռնների, անոթների մաքրումը գազի խտուցքից, փորձանմուշների

վերցնում/առանձնացում, թույլ ծծմբային գազի, գազի խտուցքի լաբորատոր վերլուծություն

24

Սարքավորումների հետ աշխատանքը` բաց սնդիկի հետ շփման ժամանակ

12

Սարքավորումների հետ աշխատանքը` փակ սնդիկի հետ շփման ժամանակ

24

Էթիլացված բենզինի օգտագործումը

12

Թուջի, պողպատի մշակում, սև և գունավոր մետաղների կտրում, էլեկտրաեռակցում

24

Պոլիմեր պրեսնյութերի օգտագործում

24

Իոնիզացնող ճառագայթումների աղբյուրների և ճառագայթակտիվ նյութերի հետ աշխատանքներ

12

Ձեռքով գործի բերվող թրթռումներ առաջացնող մեքենաների հետ աշխատանք և թրթռումներ առաջացնող մեքենաների մոտ գտնվող աշխատատեղեր

12

Բարձր արտադրական աղմուկի ազդեցության հետ կապված աշխատանքները` 80-ից մինչև 99 դԲ, 100 դԲ և բարձր

24

12

Աշխատանքային գոտում բարձր ջերմաստիճանի և բարձր ջերմային

ճառագայթման պայմաններում աշխատանքներ

24

Աշխատանքային գոտում օդի հաստատուն ցածր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքներ

24

Ֆիզիկական գերբեռնվածությունների հետ կապված աշխատանքներ

12

Բարձրության վրա, ինչպես նաև բարձրացնող սարքերի սպասարկման հետ կապված աշխատանքները

12

Գործող էլեկտրակայանքների սպասարկման և վերանորոգման աշխատանքներ, էլեկտրասարքավորումների սպասարկման և

փորձարկման աշխատանքներ

24

Ավտոբեռնիչների, հատուկ մեքենաների, բուլդոզերների/ մղանների վարորդները

24

Ճնշման տակ գտնվող անոթներն սպասարկող աշխատողները

Ենթակա են միայն նախնական

բուժզննման

Ռազմականացված պաշտպանության աշխատանքներ

12

Կամավոր գազափրկարար ջոկատներում աշխատանքներ

12

 

32. Տեխնոլոգիական և այլ սարքավորումներ պարունակող օբյեկտների շահագործման, սպասարկման և վերանորոգման աշխատանքներին թույլատրվում են միայն չափահաս անձինք:

33. Նոր աշխատանքի ընդունված և մասնագիտություն չունեցող կամ մասնագիտությունը փոխող անձինք պետք է անցնեն մասնագիտական տեխնիկական ուսուցում որակավորման բնութագրի ամբողջական ծավալով, որը սահմանվում է կազմակերպության ստանդարտով, այդ թվում` աշխատանքի պաշտպանության գծով:

34. Մասնագիտական պարտավորությունների շրջանակներում աշխատողները պետք է`

1) պահպանեն ներքին աշխատանքային կանոնների պահանջները, այդ թվում` արտադրական և աշխատանքային կարգապահությունը.

2) կատարեն տեխնոլոգիական հրահանգներով սահմանված կարգերի անվտանգության պահանջները.

3) կատարեն աշխատանքի անվտանգության, հրդեհաանվտանգության, արտադրական սանիտարահամաճարակային հրահանգները` ըստ մասնագիտությունների և աշխատանքների տեսակների.

4) արագ և ճիշտ կողմնորոշվեն արտադրական միջավայրում, ժամանակին հայտնաբերեն և վերացնեն սարքավորումների, գործիքների, ՉՀՍ և Ա-ի անսարքությունները, իմանան և օպերատիվ արձագանքեն առաջացող վտանգի առաջին իսկ արտահայտումներին, անմիջապես տեղեկացնեն ղեկավարությանն ստեղծվող իրավիճակի վերաբերյալ, իսկ անհրաժեշտության դեպքում` կարգավարին, միաժամանակ ձեռնարկել միջոցներ և արդյունավետ գործել վթարների և դժբախտ պատահարների կանխարգելման նպատակով, կազմակերպել և անցկացնել մարդկանց տեղահանումը վտանգավոր գոտուց, փրկել նյութական արժեքները.

5) իմանալ և ունակ լինել օգտագործել ԱՊՄ և ԿՊՄ, կազմակերպել և տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն, կապվել շտապ բուժծառայության (1-03) և Արտակարգ Իրավիճակների փրկարարական ջոկատի հետ (9-11):

35. Վթարային-փրկարարական աշխատանքներին մասնակցող աշխատողները պետք է իմանան վթարների վերացման կարգը, ուսուցումից և պարբերական հրահանգավորումներից զատ, առնվազն տարին երկու անգամ, մասնակցեն հնարավոր վթարների վերացման ուսումնամարզական վարժանքներին:

36. Գազատարերում գազի հոսքերի միացումների, սարքավորումների աշխատանքային ռեժիմների փոփոխման, գազի սպառողներին գազատարերից անջատելու և նորերին միացնելու, վերանորոգումների իրականացման, անջատող և այլ տեսակի սարքավորումների փորձարկումների հետ կապված իրենց աշխատանքները աշխատողները պետք է իրականացնեն միայն համապատասխան ծառայությունների ղեկավարների, կարգավարների, հերթափոխային ճարտարագետների, վարպետների ցուցումների հիման վրա:

37. Բանվորական անձնակազմից կազմված խմբին առաջադրանք տալուց (երկու և ավելի բանվորներին), դրանցից մեկը պետք է նշանակվի խմբի ավագ, և պետք է ղեկավարի աշխատանքները:

 

ԳԼՈՒԽ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՏԱՐԱԾՔԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

38. Կազմակերպությունը պարտավոր է ունենալ իր հաղորդակցուղիների համաչափական հատակագծերը` հստակ ցուցիչներով և հուսալի ռեպերներով: Օտարվող տարածքների սեփականատեր կազմակերպությունները պարտավոր են հատակագծերի վրա ունենալ նաև այդ տարածքներում գործող այլ կազմակերպությունների ստորգետնյա կապուղիների գծանկարները: Վերազինման աշխատանքների ավարտից հետո, փոփոխությունները հատակագծերում պետք է կատարվեն 10 օրվա ընթացքում:

39. Կողմնակի անձանց մուտքը մայրուղային գազատարերի օբյեկտների տարածքը և դրանց ներկայությունն աշխատանքային տեղերում թույլատրվում է միայն համապատասխան հրահանգավորումից հետո, շահագործող կազմակերպության ղեկավարի համաձայնությամբ և շահագործող անձնակազմից հատուկ նշանակված անձի ուղեկցությամբ:

40. Հիմնական արտադրական օբյեկտի տարածքը պետք է լինի պարսպապատ և ունենա առնվազն երկու մուտք/ելք դեպի ընդհանուր օգտագործման ճանապարհները: Ցանկապատը պետք է մշտապես պահվի բարվոք վիճակում, ինչը կբացառի կողմնակի անձանց մուտքը տարածք: Օբյեկտի տարածքի մուտքի մոտ և ընդհանուր պարագծով պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և համապատասխան ցուցանակներ: Դարպասները պետք է փակ պահվեն:

41. Գիշերային ժամերին օբյեկտի տարածքը պետք է լուսավորվի:

42. Օբյեկտներում սարքավորումները պետք է տեղակայվեն այնպես, որպեսզի հնարավոր լինի հարմարավետ և անվտանգ իրականացնել տեխնիկական սպասարկումը և վերանորոգումը: Հեռավորությունը սարքավորումների միջև, ինչպես նաև սարքավորումից մինչև շենքի պատերը, պետք է լինի առնվազն 1 մ, իսկ աշխատանքային անցումների լայնությունը` 0,75 մ (աշխատանքային անցում ընդունվում է սարքավորումների ցցվող մասերի միջև հեռավորությունը կամ հեռավորությունը սարքավորման և պատի միջև):

43. Օբյեկտները պետք է ապահովվեն հուսալի հեռախոսային կամ ռադիոկապով:

44. Շահագործման կամ շինվերանորոգման բազաներից հեռու գտնվող օբյեկտներում անհրաժեշտ է ունենալ սննդի և խմելու ջրի հնգօրյա պահուստ բոլոր աշխատողների հաշվարկով: Օբյեկտի հեռավորությունը որոշվում է կազմակերպության ղեկավարության կողմից:

45. Դեպի շենքերը և շինությունները, ինչպես նաև փականային սարքավորումներ, կառավարման հանգույցներ և ՉՀՍ և Ա տանող մուտքի ու ելքի ուղիները/անցումները պետք է պահվեն մաքուր և բարվոք վիճակում:

46. Արտադրական օբյեկտների տարածքները պետք է ունենան տարբեր/հակադիր կողմերում գտնվող առնվազն երկու ելք:

47. Ցուրտ բնակլիմայական պայմաններում գտնվող օբյեկտների շենք-շինությունների մուտքերը պետք է սարքավորվեն նախամուտքով կամ այլ սարքավորումով, ինչը թույլ կտա ձմռան ամիսներին պաշտպանել աշխատողների առողջությունը:

48. Տարածքների դռները և պատուհանները պետք է բացվեն դեպի դուրս: Հատակը պետք է պատրաստվի հրակայուն նյութերից:

49. Շենք-շինություններում առկա բոլոր հարթակները, անցումները և խուցերը, որոնք տեղակայված են 0.75մ-ից բարձր, պետք է ունենան աստիճաններ և տարանջատվեն ճաղաշարերով:

50. Մուտքի դռան դրսի կողմից պետք է տեղադրվեն անվտանգության նշանը և «Կողմնակի անձանց մուտքն արգելվում է» ցուցանակը, ինչպես նաև տարածքների հրդեհապայթյունավտանգավորության դասակարգման ցուցիչը` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01- 2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերին համապատասխան: Դիտահորերը, այդ թվում` ջրմուղային և կոյուղային դիտահորերը, ստորգետնյա տարածքները և փակ կապուղիները (այսուհետ` դիտահորեր), որոնք գտնվում են արտադրական հարթակներից և գազատարերից 15 մ հեռավորության վրա համարվում են գազա և պայթյունավտանգավոր: Դրանց գազայնվածության աստիճանի ստուգումը պետք է իրականացվի առնվազն եռամսյակը մեկ, իսկ շահագործման առաջին տարվա ընթացքում` առնվազն ամիսը մեկ: Բացի այդ, դրանց գազայնվածության աստիճանը պետք է ստուգվի ամեն անգամ դիտահորերում աշխատանքներ իրականացնելուց առաջ:

51. Դիտահորերը պետք է մշտապես ծածկված լինեն հատուկ ծածկոցներով (գորգեր): Չպահպանվող հրապարակների տարածքում ստորգետնյա տարածքները պետք է մշտապես փակ լինեն կողպեքով, իսկ բանալիները գտնվեն շահագործող անձնակազմի մոտ:

52. Այն դիտահորը որում իրականացվում են աշխատանքներ, պետք է շրջափակվի, իսկ գիշերային ժամերին նաև լուսավորվի հատուկ նշանով լույսի աղբյուրի տեղադրմամբ:

53. Գազի կուտակումը բացառելու և դիտահորերից օդի ստուգառներն առանց դիտահոր մուտք գործելը ապահովելու համար դիտահորերի ծածկերի մեջ պետք է լինեն 20-ից մինչև 30 մմ տրամագծով անցքեր:

54. Դիտահորերը պետք է պաշտպանված լինեն ստորգետնյա և մակերեսային ջրերի թափանցումից: Անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվի դրենաժ, իսկ ջրերը հիդրավլիկ կափույրի միջոցով արտանետվեն արտադրական կոյուղի: Անհրաժեշտ է ժամանակին ստուգել կափույրի սարքինությունը:

55. Դիտահորերի դիտարկումը և մաքրումը պետք է իրականացնել Սույն կանոնների 56, 57, 58 և 59-րդ կետերի պահանջներին համապատասխան` նույնիսկ գազայնվածության ստուգման դրական արդյունք ստանալուց հետո:

56. Անձնակազմը, որն սպասարկում է հնարավոր ՍԹԿ գերազանցող գազայնվածությամբ դիտահորը, պետք է իմանա կապուղիների գծապատկերը, դիտահորերի տեղակայման վայրերը, գազայնվածության որոշման ձևերը, վնասակար նյութերով թունավորումների նախանշանները, գազայնված միջավայրում աշխատելու, տուժածների տարահանման և դրանց նախնական բուժօգնություն ցուցաբերելու կանոնները:

57. Դիտահորում աշխատանքներ պետք է իրականացնի երեք աշխատողից ոչ պակաս անդամներ ունեցող բրիգադը (մեկը` աշխատանքներ իրականացնող, երկուսը` օգնականներ):

58. Դիտահոր իջնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել դրա արտաքին զննումը, որից հետո ստուգել գազայնվածության աստիճանը, և եթե գազայնվածությունը առկա է, ապա օդափոխել այն շարժական օդամղիչներով կամ այլ պայթյունաանվտանգ կատարմամբ սարքերով, անցկացնել օդային միջավայրի վերստուգում: Եթե գազայնվածության աստիճանը գերազանցում է ՍԹԿ, բայց չի գերազանցում ԲՍԿՍ 20 տոկոսը, ապա դիտահոր թույլատրվում է մուտք գործել միայն փողային կամ մեկուսիչ հակագազով:

59. Դիտահորերում աշխատելու ժամանակ թույլատրվում է օգտագործել ոչ ավել քան 12 վոլտ լարումով պայթյունաանվտանգ մարտկոցային լապտերներ: Լապտերներն անհրաժեշտ է միացնել և անջատել միայն դիտահորերից և գազապայթյունավտանգավոր գոտուց դուրս, համապատասխանաբար մինչև դիտահոր մտնելը և դիտահորից դուրս գալուց հետո:

60. Սարքավորումները, գազատարերը, գործիքները, ՉՀՍ և Ա-ն անհրաժեշտ է շահագործել միայն արտադրող գործարանների հրահանգների հիման վրա մշակված արտադրական հրահանգներին համապատասխան: Այդ հրահանգները թույլատրվում է փոփոխել միայն նախագծող կազմակերպության և արտադրող գործարանի հետ համաձայնեցնելուց հետո:

61. 0,07 ՄՊա և բարձր աշխատանքային ճնշում ունեցող անոթների, ռեզերվուարների և բալոնների կազմավորումը և շահագործումը պետք է համապատասխանեն ՆՏՓ սահմանված պահանջներին:

62. Սարքավորումները և արմատուրը պետք է ունենան հստակ տեսանելի հերթական համար: Հիմնականի հետ անմիջական կապված օժանդակ սարքավորումը պետք է ունենա նույն համարակալումը:

63. Սարքավորումների, գազատարերի, ՉՀՍ և Ա-ի վթարային անջատման դեպքում արգելվում է դրանց վերամիացումը մինչ վթարային անջատումն առաջացրած խաթարման պատճառների բացահայտումը և վերացումը:

64. Սարքավորումների շարժվող և պտտվող մասերը պետք է հուսալի կերպով մեկուսացվեն պաշտպանիչ ցանցերում:

65. Թույլատրվում է ժամանակավոր հանել շարժվող և պտտվող մասերի մեկուսիչ ցանցերի, ինչպես նաև գերտաքացող մասերի ծածկերը, դիտարկում և վերանորոգում անցկացնելու նպատակով: Արգելվում է այդ սարքավորումների շահագործումը հանված մեկուսիչ ծածկերով/ցանցերով:

66. Սարքավորումների և գազատարերի աշխատանքի ժամանակ արգելվում է կանգնել հարթակների եզրերին, կցորդիչների և առանցքակալների իրաններին, ինչպես նաև անցման համար չնախատեսված կառույցներին:

67. Սարքավորման և գազատարի տաքացող մակերեսը պետք է պատվի ջերմամեկուսիչով, որի մակերեսի ջերմաստիճանը չպետք է գերազանցի տարածքում 450C, իսկ տարածքից դուրս` 600C: Ջերմամեկուսացումն անհրաժեշտ է պարբերաբար ստուգել և պահել բարվոք վիճակում: Այն տաքացող մակերեսը, որի վրա վթարի դեպքում կարող է հայտնվել յուղ կամ գազային խտուցք, պետք է պետք է ունենա պաշտպանող պատյան:

68. Վերանորոգումից հետո փակող, կարգավորող և պաշտպանիչ արմատուրի փորձարկումը պետք է ձևակերպվի համապատասխան ակտով:

69. Տեխնոլոգիական գազատարերի վրա տեղադրվող մշտական կամ ժամանակավոր խցափակիչները պետք է լինեն պողպատյա: Եռակցվող խցանը պետք է լինի գնդաձև, խցանի հաստությունը որոշվում է ամրության հաշվարկով:

70. Գազատարերի կցաշուրթերի միջև տեղադրվող խցանները պետք է ունենան կցաշուրթերի սահմաններից դուրս ցցվող պոչամասեր և տեղադրվեն շահագործման և տեղափոխվող նյութերի պայմաններին համապատասխանող նյութերից պատրաստված տակդիրների վրա: Խցանի պոչամասի վրա պետք է նշվի դրա գույքային համարը, տրամագիծը, հաստությունը, աշխատանքային ճնշումը և պողպատի տեսակը:

71. Սարքավորումների, գազատարերի և արմատուրի եռակցման և այլ միացումների անորակությունը հայտնաբերվում է օճառի փրփուրով, հատուկ սարքերով կամ այլ մեթոդով` առանց բոցի կամ բաց կրակի կիրառման:

72. Արտադրական ստորաբաժնում (օբյեկտում) պետք է նշանակվի շենքերի, շինությունների, արտադրական հրապարակների աշխատանքային գոտիներում օդի որակի հսկողության համար պատասխանատու անձ: Ստուգումների արդյունքները գրանցվում են օդային միջավայրի վերահսկման մատյանում:

 

ԲԱԺԻՆ 2. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍ

 

ԳԼՈՒԽ 6. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

73. Մայրուղային գազատարերի գծային մասերի օբյեկտները պետք է շահագործման ընդունվեն ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Սույն կանոնների և այլ նորմատիվ փաստաթղթերի համապատասխան:

74. Գազատարի անվտանգության գոտում աշխատանքը, այդ թվում նաև այլ կազմակերպության կողմից իրականացվող, պետք է կատարվի ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Գազի տնտեսությունում գազատարերի և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 787-Ն որոշման և Սույն կանոններին համապատասխան:

75. ԳԿ-ի շահագործումը պետք է իրականացնել Սույն կանոնների պահանջներին և շահագործող կազմակերպության կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

76. ԳԿ-ից մայրուղային գազատար մղվող գազի որակը պետք է համապատասխանի ԳՕՍՏ 5542– 2014-ի և կազմակերպության ստանդարտների պահանջներին:

77. Գազում ծծմբաջրածնային միացությունների առկայության դեպքում ԳԿ-ի օբյեկտներում պետք է իրականացվեն արտադրության տեղային յուրահատկություններն արտացոլող հրահանգով նախատեսված անվտանգության միջոցառումները:

 

ԳԼՈՒԽ 7. ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ

 

77. Ստորգետնյա ՄԳ-ի շահագործումը պետք է իրականացվի Սույն կանոններին, ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Գազի տնտեսությունում գազատարերի և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 787-Ն որոշման պահանջներին համապատասխան:

78. Ստորգետնյա ՄԳ-ը շահագործող կազմակերպությունները պետք է վերահսկեն խողովակաշարի վիճակը, այդ թվում`

1) գազատարի, կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ) և գծային այլ հանգույցների և շինությունների տեխնիկապես անվտանգ վիճակները.

2) գազի արտահոսքի առկայությունը և դրա հնարավոր առաջացումները.

3) գազուղիների տեղային ամրագրման ճանաչողական նշանների խախտումները.

4) անվտանգության գոտում աշխատանքների իրականացումը.

5) ՄԳ-ի անվտանգության և մինչև բնակավայրերը, ճանապարհները, շենքերը և շինությունները նախատեսված նորմատիվային սահմաններով գոտիներում, որոնք սահմանված են ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 313 որոշմամբ և ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Գազի տնտեսությունում գազատարերի և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 787-Ն որոշմամբ արգելված աշխատանքների իրականացման հայտնաբերումը.

6) նախորդ դիտարկումից հետո անվտանգության գոտում կատարված փոփոխությունները:

79. Կազմակերպության կողմից ՄԳ-ի շահագործման վերաբերյալ պետք է ստեղծվի և վարվի անձնագիր երկու օրինակից: Անձնագրի օրինակներին պետք է կցվի դրա կատարողական գծապատկերը խողովակաշարային դետալների և օգտագործվող խողովակների, փականային, կարգավորող և այլ տեսակի արմատուրի պողպատի տեսակների նշումներով: Անձնագրերի մեկ օրինակը պահվում է շահագործող կազմակերպությունում, մյուսը` կազմակերպության հրամանով նշանակված գազատարի շահագործման համար պատասխանատու անձի մոտ: Անձնագրում կատարվող լրացուցիչ գրառումները պետք է միաժամանակ նշվեն երկու օրինակներում:

80. ՄԳ-ի ընդհանուր և անվտանգ վիճակի համար պատասխանատու է ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման ղեկավարը: Ստորաբաժանման ղեկավարից բացի, վերջինիս հրամանով պետք է նշանակվեն հատուկ պատրաստություն անցած ԻՏԱ, որոնք պատասխանատվություն կկրեն ՄԳ-ի որոշակի հատվածի անվտանգ շահագործման և տեխնիկական վիճակի համար:

81. ՄԳ-ի ուղեգծի և ճյուղերի վրա պետք է տեղադրված լինեն`

1) 1.5-ից մինչև 2մ բարձրությամբ երկաթբետոնյա սյուներ գազուղու ուղիղ տեղամասերում՝ յուրաքանչյուր 800 մետրը մեկ և շրջադարձային անկյուններում, նրանց վրա նշելով ՄԳ-ի կիլոմետրաժը և տեղադրված խողովակների փաստացի խորությունները; ՄԳ-ի կողքով անցկացված կապի օդային գծերի առկայության դեպքերում հնարավոր է գազատարի տեղային ամրագրումը կատարել օգտագործելով կապի հենասյուները՝ գազատարի կիլոմետրաժի, անցկացված գազախողովակաշարի խորության և կապի հենասյան առանցքից մինչև ՄԳ-ի առանցքը նշագրումներով:

2) ՄԳ-ի ուղեգծի ամրագրման համար թույլատրվում է օգտագործել նաև կատոդային պաշտպանության ստուգիչ-չափիչ սյունակներ.

3) ՄԳ-ի ուղեգծի ամրագրման նշանների (երկաթբետոնե և կատոդային պաշտպանության սյունակների) ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18 «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի կամավոր սկզբունքով կիրառվող ստանդարտների ցանկում նշված ԳՕՍՏ 12.4.026-2015 ստանդարտի պահանջների.

4) Նշաններ գծային արտադրական ստորաբաժանումների, ինչպես նաև առանձին գծային շրջագայողների կողմից սպասարկվող տեղամասերի սահմաններում

5) նշաններ ստորջրյա անցումների (դյուկերների) անվտանգության գոտու երկու կողմերում ՄԳ-ի և ստորջրյա կապի մալուխի առանցքներից 100 մ հեռավորության վրա.

6) ՄԳ-ի և ցանկացած ավտոմոբիլային ճանապարհների հատման հատվածներում ՄԳ- ի առանցքից որոշակի հեռավորության վրա ավտոմոբիլային տրանսպորտի կանգառն արգելող ճանապարհային նշաններ` ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո։

82. ՄԳ-ի ճանաչողական նշանների տեղադրումն անհրաժեշտ է ձևակերպել ՄԳ-ի շահագործող կազմակերպության և հողօգտագործողի միջև կնքված համատեղ ակտով:

83. ՄԳ-ի անցումները գետերի, ձորերի վրայով պետք է սարքավորվեն արգելափակիչներով, որպեսզի բացառվի անցումը խողովակաշարի վրայով:

84. Անտառածածկույթ ունեցող տարածքներով անցկացված ՄԳ-ի ուղեգծերը եզրային գազախողովակաշարի առանցքից 3մ աջ և ձախ անհրաժեշտ է պարբերաբար մաքրել խոտաբույսերից և պահպանել այդ տարածքը անվտանգ և հրդեհաանվտանգ վիճակում:

85. Շահագործման ընթացքում ՄԳ-ի ուղեգիծը ենթակա է զննման և դիտարկման: Դիտարկումների պարբերականությունը և ծավալը սահմանվում են ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման կողմից մշակված և շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված ժամանակացույցով` համաձայն ՄԳ-ի գծային մասի պաշտպանությունը և սպասարկումն իրականացնող գծային շրջագայողների քանակության նորմատիվների:

86. Ցանկացած ավտոմոբիլային ճանապարհների վրայով ՄԳ-ի անցումները պետք է դիտարկվեն առնվազն տարին մեկ անգամ, այդ թվում նաև մոմից արտանետվող օդի որակի հետազոտությամբ:

87. Դիտարկումների արդյունքները պետք է գրանցվեն հատուկ գրանցամատյանում: Թերությունների և այլ անսարքությունների հայտնաբերման դեպքում գծային շրջագայողը զեկուցում է հատվածի շահագործման համար պատասխանատու անձին, որն իր հերթին զեկուցում է կարգավարին կամ ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման ղեկավարին: Վերջինս միջոցառումներ է ձեռնարկում հայտնաբերված թերությունները վերացնելու նպատակով:

88. ԳՇՄ-ն պետք է ունենա ղեկավարության կողմից հաստատված վթարների մասին իրազեկելու, վթարային բրիգադի ձևավորման և վթարի վայր մեկնելու կարգը, ինչպես նաև վթարային իրավիճակի վերացման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների, սարքավորումների, գործիքների, նյութերի, կապի, հրշեջ, ԱՊՄ-ի և այլ միջոցների ցանկը:

89. Արտահերթ դիտարկումներ և զննումներ պետք է իրականացվի ՄԳ-ի այն հատվածներում, որտեղ տարերային աղետից հետո կարող է վնասվել գծային մասի խողովակաշարը, ինչպես նաև գազախողովակաշարից կամ արմատուրից գազի արտահոսքի հայտնաբերման դեպքերում:

90. Գետերի, աղբյուրների վրայով գազատարերի անցումների հատվածները պետք է պաշտպանվեն սողանքներից և այլ մեխանիկական ազդեցությունների հետևանքով վնասվելու հնարավորությունից:

91. ԳՇՄ-ում պետք է կազմվեն տարվա տարբեր կլիմայական պայմանների համար նախատեսված երթուղային քարտեզներ (քարտեր), ծառայությունների տեղակայման վայրից մինչ սպասարկվող գազատարի յուրաքանչյուր հատվածը, որոնք պետք է պահվեն կարգավարի մոտ և վթարային վերանորոգման տրանսպորտային միջոցներում:

92. Ուղեգծի դիտարկման ժամանակ բրիգադի, գծային շրջագայողների երթուղին մշակվում է տեղանքի երթուղային քարտեզին համապատասխան` հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները, ջրհեղեղը, սելավը և այլ հնարավոր խոչընդոտները:

93. Ուղեգծերի դիտարկման նպատակով բրիգադների և գծային շրջագայողների ելքի և վերադարձի փաստը պետք է գրանցվի հատուկ գրանցամատյաններում և վերահսկվի կարգավարի կամ ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով նշանակված այլ պատասխանատու անձի կողմից:

94. Պայմանավորված ժամին կապի դուրս չգալու կամ անձնակազմի անհայտ պատճառներով ուշանալու դեպքում կարգավարը պարտավոր է ձեռնարկել միջոցներ անձնակազմի հայտնաբերման և անհրաժեշտության դեպքում փրկարարական աշխատանքներ կազմակերպելու ուղղությամբ:

95. Եթե դիտարկման ընթացքում հայտնաբերվել է գազատարի հերմետիկության խախտում կամ այլ վտանգավոր իրավիճակ, վտանգավոր գոտին պետք է տեղափակվի անվտանգության նշաններով: Այդ դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել կարգավարին կամ անմիջական ղեկավարին:

96. Կարգավարին տեղեկացնելուց հետո պետք է`

1) տրանսպորտային միջոցների համար կազմակերպել գազի արտահոսքի վայրին մոտ գտնվող ճանապարհի վտանգավոր հատվածի շրջանցման հնարավորություն, իսկ անհրաժեշտության դեպքում` փակել երթևեկությունը.

2) ամենավտանգավոր հատվածների մոտ, հատկապես գիշերային ժամերին, կազմակերպել վտանգի մասին նախազգուշացնող պահակակետեր, ինչը կբացառի մարդկանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների ներխուժումը վտանգավոր գոտի.

3) երկաթուղային տրանսպորտին վտանգ սպառնալու դեպքում ձեռնարկել միջոցներ գնացքների երթևեկությունը դադարեցնելու ուղղությամբ:

97. Անհրաժեշտության դեպքում կարգավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձն սպառնալիքի մասին իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմիններին, վտանգավոր գոտում գտնվող կազմակերպություններին, բնակավայրերի բնակչությանը:

98. Վթարի ի հայտ գալուն պես աշխատանքների ղեկավարը պարտավոր է ստուգել սահմանափակող միջոցների, նախազգուշացնող և անվտանգության նշանների առկայությունը և, անհրաժեշտության դեպքում, տեղակայել պահակակետեր, հաստատել կապ կարգավարի հետ:

99. ՄԳ-ի, դրա շինությունների, կառույցների, արմատուրի վրա վթարների վերացման աշխատանքները, որոնք պահանջում են գազավտանգավոր կամ կրակային աշխատանքների իրականացում, կատարվում են համաձայն Սույն կանոնների 32-րդ գլխի և կազմակերպության ստանդարտի պահանջներին:

100. Արգելվում է ՄԳ-ի գազի արտահոսքը վերացնել ճեղքի, անցքի կարանածեծման եղանակով: Առանձին դեպքերում թույլատրվում է ժամանակավոր անուրների կամ այլ սարքավորումների տեղադրումը շահագործող կազմակերպության ղեկավարության թույլտվությամբ:

 

ԳԼՈՒԽ 8. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ՎՐԱ

 

101. Հենասյուների վրա տեղակայված ՄԳ-ի հատվածները պետք է դիտարկվեն շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հատուկ կազմված ժամանակացույցին համաձայն:

102. Եթե ՄԳ-ի հատվածի, հենասյուների կամ կախոցների դեֆորմացիան հասնում է սահմանային թույլատրվող ցուցանիշներին, ապա անհրաժեշտ է նվազեցնել դրանք կախոցների և հենասյուների դիրքի համապատասխան կարգավորմամբ:

103. Հենասյուների և կախոցների թույլատրելի դեֆորմացիաները գերազանցող դեֆորմացիաները, ինչպես նաև դրանց անվտանգ տեխնիկական վիճակի խախտումները պետք է անմիջապես վերացվեն:

104. Ճահճակալված, սառցակալված և սողացող գրունտերով հատվածներում պետք է կազմակերպվեն գրունտի ջերմային ռեժիմի, դրանց վիճակի և գազատարի դիրքի դիտարկումներ: Գազատարի դիրքի բարձրության չափումները պետք է կատարվեն ըստ շահագործող կազմակերպության կողմից հաստատված ժամանակացույցի, բայց ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ:

105. Գազատարի հակակոռոզիոն ծածկաշերտի վնասվածության դեպքում այն պետք է անհապաղ վերականգնվի:

106. Գազատարերի և բարձր լարման օդային ԷՀԳ-ի հատման հատվածներում պետք է տեղադրվեն սարքավորումներ (հարմարանքներ) ԷՀԳ-ի լարերի պոկման դեպքերում գազախողովակաշարը բարձր լարման ազդեցությունից պաշտպանելու համար:

107. Գազատարի մակերեսի մաքրումը և մեկուսիչով պատումը գազատարի վրա հենվող սարքերի և մեխանիզմների կիրառմամբ պետք է իրականացվի միայն գազատարի համապատասխան հատվածն անջատումից և այն դատարկելուց հետո:

108. Գազատարի առանձին հենասյան փոփոխման կամ վերանորոգման աշխատանքների ընթացքում դրանից 2 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա պետք է տեղադրվի ժամանակավոր հենք:

109. Արգելվում է տրանսպորտային միջոցների և մեխանիզմների երթևեկությունը ՄԳ- ի ուղեգծի երկայնքով հենասյուներից 10 մ-ից պակաս հեռավորության վրա:

110. ՄԳ-ի նորոգման ժամանակ գազատարի վրայով անցնել թույլատրվում է միայն հատուկ սարքավորված անցումով, որը չպետք է կապված լինի գազատարի հետ:

111. Անցումի կառուցվածքը պետք է հաշվառված լինի դրա վրայով տեղափոխվող սարքավորումների, մեքենաների և մեխանիզմների ամենամեծ քաշի հաշվարկով: Անցումի կառուցվածքի վրա թույլատրելի ամենամեծ ճնշումը պետք է նշված լինի հատուկ տեղադրվող ճանապարհային նշանի վրա:

112. 10 մ-ից պակաս տեսանելիության պայմաններում արգելվում է տրանսպորտային միջոցների երթևեկությունն անմիջականորեն ՄԳ-ի ուղեգծի երկայնքով:

 

ԳԼՈՒԽ 9. ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐ

 

113. Թունելի մուտքի մոտ, տեսանելի վայրում պետք է տեղադրվի անվտանգության նշան՝ «Կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Պայթյունավտանգ է» ցուցանակը: Դեպի թունելի մուտք տանող ճանապարհին՝ թունելից 50մ հեռավորությոն վրա տեղադրվում է անվտանգության նշան՝ «Ծխելը և կրակ վառելն արգելվում է» գրությամբ:

114. Թունելի մուտքերը պետք է սարքավորվեն կողպեքով փակվող սարքին մետաղյա ճաղավանդակներով, որոնց բանալիները պետք է լինեն ամենամոտ գտնվող գծային շրջագայողի, ԳՇՄ պետի կամ շահագործող ստորաբաժանման կարգավարի մոտ:

115. Գազատարի վրա կամ թունելի պատի վրա անմիջապես գազատարի մոտ բաց գույնի ներկով յուրաքանչյուր 20 մ մեկ պետք է նշված լինի հեռավորությունը մինչև թունելի մուտքն ու ելքը: Նշումները գազատարի վրա պետք է կատարել կոտորակի տեսքով. վերին մասում` հեռավորությունը մուտքից և սլաք, որը կցուցանի գազի տեղափոխման ուղղությունը, իսկ ստորին մասում` հեռավորությունը թունելի ելքից:

116. Թունելում դիտարկումներ և նորոգումներ պետք է իրականացնեն գազավտանգավոր և կրակային աշխատանքներ անցկացնելու ուսուցում ստացած և իրավունք ունեցող անձինք:

117. Թունելի և գազատարի դիտարկումից առաջ աշխատանքներ իրականացնող կազմակերպության անձնակազմի կողմից թունելի մուտքի հատվածում պետք է զննվեն ժայռերը` մուտքի և այնտեղ տեղակայված գազային փոխհատուցիչների վրա ժայռաբեկորների ընկման հնարավորությունը բացահայտելու նպատակով: Զննման արդյունքներով պետք է ձեռնարկվեն միջոցներ հնարավոր վտանգը չեզոքացնելու ուղղությամբ: Զննման արդյունքները ձևակերպվում են ակտով, որը կազմվում և ստորագրվում է զննումը կատարած անձնակազմի կողմից:

118. Թունելում օդի գազայնվածության աստիճանի ստուգումից հետո թույլատրվում է մուտք գործել թունել առնվազն երկու մարդուց կազմված խմբին, որը պետք է ապահովվի մեկուսիչ հակագազերով և պայթյունապաշտպանված մարտկոցային լուսատուներով:

119. Մուտք թունել առանց մեկուսիչ հակագազի թույլատրվում է միայն այն դեպքում, երբ թունելում վնասակար նյութերի գումարային պարունակությունը չի գերազանցում ընդհանուր ՍԹԿ-ն:

120. Գազատարի ստուգողական դիտարկման ժամանակ թունելի գազայնվածությունը պետք է ստուգվի յուրաքանչյուր 50 մ-ը մեկ: Եթե օդի գազայնվածության աստիճանը գերազանցում է ՍԹԿ-ն, ապա դիտարկումը պետք է իրականացվի այնպես, ինչպես գազավտանգավոր աշխատանքները: Այդ դեպքում ճնշումը գազատարում պետք է նվազեցվի առնվազն 30 տոկոսով` համեմատ շահագործման վերջին տարվա ընթացքում տվյալ դիտարկվող հատվածում գրանցված աշխատանքային ամենամեծ ճնշման:

121. Թունելում մարդկանց տևական գտնվելու դեպքում անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել օդային խառնուրդի որակի հսկում` առնվազն ժամը մեկ:

122. Թունելում մարդկանց գտնվելու ամբողջ ընթացքում թունելի մուտքերը պետք է բաց պահվեն:

123. Թունելում մարդկանց գտնվելու դեպքում թունելի յուրաքանչյուր մուտքի մոտ պետք է անընդհատ հերթապահեն մեկուսիչ հակագազ, գազաանալիզարար, պայթյունապաշտպանված կատարմամբ մարտկոցային լուսատու և այլ անհրաժեշտ պարագաներ ունեցող առնվազն երկու մարդ (փրկարար խումբ): Փրկարար խմբի տրամադրության տակ պետք է գտնվեն կարգավարի հետ կապ հաստատելու միջոց, ավտոմեքենա և առաջնային բուժօգնության միջոցներ: Թունելի մուտքի մոտ գտնվող խմբի կազմում պետք է լինի կարգավարի հետ կապ պահպանող անձ: Փրկարար խումբը պետք է գտնվի թունելից դուրս, դրա անդամները պետք է տիրապետեն փրկարարական գործողություններին, այդ թվում` նաև թունելից տուժածներին դուրս բերելու և առաջնային բուժօգնություն ցուցաբերելու հմտություններին:

124. Փրկարարները պարտավոր են պահպանել մշտական կապ թունելում գտնվող մարդկանց հետ (հեռախոսակապ, ռադիոկապ, ձայնային կամ ազդանշանային կապ): Կապի խափանման դեպքում փրկարարները պետք է օգնություն ցուցաբերեն թունելում գտնվող մարդկանց` համաձայն վթարի վերացման ծրագրի:

125. Եթե թունելի ներսում գազայնվածությունը գերազանցում է ԲՍԿՍ 20 տոկոս, ապա դիտարկումը պետք է դադարեցվի: Թունելում գտնվող գազատարի հատվածն անհրաժեշտ է անմիջապես անջատել, գազատարում գազի ճնշումը պետք է նվազեցվի առնվազն 50 տոկոսով, իսկ անհրաժեշտության դեպքում հավասարեցվի մթնոլորտայինի: Դիտարկումը կարող է վերսկսվել, եթե գազայնվածությունը թունելում նվազել է ԲՍԿՍ 20 տոկոսից: Այդ դեպքում պետք է կիրառել թունելի բնական և արհեստական օդափոխում:

126. Թունելի ներսում տեղական փլուզումների, ստորգետնյա ջրերի կուտակումների, թունելի պատերի և կամարի վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն լեռնային աշխատանքների իրականացման հրահանգների և հատուկ մշակված պլանների համապատասխան` գազատարի պահպանման պայմանով:

127. Թունելում աշխատանքներ իրականացնելու ընթացքում ներսում կարող է գտնվել այդ աշխատանքներն իրականացնող կամ վերահսկող անձնակազմը:

128. Գազատարի արտաքին մակերեսի մաքրումը և ներկումն իրականացնում են թունելում օդի հոսքի ուղղվածությանը հակառակ:

129. Թունելի ներսում գազատարի վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն հերմետիկ փակումից/անջատումից հետո` թունելից դուրս գտնվող գծային արմատուրի հանգույցների միջև գտնվող գազատարի հատվածն ամբողջովին գազից ազատելու պայմանով: Եթե անջատող գծային արմատուրը փակումից հետո չեն ապահովում անհրաժեշտ հերմետիկությունը, ապա վերանորոգվող հատվածի հետ միասին պետք է անջատվի և դատարկվի նաև անսարք արմատուրից հետո գտնվող գազատարի հատվածը:

130. Արգելվում է թունելում գտնվող գազատարի հատվածի վրա միաժամանակ իրականացնել մեկից ավելի կրակային աշխատանք:

131. Եթե աշխատանքային գոտում ածխաջրածնային գազերի խտությունը/կուտակումը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոս, ապա կրակային աշխատանքները թունելի ներսում պետք է դադարեցվեն և վերսկսվեն միայն արտահոսքի աղբյուրը հայտնաբերելուց և անթույլատրելի գազայնվածությունը վերացնելուց հետո:

132. Թունելի ներսում օգտագործվող էլեկտրահաղորդակով օժանդակ սարքավորումը, էլեկտրական սնուցումով ՉՀՍ և Ա-ն և լուսավորող միջոցները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

 

ԳԼՈՒԽ 10. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՌՈԶԻԱՅԻՑ

 

133. ՄԳ-ի օբյեկտները պետք է պաշտպանված լինեն գրունտային կոռոզիայից և թափառող հոսանքների կոռոզիայից, իսկ փոխադրվող գազի բաղադրությունում ագրեսիվ բաղադրիչների առկայության դեպքում` դանդաղիչների օգնությամբ նաև ներքին կոռոզիայից:

134. Կատոդային և դրենաժային պաշտպանության կայանների շահագործման դեպքում անհրաժեշտ է պահպանել Սույն կանոնների 5 բաժնի դրույթները:

135. ԷՀԳ-ի էլեկտրասարքավորումների շահագործման ընթացքում ԷՔՊ-ի և էլեկտրասարքավորումների վթարային ծառայությունների պատասխանատվության տարանջատման սահմանը պետք է որոշվի ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման հատուկ հրամանով:

136. Արգելվում է գազի ճնշման տակ գտնվող գազատարին կատոդային արտանցումների միացումը գազա և էլեկտրաեռակցման օգնությամբ:

137. Գործող գազատարին արտանցումների ջերմաեռակցումը պետք է իրականացնի որակավորում ունեցող աշխատողը, որն անցել է հատուկ ուսուցում` գործող գազատարին արտանցումների ջերմային եռակցման հրահանգի պահանջների պահպանմամբ:

138. Կատոդային պաշտպանության արտանցումները պետք է եռակցվեն հորատանցքում գազայնվածության բացակայության պայմաններում, ինչն անհրաժեշտ է մշտապես վերահսկել:

139. Գործող գազատարի վրա կատոդային և դրենաժային արտանցումները պետք է տեղադրվեն շահագործող կազմակերպության կողմից սահմանված կարգով հաստատված հրահանգներին համապատասխան:

140. Արտանցումների միացման տեղերը և արտանցումները եռակցումից հետո պետք է պատվեն հակակոռոզիոն մեկուսիչով` անվտանգության միջոցների պահպանմամբ:

141. Արտանցումների եռակցումը պետք է իրականացվի արտահագուստով, պաշտպանող ակնոցներով և այլ ԱՊՄ-ի կիրառմամբ:

142. Էլեկտրաֆիկացված երկաթգծերի քարշային ենթակայանների արտածող ֆիդերների պոտենցիալների տարբերության չափման ընթացքում ՉՀՍ-ի միացումն իրականացվում է ենթակայանի անձնակազմի մասնակցությամբ:

143. Երկաթգծերի և ավտոմոբիլային ճանապարհների տակով անցումների պաշտպանիչ պատյանների վրա չափումներ կատարելու ժամանակ պետք է ներկա լինեն 2 մարդ. մեկը` սարքի հետ աշխատողը, մյուսը` տեղափոխում է էլեկտրոդը և հետևում է տրանսպորտի երթևեկությանը:

144. Գազատարի ուղեգծի վրա արգելվում է երկար լարով (0,5-ից մինչև 1 կմ) չափումների կատարումը, եթե գազատարին զուգահեռ տեղակայված է 110-ից մինչև 500 կՎ ԷՀԳ (25-ից մինչև 100 մ հեռավորության վրա):

145. Կոռոզիայի դանդաղիչների կիրառման համար պետք է մշակվի և հաստատվի դրանց հետ անվտանգ աշխատելու վերաբերյալ կազմակերպության ստանդարտ:

146. Կոռոզիայի դանդաղիչների հետ աշխատանքները պետք է իրականացվեն անվտանգության հետևյալ միջոցների պահպանման պայմաններում`

1) աշխատողները պետք է անցնեն հատուկ ուսուցում դրանց հետ անվտանգ աշխատելու վերաբերյալ.

2) աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան պաշտպանման միջոցների կիրառմամբ.

3) աշխատանքները պետք է իրականացվեն հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխան:

 

ԲԱԺԻՆ 3. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 11. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

147. ՃԿ-ի արտադրական հրապարակները, շենքերը, շինությունները և կառույցները, պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի պահանջներին, իսկ սարքավորումները և համակարգերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի նախագծային փաստաթղթերի պահանջներին: Փոփոխությունները պետք է համաձայնեցվեն նախագծող և կոնստրուկտորական կազմակերպությունների հետ:

148. ՃԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորումները, ինչպես նաև գործիքները պետք է շահագործվեն Սույն կանոնների, նրանց արտադրող կազմակերպությունների հրահանգների և շահագործող կազմակերպության կողմից ընդունված այլ նորմատիվ փաստաթղթերի համապատասխան:

149. ՃԿ-ի յուրաքանչյուր համակարգի և սարքավորման համար շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմվի շահագործման գրանցամատյան:

150. ՃԿ-ի սարքավորումները և համակարգերը պետք է ենթարկվեն տեխնիկական զննման, դիտարկման, ստուգումների, անհրաժեշտ փորձարկումների` շահագործող կազմակերպության համապատասխան հրահանգներով սահմանված կարգով և արդյունքները կցվում են գրանցամատյանին ակտի տեսքով:

151. ՃԿ-ի տարածքը պետք է կահավորվի`

1) հարկադիր ներծծող-արտածծող օդափոխման համակարգով, ինչպես նաև վթարային օդափոխության համակարգով.

2) ավտոմատ հրդեհաշիջման համակարգով.

3) մինչ պայթյունավտանգավոր վիճակի արձագանքման ազդանշանային համակարգով, որը պետք է համակցվի վթարային օդափոխման համակարգին.

4) կարգավարի և ՃԿ-ի այլ տարածքների հետ օպերատիվ կապի միջոցներով.

5) ՉՀՍ և Ա-ի կարիքների համար մատուցվող օդի (գազի) ճնշման նվազեցման պարագայում գործող լուսային և ձայնային ազդանշանային համակարգով.

6) վթարային լուսավորությունով, անշարժ և շարժական բեռնափոխադրող սարքավորումներով: Համալիր հանգույցի մեկուսացված ԳՓԱ-ն սարքավորվում է` համաձայն տեխնիկական պայմանների:

152. Վթարային արտածծող օդափոխումը պետք է ավտոմատ կերպով միանա, եթե տարածքների օդում այրվող գազերի կոնցենտրացիան հասնում է ԲՍԿՍ-ի 15 տոկոսին, կամ ըստ մեթանի ծավալի` 0,75 տոկոսի դեպքում:

153. Եթե տարածքների օդում այրվող գազերի կոնցենտրացիան գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը կամ ըստ մեթանի ծավալի` 1 տոկոսը, ՃԿ-ի շահագործումը պետք է դադարեցվի:

154. ՃԿ-ն տարածքի օդում այրվող գազերի պարունակության հսկողության և ազդանշանային համակարգի անսարք կամ անջատված լինելու դեպքում արտադրամասի շահագործումը խստիվ արգելվում է: Ավտոմատ ազդանշանային և վթարային օդափոխման ավտոմատ միացման համակարգերի աշխատունակությունն ստուգվում է հերթապահ անձնակազմի կողմից` յուրաքանչյուր հերթափոխ ընդունելուց առաջ:

155. Տարածքի օդում այրվող գազերի մինչև պայթյունավտանգավոր խտության վերաբերյալ ազդանշանային համակարգի աշխատանքը պետք է ստուգվի` համաձայն արտադրող գործարանների հրահանգների:

156. Լրացուցիչ պետք է անցկացվի աշխատանքային գոտու օդի որակի հսկողություն` շարժական գազաանալիզարարների օգնությամբ` ՍԹԿ-ի և սահմանային թույլատրելի պայթյունավտանգության կոնցենտրացիայի վերաբերյալ: Ստուգումներն անցկացվում են օդային միջավայրի հսկողության ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, որը հաստատում է կազմակերպության գլխավոր ճարտարագետը: Ժամանակացույցում պետք է նշված լինեն փորձարկումների և վերլուծության իրականացման հաճախականությունը, տեղերը և քանակությունը:

157. Կենտրոնախույս մղիչներով ՃԿ-ները պետք է ունենան բանալու մեկ պտույտով կայանի վթարային անջատման հնարավորություն, որի դեպքում կանգ են առնում բոլոր աշխատող ճնշակային ագրեգատները և միանում են ՃԿ-ի գազատարերից գազն արտանետող ծորակները: ԳՓԱ-ները պետք է սարքավորվեն վթարային պաշտպանության սարքավորումների այնպիսի ծավալով, որը թույլ կտա միացնել ագրեգատի վթարային անջատման համակարգը ցանկացած վթարային ռեժիմում և օժանդակ մեխանիզմի անսարքության դեպքում:

158. ԳՓԱ-ները հեռակառավարման համակարգերով սարքավորելու դեպքում կայանները պետք է ունենան նախնական տեղեկացման ազդանշանային սարքեր:

159. ԳՇՃ-ի ՃԿ-ների մեքենայական սրահներում և մղիչների տարածքներում տեղադրվող էլեկտրասարքավորումները պետք է լինեն պայթյունաանվտանգ կատարմամբ:

160. ՃԿ-ի ճնշակային և այլ սարքավորումների աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով» սահմանված թույլատրվող սահմանային նորմերը:

161. Ճնշակային սարքավորումները պետք է ներկվեն համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգում նշված ԳՕՍՏ 12.4.026-2015 ստանդարտի, իսկ տեխնոլոգիական խողովակաշարերը` համաձայն Սույն կանոնների 2-րդ աղյուսակի:

162. ՃԿ-ի խողովակաշարերի վրա պետք է նշված լինեն սլաքներ, որոնք ցույց կտան գազի, օդի և այլ նյութերի շարժման ուղղությունը:

163. ՃԿ-ի կապուղիների անջատող և կարգավորող արմատուրը պետք է ունենան համապատասխանող համակարգերի սկզբունքային սխեմաների համարների համաձայն տեխնոլոգիական համարակալում: Անջատող փականները պետք է ունենան տեսանելի նշումներ` փակ և բաց:

164. Յուղերը պետք է պահվեն հատուկ հատկացված տեղերում` ամուր փակվող անոթներում, որոնց վրա պետք է լինեն նշումներ` ըստ յուղերի տեսակների:

165. Մայրուղային գազատարերից ՃԿ-ները պետք է անջատվեն մուտքի և ելքի հատվածներում պողպատյա անջատող փականներով, ինչպես տեղական, այնպես էլ հեռակառավարմամբ:

166. ՃԿ-ի տարածքում, ինչպես նաև այդ տարածքից դուրս սպասարկման գոտու սահմաններում, 450C-ից բարձր ջերմաստիճան ունեցող արտանետող և տաք օդի խողովակաշարերը պետք է լինեն ջերմամեկուսացված:

167. Արտանետվող գազերի խողովակները, ինչպես նաև ԳՇՃ-ն և գազատուրբինային կայանքի (եթե այդպիսիք կան) կալորդների մոմերը պետք է 2 մ դուրս ցցվեն ՃԿ-ի տանիքի վերին ծնորդից և 1մ խողովակագլխանոցից/դեֆլեկտորից: Արտանետող խողովակների և խողովակագլխանոցների միջև հեռավորությունը հորիզոնական ուղղությամբ պետք է կազմի առնվազն 6 մ:

168. ԳՓԱ-ի, ճնշակային և ուժային գլանները պետք է ունենան համարակալում: Ագրեգատի համարը պետք է նշված լինի ուժային և հաղորդակի մասում, ինչպես նաև շենքի պատի վրա` տեխնոլոգիական կալորդի կողմից:

169. Այն անձանց, ովքեր զբաղված չեն ԳՓԱ-ի շահագործմամբ և նորոգմամբ, առանց ՃԿ-ի ղեկավարության թույլտվության արգելվում է մուտքը ՃԿ-ի տարածք, ինչպես նաև անշարժ կուտակիչների հրապարակներ և ՃԿ-ի միացման հանգույցներ:

170. ՃԿ-ի անձնակազմը պետք է ապահովված լինի ԱՊՄ-ով` Սույն կանոնների 29-րդ գլխի պահանջների համաձայն:

171. Գործարկման-կարգաբերման աշխատանքներից և շինհավաքակցման աշխատանքներից, վերանորոգումից, վերազինումից հետո ՃԿ-ի միացումը տեխնոլոգիական ցանցին պետք է իրականացվի` համաձայն շահագործող կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից տրված կարգադրության:

172. Ագրեգատը թույլատրվում է գործարկել, եթե սարքավորումը սարքին է, պահպանվել են արտադրական հրահանգների անվտանգության պահանջները, մեքենայական արտադրամասում և մղիչների տարածքում ներկա չեն կողմնակի անձինք: Արգելվում է մուտք գործել օդային զտիչների խցերն ագրեգատի գործարկման և աշխատանքի ընթացքում:

173. Երկարատև ընդմիջումից, նորոգումից հետո ճնշակը կարելի է վերագործարկել միայն ՃԿ-ի ղեկավարի գրավոր թույլտվությամբ:

174. ՃԿ-ի մոտակայքում ամպրոպի պայմաններում արգելվում են ԳՓԱ-ի միացումները և անջատումները, ինչպես նաև տեխնոլոգիական կալորդի և ուժային էլեկտրասարքավորումների ռեժիմների փոփոխումների իրականացումը:

175. Շահագործման սկզբնական փուլում կենտրոնախույս մղիչների մուտքի հատվածում պետք է տեղադրվեն պաշտպանիչ վանդակներ: Պաշտպանիչ վանդակները թույլատրվում է հանել միայն շահագործող կազմակերպության համաձայնությամբ:

176. Ապահովիչ կափույրները, խցանները, կցաշուրթերը և այլ միացման դետալներն ամրության և հերմետիկության փորձարկումներից առաջ պետք է նշվեն անվտանգության նշաններով և ցուցանակներով:

177. Արգելվում է աշխատող ԳՓԱ-ները թողնել առանց սպասարկող անձնակազմի հսկողության` բացառությամբ ամբողջովին ավտոմատացված ԳՓԱ-ների:

178. ՃԱ-ում գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում գազատարերից, սարքավորումներից և այլ տեղերից, անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել տարածքում գտնվող մարդկանց և ձեռնարկել միջոցներ արտահոսքը վերացնելու ուղղությամբ: Եթե արտահոսքն անհնարին է արագ վերացնել, ապա արտադրամասից պետք է դուրս բերվեն բոլոր աշխատողները (աշխատանքների վթարային դադարեցումն իրականացվում է արտադրական հրահանգների համաձայն), բացվեն բոլոր  պատուհանները և դռները, արգելվում է միացնել կամ անջատել որևէ էլեկտրաշարժիչ կամ անջատիչներ և ձեռնարկել միջոցներ արտահոսքը վերացնելու նպատակով:

179. ԳՓԱ-ի առանձին հանգույցներից կամ յուղման համակարգից յուղի արտահոսքի հայտնաբերման դեպքում համապատասխան տեղերում պետք է ժամանակավորապես տեղադրվեն տակդիրներ և միջոցներ ձեռնարկվեն արտահոսքը վերացնելու նպատակով: Չի թույլատրվում յուղի կամ յուղի հետքերի առկայությունն արտադրամասի հատակին կամ սարքավորումների հենքերին:

180. Արգելվում է վերացնել հայտնաբերված անսարքությունն աշխատող ԳՓԱ-ի վրա: Այդ դեպքում ԳՓԱ-ն պետք է անջատվի ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի թույլտվությամբ: ԳՓԱ-ի շահագործումը պետք է դադարեցվի ԳՓԱ-ի կազմակերպության շահագործման հրահանգներով նախատեսված դեպքերում:

181. Պարտադիր է ՃԱ-ի վթարային անջատում` գազատարից անջատելով և տեխնոլոգիական կապուղիներից գազի արտանետմամբ`

1) եթե շենքում հրդեհ է բռնկվել, որն անհնարին է մարել առկա հրդեհաշիջման միջոցների օգնությամբ.

2) եթե հրդեհ է բռնկվել գազի մաքրման և սառեցման սարքավորումների կամ տեխնոլոգիական կապուղիների վրա.

3) բարձր ճնշման տեխնոլոգիական գազատարերի պատռվածքի դեպքում.

4) մարդկանց կյանքին և նյութական արժեքներին վտանգ ստեղծող բնական աղետների դեպքում: ԳՓԱ-ի և ՃԱ-ի վթարային անջատման վերաբերյալ տեղեկությունն անհապաղ փոխանցվում է ՃԿ-ի ղեկավարին (հերթափոխի ավագին), ինչպես նաև հարևան ՃԿ-ի և ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման կարգավարին:

182. Ագրեգատի անսարքության կամ այլ դեպքերում ԳՓԱ-ի վթարային անջատումը պետք է իրականացնի հերթապահ անձնակազմը, եթե առկա է վտանգ սպասարկող անձնակազմի կամ ԳՓԱ-ի գոյությանը, ագրեգատի ներսում ի հայտ է գալիս մետաղյա ձայն կամ ինչ-որ անսովոր աղմուկ, գազի կամ յուղի զգալի արտահոսք, տարածքում հրդեհ է բռնկվել, չեն աշխատում ՉՀՍ և Ա-ն և այլ նման դեպքերում:

183. Վերանորոգման նպատակով անջատած ագրեգատների տեղական կառավարման և ագրեգատների կենտրոնական վահանակները պետք է անջատվեն էլեկտրասնուցումից, կառավարման հանգույցներին պետք է տեղադրվի անվտանգության նշան՝ «Չմիացնել, կատարվում են աշխատանքներ» գրությամբ: Բոլոր գործողությունները պետք է գրանցվեն օպերատիվ մատյանում:

184. Վերանորոգման նպատակով անջատած ԳՓԱ-ի տեխնոլոգիական կալորդի, վառելիքային և գործարքային գազի կալորդների անջատող և կարգավորող արմատուրը պետք է բերվեն վերանորոգման անվտանգությունն ապահովող վիճակի`

1) անջատվի էլեկտրահաղորդող արմատուրի ուժային էլեկտրասնուցումը.

2) անջատվի արմատուրի կառավարման էլեկտրաօդային հանգույցների սնուցումն իմպուլսային գազով.

3) տեխնիկական միջոցների օգնությամբ ապահովվի իմպուլսային գազի համակայարանային կուտակիչի և օդահիդրոգլանների միջև խողովակաշարի տեսանելի պատռվածքը.

4) անջատվի արմատուրի ձեռքով կառավարման հնարավորությունը.

5) տեղադրվեն համապատասխան անվտանգության նշանները՝ «Չբացել» կամ  «Չփակել» ցուցանակները:

185. Ճնշակային մասի վերանորոգման նպատակով անջատած ԳՓԱ-ի վրա անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) մղիչի իրանի, ներծծող և մղիչ գազատարերից ցամաքեցվի գազային խտուցքը.

2) բացվեն ներծծող և մղիչ գազատարերի մտոցները (մուտքերը).

3) իներտ գազի օգնությամբ մտոցների միջոցով օդափոխել և փչամաքրել մղիչի ներքին մասը և դրան միացված գազատարերը.

4) ԳՓԱ-ի կողմից տեղադրել ռետինե փչագնդերը, լցավորել դրանք օդով կամ իներտ գազով 4000-ից մինչև 5000 Պա ճնշմամբ ( 408-ից մինչև 510 մմ ջր. ս.):

186. Գործող արտադրամասում թույլատրվում է ԳՓԱ-ի հավաքակցում և վերանորոգում միայն շահագործող կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված հրահանգների համաձայն:

187. ՃԿ-ի շինարարության երկրորդ հերթի ԳՓԱ-ի հավաքակցման ժամանակ մեքենայական արտադրամասի և մղիչների ստորասրահի այն հատվածը, որտեղ շահագործվում են առաջին հերթի ագրեգատները, պետք է մեկուսացվի անգազանցիկ պատով, որի հրակայունության սահմանը կազմում է առնվազն 0,75 ժ:

188. Մեքենայական արտադրամասում և կենտրոնախույս մղիչների ստորասրահում վերանորոգում կարելի է իրականացնել միայն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի թույլտվությամբ` համաձայնեցնելով այն հերթապահ կարգավար-ճարտարագետի հետ:

189. Վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձնակազմը պետք է նախօրոք անցնի ուսուցում աշխատանքների անվտանգ իրականացման կանոնների և կարգի վերաբերյալ:

190. Մղիչի բացման աշխատանքները պետք է իրականացվեն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի կարգագրերով:

191. Մղիչի բացումից առաջ պետք է ստուգվի ներծծող-արտածծող օդափոխման համակարգի աշխատանքը:

192. Մղիչների բացման դեպքում մղիչների ստորասրահում արգելվում է որևէ տեսակի աշխատանքների անցկացում, նույնիսկ եթե գազը դատարկվել է տեխնոլոգիական գազատարերից:

193. Մղիչների բացման ժամանակ տարածքում կարող են գտնվել բացման աշխատանքներն իրականացնող և աշխատող ԳՓԱ-ի շահագործումն ապահովող օպերատիվ անձնակազմը:

194. Մղիչի բացման և վերանորոգման աշխատանքների ընթացքում առնվազն ժամը մեկ պետք է անցկացվեն օդի բաղադրության ստուգումներ բոլոր աշխատատեղերում, որի արդյունքները գրանցվում են:

195. Վերանորոգված ԳՓԱ-ն պետք է հավաքվի միայն մանրակրկիտ կերպով ներսը ստուգելուց, ինչպես նաև ներծծող և մղիչ գազատարերում կողմնակի առարկաների բացակայությունը փաստելուց հետո: Ստուգումից հետո կազմվում է ակտ:

196. Վերանորոգում անցկացնելուց հետո ՃԿ-ի գազատարերի նոր եռակցման կարանները պետք է ստուգվեն ամբողջ երկայնքով` ֆիզիկական մեթոդներից որևէ մեկի կիրառմամբ:

 

ԳԼՈՒԽ 12. ԳԱԶԱՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

197. ԳՇՃ-ի կայանների էլեկտրասարքավորումները, բոցավառման համակարգը և գործարկման սարքերը պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված և արտադրող կազմակերպության կողմից սահմանված պայթյունապաշտպանվածության մակարդակին:

198. Ջրային հովացում չունեցող արտանետող խողովակաշարերը պետք է ունենան ջերմամեկուսացում և չհպվեն այրվող նյութերին:

199. Ապահովիչ կափույրների միջոցով գազի արտանետման մոմերը, ինչպես նաև օդամաքրման խողովակաոստերն արգելվում է տեղադրել շարժիչների օգտագործված գազերի արտանետման տեղերի մոտ:

200. ԳՇՃ-ի գործարկման ժամանակ, արտանետող համակարգում պայթյունների բացառման նպատակով, մագնետոնի և վառելիք գազի սնուցումն անհրաժեշտ է միացնել արտանետող համակարգի փչամաքրումից հետո:

201. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատանքը խլացուցիչների անսարք պայթունապաշտպան կափույրներով:

202. Յուղահովացուցիչի յուղի սնուցման գծերի ծորակների և փականների թափանիվները յուղի կուտակիչի ելքի հատվածում պետք է կապարակնքված լինեն: Դրանց վրա տեղադրվում են անվտանգության նշաններ՝ «Չբացել» կամ «Չփակել» ցուցանակներով:

203. Արգելվում է ԳՇՃ-ի շահագործումը բռնկիչ մոմի բարձր լարման էլեկտրալարի հպակի կայծարձակման պայմաններում:

204. Բռնկիչ մոմերը պետք է պատշաճ ժամանակին մաքրվեն այրուքից` կարճ միացումը բացառելու նպատակով:

205. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատելու ժամանակ գլանների փչամաքրման նպատակով բացել ցուցիչ ծորակները, ինչպես նաև շարժիչի մոմերից անջատել բարձր լարման էլեկտրալարերը կամ ստուգել մոմերի աշխատանքը «կայծի առկայության վերաբերյալ»:

206. Արտանետող խողովակաշարը և խլացուցիչը պետք է պարբերաբար ստուգվեն, զննվեն և, անհրաժեշտության դեպքում, մաքրվեն մրից:

207. Եթե ԳՇՃ-ի պատահական անջատման դեպքում (գերծանրաբեռնվածությունից կամ մոմի անսարքության պատճառով) չի փակվել վառելիքի ծորակը, վերագործարկումից առաջ շարժիչն անհրաժեշտ է փչամաքրել` շարժիչում և արտանետող կուտակիչում կուտակված գազը հեռացնելու նպատակով:

208. ԳՇՃ-ի կարտերի մտոցները թույլատրվում է բացել միայն անջատելուց և ճնշակի հովացումից հետո:

209. ԳՇՃ-ի կարտերում աշխատանքներ անցկացնելու ընթացքում թափանիվը պետք է խցանված լինի, ինչը կբացառի պատահական պտտվելու հնարավորությունը:

210. Մխոցային ճնշակի կարտերում վերանորոգում անցկացնելուց արգելվում է ծնկաձև լիսեռը պտտելը տեղապտտման եղանակով: Թափանիվի պաշտպանության վրա տեղադրվում է անվտանգության նշան և «Չտեղապտտել» ցուցանակը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է միայն տեղապտտել ձեռքով` անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելուց հետո:

211. Բաց ուժային գլաններն անհրաժեշտ է փակել կողմնակի առարկաների թափանցումը բացառելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 13. ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

212. Գազատուրբինային հաղորդակներով ճնշակային կայաններում օդակլանիչ խուցերից 200 մ հեռավորության վրա չպետք է լինեն ոչ մի օդի փոշոտման աղբյուրներ (այդ թվում` նաև խառնուրդող կետեր, հողային ճանապարհներ և այլն): ՃԿ-ի տարածքը պետք է լինի կանաչապատ, իսկ օդակլանիչ խցերի մոտակա բաց տարածքները ունենան խոտածածկ կամ լինեն ասֆալտապատ:

213. Մղիչի հաղորդակի լիսեռի անցումը շարժիչների և մղիչների տարածքների բաժանարար պատի միջով պետք է լինի հերմետիկ:

214. Գազատուրբինային հաղորդակով ԳՓԱ-ն վթարային եղանակով պետք է կանգնեցվի ` համաձայն շահագործման հրահանգի:

215. Գազատուրբինային հաղորդակը պետք է օժտված լինի ջերմամեկուսիչով, ինչը կապահովի ագրեգատի և սպասարկող անձնակազմի անվտանգ աշխատանքը:

216. Արգելվում է սկսել տուրբինի, այրման խցի, կարգավորող և խցանող կափույրների, կենտրոնախույս մղիչի բացման աշխատանքները, նախապես չհամոզվելով, որ ծորակներն ու փականները հուսալիորեն փակված են, իսկ գազի արտանետման մոմերը` բաց, ինչը բացառում է աշխատանքի իրականացման տեղում գազի թափանցման հնարավորությունը:

217. Գազատուրբինային ագրեգատների օդակլանիչ խցերը պետք է փակվեն կողպեքով: Արգելվում է այնտեղ մարդկանց կամ կողմնակի առարկաների առկայությունն ագրեգատի աշխատանքի ընթացքում:

 

ԳԼՈՒԽ 14. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

218. Էլեկտրահաղորդակով ՃԿ-ում հոսանքակիր մասերը պետք է հուսալիորեն մեկուսացված լինեն վահանակներով, օժտված լինեն անվտանգության նշաններով` «Կանգնիր: Վտանգավոր է կյանքի համար: Լարման տակ է» ցուցանակով: Էլեկտրաշարժիչների մետաղյա ոչ հոսանքակիր մասերը պետք է հողանցվեն` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների և ունենան համապատասխան նախազգուշացնող ցուցանակներ:

219. Շահագործման ընթացքում էլեկտրաշարժիչների տարածքներում գազայնվածությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է անընդհատ կատարել էլեկտրաշարժիչների տարածքի և մղիչների ստորասրահի բաժանարար պատի անցքերի խցուկի զննում:

220. Էլեկտրաշարժիչների տարածքում պետք է կատարվի օդային միջավայրի զննում և ուսումնասիրում` համաձայն Սույն կանոնների 152, 153, 154, 155, 156 կետերի պահանջների:

221. Վերանորոգմանը նախապատրաստվելու փուլում պետք է կատարել հետևյալը`

1) դուրս բերել բնիկից յուղային անջատիչը, 10 կՎ բաց բաշխիչ սարքվածքում տեղադրել ստացիոնար հողանցումն ագրեգատի յուղային անջատիչի բնիկում.

2) տեղադրել անվտանգության նշանը՝ «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» ցուցանակը.

3) օպերատիվ մատյանում գրանցել պատճառը և այն անձի ազգանունը, որի կարգադրության համաձայն կանգնեցվել է էլեկտրաշարժիչը.

4) հոսանքազրկել նորոգման ենթակա ագրեգատի տեղային վահանակը, տեղադրել անվտանգության նշանը՝ «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» ցուցանակը:

222. Անվտանգության նշանը՝ «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» ցուցանակը կարելի է հանել, իսկ էլեկտրաշարժիչը միացնել միայն մատյանում աշխատանքի ավարտի մասին գրանցում կատարելուց հետո: Գրանցումը կատարելիս` պետք է նշել նաև այդ տեղեկությունը հայտնողի անձնական տվյալները:

 

ԳԼՈՒԽ 15. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԳԱԶԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

223. Բնական գազն անգույն է, զգալիորեն թեթև է օդից, քիչ թունավոր է, եթե չի պարունակում վնասակար խառնուրդների թույլատրված նորմերից բարձր պարունակություն, որը սահմանված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Տեղափոխման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» N 74 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով: Եթե բնական գազը զերծ է խառնուրդներից, ապա նրա հատկությունները գրեթե չեն տարբերվում մեթանի հատկություններից: Ծանր ածխաջրածինների խառնուրդները փոփոխում են բնական գազի հատկությունները. բարձրացնում են խտությունը, նվազեցնում են բոցավառման ջերմաստիճանը (այսուհետ` ԲՍԿՍ), և, հետևաբար, նվազեցնում են աշխատանքային գոտու օդում գազի թույլատրելի ծավալային ցուցանիշը, զգալի պարունակության դեպքում օժտում են գազին բենզինի հոտով, նվազեցնում են բոցավառման նվազագույն էներգիան: Օդում բնական գազի զգալի պարունակության դեպքում, երբ թթվածնի խտությունը ցածր է, օդի և գազի խառնուրդը բացասական է գործում և ածխաջրածինների վնասակար ազդեցությունը լինում է ավելի նկատելի/ազդեցիկ գազի համեմատաբար ցածր պարունակության դեպքում:

 

ԳԼՈՒԽ 16. ԳԱԶԻ ԽՏՈՒՑՔԸ ԵՎ ՆՐԱ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

224. Գազում գազային խտուցքի առկայության դեպքում պետք է տեղադրվի խտուցքահավաք սարքավորում` խտուցքի կուտակման, տեղափոխման և օգտագործման անոթներ, որոնք սարքավորվում են անոթներում որոշակի մակարդակի հեղուկի կուտակման դեպքում շահագործող անձնակազմին նախազգուշացնող ազդանշանի փոխանցումն ապահովող տվիչներով: Այդ տվիչները տեղեկացնում են, որ պետք է անհապաղ ձեռնարկել միջոցներ անոթներում հեղուկի մակարդակի նվազեցման ուղղությամբ:

225. Կայանքների այն հանգույցները, որտեղ կարող է կուտակվել խտուցքը, պետք է փչամաքրվեն հատուկ փչամաքրման անոթների կիրառմամբ, որոնք իրենց հերթին սարքավորվում են հատուկ ապահովիչ սարքերով: Այդ սարքերը չեն թույլատրում անոթում թույլատրվածից բարձր ճնշման աճ:

226. Թույլատրվում է խտուցքահավաք մոմի միջոցով գազի արտանետում շրջակա միջավայր` առանց այրման, եթե գազի խտուցքը ՃԿ-ում ստացվում է ոչ հաճախ և փոքր ծավալներով: Մոմը պետք է գտնվի կայանի տարածքից դուրս, հնարավոր բոցավառման աղբյուր հանդիսացող օբյեկտներից և հասարակական օգտագործման ճանապարհներից առնվազն 100 մ հեռավորության վրա: Մոմը պետք է ունենա առնվազն 5 մ երկարություն, օժտված լինի կրակահատիչով և պաշտպանված լինի անձրևից և ձնից: Մոմի շրջակայքում առնվազն 50 մ շառավղով պետք է կառուցվի ցանկապատ, որի վրա տեղադրվում են անվտանգության նշաններ`«Չծխել: Պայթյունավտանգ է» ցուցանակը:

227. Անոթներից գազի խտուցքի արտահանման էլեկտրասարքավորումը պետք է լինի պայթյունապաշտպանված:

228. Գազի խտուցքի հավաքման, տեղափոխման և արտանետման սարքավորումները պետք է ունենան շանթապաշտպանություն ապահովող համակարգեր:

229. Այլ կազմակերպություններին գազի խտուցք բաց թողնել իրավասու են անձինք, ովքեր ուսուցանվել են գազի խտուցքի հետ աշխատելու հմտությունների ունակությունների հետ և ունեն գիտելիքների ստուգում անցնելու փաստը հաստատող հատուկ վկայական:

230. Գազի խտուցքով ավտոցիստեռնների համար պետք է հատկացվի հատուկ կանգառ` բաց կրակի աղբյուրներից կամ կրակային աշխատանքներ անցկացնելու վայրից անվտանգ հեռավորության վրա:

231. Փչամաքրման անոթից գազի խտուցքը պետք է դատարկվի թեթև նավթամթերքների համար նախատեսված հատուկ ավտոցիստեռններ, որոնք սարքավորվում են լցման և դատարկման ժամանակ հողանցման հնարավորությունը ապահովող սարքերով և ունեն փոշենյութային և ածխաթթվային կրակմարիչներ: Շարժիչի խլացուցիչները պետք է դուրս բերվեն առջևի կողմից, իսկ արտանետող խողովակների եզրերը սարքավորվեն կայծակլանիչներով:

232. Գազի խտուցքի լցման տեղ մեկնելուց առաջ սպասարկող անձնակազմը պետք է ստուգի ավտոցիստեռնի, դրա սարքավորումների և էլեկտրալարերի սարքինությունը:

233. Գազի խտուցքի լցավորման և դատարկման ժամանակ ավտոմեքենայի շարժիչը պետք է անջատված լինի: Ցիստեռնը, գազի խտուցքի խողովակը և դրա մետաղյա եզրը պետք է հողանցվեն: Խողովակի եզրը պետք է իջեցվի մինչ ցիստեռնի հատակը:

234. Արգելվում է ծխել ցիստեռնի մոտ կամ մեքենայի խցիկում:

235. Գազի խտուցքի արտահոսքի դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածքի մաքրման ուղղությամբ, այդ թվում պետք է հեռացնել խտուցքով պատված հողը: Այդ հողածածկը պետք է հեռացվի և այրվի հատուկ տեղում: Նախապես միջոցներ է պետք ձեռնարկել խտուցքի գոլորշիների բոցավառումը բացառելու ուղղությամբ:

236. Գազատարի մեջ գազի խտուցքը կայուն չէ: Տվյալ ջերմաստիճանի դեպքում դրա գոլորշիների առաձգականությունը հավասար է գազատարի ներքին ճնշմանը: Ավելի ցածր ճնշմամբ անոթի մեջ գազի խտուցքի դատարկման (լցոնման), կամ գազատարից արտահոսքի դեպքում առաջին հերթին անջատվում են խտուցքի մեջ գտնվող ավելի թեթև ածխաջրածինների գոլորշիները, այսինքն տեղի է ունենում կոնդենսատի մասնակի կայունացում:

237. Գազատարում անջատվող գազի խտուցքը ավելացնում է հիդրավլիկ դիմադրողականությունը, իսկ արտահոսքի կամ դատարկման, վերանորոգման աշխատանքների դեպքում` հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը: Ճնշակի ընդունող հատվածի (մուտքի սարքի վրա գազի խտուցքի մատուցման) սնուցման դեպքում հնարավոր է ճնշակի աշխատանքի խաթարում` ընդհուպ մինչև ճնշակի քայքայումը:

238. Գազաբաշխիչ ցանցերում գազի խտուցքը կարող է առաջացնել ցանցերի խցանում, իսկ հրածորաններում հայտնվելու պարագայում` նաև հրդեհ կամ պայթյուն:

239. Անկայուն խտուցքը պարունակում է պրոպան-բութան, ինչպես նաև էթան և պենթան, ինչով և պայմանավորված է գոլորշիների բարձր առաձգականությունը: Գազի կայուն խտուցքը կազմված է հիմնականում ծանր ածխաջրածիններից (պենթան) և բարձր եռացող (+5C) և 2-ից մինչև 3 ավելի ցածր եռման ածխաջրածիններ (պրոպան և բութան): Ցածր ճնշման զատիչներում կամ փչամաքրման անոթներում առանձնացվող գազի խտուցքը ամբողջովին կայուն չէ: Հետագա պահպանման կամ տաքացման դեպքում հնարավոր է ածխաջրածինների գոլորշիների առաջացում, ինչը բարձրացնում է գազապայթյունավտանգավորությունը: Սովորական անոթներում նման գազի խտուցքի պահպանման դեպքում տեղադրվող կափույրները պետք է հաշվառվեն հավելյալ գոլորշիների բացթողման պայմանների համար (անոթների լցոնման արտադրողականության 2-ից մինչև 3-ական չափով):

240. Անկայուն և ոչ ամբողջական կայուն խտուցքը ավելացնում է (մեծացնում է) հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը:

241. Գազի խտուցքի բարձր գազապայթյունավտանգավորությունը բնորոշվում է օդում գոլորշիների ցածր ԲՍԿՍ-ի արժեքներով, ծանր գոլորշիների ցածր տարածման ցուցանիշներով և օդագոլորշային խառնուրդներում բոցի տարածման համեմատաբար բարձր արագությամբ:

242. Տեխնիկական պայմաններին համապատասխանող գազի խտուցքը հնարավոր է պահպանել սովորական (հասարակ) անոթներում և տեղափոխել ավտո և երկաթուղային ցիստեռններով: Կայուն գազի խտուցքի խտությունը կազմում է 0,70-ից մինչև 0,81գ/մ3:

243. Ըստ վտանգավորության` գազի խտուցքը նման է թեթև նավթամթերքներին, տարբերությունը կայանում է գոլորշիացման, բոցավառման և այլ բնութագիրների ջերմաստիճանների ավելի լայն ընդգրկույթի մեջ:

244. Գազի խտուցքի բոցավառման և բոցավառման ջերմաստիճանի սահմանները զգալիորեն ցածր են բնական գազի ցուցանիշներից, և նվազում են գազի կոնդենսատի խտության աճին համապատասխան: Այդ իսկ պատճառով քամու բացակայության դեպքում գազի կայունացման կամ գազի խտուցքի գոլորշիացման ժամանակ հնարավոր է պայթյունավտանգավոր գոլորշիների և խառնուրդների կուտակում: Նման խառնուրդների ԲՍԿՍ-ի ցուցանիշը լինում է բավականին ցածր: Ընդհանրապես կայուն գազի խտուցքի ԲՍԿՍ-ն կազմում է 1,1-ից մինչև 1,3 տոկոս (ըստ ծավալի):

245. Գազի խտուցքի գոլորշիների վնասակարությունը համեմատաբար ցածր է, եթե դրանք չեն պարունակում սահմանային ածխաջրածիններ: Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցությանը` գազի խտուցքը դասվում է վտանգավորության չորրորդ դասին: ՍԹԿ-ն կազմում է 300 մգ/մ3:

246. Քանզի գազի խտուցքն ունի ավելի բարձր խտություն, այն ունակ է կուտակվել ցածրուտներում, դուրս մղել թթվածինը, և խեղդող ազդեցություն գործել մարդու վրա:

247. Գազախտուցքը կարող է վնասակար ազդել մարդու մաշկի վրա` առաջացնելով տարբեր հիվանդություններ: Առավել վտանգավոր է գազի խտուցքի շփումը լորձաթաղանթների հետ:

248. Եթե գազախտուցքը պարունակում է նաև ածխաթթու, ծծումբային միացություններ, ապա այն առաջացնում է գազատարի ակտիվ քայքայում (սովորաբար ուղեգծի այն հատվածներում, որոնք գտնվում են ցածրուտներում):

 

ԳԼՈՒԽ 17. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ

 

249. Սույն գլխի պահանջները տարածվում են ԳՍՊ-ների հետևյալ օբյեկտների վրա`

1) գազատարի ճյուղավորումը ՄԳ-ից դեպի ԳՍՊ.

2) ՄԳ մատուցվող կամ ԳՍՊ սնուցվող գազի ճնշումը մեծացնող ԼՃԿ.

3) գազի մաքրման և չորացման կայաններ.

4) օժանդակ կառույցներ.

5) կապուղիներ և սարքավորումներ:

250. ԳՍՊ-ի, գազահավաք (գազաբաշխիչ) ցանցերի, գազի մաքրման և չորացման կայանների շահագործումը և նորոգումը պետք է անցկացվի Սույն կանոնների պահանջներին համապատասխան:

251. ՄԳ-ից դեպի ԳՍՊ տանող 1,2 ՄՊա-ից բարձր ճնշմամբ ճյուղավորված գազատարի շահագործումը պետք է իրականացվի Սույն կանոնների 2-րդ բաժնի պահանջներին:

252. 1,2 ՄՊա-ից ցածր ճնշման գազատարերի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության «Գազի տնտեսությունում անվտանգության կանոնները» և «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման և աշխատանքի անվտանգության կանոնները հաստատելու մասին» որոշման պահանջներին համապատասխան:

253. ԳՍՊ ԼՃԿ-ն պետք է շահագործվի Սույն կանոնների 3-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

254. ԳՍՊ օժանդակ կառույցները և օբյեկտները պետք է համապատասխանեն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

255. ԳՍՊ-ն պետք է պարսպապատված լինի: Պարիսպը պարագծով պետք է կահավորվի անվտանգության նշաններով՝ «Գազ: Պայթյունավտանգ է» ցուցանակներով:

256. ԳՍՊ-ի շրջակա տարածքը պետք է լինի ազատ բուսականությունից` ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերին համապատասխան: Տարածքի պարագծով ստեղծվում է և յուրաքանչյուր տարի վերականգնվում է առնվազն 3 մ լայնություն ունեցող բուսականությունից ազատ գոտի:

257. ԳՍՊ-ի այն տարածքը, որի մակերեսին հայտնաբերվել են գազի արտահայտումներ, պետք է անհապաղ մեկուսացվի:

258. Բաց գազային շատրվանի առաջացման դեպքում ԳՍՊ-ի անձնակազմն անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկի դրա վերացման ուղղությամբ` այդ մասին տեղյակ պահելով շահագործող կազմակերպության վթարային վերականգնողական ծառայության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, շրջակայքի կազմակերպություններին ու բնակչությանը:

 

ԲԱԺԻՆ 4. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ, ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 18. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ

 

259. ԳԲ կայանների և ԳԲ կետերի արտադրական շենքերը, սենքերն ու կառույցները, սարքավորումները պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի, Սույն կանոնների, շինարարական նորմերի և ՀՀ օրենսդրությանը չհակասող շահագործող կազմակերպության ներքին նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջներին:

260. ԳԲ կայանների և ԳԲ կետերի հիմնական և օժանդակ սարքավորումների շահագործումը պետք է իրականացվի շահագործման հրահանգների պահանջների համաձայն: Այդ հրահանգները կազմվում են արտադրող գործարանների հրահանգների և Սույն կանոնների հիման վրա:

261. ԳԲ կայաններում և ԳԲ կետերում կազմվում և վարվում են հետևյալ փաստաթղթերը`

1) տեխնիկական անձնագիր.

2) հաստատված տեխնիկական և կատարողական փաստաթղթեր, կատարողական գծագրեր և փաստաթղթեր` շինարարական, տեխնոլոգիական, սանտեխնիկական, էլեկտրատեխնիկական մասով.

3) ՉՀՍ և Ա ու հեռուստամեխանիկայի, կապի և ԷՔՊ-ի մասով.

4) մեթանոլային կայանքների և գազի մաքրման, տաքացման և հոտավորման համակարգերի կատարողական գծապատկերները.

5) ավտոմատ պաշտպանության և ազդանշանային համակարգերի սկզբունքային կատարողական գծապատկերները.

6) տարածքի գլխավոր հատակագիծը բոլոր կառույցների դիրքերով.

7) առողջության պահպանման և աշխատանքի պաշտպանության բոլոր հրահանգները:

262. ԳԲ կայանների և ԳԲ կետերի տարածքները պետք է ցանկապատվեն: Պարիսպը մշտապես պահվում է բարվոք վիճակում, մուտքի դարպասները մշտապես փակ: Պարսպի պարագծով և մուտքի դարպասների վրա տեղադրվում են անվտանգության նշաններ՝ «Գազ: Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» գրությամբ:

263. Փակող (անջատող) փականները պետք է տեղադրվեն մինչև ԳԲ կայանը և կայանից հետո, ԳԲ կայանի շենքից առնվազն 10 մ հեռավորության վրա: ԳԲ կայաններում պետք է տեղադրվի ավտոմատ պաշտպանության սարք` ելքի գազատարում գազի ճնշման կտրուկ բարձրացման դեպքերում հնարավոր վթարը կանխարգելելու համար:

264. Մուտքի և ելքի գազատարերի վրա տեղադրվում են մեկուսացնող կցաշուրթեր:

265. ԳԲ կայանի շենքը պետք է պաշտպանված լինի շանթի ուղղակի հարվածներից: Դրսում տեղադրված սարքերը (փոշեկլանիչները, յուղային տնտեսությունը, մոմերը և այլն) պետք է ունենան պաշտպանություն շանթի երկրորդական ազդեցությունից` միացված լինեն հողանցման համակարգին:

266. Առանց մշտական հերթապահ անձնակազմի շահագործվող ԳԲ կայանների շենք-շինություններում ջերմաստիճանը պետք է կազմի +50C-ից ոչ պակաս:

267. ԳԲ կայանները պետք է սարքավորվեն օդափոխման համակարգերով, որոնք կապահովեն` կարգավորման ու ՉՀՍ և Ա սարքերի տեղակայման տարածքներում առնվազն եռապատիկ օդափոխություն, հոտավորման կայաններում` տասնապատիկ օդափոխում:

268. ԳԲ կայանների և ԳԲ կետերի պայթյունավտանգավոր տարածքների էլեկտրական սարքերը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

269. ԳԲ կայանը պետք է ունենա ջրամատակարարում և օպերատիվ կապ կարգավարի և գազ օգտագործող և իրավաբանական անձանց հետ:

270. ԳԲ կայանների և ԳԲ կետերի սարքավորումների և համակարգերի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է անցկացնել տեխնիկական սպասարկում կազմակերպության ստանդարտով սահմանված ժամկետներում և ծավալով:

271. Սպասարկող անձնակազմը պետք է վերահսկի տեխնոլոգիական համակարգերի և միացնող սարքերի, գազի մաքրման, հիդրատաառաջացումը կանխարգելող, գազի ճնշումը նվազեցնող, ՉՀՍ և Ա համակարգերի, անջատող, կարգավորող և ապահովիչ արմատուրի, օդափոխման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրալուսավորման և շանթապաշտպանության, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության, կապի, հեռուստամեխանիկայի, ԷՔՊ-ի, ԳԲ կայանի և ԳԲ կետի շենք-շինությունների ` օդում գազի պարունակության վերահսկման համակարգերի վիճակը, ինչպես նաև վերացնի հայտնաբերված անսարքությունները:

272. ԳԲ կայաններում և ԳԲ կետերում կրակային աշխատանքներն իրականացվում են անջատված սարքավորումների և գազը դատարկելու պայմաններում առնվազն երեք աշխատողից կազմված բրիգադով` Սույն կանոնների 7-րդ բաժնի և գազի տեղափոխման և պահպանման օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ իրականացման կազմակերպության հրահանգի պահանջներին համապատասխան:

273. ԳԲ կայաններում պարբերաբար պետք է անցկացվեն օդում վնասակար և պայթյունավտանգ գազերի առկայության չափումներ: Հերթափոխային սպասարկումով գործող ԳԲ կայանի` օդում գազերի պարունակության ստուգումը պետք է իրականացվի յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ, պարբերական սպասարկումով կայաններում` օրը մեկ անգամ, իսկ կենտրոնացված սպասարկմամբ ԳԲ կայաններում` յուրաքանչյուր այցելության ժամանակ, բայց ոչ ուշ, քան շաբաթը մեկ:

274. Գազի ճնշման նվազեցումը ԳԲ կայաններում և ԳԲ կետերում պետք է լինի ավտոմատ եղանակով: Բացառության կարգով թույլատրվում է ձեռքով նվազեցնել գազի ճնշումը կողանցի փականով` անսարքությունները վերացնելու, սարքավորման փոխարինման կամ վթարային իրավիճակների դեպքում: Գազատարերի և արմատուրի միացման տեղերում գազի արտահոսքի աղբյուրները հայտնաբերվում են օճառի փրփուրով կամ շարժական գազաանալիզատորի օգնությամբ:

275. Իմպուլսային համակարգից և ճնշման կարգավորիչների սարքերից գազի արտանետումը պետք է իրականացվի կարգավորման կառույցից դուրս բերած մոմի միջոցով:

276. ԳԲ կայանի և ԳԲ կետի օպերատորը պարտավոր է հերթապահ կարգավարին հայտնել խախտումների և անսարքությունների, այդ թվում` ԳԲ կայանի խողովակաշարային կապկպուկների, սարքավորումների անսարքությունների մասին, ինչպես նաև համաձայնեցնել նրա հետ իր գործողությունները:

277. Բլոկային ավտոմատացված ԳԲ կայաններում շահագործող անձնակազմի համար պետք է լինի ջեռուցվող տարածք, ինչպես նաև սանհանգույց:

 

ԳԼՈՒԽ 19. ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՔՆԵՐ

 

278. Որպես հոտավորիչ օգտագործվում են մերկապտանները, մասնավորապես, էթիլմերկապտանը, որն ունի հետևյալ հատկությունները. խտությունը` 0,839 կգ/մ3, եռման ջերմաստիճանը` 370C, օդում գոլորշիների բոցավառման սահմանները` 2,8-ից մինչև 18,2 տոկոս (ըստ ծավալի), ըստ վտանգավորության դասի պատկանում է երկրորդ դասին, ըստ սանիտարական նորմերի աշխատանքային գոտու օդում ՍԹԿ-ն կազմում է 1 մգ/մ3, օդի հետ բոցավառման ջերմաստիճանը 2990C, 00C և 0,1 ՄՊա (100 մ ջր. ս.) դեպքում գոլորշիների խտությունն է 2,77 կգ/մ3: Փոքր կուտակումների դեպքում մերկապտանները առաջացնում են գլխացավ: Մեծ կուտակումների դեպքում ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, մահացու են: Մետաղների օքսիդների և ալկալիների հետ մերկապտանները կազմում են մերկապտիդներ, որոնք օդի ազդեցության տակ հակված են ինքնաբոցավառման (որպես հրակիր միացություններ): Բնական գազի հոտավորումը չի ավելացնում գազի թունավորությունը: Էթիլմերկապտանի հաշվարկային ծախսը գազի հոտավորման դեպքում կազմում է 16 մգ/մ3:

279. Հոտավորման կայանքների շահագործումը, ինչպես նաև հոտավորիչի հետ անցկացվող աշխատանքները պետք է իրականացվեն Սույն կանոնների, շահագործող կազմակերպության հրահանգների և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

280. Գազը պետք է հոտավորվի ԳԲ կայանքներում ` տեղակայված հոտավորման կայանքների օգնությամբ: Որպես հոտավորիչ կարող է կիրառվել էթիլմերկապտանը (յուրաքանչյուր 1000 մ3 գազի ծավալի համար 16 գ էթիլմերկապտան), որը գազում չնչին պարունակության պայմաններում ունի խիստ տհաճ հոտ և հեշտ գոլորշիացվող է սովորոկան ջերմաստիճաններում:

281. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հոտավորիչները վտանգավորության երկրորդ դասին պատկանող վնասակար նյութեր են, իսկ հոտավորման կայանքների տարածքները և հոտավորիչների պահեստները պայթյունավտնագավոր են:

282. Գազի հոտավորման կայանը և հոտավորիչների պահեստը պետք է կահավորվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերին համապատասխան:

283. Գազի հոտավորման կայանի և հոտավորիչի պահպանման տարածքների հատակը պատրաստվում է անջրանցիկ և ջուր չներծծող նյութերից:

284. Հոտավորման կայանքներում և հոտավորիչների պահեստներում պարբերաբար, համաձայն շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է իրականացվի աշխատանքային գոտու օդի որակի ստուգում` հոտավորիչի գոլորշիների և ածխաջրածինների պարունակությունը պարզելու նպատակով:

285. Հոտավորիչները պետք է պահվեն հերմետիկ, փակվող անոթներում, որոնք պաշտպանված են արևի և ջեռուցող սարքերի ուղղակի ազդեցությունից:

286. Հոտավորման կայանի և հոտավորիչի պահեստի տարածք պետք է մտնել հակագազով: Եթե այդ տարածքներում օդափոխումը մշտապես չի աշխատում, ապա անձնակազմը պարտավոր է միացնել մեխանիկական արտածծող օդափոխման համակարգը` տարածք մուտք գործելուց առվազն 15 րոպե առաջ: Օդափոխման համակարգը պետք է անընդհատ աշխատի, քանի դեռ աշխատողները գտնվում են տարածքում:

287. Հոտավորիչի հետ կապված աշխատանքները պետք է իրականացնել հակագազերի, ռետինե կոշիկների, ձեռնոցների և գոգնոցների կիրառմամբ: Հոտավորիչի հետ աշխատանքը գազավտանգավոր է:

288. Հոտավորիչի տակառները պետք է բացել կայծաանվտանգ գործիքներով: Արգելվում է բացել հոտավորիչով տակառները և լցոնել այլ անոթներ փակ տարածքում: Արտաքին խցանը բացելուց հետո հոտավորիչների բոցավառումը բացառելու նպատակով, ներքին խցանի շուրջ պետք է տեղադրել խոնավ գործվածք:

289. Տակառներից հոտավորիչի դատարկումը ստորգետնյա անոթների մեջ պետք է իրականացվի փակ եղանակով հատուկ ուսուցում անցած անձնակազմի օգնությամբ` առնվազն երեք մարդուց բաղկացած խմբով: Արգելվում է հոտավորիչի վերալցման համար օգտագործել բաց ձագար:

290. Հոտավորիչի արտահոսքի դեպքում այն պետք է անհապաղ չեզոքացվի քլորակրի կամ նատրիումի հիպոքլորիդի լուծույթով: Չեզոքացնող լուծույթով մշակելուց հետո հողը պետք է փորվի և կրկին մշակվի չեզոքացնող լուծույթով: Հոտավորիչի բոցավառումը բացառելու համար քլորակրի լուծույթը չպետք է ունենա գնդիկներ:

291. Հոտավորիչի դատարկ տարաները պետք է պահվեն և տեղափոխվեն հերմետիկ փակված վիճակում:

292. Հոտավորման կայանի էլեկտրասարքավորումը, լուսավորությունը, ՉՀՍ և Ա պետք է լինեն պայթյունապաշտպանված եղանակով:

293. Հոտավորման կայանի ներքին զննման կամ նորոգման ժամանակ այն պետք է ամբողջովին դատարկվի հոտավորիչից և մաքրվի գոլորշիով: Սարքավորումը բացում են վերջնական մաքրումից հետո:

294. Առաջացած հրակիր երկաթի բոցավառումը կանխելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել սարքավորումների, միացման գծերի, ծորակների և փականների արտաքին զննում և դրանց մաքրում:

 

ԳԼՈՒԽ 20. ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

295. ԾՀ-ի կառուցումը, շահագործումը և վերանորոգումը պետք է իրականացվի Սույն կանոնների և «Նախագծման տևողության ժամանակային նորմեր» ՍՆ 283-64 շինարարական նորմի համաձայն:

296. Հանգույցի մեջ անհրաժեշտ է ապահովել այն ջերմաստիճանը, որը պահանջվում է չափիչ հանգույցի շահագործման փաստաթղթերով:

297. ԾՀ-ի տարածքների համար պետք է նախատեսված լինի ներծծող-արտածծող օդափոխման համակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օդի լավորակում:

298. ԾՀ-ի էլեկտրասնուցման համակարգի բաշխիչ ցանցը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

299. Սպասարկող անձնակազմը պետք է իրականացնի սարքավորումների, չափող համակարգերի և սարքերի անվտանգության և աշխատանքային ռեժիմների վերահսկողություն, ապահովի աշխատանքի պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի ժամանակին և ճիշտ ձևակերպումը:

 

ԲԱԺԻՆ 5. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

ԳԼՈՒԽ 21. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

300. ՄԳ-ի էլեկտրատեղակայանքները, փոխարկման էլեկտրական սարքերը պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի օգօստոսի 16-ի «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) N 768 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման և Սույն կանոնների պահանջներին:

301. Էլեկտրասարքավորումների հավաքակցումը պայթյունավտանգավոր գոտիներում պետք է համապատասխանի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի, Սույն կանոնների և քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած «Էլեկտրատեխնիկական սարքավորումներ» ՍՆԻՊ 3.05.06-85 պահանջներին:

302. Էլեկտրատեղակայանքների շահագործումը, զննումը և նորոգումը պետք է իրականացվի` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:

303. Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումները պետք է շահագործվեն` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:

304. Կազմակերպության ղեկավարի հրամանով հատուկ պատրաստվածություն ունեցող էլեկտրատեխնիկական ԻՏԱ անձնակազմից պետք է նշանակվի էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ:

305. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմին ներկայացվող պահանջները և անհրաժեշտ որակավորման խմբերը նշանակվում են` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:

306. Գործարկող սարքերի, ապահովիչների, էլեկտրալամպերի փոփոխությունը պայթյունավտանգավոր գոտիներում իրականացնում է անվտանգության տեխնիկայի գծով համապատասխան որակավորման խմբին համապատասխանող էլեկտրատեխնիկական անձնակազմը, ցանցի համապատասխան հատվածները ամբողջովին հոսանազրկելուց հետո:

307. Վնասված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումը փոխարինում են նույն կամ պայթյունապաշտպանվածության ավելի բարձր աստիճանի էլեկտրասարքավորումով:

308. Էլեկտրական հաղորդակներով սարքավորումները շահագործող անձինք պետք է պետք է ունենան էլեկտրաանվտանգության առաջին խումբ: Այդ անձանց համար նախատեսվող գիտելիքների ծավալը սահմանված է ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով: Հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները` այդ անձանցից կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու:

309. Բաց բաշխիչ սարքվածքների սարքավորումների, տրանսֆորմատորային ենթակայանների դռներին, օդային ԷՀԳ-ի հենասյուներին և այլ համապատասխան օբյեկտների էլեկտրատեղակայանքների պարիսպների անհրաժեշտ տեղերում պետք է տեղադրվեն անվտանգության համապատասխան նշաններ և ցուցանակներ:

310. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղակայված էլեկտրասարքավորումների էլեկտրական փորձարկումների անցկացումը և պարամետրերի չափումը պետք է իրականացվի պայթյունաանվտանգ գոտիներից դուրս` առանց պայթյունապաշտպանվածության խախտման:

311. Պայթյունավտանգավոր գոտիներում արգելվում է շարժական էլեկտրական գործիքների և ոչ պայթյունապաշտպանված կատարմամբ էլեկտրասարքավորումների՝ այդ թվում լուսատուների օգտագործումը:

312. Գործող էլեկտրատեղակայանքների վրա և էլեկտրական ցանցերում էլեկտրատեխնիկական անձնակազմի կողմից աշխատանքները, իսկ այլ անձանց կողմից` էլեկտրական հաղորդակի կառավարմանը կամ էլեկտրական սարքերի կառավարմանը (էլեկտրական եռակցում), շարժական էլեկտրալուսատուների, էլեկտրական գործիքների օգտագործմանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն պաշտպանող միջոցների կիրառմամբ` ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի համաձայն: Այդ պաշտպանիչ միջոցներով պետք է ապահովեն էլեկտրատնտեսության համար պատասխանատվություն կրող անձը և արտադրամասի ղեկավարը:

313. Էլեկտրաշարժիչների միացնող (բացառությամբ հեռակառավարման) սարքից և այլ էլեկտրական սարքերից առաջ բարձր և հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և 1000 Վ լարումից բարձր լարումով բացօթյա սարքերից առաջ պետք է տեղադրվեն մեկուսիչ տակդիրներ: Մինչև 1000 Վ լարման դեպքում բարձր վտանգավորություն ունեցող տարածքներում պետք է տեղադրվեն մեկուսիչ ներքնակներ, իսկ հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և բացօթյա կայանքներին` մեկուսիչ տակդիրներ: Ձեռքի հաղորդակով միացնող սարքերով օժտված էլեկտրաշարժիչները թույլատրվում է միացնել և անջատել միայն ռետինե ձեռնոցներով:

314. Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ դրանք պետք է մանրակրկիտ զննվեն, մաքրվեն և ստուգվեն արտաքին վնասվածքների բացակայության առումով` ըստ դրանց վրա նշված դրոշմի` արդյոք համապատասխանում են էլեկտրակայանքի լարմանը և չի սպառվել արդյոք պարբերաբար իրականացվող փորձարկման ժամկետը: Արգելվում է օգտագործել չփորձարկված կամ վնասված պաշտպանող դիէլեկտրիկ միջոցները, ինչպես նաև այն միջոցները, որոնց փորձարկման ժամկետը սպառվել է:

315. Էլեկտրատեղակայանքների բաշխիչ սարքվածքների (վահանակների և այլն) տարածքների դռները պետք է մշտապես փակ պահվեն, իսկ բանալիները պետք է գտնվեն օպերատիվ անձնակազմի մոտ և դուրս տրվեն գրանցամատյանում` գրառելուց հետո ստորագրության դիմաց:

316. Մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներում աշխատանքները պետք է կատարվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի օգօստոսի 16-ի «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 004/2011) N 768 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի և Հայաստանի Հանրապետության կառավարության «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» որոշման պահանջների պահպանմամբ և դրանց համապատասխան համալիր կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների իրականացմամբ: Սպասարկող (շահագործող) և նորոգող անձնակազմը պետք է համապատասխանի անձնակազմի որակավորման խմբին` ըստ անվտանգության տեխնիկայի պահանջի:

317. ՄԳ-ի օբյեկտների արտաքին և ներքին լուսավորության համակարգերը պետք է սպասարկվի հատուկ ամրագրված անձնակազմի կողմից:

318. Պայթյունավտանգավոր գոտիներում ժամանակավոր լուսավորման համար թույլատրվում է օգտագործել մարտկոցային լուսատուներ` պայթյունապաշտպանված կատարմամբ:

319. Կախոցների վրա 380/220 Վ լարումով օդային գծերը և հեռուստամեխանիկայի գծերը միաժամանակ ամրացնելու դեպքում պատասխանատվություն են կրում`

1) 380/220 Վ լարումով էլեկտրալարերի, դրանց մեկուսիչների և հենքերի անվտանգ շահագործման համար` էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձը.

2) հեռուստամեխանիկայի գծերի և դրանց մեկուսիչների անվտանգ շահագործման համար` հեռուստամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձը:

320. Համատեղ կախոցներով օդային գծերի վրա աշխատանքներն իրականացվում են էլեկտրատնտեսության և հեռուստամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձանց հետ համաձայնեցնելուց հետո:

321. Անշարժ մարտկոցային հանգույցների տեղադրումը և շահագործումը պետք է համապատասխանեն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջներին:

 

ԲԱԺԻՆ 22. ՉՀՍ ԵՎ Ա, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

322. ՉՀՍ և Ա, հեռուստամեխանիկայի սարքերը պետք է շահագործվեն «Ավտոմատացման, հեռուստամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների սպասարկման անվտանգության և տեխնիկական շահագործման կանոններ» կազմակերպության ստանդարտի, Հայաստանի Հանրապետության կառավարության «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» որոշման և արտադրող գործարանի հրահանգների պահանջների համաձայն:

323. ՄԳ-ի օբյեկտները պետք է կահավորվեն սարքին վիճակում գտնվող ՉՀՍ և Ա-ի, հեռուստամեխանիկայի տեխնիկական նախագծով նախատեսված ծավալներով:

324. ՉՀՍ և Ա-ի, հեռուստամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների անվտանգ շահագործման ղեկավարի և վիճակի համար պատասխանատվությունը սահմանվում է կազմակերպության հրամանով:

325. ՄԳ-ի օբյեկտներում պետք է լինի անձանց հաստատված ցուցակ, որոնց շնորհվել է որոշակի որակավորման խումբ` ըստ անվտանգության տեխնիկայի` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների այդ անձինք իրավունք ունեն կատարել օպերատիվ վերամիացումներ ավտոմատացման և հեռուստամեխանիկայի սխեմաներում: Նման իրավունք շնորհելուց առաջ անցկացվում է այդ անձանց կողմից համապատասխան աշխատանքներ կատարելու գիտելիքների և ունակությունների ստուգում: Արգելվում է ՉՀՍ և Ա-ի սպասարկման և վերահսկման աշխատանքների և պաշտպանիչ սարքավորումների աշխատանքի հետ անմիջական կապ չունեցող անձանց մուտքը այդ սարքերի տեղադրման տարածքներ:

326. ՉՀՍ և Ա-ի պաշտպանության և հեռուստամեխանիկայի սարքերի սխեմաներում փոխանցումներ, անջատումներ և միացումներ պետք է կատարվեն տվյալ օբյեկտի հիմնական տեխնոլոգիական ավտոմատացման սարքավորումները վերահսկող վերադաս հերթապահ անձնակազմի տեղեկացմամբ և կարգադրությունով` օպերատիվ մատյանում գրանցում կատարելով:

327. Հատուկ դեպքերում (դժբախտ պատահար, հրդեհ, տարերային աղետ), ինչպես նաև վթարների վերացման ժամանակ շահագործող կազմակերպության հրահանգների համաձայն թույլատրվում է կատարել անհրաժեշտ միացումներ` առանց վերադասի կարգադրության` հետագայում տեղեկացնելով վերադաս կազմակերպությանը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

328. Արգելվում է անսարք կամ անջատած ՉՀՍ և Ա-ն, պաշտպանության կամ սարքավորումը ձեռքով կառավարելու համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով սարքավորման գործարկումը և շահագործումը:

329. ՉՀՍ և Ա-ն ու այլ սարքավորումների սարքինության ստուգումների պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

330. Ավտոմատացման, հեռուստամեխանիկայի միջոցների համալիրների մեջ մտնող էլեկտրասարքավորումները պետք է հողանցվեն` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերի պահանջների:

331. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղադրված ՉՀՍ և Ա էլեկտրասարքավորումները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ: Էլեկտրասարքավորումների շահագործումը և նորոգումը պետք է իրականացվի` համաձայն Սույն կանոնների 21-րդ գլխի պահանջների:

332. Թույլատրվում է պայթյունավտանգավոր գոտում տեղադրված որևէ պայթյունապաշտպանված ապարատի կամ սարքի բացումը դրա հոսանքակիր մասերից լարման ամբողջական անջատումից հետո, իսկ աշխատանքի ընթացքում տաքացող մասերով օժտված ապարատների դեպքում` այն բանից հետո, երբ դրանց ջերմաստիճանը կնվազի գազաօդային խառնուրդի ԲՍԿՍ-ի մակարդակից: Արգելվում է էլեկտրական ՉՀՍ և Ա-ի ստուգումը պայթյունավտանգավոր գոտիներում թեստերի, մեգաօմմետրի կամ այլ սարքավորումների օգնությամբ, եթե դրանք սովորական կատարմամբ են:

333. Շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմակերպվի պարբերական վերահսկողություն մուտքի սարքերի խտացուցիչների և պայթակայուն շապիկների հերմետիկության նկատմամբ: Չի թույլատրվում շահագործել թուլացած խտացուցիչ տարրերով պայթակայուն սարքերը: Արգելվում է խտացուցիչներում լրացուցիչ ներդիրների տեղադրումը, եթե դա նախատեսված չէ դրանց կառուցվածքով կամ շահագործման հրահանգով: Չի թույլատրվում փոփոխել պայթակայունության պարամետրերը և փոփոխել ներդիր կամ ամրացնող նյութերը այլ նյութերով, որոնք չեն համապատասխանում օբյեկտի նախագծերին և արտադրող գործարանի հրահանգներին:

334. Արգելվում է ավտոմատիկայի վահանակներում միաժամանակ տեղադրել այրվող ՉՀՍ և Ա կամ պայթյունավտանգավոր նյութերով սնուցվող ՉՀՍ և Ա (նույնիսկ եթե այդ նյութը սնուցվում է բաժանարար հեղուկի կիրառմամբ) և էլեկտրական ՉՀՍ և Ա (իրենց սնուցմամբ), եթե դրանք պայթյունապաշտպանված կատարմամբ չեն:

335. Արգելվում է այրվող գազերով և հեղուկներով իմպուլսային խողովակների մուտքը ՉՀՍ և Ա-ի օպերատորային տարածքները, եթե վերջիններս շահագործվում են որպես պայթյունավտանգավոր: Չափվող իմպուլսը պետք է հաղորդվի տարանջատող անոթներով չայրվող և չսառչող հեղուկներով լցավորված գծերով: Այդ դեպքում պետք է կազմակերպվի բաժանարար հեղուկի մակարդակի և դրանց մեջ տեղադրված ավտոմատ անջատող սարքերի հերմետիկության պարբերական հսկողություն: Արգելվում է տարանջատող անոթների շահագործումը, եթե դրանցում հեղուկի մակարդակը սարքն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմից ցածր է: Սարքի ապահավաքակցումումից հետո իմպուլսային խողովակի ազատ եզրին պետք է տեղադրվի առավելագույն ճնշման պայմանների համար հաշվարկված խցան:

336. Օդային ավտոմատացման համակարգերի մաս կազմող ճնշման տակ աշխատող անոթների շահագործումն իրականացվում է օդի ճնշման թույլատրվող սահմանաչափերի ազդանշանային համակարգերի առկայության դեպքում:

337. Սնդիկով լցված ՉՀՍ և Ա-ի կիրառումը պետք է հնարավորինս սահմանափակվի:

338. ՄԳ օբյեկտների իմպուլսային խողովակները պետք է փչամաքրվեն տվյալ օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձանց թույլտվությամբ` համապատասխան անվտանգության միջոցների օգտագործմամբ: Այրվող նյութերը պետք է դատարկվեն հատուկ (փչամաքրման) անոթների մեջ:

339. Կառավարման վահանակների վրա տեղադրված ՉՀՍ և Ա-ն պետք է սարքավորվեն դրանց նշանակությունը բացատրող գրություններով: Ճնշաչափերը և այլ ՉՀՍ և Ա-ն պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի պարզ և հստակ տեսանելի լինեն աշխատանքային տեղից և ունենան սահմանային թույլատրելի աշխատանքային ճնշման ցուցանիշին համապատասխանող կարմիր գույնի նիշ:

340. Գազատարերի և 10 ՄՊա և ավելի ճնշման տակ աշխատող սարքերի ճնշաչափերը պետք է ունենան ռետինե պաշտպանիչ պատյաններ` Բուրդոնի խողովակներ կամ օրգանական ապակուց պատրաստված պաշտպանիչ սարք` գազի արտահոսքի և պայթյունի դեպքում սարքի իրանը քայքայումից և անձնակազմը բեկորներից պաշտպանելու համար:

341. ՉՀՍ և Ա շարժական լաբորատորայի խցիկը և սարքավորումները, ինչպես նաև փորձարկվող սարքավորումները պետք է հողանցվեն 10 մմ2 հատույթ ունեցող ճկուն պղնձյա լարի օգնությամբ: Արգելվում է լաբորատորիայի հողանցման համար օգտագործել սնուցող ուժային մալուխի լարը:

 

ԲԱԺԻՆ 6. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱ

 

ԳԼՈՒԽ 23. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

342. Շրջակա միջավայրի վրա հնարավոր աղտոտող ազդեցություն ունեցող ՄԳ օբյեկտներում պետք է նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումները չգերազանցեն ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 14-ին «Մթնոլորտ արտանետումների կազմի նորմերն ու հսկման մեթոդները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի N 67-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1120-Ն և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշումներով սահմանված պահանջները:

343. Բնակավայրերի մոտ ՄԳ-ի օբյեկտների համար պետք է սահմանվեն սանիտարապաշտպանական գոտիներ` համաձայն ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր»:

344. Բնակելի շրջանների և արտադրական օբյեկտների միջև սանիտարապաշտպանական գոտիներում թույլատրվում է տեղադրել ՄԳ-ի օբյեկտներ այն պայմանով, որ բնակելի թաղամասերի և ՄԳ օբյեկտների միջև պահպանված լինի ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» և ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի N 787-Ն «Գազի տնտեսությունում գազատարերի և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշումներով սահմանված անվտանգության գոտին: Սանիտարապաշտպանական գոտու տարածքը պետք է բարեկարգվի և կանաչապատվի:

345. Սանիտարապաշտպանական գոտիների սահմաններում հողի մակերևույթին մոտ մթնոլորտի շերտի օդի աղտոտման մակարդակները չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ հաստատված բնակելի տարածքների համար սահմանված ՍԹԿ` ըստ տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր վնասակար գործոնի:

346. Բնակավայրերում սանիտարապաշտպանական գոտիների սահմանին արտադրական աղմուկի մակարդակները չպետք է գերազանցեն 45 դԲ` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով:

347. ՄԳ օբյեկտների արտադրական տարածքներում պետք է պահպանվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից», ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 8-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV- 12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին, ինչպես նաև ԳՕՍՏ 12.1.012-2004 սահմանված նորմերին:

348. Սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքները և դրանց սարքավորումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 8-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին և սանիտարական նորմերի պահանջներին:

349. Կազմակերպության ղեկավարությունը պետք է ապահովի սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքների քանակության և սարքավորման համապատասխանությունն աշխատանքների բնույթին և աշխատողների թվին:

350. Ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմների կազմակերպումը պետք է համապատասխաննեցվի արդյունաբերական կազմակերպություններում աշխատողների տիպային ներհերթափոխային աշխատանքի և հանգստի ռեժիմներին, որոնք պետք է համապատասխանեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին:

351. Արգելվում է չորացնելու նպատակով գազատարերի և սարքավորումների տաք մակերեսներին կախել հագուստ կամ այլ այրվող նյութեր: Հագուստի և կոշկեղենի չորացման համար պետք է սարքավորվեն հատուկ տարածքներ:

352. Մինչև աշխատանքների սկիզբը աշխատողը պարտավոր է ստուգել աշխատանքային տեղի վիճակը, ինչպես նաև սարքավորումների, մեքենաների և գործիքների համապատասխանությունը նախատեսվող աշխատանքներին, թերությունների հայտնաբերման դեպքում դրանք պետք է անհապաղ վերացվեն:

353. Անցումները, միջանցքները, սանդղավանդակները, ելքերը, մուտքերը, հրշեջ միջոցները, վթարային պահեստները չի թույլատրվում խցանել (փակել) որևէ առարկաներով, նյութերով և սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստների, պահարանների և արհեստանոցների սարքերը և սարքավորումները պահել սանդղավանդակների տակ: Պահուստային սարքերը, սարքավորումը, նյութերը և այլ արժեքավոր իրերը պետք է պահեստավորվեն հատուկ տարածքներում:

354. Տարածքների դռները պետք է բացվեն մոտակա ելքերի ուղղությամբ:

355. Ցուրտ բնակլիմայական պայմաններում տարածքների մուտքերը պետք է ունենան հուսալի փակվող դռներ, պաշտպանիչ պատեր, ջերմության խնայողության համար նախատեսվող այլ միջոցներ:

356. Արտադրական և կենցաղային տարածքները, ինչպես նաև հիմնական և օժանդակ արտադրամասերի հրապարակները պետք է մշտապես մաքուր և բարեկարգված լինեն: Արգելվում է հատակի, կառույցների մաքրումը դյուրավառ հեղուկների օգնությամբ:

357. Լուսամուտները, ինչպես նաև այլ լույսի աղբյուրները պետք է սարքավորվեն դյուրին կերպով բացվող փականներով: Արտադրական տարածքների լուսամուտները պետք է սարքավորվեն հեռակառավարման սարքերով և լուսամուտների սպասարկման հարթակներով:

358. Արտադրական տարածքներում և օբյեկտներում ձայնի (աղմուկի) համարժեքային մակարդակները պետք է համապատասխանեն քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատված «ՀՀՇՆ 22–04–2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմեր»-ին:

359. ՄԳ-ի օբյեկտներում տեղադրվող տեխնոլոգիական սարքավորումներն իրենց բնութագրով պետք է համապատասխանեն շինարարական պահանջներին:

360. Արտադրական տարածքներում սարքերի և գազատարերի տեղակայումը (տեղադրումը) պետք է ապահովի դրանց սպասարկման, նորոգման և զննման անվտանգությունը:

361. 85 դԲ և բարձր ձայնի ճնշման մակարդակով գոտիները պետք է սարքավորվեն անվտանգության նշաններով: Այդ գոտիներում աշխատողներին կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է տրամադրել ԱՊՄ: Արգելվում է մարդկանց ներկայությունը, նույնիսկ կարճատև ժամանակով, 135 դԲ ձայնի ճնշման մակարդակով տարածքներում:

362. ՄԳ-ի օբյեկտները շահագործման ընդունելուց առաջ դրանց փորձարկման ընթացքում պետք է ստուգվեն տեղադրվող սարքավորումների բնութագրերը` ըստ ձայնի ճնշման մակարդակի, ինչպես նաև ձայնի ճնշման մակարդակները ՄԳ-ի օբյեկտների տարածքում, արդյունաբերական հրապարակներում: Եթե չափումների արդյունքում պարզվի, որ ձայնի ճնշման մակարդակները գերազանցում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04- 2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով սահմանված պահանջները, ապա անհրաժեշտ է անցկացնել շինարարական նախագծի փորձաքննություն և բողոքագիր-վնասապահանջ ներկայացնել արտադրող գործարաններին, նախագծող և շինարարական կազմակերպություններին:

363. Աշխատանքային տեղերում սարքավորումների բնութագրերի` ըստ ձայնի ճնշման մակարդակների չափման մեթոդները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

364. Եթե աշխատանքային տեղերում և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման տարածքներում ձայնի ճնշման մակարդակը գերազանցում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով սահմանված պահանջները, ապա անհրաժեշտ է անցկացնել համապատասխան փորձաքննություն և միջոցներ ձեռնարկել շահագործման ընթացքում ձայնի ճնշման մակարդակի նվազեցման ուղղությամբ` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ22-04- 2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմերով:

365. Ձայնի ճնշման մակարդակն արտադրական տարածքներում պետք է կանոնավոր կերպով վերահսկվի, ինչպես նաև հիմնանորոգման և տեխնոլոգիական սարքավորումների վերազինման աշխատանքներից հետո:

366. ՃԿ-ի և ԳԲ կայանի անձնակազմը, որը աշխատում է բարձր աղմուկի պայմաններում, ենթակա է պարբերական բժշկական զննության:

367. Վիբրացիոն գործիքներ օգտագործելու ընթացքում աշխատողների ձեռքերին փոխանցվող ընդհանուր տեխնոլոգիական վիբրացիայի, տրանսպորտային վիբրացիայի մակարդակները չպետք է գերազանցեն ԳՕՍՏ 12.1.012-2004-ով սահմանված նորմերը:

368. Աշխատանքի վիբրաանվտանգ պայմանները պետք է ապահովվեն վիբրաանվտանգ գործիքների և սարքավորումների, վիբրացիայի տարածման ուղիների վրա վիբրապաշտպանության միջոցների, ինչպես նաև կազմակերպչատեխնիկական միջոցառումների կիրառմամբ:

369. Ձայնի ճնշման և վիբրացիայի մակարդակները ենթակա են ստուգման, որի արդյունքները գրանցվում են աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական վիճակի անձնագրում:

370. Արտադրական տարածքներում աշխատանքային գոտում վնասակար գազերի և գոլորշու պարունակությունը չպետք է գերազանցի աշխատանքային գոտու ՍԹԿ-ն:

371. Վնասակար նյութերի թափանցումը և տարածումը պետք է կանխել ՄԳ օբյեկտների ռացիոնալ տեղակայման և արտադրական գործընթացի կազմակերպման միջոցով (հերմետիկացում, ջերմամեկուսացում, փչամաքրման գծերը տարածքներից դուրս բերում, օդափոխման համակարգի արդյունավետ աշխատանք, օդային միջավայրի հսկողություն):

372. Արտադրական տարածքները պետք է ունենան օդափոխման սարքավորումներ (լուսամուտների բացվող փեղկեր և այլն): Բացվող փեղկերի քանակությունը և դրանց մակերեսը որոշվում է նախագծով:

373. Աշխատանքային տեղերի, սարքավորումների միջև անցումների, աստիճանների, կառավարման վահանակների ու ՉՀՍ և Ա-ի լուսավորությունը, արտադրական հրապարակների աշխատանքային, տեղական վթարային և տարհանման ուղիների լուսավորությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերը»-ով սահմանված թույլատրելի նորմերին: Աշխատանքային տարածքների լուսատեխնիկական սարքերը և լուսատուները պետք է համապատասխանեն տարածքի հրդեհավտանգավորության և պայթյունավտանգավորության կարգին, պահպանվեն տեխնիկապես սարքին վիճակում և ունենան հեռակառավարման համակարգ:

374. ՄԳ օբյեկտների տարածքներում պետք է միջոցներ ձեռնարկվեն բնական լուսավորությունն առավելապես օգտագործելու ուղղությամբ:

375. Եթե օբյեկտներում առկա է թույլատրվող սանիտարական նորմերը գերազանցող վնասակարության աղբյուր հանդիսացող սարքավորում, ապա այդ տարածքներում տեղադրվում են ԿՊՄ, որոնք կանխարգելում կամ նվազեցնում են վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը:

376. Աշխատանքի պայմանների բարելավման և վնասարար արտադրական գործոնների ազդեցությունը նվազեցնելու միջոցները պետք է հայտնաբերվեն անձնագրավորման ընթացքում և գրանցվեն Աշխատանքի պայմանների, պաշտպանության և սանիտարիայի բարելավման միջոցառումների համալիր նախագծում:

377. Սանիտարական և կենցաղային նպատակների համար նախատեսված տարածքներն անհրաժեշտ է ամեն օր մաքրել և օդափոխել:

 

ԳԼՈՒԽ 24. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

378. Գազ տեղափոխող կազմակերպություններում կազմակերպվում են ԱՍԼ-ներ: Դրանց գործառույթները, զինվածությունը և անձնակազմը որոշվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

379. ԱՍԼ-ում կիրառվող աշխատանքի պայմանների ուսումնասիրության մեթոդները սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:

380. ԱՍԼ-ն ստեղծվում է աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության և շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատողների, բնակչության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության կարգավորման և կանխարգելման վերաբերյալ գործնական խորհուրդներ տալու նպատակով:

381. ԱՍԼ-ն կատարում է տարածքների, արդյունաբերական հրապարակների, օբյեկտների տարածքի աշխատանքային գոտիների` օդում վնասակար նյութերի պարունակության ծրագրային և վթարային ստուգումներ, վերահսկում է աղմուկի, վիբրացիայի, լուսավորության մակարդակները սանիտարաանվտանգության գոտում, ինչպես նաև իրականացնում է կոյուղային ջրերի և մաքրման կառույցների, հողի և ջրավազանների մաքրության հսկողություն:

382. ԱՍԼ-ն իրականացնում է աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական անձնագրավորում` համաձայն կազմակերպության կողմից հաստատված անձնագրավորվող օբյեկտների ցանկի:

383. Լաբորատորիայի աշխատանքի արդյունքներով կազմակերպության ղեկավարությունը մշակում և իրականացնում է աշխատանքի պայմանների բարելավմանը և առողջացմանն ուղղված միջոցառումներ:

 

ԳԼՈՒԽ 25. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՌՈՒՑՈՒՄ, ՕԴԱՓՈԽՈՒՄ ԵՎ ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՈՒՄ

 

384. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է ապահովեն արտադրական տարածքներում ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 8-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերով և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

385. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը վերազինվում են` համաձայն մշակված և հաստատված նախագծի:

386. Ջերմային ցանցերը, ջերմային կետերը և ջերմօգտագործող կայանքները պետք է շահագործվեն` համաձայն կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջների:

387. ՄԳ օբյեկտների տարածքները, որտեղ տեխնոլոգիական սարքերի` աշխատանքի ժամանակ անջատվող ջերմության քանակությունը կարող է ապահովել սենքի ներսում նորմալ ջերմաստիճանային ռեժիմ, ապա նման սենքերը պետք է սարքավորվեն պահուստային ջեռուցող սարքով, որը կապահովի նվազագույնը +50C ջերմաստիճան սարքերի պարապուրդի կամ նորոգման ժամանակ:

388. Արգելվում է օդի վերաշրջանառությունը ներծծող օդափոխության հետ համատեղ օդով ջեռուցում կազմակերպելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայն տեխնոլոգիայի արտադրամասի` օդային միջավայր վնասակար նյութեր չեն արտանետվում:

389. Փոշու զգալի արտանետմամբ տարածքներում պետք է տեղադրվեն հարթ մակերեսներով ջեռուցող սարքեր:

390. Հրդեհավտանգավոր և պայթյունավտանգավոր տարածքների հատակով անցնող ջեռուցող խողովակաշարերի արկղերը պետք է ամբողջովին ծածկվեն ավազով, իսկ ներքին բաժանարար պատերի տակով անցման տեղերը հուսալիորեն խցափակվեն:

391. 820 կկալ/մ3 և բարձր ջերմարտադրությամբ տարածքներում պետք է տեղադրվեն աերացիոն լուսատուներ:

392. Օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է սպասարկի հատուկ ուսուցում անցած անձնակազմ:

393. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի անվտանգ շահագործման համար պատասխանատու անձը պետք է լինի ԻՏԱ, որը նշանակվում է կազմակերպության ղեկավարի հրամանով:

394. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի սպասարկման իրավունք չունեցող մարդկանց մուտքն օդափոխման խցիկներ խստիվ արգելվում է, չի թույլատրվում այդ տարածքներն օգտագործել այլ նպատակներով:

395. Օդափոխման և օդի լավորակման համակարգերի վերաբերյալ կազմվում են անձնագիր և շահագործման ու նորոգման մատյան: Համակարգի վիճակը զննվում է առնվազն հերթափոխը մեկ անգամ, իսկ արդյունքները գրանցվում են մատյանում: Հայտնաբերված անսարքություններն անհապաղ վերացվում են, ինչի մասին տեղեկացնում են կարգավարին և արտադրամասի ղեկավարությանը:

396. Օդափոխման համակարգերի տեխնիկական վիճակը և աշխատանքի արդյունավետությունն ստուգվում է մասնագիտացված գործարկող-կարգաբերող կազմակերպության կողմից` ըստ ժամանակացույցի, առնվազն տարին մեկ անգամ` համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 8-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին:

397. Պայթյունավտանգավոր տարածքի օդափոխման համակարգերը, բացառությամբ վթարայինի, պետք է մշտապես աշխատեն` անկախ սպասարկող անձնակազմի ներկայության:

398. Վթարային արտամղող օդափոխումը պետք է ավտոմատ կերպով միանա, եթե այրվող (պայթյունավտանգավոր) նյութերի պարունակությունը տարածքի օդում կազմում է ԲՍԿՍ 15-ից մինչև 20 տոկոս: Տարածքից դուրս, հիմնական մուտքի մոտ, պետք է տեղադրված լինի օդափոխման համակարգի ձեռքով գործարկելու սարքը:

399. Արտամղող համակարգի օդափոխիչների չնախատեսված անջատման դեպքում պետք է միանա նախազգուշացնող ազդանշանային համակարգը` լուսային և ձայնային ազդանշաններով:

400. Թրթռման (վիբրացիայի) և աղմուկի նվազեցման համար օդափոխման համակարգը պետք է տեղադրվի ձայն և վիբրացիա կլանող հիմքի վրա:

401. Արտանետող և ներծծող դիտահորերի (խողովակների) փոխադարձ տեղակայումը պետք է կատարվի` համաձայն ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերին և բացառի արտանետվող օդի ներծծումը: Այդ դեպքում պետք է հաշվի առնվի շենքի շրջակա միջավայրի` տեղանքի նշանակությունը, օդափոխվող շենքի արտաքին օդափոխման աստիճանը և արդյունաբերական հրապարակի շենքերի միջև հեռավորությունը:

402. Արգելվում է մի քանի պայթյունավտանգավոր շենքերի (տարածքների) միացումն ընդհանուր օդափոխման համակարգին:

403. Այն տարածքներում, որտեղ աշխատանքներ են կատարվում վնասակար նյութերի հետ (օրինակ` սնդիկի հետ), օդափոխման համակարգը պետք է լինի առանձնացված և կապ չունենա այլ տարածքների օդափոխման համակարգերի հետ:

 

ԳԼՈՒԽ 26. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿՈՅՈՒՂԻ

 

404. ՄԳ օբյեկտների խմելու և տնտեսական ջրերի մատակարարումը և ջրահեռացումը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված «ՀՀՇՆ 40–01.01–2014 «Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմերի, ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր» և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 8-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին:

405. Խմելու և տեխնիկական ջրերի ծախսի նորմերը պետք է համապատասխանեն շինարարական նորմերին:

406. Արգելվում է խմելու ջրի ցանցերի միացումը տնտեսական ջրատարերի հետ:

407. ՄԳ օբյեկտի վարչակազմը պետք է ապահովի աշխատողներին խմելու ջրով համաձայն ՀՀ գործող սանիտարական կանոններով և նորմներով սահմանված պահանջների:

408. Խմելու ջրի ջրամատակարարման համակարգը սպասարկող աշխատողները պետք է անցնեն պարբերական բժշկական ստուգում համաձայն ՀՀ գործող սանիտարական կանոններով և նորմներով սահմանված պահանջների:

409. Արտադրական, կենցաղային և կոյուղային ջրերի ջրահեռացման համար պետք է նախատեսված լինեն կոյուղային համակարգեր:

410. Արտադրական կոյուղու ցանցերի վրա պետք է նախատեսվեն դիտահորերը և հիդրավլիկ փականակներ: Արդյունաբերական կոյուղու դիտահորերը պետք է մշտապես փակ լինեն և ունենան համարակալում:

411. Արգելվում է անսարք կամ թերի փակված փականակներով, ինչպես նաև առանց փականակների կոյուղու շահագործումը:

412. Ջրմուղի և կոյուղու դիտահորերը, ինչպես նաև կոյուղու ցանցերը հանդիսանում են գազավտանգավոր օբյեկտներ` գազի, գազի խտուցքի և այլ վնասակար և այրվող նյութերի հնարավոր կուտակումների կամ արտահոսքերի առկայության պատճառով: Կոյուղու ցանցում զննման, նորոգման կամ այլ գազավտանգավոր և կրակային աշխատանքներ իրականացնելիս ջրմուղի կամ կոյուղու դիտահորերում կամ դրանց հարևանությամբ անհրաժեշտ է պահպանել Սույն կանոնների և նախագծի պահանջները:

413. Կոյուղու և աղտոտված արտադրական ջրերի արտանետման ժամանակ պետք է նախատեսվեն կոյուղային սարքավորումներ: Արգելվում է նման ջրերի արտանետումը կլանող դիտահորերի մեջ:

414. Ջրօգտագործումը և կեղտաջրերը ջրային ռեսուրսներ արտանետելը թույլատրվում է միայն օրենքով սահմանված կարգով ստացված ջրօգտագործման և ջրահեռացման թույլտվության առկայության դեպքում: Կենսաբանական մաքրման և կոյուղու ընդհանուր համակարգերը պետք է համապատասխանեն կոյուղու արտաքին ցանցերի և կառույցների նախագծման պահանջներին:

415. Դժվար մաքրվող կոյուղային ջրերը` համաձայն նախագծի, պետք է կուտակվեն կլանող հորատանցքերի մեջ կամ այրվեն արդյունաբերական արտահոսքերի ջերմային չեզոքացման կայաններում:

416. Արտադրական կոյուղու մաքրման կառույցները հանդիսանում են պայթյունավտանգավոր օբյեկտներ:

417. Մաքրման կայանների շահագործման ընթացքում պետք է իրականացվի պարբերական վերահսկողություն, ինչպես նաև ձեռնարկվեն միջոցներ դրանց անխափան աշխատանքն ապահովելու համար` կեղտաջրերի մաքրման անհրաժեշտ մակարդակն ապահովելու հետ մեկտեղ:

418. Պինդ թափոններն անհրաժեշտ է ժամանակավորապես պահեստավորել օբյեկտի հատուկ առանձնացված տարածքներում:

 

ԳԼՈՒԽ 27. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՄԵԹԱՆՈԼ ԹՈՒՅՆԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

419. Մեթանոլ թույնն անգույն թափանցիկ հեղուկ է, որը հոտով, համով նման է էթիլային սպիրտին և ունի հետևյալ ցուցանիշները`

1) խտությունը` 0,791 գ/սմ3.

2) եռման ջերմաստիճանը` 64,70C.

3) բոցավառման ջերմաստիճանը` 160C.

4) օդում գոլորշիների բոցավառման սահմանները` 6,7-ից մինչև 36,5 տոկոս` ըստ ծավալի.

5) սանիտարական նորմերի համաձայն աշխատանքային գոտու օդում ՍԹԿ` 5 մգ/մ3. բնակավայրերի օդում` միանգամյա` 1 մգ/մ3 և միջին օրականը` 0,5 մգ/մ3:

420. Մեթանոլ թույնն ուժեղ թույն է, որն ազդում է հիմնականում նյարդային և անոթային համակարգերի վրա: Հնարավոր է ուժեղ թունավորում շնչելուց կամ նույնիսկ չվնասված մաշկ ներթափանցելու դեպքում: Օրգանիզմ 5-ից մինչև 10 գ մեթանոլի ներթափանցելու դեպքում հնարավոր է ծանր թունավորում, իսկ 30 գ մահացու չափաբաժին է: Թունավորման ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, ծանր դեպքերում` կուրություն և մահ:

421. Մեթանոլ թույնն ուժեղ ներգործող թունավոր հեղուկ է: Դրա բնութագրերը բերված են Սույն կանոնների 419-րդ և 420-րդ կետերում:

422. Տեխնոլոգիական օբյեկտներում մեթանոլ թույնը թույլատրվում է կիրառել`

1) բյուրեղահիդրատային խցանումների առաջացումը կանխարգելելու կամ հետևանքները վերացնելու նպատակով.

2) կոռոզիայի (քայքայման) դանդաղիչների կազմում։

423. Մեթանոլ թույնի կիրառումը սարքերում, սարքավորումներում, որը նախատեսված է տեխնիկական նախագծով կամ տեխնոլոգիական կարգով, բայց թվարկված չէ Սույն կանոնների 422 կետում, պետք է լրացուցիչ համաձայնեցվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

424. Մեթանոլ թույնի հետ աշխատելու ընթացքում պետք է պահպանվեն Սույն կանոններով և կազմակերպության ստանդարտներով սահմանված պահանջները:

425. Սույն կանոնների պահանջների հիման վրա կազմակերպությունը պետք է մշակի ՄԳ օբյեկտներում մեթանոլը մատակարարներից ստանալու, տեղափոխման, պահպանման, բացթողման և կիրառման կարգի մասին հրահանգ, որը հաշվի կառնի տեղական առանձնահատկությունները, այդ թվում` երկաթուղային տրանսպորտի օգտագործման վերաբերյալ:

426. Նման հրահանգ կարող է մշակվել նաև առանձին ստորաբաժինների համար (ՄԳ- ի գծային արտադրական ստորաբաժանման, ԳՍՊ, ՃԿ), եթե դրանք գտնվում են կազմակերպությունից զգալի հեռավորության վրա, իսկ ղեկավարները կազմակերպության հրամանի համաձայն իրավունք ունեն ստանալ մեթանոլ թույն:

427. Մեթանոլ թույնի կիրառման, աշխատանքների կազմակերպման պարագայում աշխատանքի անվտանգ պայմանների համար պատասխանատվություն է կրում կազմակերպության (ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման, ԳՍՊ, ՃԿ և այլն) ղեկավարը:

428. Կազմակերպությունում, ստորաբաժիններում հրամանով նշանակվում է մեթանոլ թույնի պահպանման, բացթողման, տեղափոխման և կիրառման, ինչպես նաև մեթանոլ թույնի հետ աշխատող անձանց կողմից պատշաճ, ժամանակին բժշկական ստուգումներ անցնելու համար պատասխանատու անձ:

429. Մեթանոլ թույնի հետ աշխատանքները պետք է կատարվեն կազմակերպության հրամանով նշանակված պատասխանատու անձի վերահսկողության տակ, որպեսզի բացառվի աշխատողների շփումը թույնի հետ:

430. Սխալմամբ օգտագործելու վտանգը բացառելու համար մեթանոլ թույնը պետք է խառնվի հոտավորիչի հետ 1:1000 հարաբերակցությամբ, իսկ կերոսինի հետ 1:100 հարաբերակցությամբ և մեթանոլ թույնում լուծվող մուգ գույնի ներկանյութի հետ: Արգելվում է պահեստից հոտավորիչի թույլ հոտով կամ ոչ բավարար ներկանյութով մեթանոլ թույնի բացթողումը:

431. Մեթանոլ թույնի հետ աշխատողները եռամսյակը մեկ պարտավոր են անցնել հրահանգավորում մեթանոլ թույնի հատկությունների և անվտանգության միջոցների վերաբերյալ: Նախնական հրահանգավորման, ինչպես նաև աշխատողի պարտավորությունների փոփոխման դեպքում անհրաժեշտ է ձևակերպել հրահանգի իմացության և կիրառման վերաբերյալ պարտավորագիր:

432. Մեթանոլ թույնի վնասակար հատկությունների մասին պետք է հրահանգավորվեն նաև օբյեկտի այլ աշխատողները:

433. Մեթանոլ թույնի հետ աշխատող անձինք, այդ թվում` օդային միջավայրի վերահսկողություն իրականացնողները, պետք է ունենան զտող տուփով Ա դասի հակագազ, ռետինե գոգնոց, ձեռնոցներ և այլ ԱՊՄ-եր:

434. Արգելվում է մեթանոլ թույնը ստանալ, բացթողնել, տեղափոխել, կիրառել և պահպանել էթիլային սպիրտի հետ համատեղ:

435. Մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման ընթացքում կիրառվող անոթները պոմպերը, խողովակաշարերը արգելվում է օգտագործել այլ հեղուկների հետ աշխատելու ժամանակ:

436. Մեթանոլ թույնի տեղափոխման անոթները, ցիստեռնները, ինչպես նաև դատարկման և պահպանման անոթները և մեթանոլային կայանները պետք է մշտապես փակ և կապարակնքված լինեն: Դրանց վրա պետք է նշվեն անվտանգության նշաններ՝ «Մեթանոլ թույն», «Վտանգավոր է կյանքի համար» և «Գազապայթյունավտանգավոր է» ցուցանակները:

437. Մեթանոլ թույնի տեղափոխման և պահպանման ժամանակ պետք է կազմակերպվի դրա շուրջօրյա ռազմականացված պաշտպանություն:

438. Մեթանոլ թույնը պետք է տեղափոխել և պահպանել հերմետիկ փակվող հատուկ անոթներում: Մեթանոլ թույնի պահպանման անոթները պետք է սարքավորվեն հիդրավլիկ կափույրով և տեղակայվեն պարսպապատ հրապարակներում ծածկի տակ կամ պահեստներում: Անհրաժեշտության դեպքում անոթները սարքավորվում են ապահովիչ կափույրներով:

439. Մեթանոլ թույնը հանձնվում է կազմակերպության ներկայացուցչին ձևակերպված «Մեթանոլ թույնի կիրառման իրավունքի անձնագրի» առկայության դեպքում, որը տրվում է շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից:

440. Կազմակերպության կողմից բեռներ ստացողի և երկաթգիծը շահագործող կազմակերպության փոխհարաբերությունները, կապված մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման և երկաթգծի կողմից բեռներ ստացողի պահեստ հանձնելու հետ, կարգավորվում են կազմակերպության ստանդարտներով և հրահանգներով` մեթանոլ թույնի տեղափոխման, պահպանման և այդ գործընթացի սանիտարական կանոնների վերաբերյալ:

441. Սույն կանոնների 442-րդ կետում նշված փաստաթղթերի հիման վրա կազմակերպությունը պայմանագիր է կնքում երկաթգիծը շահագործող կազմակերպության հետ մեթանոլ թույնը մինչև պահեստ տեղափոխելու և երկաթգծի մատույցային գծի շահագործման վերաբերյալ:

442. Պայմանագրում պետք է հաշվի առնվեն տվյալ պահեստ մեթանոլ թույնի տեղափոխման առանձնահատկությունները, քանակությունը, բեռնաթափման պայմանները, մեթանոլ թույնի կայարան և պահեստ ժամանելու վերաբերյալ իրազեկման ժամկետները և ձևերը, մեթանոլ թույնի փոխանցման պայմանները և այլն:

443. Երկաթգծից մեթանոլ թույնով ցիստեռնի փոխանցման ժամանակ կապարակնիքի վնասված լինելու (բացակայության) դեպքում մեթանոլ թույնի պատասխանատու ստացողը պարտավոր է անհապաղ տեղեկացնել շահագործող կազմակերպության կարգավարին և կազմել համապատասխան ակտ:

444. Մեթանոլ թույնի պահեստի ռազմականացված պաշտպանությանն արգելվում է պահպանման ընդունել այլ բեռներ, այդ թվում` մեթանոլ թույնի ցիստեռններով չձևավորված շարակարգեր:

445. Տեղափոխման ընթացքում մինչև կազմակերպությանը հանձնելը մեթանոլ թույնի պահպանության համար պատասխանատվություն է կրում երկաթգիծը շահագործող կազմակերպության ռազմականացված պաշտպանությունը: Ընդունումից հետո դատարկման կետում մեթանոլ թույնի պահպանության համար պատասխանատվությունը կրում է բեռներ ստացողը:

446. Երկաթգծից (դրա ռազմականացված պաշտպանությունից) պահեստում մեթանոլ թույնի ընդունումից հետո բեռներ ստացողը ղեկավարվում է Սույն կանոնների 429-րդ կետում նշված հրամանով:

447. Ցիստեռնից անոթ մեթանոլ թույնը դատարկում են պոմպի օգնությամբ կամ ինքնահոս եղանակով հերմետիկ խողովակների կամ խողովակաշարերի միջոցով: Մեթանոլ թույնի դատարկման խողովակաշարը կառուցում են ցիստեռնի լրիվ դատարկումն ապահովող թեքվածքով: Արգելվում է ցիստեռնից մեթանոլ թույնը դատարկել բաց եղանակով կամ ծծափողի օգնությամբ:

448. Մեթանոլ թույնի ամբողջական դատարկումից հետո ցիստեռնը կապարակնքվում և տեղափոխվում է կայարան ջրով լվանալու համար: Ջրի քանակությունը պետք է ապահովի կեղտաջրերում մեթանոլ թույնի պարունակությունը թույլատրելի սահմաններում, բայց մեթանոլի մնացորդի համեմատ տասնապատիկից ոչ ցածր: Պետք է լվացվեն նաև դատարկման խողովակները:

449. Մեթանոլային կայանք մեթանոլ թույնով լցավորումից առաջ պետք է ստուգել կայանքի հանգույցների, ծորակների, ապահովիչ կափույրների, ճնշաչափերի, կցաշուրթերի սարքինությունը:

450. Մեթանոլային կայանքի վնասվածքները պետք է անհապաղ վերացվեն:

451. Մեթանոլային կայանքի անոթը պետք է լցավորել դանդաղ` բացառելով արտահոսքը: Մեթանոլային կայանք լցավորած մեթանոլ թույնը պետք է ամբողջովին դատարկվի գազատարի մեջ: Արգելվում է թողնել մեթանոլ թույնը մեթանոլային կայանքի անոթներում` բացառությամբ անընդհատ ռեժիմով գործող կայանների:

452. Մեթանոլ թույնի դատարկման ժամանակ ավտոմեքենայի շարժիչը պետք է աշխատի ցածր պտույտներով: Արգելվում է օգտագործել անսարք կայծակլանիչով և էլեկտրասնուցման համակարգով ավտոմեքենաներ:

453. Շարժական անոթից մեթանոլ թույնը դատարկումից հետո անոթը կապարակնքվում է դատարկման գործընթացի համար պատասխանատու անձի կողմից:

454. Արգելվում է մեթանոլ թույնի մնացորդի փչամաքրումը մթնոլորտ:

455. Մեթանոլ թույնից ամբողջությամբ ազատված խողովակները և անոթը ենթակա են մանրակրկիտ մաքրման:

456. Մեթանոլային կայանները պետք է դասվեն գազատարի հատվածների առաջին կարգին, որոնք յուրաքանչյուր երկու տարին մեկ պետք է ենթարկվեն հիդրավլիկ փորձարկման:

457. Դատարկելուց և ծորակները փակելուց հետո մեթանոլային կայանքը պետք է լինի մթնոլորտային ճնշման տակ: Մեթանոլային կայանքի շահագործումը պետք է համապատասխանի հատուկ հրահանգին:

458. Գազատարեր (հորատանցքեր) մեթանոլ թույնի մուտքի կայանքի աշխատանքային հրապարակում անհրաժեշտ է իրականացնել շրջակա միջավայրի օդում թույնի պարունակության վերահսկողություն:

459. Մեթանոլ թույնի լցավորումը անոթ և հետագա դատարկումը գազատար, անշարժ կամ շարժական անոթ իրականացվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կամ կարգավարի կարգադրությամբ և ԻՏԱ-ից նշանակված հատուկ անձի հսկողության տակ: Մեթանոլ թույնի լցավորման կարգադրությունը կարող է փոխանցվել հեռախոսով, բայց այդ փաստը պարտադիր գրանցվում է կարգավարի մոտ գտնվող հատուկ գրանցամատյանում, որտեղ նշվում է լցավորվող մեթանոլ թույնի քանակությունը, լցավորման տեղը և եղանակը, աշխատանքների ղեկավարը:

460. Մեթանոլ թույնի պահեստում պարբերաբար, հաստատված ժամանակացույցով, պետք է իրականացվի օդի վերահսկողություն: Մեթանոլ թույնի ՍԹԿ-ն աշխատանքային գոտում կազմում է 5 մգ/մ3:

461. Ռազմականացված պաշտպանության բացակայության դեպքում արգելվում է մուտքը մեթանոլ թույնի պահեստ, և այնտեղ որևէ աշխատանքների իրականացումը:

462. Կենտրոնացված կամ պարբերական սպասարկմամբ գազատարի գծային հատվածի, ԳԲ կայանների և հորատանցքերի վրա տեղակայված մեթանոլ թույնի պահեստը պետք է լինի պարսպապատ, անվտանգության նշաններով և ցուցանակներով սարքավորված և ենթակա է մշտական պաշտպանության, կամ պետք է սարքավորվի պահակային ազդանշանային համակարգով, որի ահազանգը փոխանցվում է պահեստի մոտ գտնվող օպերատորի կամ գծային հերթապահի տուն:

463. Մեթանոլ թույնով խողովակաշարի կամ մեթանոլային անոթի սառցապատման դեպքում դրանք տաքացվում են գոլորշիով կամ տաք ջրով` գործող համակարգի անջատումից հետո:

464. ՄԳ-ի գծային մաս կամ ԳՍՊ-ի հորատանցքեր մեթանոլ թույնը պետք է լցավորվի շարժական կամ անշարժ մեթանոլային կայանների միջոցով:

465. Գազատար կամ հորատանցք մեթանոլ թույնի լցավորումից հետո չօգտագործված մնացորդով անոթը պետք է կապարակնքվի և ապահովվի պաշտպանությունով` մինչև համապատասխան ակտի հիման վրա անոթը պահեստ հանձնելը:

466. Մեթանոլատարերի կառուցման և շահագործման ընթացքում պետք է կատարվեն Սույն կանոնների 429-րդ կետում նշված պահանջները:

467. Մեթանոլ թույնի վերարտադրման կայանները պետք է շահագործվեն համաձայն կազմակերպության հատուկ հրահանգի:

 

ԳԼՈՒԽ 28. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՆԴԻԿԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿ

 

468. Սնդիկի հետ աշխատելիս պետք է պահպանվեն «Լաբորատորիայում մետաղական սնդիկի հետ աշխատանքի ժամանակ անձնական պահպանության միջոցների, ինչպես նաև տարածքների կազմավորման և սանիտարական պահպանման մասին» շահագործող կազմակերպության հրահանգի պահանջները:

469. Սնդիկի հետ աշխատանքի իրավունք ստացող մարդիկ պետք է անցնեն նախնական, իսկ հետագայում` պարբերական բժշկական ստուգում, հատուկ ուսուցում սնդիկի և սնդիկի միացությունների հետ աշխատանքի ժամանակ անձնական հիգիենայի և անվտանգության կանոնների վերաբերյալ, ինչպես նաև գիտելիքների ստուգում: Պարբերաբար (տարին մեկ-երկու անգամ) անցկացվում են սեմինարներ սնդիկային թունավորումների նախապահպանության վերաբերյալ:

470. Սնդիկի հետ աշխատողներին արգելվում է ձեռք տալ նյութին, ինչպես նաև սարքերում ստեղծել արհեստական ճնշման տատանումներ` բերանով օդը փչելու կամ ծծելու միջոցով:

471. Սնդիկի բաց մակերեսի առկայության կամ արտահոսքի հնարավորություն ունեցող սարքերի կիրառմամբ սնդիկի տաքացման, լվացման կամ թորման աշխատանքներն իրականացվում են առանձնացված հատուկ տարածքներում:

472. Այն տարածքներում, որտեղ իրականացվում են սնդիկային սարքերի հետ աշխատանքները, առնվազն երկու շաբաթը մեկ անցկացվում են օդում սնդիկային գոլորշիների պարունակության վերլուծություններ (ցուցիչների օգնությամբ): Բարձր պարունակության դեպքում (0,01 մգ/մ3 և բարձր) անհրաժեշտ է անցկացնել տարածքի ապասնդիկացում, որից հետո նորովի ստուգել օդի որակը:

473. Սնդիկային սարքերի զննման, վերանորոգման տարածքներում սնդիկը պահպանվում է գլիցերինի շերտի տակ 0,001 մ3 տարողությամբ կիպահղկված խցաններով ապակե անոթներում կամ ռետինե պաշտպանիչ պատյաններով փորձանոթներում:

474. Տարածքներում, որտեղ աշխատանքներ են վարվում սնդիկի հետ, պատերը սվաղվում են ցեմենտով և ներկում են բնական օլիֆի հիմք ունեցող յուղաներկով, հատակը պատում են վինիպլաստով, բարձրացնում են այն պատի վրա 0,1 մ բարձրությամբ և ամրացնում են համահարթ, հատակը կառուցում են թեքությամբ դեպի սնդիկի հավաքման համար նախատեսված գետնախորշը, թեքության վերջնամասում ստեղծում են ակոս, պատերի և հատակի անկյունները կլորացնում են:

475. Աշխատանքային կահույքը պետք է ունենա պարզ կառուցվածք, հարթ մակերես, ներկված լինի նիտրոէմալով և ամրացվի հատակից առնվազն 0,2 մ ազատ տարածք ապահովող հենքերի վրա:

476. Սեղանները և արտածծող պահարանները եզրերին պետք է ունենան ցցվող կողապատեր և սնդիկի հոսարաններ: Հոսարանի անցքի տակ, դրա եզրերին ամուր միացվում է սնդիկի արտահոսքի համար նախատեսված սարքավորումը: Սարքի տակ տեղադրվում է սնդիկի կուտակման ջրով անոթը:

477. Սնդիկի հոսարանի անցքը փակվում է կաուչուկե խցանով: Կուտակիչն ամեն օր դատարկվում է:

478. Սնդիկ պարունակող սարքերի ծորակները պետք է ունենան հատուկ ամրակներ, ինչը կբացառի ծորակների պոկումը սնդիկի ճնշման տակ: Սարքերին կաուչուկե (ռետինե) խողովակների միացման հատվածներն ամրացվում են:

479. Տարածքի սանիտարական վիճակից ելնելով` պարբերաբար անցկացվում է տարածքի մաքրում (առնվազն ամիսը մեկ): Այդ ժամանակ պատերը, հատակը և սարքերի մակերեսը լվացվում են օճառաջրով և սրբում են պերմանգանաթթվական կալիումի 0,1 տոկոսանոց լուծույթով` խտացրած աղաթթվի ավելացմամբ (5.10-6 մ3`+ 1.10-3 մ3 լուծույթի մեջ):

480. Ամեն օր, աշխատանքից առաջ և աշխատանքների ավարտից հետո անցկացնում են տարածքի խոնավ մաքրում և օդափոխում:

481. Սնդիկը պետք է պահպանվի և տեղափոխվի հերմետիկ փակվող պողպատյա բալոններով: Սնդիկի փոքր քանակությունները 0,001 մ3 (1լ) կարելի է պահել արտածծող պահարանում` կիպահղկված խցաններով ապակե անոթներում:

482. Սնդիկով անոթները պետք է տեղափոխվեն հատուկ մետաղյա պատյաններում:

483. Բարոմետրում և վակուումմետրում, որտեղ սնդիկը գտնվում է բաց անոթում, գոլորշիացումը բացառելու նպատակով սնդիկը ծածկվում է 1-ից մինչև 2 մմ հաստության մաքուր գլիցերինի շերտով:

484. Ապակե սնդիկային դիֆճնշաչափերը տեղափոխում են մետաղյա պատյաններով, իսկ դրանց խողովակները փակում են ռետինե խցաններով:

485. Սնդիկային սարքերը պետք է միացվեն և անջատվեն, միայն նախապես սնդիկի արտանետումը (արտահոսքը) բացառող միջոցներ ձեռնարկելուց հետո:

486. Սարքից սնդիկը դատարկում են հատուկ հատկացված տարածքում կամ, վթարային դեպքերում, արտադրամասում` ջրով լցված անոթների մեջ: Սնդիկի արտահոսքը կանխարգելելու նպատակով սնդիկով անոթները տեղադրվում են սև մետաղյա էմալապատ տակդիրների վրա: Արգելվում է սնդիկի մնացորդների արտանետումը կոյուղի:

487. Արտահոսած սնդիկը պետք է անհապաղ և մանրակրկիտ կերպով հավաքվի հերմետիկ բալոնի մեջ: Հավաքելու ժամանակ պետք է օգտվել ռետինե տանձիկով: Պարտադիր անցկացվում է տարածքի ապասնդիկացում, այդ թվում` սնդիկով աղտոտված տեղերի մաքրումը պերմանգանաթթվական կալիումի 0,2% լուծույթով կամ քլորական երկաթի 20 տոկոսանոց լուծույթով:

 

ԳԼՈՒԽ 29. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

488. Աշխատողները կազմակերպության միջոցներով պետք է ապահովեն ԱՊՄ-ով` կապված աշխատանքի բնույթից և վայրից:

489. Կազմակերպության հրահանգի (ստանդարտի) նորմերով չնախատեսված, բայց աշխատանքների կատարման, կազմակերպություն այցելության ժամանակ անհրաժեշտ ԱՊՄ-ն և ապահովիչ սարքավորումները կարող են տրամադրվելպահուստային ֆոնդից:

490. Կապված աշխատանքի պայմաններից` կազմակերպության ղեկավարությունն արհմիութենական կոմիտեի հետ համաձայնեցնելով կազմում է ԱՊՄ պահանջագրեր` ելնելով անհրաժեշտ պահանջարկից: Այդ պահանջագրերը ներկայացվում են նյութատեխնիկական մատակարարման բաժիններին:

491. Աշխատանքի ժամանակ աշխատողները պարտավոր են օգտվել ստացված ԱՊՄ- ից:

492. ՄԳ օբյեկտներում անհրաժեշտ է ունենալ բավարար թվով հակագազեր, պահուստային արտահագուստ և այլ ԱՊՄ, այդ թվում` ժամանակավոր օգտագործման նպատակով տրամադրելու համար` համաձայն հաստատված հանդերձման ցուցակի:

493. Աշխատողներին ԱՊՄ-ի ապահովման և պլանավորման կազմակերպումը պետք է իրականացվի` համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի և Սույն կանոնների պահանջների:

494. ԱՊՄ-ից օգտվող անձինք պետք է անցնեն շահագործման կանոնների վերաբերյալ ուսուցում և հրահանգավորում:

495. Տրամադրվող ԱՊՄ-երը պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչպես նաև աշխատանքի կլիմայական և սեզոնային պայմաններին, աշխատողների հասակին և չնվազեցնեն շարժունակությունը:

496. Օգտագործված ԱՊՄ-ի պարտադիր քիմմաքրումից, վերանորոգումից և լվացումից հետո կարող են կրկին տրամադրվել աշխատողներին:

497. Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ժամանակին ապահովել օգտագործվող ԱՊՄ-ի լվացումը, քիմմաքրումը և վերանորոգումը:

498. 1-ին, 2-րդ և 3-րդ վտանգավորության դասերի վնասակար նյութերի հետ աշխատելու ժամանակ (սնդիկ, հոտավորիչ, մեթանոլ և այլն) պետք է ապահովված լինի ԱՊՄ կանոնավոր վնասազերծումը և հոտազերծումը:

499. Արգելվում է ԱՊՄ-ն հանել ՄԳ օբյեկտի տարածքից դուրս` բացառությամբ ՄԳ գծային մասի վրա աշխատանքների դեպքում: Կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է տրամադրել հատուկ տարածք ԱՊՄ-ն պահելու և հանդերձանքի նպատակով:

500. Եթե աշխատանքներն իրականացվում են այնպիսի տարածքում, որտեղ վնասակար նյութերի պարունակությունն օդում կարող է գերազանցել ՍԹԿ-ն, ապա աշխատողները պետք է ապահովվեն համապատասխան հակագազերով:

501. Աշխատողներին հատկացված հակագազերը պետք է պահվեն արտադրամասում, հատուկ պահարաններում, աշխատատեղին հնարավորինս մոտ:

502. ԱՊՄ-երը պետք է ստուգվեն առնվազն եռամսյակը մեկ: Զտող հակագազերը պետք է փոխանակվեն տեխնիկական անձնագրում նշված ժամկետներում և հաստատված կարգի համաձայն:

503. Աշխատողը, որին ամրագրված է անհատական հակագազը, կատարում է դրա ընտրությունը` պաշտոնատար անձի հսկողության տակ:

504. Կազմակերպության ղեկավար անձնակազմը պարտավոր է աշխատանքային տեղում փակցնել հակագազ ընտրելու և անվտանգ շահագործելու, առանձին մասերի անսարքությունները հայտնաբերելու, ինչպես նաև խնամելու և պահպանելու վերաբերյալ հրահանգը:

505. 30 մարդուց ավելի անձնակազմ ունեցող գազավտանգավոր օբյեկտներում սարքավորվում են շնչառական օրգանների ԱՊՄ-ի պահպանման և սպասարկման հատուկ տարածքներ:

506. ԶՀ-երը պետք է օգտագործվեն` համաձայն ԶՀ-երի օգտագործման շահագործող կազմակերպության հրահանգի: Արգելվում է ԶՀ-երի օգտագործումը, եթե թթվածնի պարունակությունն օդում 18 տոկոսից ցածր է (ծավալով):

507. Դիտահորերում, անոթներում, սարքավորումների մեջ կամ վատ օդափոխվող տարածքներում աշխատելու ընթացքում անհրաժեշտ է օգտագործել մեկուսիչ հակագազեր` փողային (ՓՀ), թթվածնային (ԹՀ) և օդային (ՕՀ): Նշված տեղերում արգելվում է ԶՀ-ի կիրառումը:

508. ՓՀ-1-ով (փողային հակագազ, որի փողի երկարությունը պետք է լինի 8 մ-ից ոչ պակաս և 15 մ-ից ոչ ավելի, և օդը տրվում է ինքնահոս եղանակով) անընդհատ աշխատանքի տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, որից հետո անհրաժեշտ է հանգստանալ գազայնվածության գոտուց դուրս առնվազն 15 րոպեի ընթացքում, ՓՀ-2- ով (փողային հակագազ, որի փողի երկարությունը լինում է 15 մ-ից մինչև 40 մ, և օդը տրվում է օդամուղի միջոցով) անընդհատ աշխատանքի տևողությունը կազմում է 20-ից մինչև 25 րոպե:

509. Հակագազերի միջոցների փորձարկումները պետք է իրականացվեն պատասխանատու աշխատողի հսկողության տակ` տեխնիկական անձնագրերում նշված ժամկետներում և սահմանված կարգով:

510. Հակագազերի սարքինությունն ստուգվում է անձնակազմին հանձնելուց առաջ և աշխատանքների ավարտից հետո, իսկ ստուգման արդյունքները գրանցվում են մատյանում: Գազապաշտպանության միջոցի վնասվելու կամ անսարքության դեպքում այդ միջոցը փոխարինվում է:

511. Ալկալիներով և թթուներով աշխատողները պետք է ունենան պաշտպանիչ ակնոցներ, արտահագուստ, ձեռնոցներ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներով նախատեսված այլ ԱՊՄ-ներ:

512. Թթուների հետ աշխատողները պետք է ապահովվեն թթվադիմացկուն արտահագուստով, ակնոցներով, ձեռնոցներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներով նախատեսված այլ ԱՊՄ-ներ: Աշխատատեղում պետք է լինեն խմելու ջուր և 5 ու 10 տոկոսանոց խմելու սոդայի լուծույթով փակ անոթներ (մաշկի և մարմնի համար) և 2-ից մինչև 3 տոկոս խմելու սոդայի լուծույթով անոթներ` աչքերի համար:

513. Կծու ալկալիներով աշխատողները պետք է ապահովվեն պաշտպանիչ ակնոցներով, ալկալիակայուն արտահագուստով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներով նախատեսված այլ ԱՊՄ-ով: Աշխատանքային տեղում պետք է լինի խմելու սոդա և բորաթթվի թույլ լուծույթ:

514. Փոշեգոյացման պայմաններում աշխատողները պետք է լինեն շնչադիմակով, պաշտպանիչ ակնոցներով և արտահագուստով:

515. Եթե առկա է աչքերը վնասելու վտանգը, ապա աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:

516. Դաշտային պայմաններում աշխատողները պետք է ապահովվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» (ТР ТС 019/2011)» N 878 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներով նախատեսված այլ ԱՊՄ-ով:

517. Մեխանիզմներ սպասարկող անձնակազմը պարտավոր է հագուստը կրել պատշաճ կերպով, կանայք պետք է հավաքեն մազերը գլխաշորի կամ գլխարկի տակ:

518. Աշխատանքները, որոնք կատարվում են բարձրության վրա և որտեղից ընկնելու դեպքում հնարավոր է աշխատողն ստանա վնասվածք, ապա նման դեպքերում աշխատանքները պետք է կատարվեն համապատասխան ապահովիչ ամրագոտու կիրառմամբ:

519. Ապահովիչ ամրագոտու վրա պետք է լինի արտադրող գործարանի կնիքը, որը հավաստում է գոտու պիտանելիությունը և ցույց տրված լինի արտադրության ամսաթիվը: Ապահովիչ ամրագոտու սարքինությունը պետք է ստուգվի զննման եղանակով` յուրաքանչյուր օգտագործումից առաջ, իսկ աշխատանքների կատարման ղեկավարի կողմից` առնվազն տասնօրյակը մեկ:

520. Արգելվում է մետաղյա մասերին կոռոզիայի (քայքայման) խորը հետքեր ունեցող ապահովիչ ամրագոտիների օգտագործումը:

521. Ապահովիչ ամրագոտիների ամրությունն ստուգելու ժամանակ պետք է պահպանվեն համապատասխան տեխնիկական պայմաններով նախատեսված փորձարկման ժամկետները և նորմերը:

522. Ռադիոակտիվ նյութերի հետ աշխատողները պետք է ապահովվեն իոնացնող ճառագայթումներից պաշտպանող ԱՊՄ-ով:

523. Աշխատանքային տեղում կամ նույն տարածքում գտնվող աշխատանքային տեղերում պետք է լինի պարբերաբար լրացվող դեղատուփ:

 

ԲԱԺԻՆ 8. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

ԳԼՈՒԽ 30. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

524. Սույն բաժինը սահմանում է ՄԳ-ի գծային մասի, ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲ կայանների հիմնական և օժանդակ տեխնոլոգիական սարքավորումների, այդ թվում` տեխնոլոգիական կալորդի նորոգման ժամանակ անվտանգության ընդհանուր պահանջները:

525. Նորոգման նախապատրաստական և բուն վերանորոգման աշխատանքների, այդ թվում` նորոգումից հետո սարքավորումների փորձնական գործարկման իրականացման համար պատասխանատու անձը նշանակվում է ԻՏԱ-ի կազմից:

526. Մեկ անձին թույլատրվում է համատեղել նախապատրաստական աշխատանքների և նորոգման աշխատանքների ղեկավարի պարտականությունները, եթե սարքավորման նորոգումն իրականացնում են արտադրամասի աշխատողները: Եթե նորոգումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը, ապա նման համատեղումն արգելվում է:

527. Եթե վերանորոգումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը, ապա այդ կազմակերպությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա, իսկ աշխատանքների ղեկավարը լինի այդ կազմակերպության ԻՏԱ-ի ներկայացուցիչը, որը պետք է ունենա տվյալ կազմակերպության կողմից տրամադրված նման աշխատանքներ իրականացնելու իրավունքը հաստատոող փաստաթուղթ: Այդ դեպքում նախապատրաստական աշխատանքներն իրականացնելուց հետո սարքավորումը (ագրեգատը) նորոգման նպատակով հանձնվում է կապալառու կազմակերպությանը համապատասխան ակտի միջոցով:

528. Նախապատրաստական աշխատանքը պետք է հնարավորինս նվազեցնի գազավտանգավոր և կրակային աշխատանքների ծավալը հիմնական նորոգման ընթացքում:

529. Եթե նորոգվող գազատարը տեղադրված է զուգահեռ, մոտենում կամ հատվում է որևէ այլ գազատարերի հետ, ապա գազի հնարավոր արտահոսքերը հայտնաբերելու նպատակով վերջիններս շահագործող ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանումը պետք է դիտարկի գազատարերի տեխնիկական վիճակն այն հատվածների վրա, որոնք գտնվում են նորոգվող գազատարից հետևյալ հեռավորությունների վրա, համաձայն աղյուսակի N 2-ի:

 

Աղյուսակ N 2

 

Գազատարի տեխնիկական վիճակի դիտարկման ենթակա հատվածների հարաչափերը նորոգվող գազատարից

 

Պայմանական տրամագիծ, մմ

մինչ

300

300-600

600-800

800-

1000

1000-1200

1200 և ավելի

Հեռավորություն, մ

100

150

200

250

300

350

 

530. Եթե ՄԳ-ի ուղեգիծը անցնում է ավտոճանապարհների, երկաթգծի կամ ԷՀԳ-ի հողհատկացման կամ պաշտպանական գոտու տարածքում, ինչպես նաև ստորգետնյա կապուղիների և բարձրավոլտ լարման մալուխների հետ հատման գոտիներում, ապա նորոգման, այդ թվում` նախապատրաստական կամ հողային աշխատանքները պետք է իրականացվեն այդ ճանապարհները և կապուղիները շահագործող կազմակերպությունների հետ նախապես գրավոր համաձայնեցնելուց հետո: Եթե գրավոր համաձայնեցման մեջ շեշտվել է այդ կազմակերպությունների ներկայացուցչի մասնակցությունն աշխատանքների իրականացմանը, ապա կազմակերպությունը պետք է նախապես իրազեկվի աշխատանքների իրականացման վայրի և ժամկետների վերաբերյալ:

531. Պաշտպանական գոտում անհապաղ նորոգման և վերականգնման աշխատանքներ պահանջող վթարային դեպքերում թույլատրվում է նման աշխատանքների իրականացումն առանց շահագործող կազմակերպության իրազեկմանը, եթե պահպանվում են հետևյալ պահանջները`

1) վթարի վայր վթարային բրիգադ ուղարկելու հետ մեկտեղ, անկախ օրվա ժամից, շահագործող կազմակերպությունը տեղեկացվում է, որ աշխատանքներն սկսվել են.

2) վթարային աշխատանքների վայրում պետք է մշտապես ներկա լինի աշխատանքների ղեկավարը, ով անցկացնում է մասնակիցների հրահանգավորում.

3) մինչև վթարի վայր խողովակաշարը շահագործող կազմակերպության ներկայացուցչի ժամանելը հողային աշխատանքները պետք է իրականացվեն ձեռքով.

4) վթարի վայր ժամանած շահագործող կազմակերպության ներկայացուցիչը պետք է հստակ նշի խողովակաշարի և դրա կառույցների տեղակայումը և ներկա լինի մինչև աշխատանքների ավարտը:

532. Վթարների վերացման ծառայությունը պետք է ապահովված լինի անհրաժեշտ մեխանիզմներով և տրանսպորտային միջոցներով` հաշվի առնելով իրականացվող աշխատանքների բնույթը և բնակլիմայական պայմանները:

533. Բարձրության վրա նորոգում իրականացնելիս, մինչ աշխատանքների սկիզբը, աշխատանքային տեղը պետք է սարքավորվի համապատախան պարսպապատ լաստակներով և սանդուղքներով: Շարժական սանդուղքների կիրառմամբ թույլատրվում է աշխատել 3 մ ոչ ավելի բարձրության վրա: Արգելվում է կազմակերպության ստանդարտով սահմանված նորմերին չհամապատասխանող եղանակով պատրաստված լաստակների օգտագործումը:

534. Թույլատրվում է գազատարի վրա հենվող մեխանիզմների կիրառումը գազատարի մակերեսի մաքրման կամ մեկուսիչ ծածկանյութով պատելու համար` տվյալ հատվածը անջատելուց և գազից ազատելուց հետո:

535. Շահագործվող գազատարերի, տեխնոլոգիապես պայթյունավտանգավոր կայանների վրա աշխատանքների, այդ թվում` հողային աշխատանքների վայրի լուսավորությունը պետք է իրականացվի պայթյունապաշտպանված կատարմամբ լուսատուներով:

536. Շարժական լուսատուները պետք է լինեն գործարանային արտադրության, պայթյունապաշտպանված կատարմամբ, ոչ ավել քան 36 Վ լարումով, իսկ հատուկ վտանգավոր տեղերում (խրամեր, դիտահորեր, անոթներ)` ոչ ավել քան 12 Վ լարումով: Շարժական լուսատուների խրոցակները պետք է բացառեն ավելի բարձր լարման ցանց միանալու հնարավորությունը:

537. Էլեկտրական գործիքների և լուսատուների էլեկտրասնուցման մալուխը պետք է պաշտպանված լինի մեխանիկական վնասվածքներից:

538. Թույլատրվում է նորմալ կատարմամբ լուսարձակների կիրառումը, եթե դրանք տեղադրվում են ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված հեռավորությունների վրա, ցանկալի է հողմակողմ, այդ թվում`

1) ՃԿ, այլ պայթյունավտանգավոր տարածքներից` առնվազն 60 մ հեռավորության վրա.

2) հեղուկ գազի (գազի խտուցքի) անոթներից` առնվազն 100 մ հեռավորության վրա: Ստորգետնյա անոթների դեպքում նշված հեռավորությունը կարելի է նվազեցնել 50 տոկոսով:

539. Մղիչների, կարգավորիչների, «գազ-յուղ» խտարարների համակարգերի վերանորոգման, ինչպես նաև մղիչների և ճնշակային գլանի գազային խոռոչի բացման աշխատանքները հանդիսանում են գազավտանգավոր և պետք է իրականացվեն` համաձայն Սույն կանոնների 32-րդ գլխի պահանջների:

540. Խողովակաշարի տեխնիկական վիճակի վերահսկողությունը նախատեսում է գործող գազատարի առանձին հատվածների բացում, մեկուսիչ ծածկանյութի մաքրում, զննում, վերականգնում և հողածածկում:

541. Աշխատանքների մեկնարկից առաջ աշխատանքների ղեկավարը (պատասխանատու կատարողը) պետք է ծանոթանա գազատարի տեխնիկական վիճակը և հուսալիությունը բնութագրող փաստաթղթերին (նախորդ զննումների արդյունքները, վերանորոգումների բնույթը և ծավալը, վթարների պատճառների ուսումնասիրության ակտերը այլն) և անցկացնի հետազոտություն գազատարի անվտանգության գոտու սահմաններում գազի արտահոսքերը հայտնաբերելու նպատակով:

542. Անվտանգության գոտում գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում, կապված արտահոսքի ծավալից, անսարք գազատարը գազավտանգավոր գոտու սահմաններում պետք է դատարկվի գազից կամ գազի ճնշումը պետք է նվազեցվի ամենամեծ աշխատանքային ճնշման առնվազն 30 տոկոսի չափով:

543. Գազի արտահոսքերի բացակայության դեպքում պետք է ստուգվի զննվող հատվածի մեկուսիչ ծածկանյութի շերտի վիճակը` հատուկ մեկուսիչ շերտի վնասվածք հայտնաբերող սարքերի օգնությամբ:

544. Թույլատրվում է առանց գազի ճնշումը նվազեցնելու ձեռքով բացել գազատարը և ազատել այն մեկուսիչից, եթե տվյալ հատվածում հայտնաբերված չեն գազի արտահոսքեր, մեկուսիչ շերտի վնասվածքներ կամ գազատարի ամրությունը նվազեցնող այլ պատճառներ:

545. Վնասված մեկուսիչ շերտով գազատարի հատվածները բացելուց առաջ գազի ճնշումը գազատարում պետք է նվազեցվի ամենամեծ աշխատանքային ճնշման առնվազն 10 տոկոսի չափով:

546. Գազատարի երկար հատվածի բացման դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հատվածի կախ ընկնելը և լրացուցիչ լարումների առաջացումը կանխարգելելու ուղղությամբ:

547. Խողովակների մետաղի վնասվածքներ չունեցող գազատարի բացված հատվածի մեկուսիչ շերտի վերականգնումը և գազատարի հողածածկումը պետք է իրականացվի ձեռքով` գազատարում ճնշումը նվազեցնելով` համաձայն Սույն կանոնների 539-րդ կետի և 32-րդ գլխի պահանջների:

548. Գազատարի հիմնանորոգման ընթացքում թույլատրվում է մեկուսիչ շերտի վերականգնումը և գազատարի հողածածկումը մեքենաների և մեխանիզմների օգնությամբ` գազատարի հատվածը գազից դատարկելուց հետո:

549. Հիմնանորոգման ընթացքում խողովակների պիտանելիության գնահատումն իրականացնում է շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են շահագործող կազմակերպության, ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման և կապալառու կազմակերպության ներկայացուցիչները: Խողովակների խոտանման չափանիշները սահմանվում են` համաձայն ՄԳ-ի գծային մասի հիմնանորոգման ընթացքում խողովակների խոտանման հրահանգի պահանջների:

550. Հողային քայքայումով (կոռոզիայով) հատվածներում գազատարի զննում կամ նորոգում անցկացնելու ժամանակ արգելվում է գազատարի զուգահեռ գծերում գազի ճնշման բարձրացումը:

551. Ոչ միջանցիկ և այլ վնասվածքների դեպքում (մեխանիկական վնասվածքներ, ծալքեր և այլն) գազատարի գազի անցողիկ աշխատանքային ճնշումը նվազեցվում է տվյալ հատվածի ամենամեծ թույլատրելի ճնշման 30 տոկոսի չափով:

552. Գազատարի գծային մասի, տեխնոլոգիական խողովակաշարերի նորոգման ժամանակ, երբ հնարավոր է մեխանիկական վնասվածքների առաջացումը, խողովակաշարերում ճնշումը հավասարեցվում է մթնոլորտայինին: Գազն արտանետվում է մոմի միջոցով: Այդ դեպքում արտանետող մոմից 200 մ շառավղով չպետք է լինեն կրակային աշխատանքներ և աշխատող շարժիչներով ավտոմեքենաներ:

553. Նեղ և խորացված տեղերում (դիտահորեր, անոթներ, սարքեր և այլն) աշխատանքներ իրականացնելու ժամանակ պետք է կատարվեն Սույն կանոնների 32-րդ գլխի պահանջները:

554. Աշխատանքների կատարման օպերատիվ տեխնիկական հսկողությունը, հատկապես թաքնված աշխատանքների, իրականացվում է ղեկավարի կամ պատասխանատու կատարողի կողմից: Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմվում է կազմակերպության ստանդարտով սահմանված ձևի ակտ:

555. Գործող օբյեկտի (ՄԳ-ի գծային մաս, ՃԿ-ի, ԳԲ կայան, ԳԲ կետ, ԳՍՊ և այլն) վրա նորոգման աշխատանքներ (փականների, հետադարձ կափույրների, խողովակաշարի մասերի փոփոխում) իրականացնելու ժամանակ, երբ եռակցման կարանները հնարավոր չէ փորձարկել աշխատանքայինից բարձր ճնշմամբ, այդ կարանները դասում են «երաշխիքային» եռակցման միացումների շարքին:

556. Նորոգումից հետո գազային օբյեկտների հուսալի և անվտանգ աշխատանքն ապահովելու համար «երաշխիքային» եռակցման միացումների կատարմանը ներկայացվում են լրացուցիչ պահանջներ:

557. «Երաշխիքային» եռակցման միացումների անհրաժեշտությունը, քանակությունը և գտնվելու վայրը որոշվում են կրակային աշխատանքների կազմակերպման ծրագրով և կարգագրերով:

558. «Երաշխիքային» եռակցման կարանների հավաքումը և եռակցումն իրականացվում է ԻՏԱ-ի ներկայացուցչի ղեկավարությամբ, որը պետք է ունենա նմանատիպ եռակցման աշխատանքներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ:

559. «Երաշխիքային» կարանների եռակցման աշխատանքների իրավունք ունեն 6-րդ և բարձր կարգի եռակցողներ, որոնք անցել են սահմանված ատեստավորում (ստուգարք):

560. «Երաշխիքային» եռակցման կարանը պետք է ենթարկվի կրկնակի ստուգման` ռադիոգրաֆիկ (ԳՕՍՏ 7512-82-ի համաձայն) և անդրձայնային (ԳՕՍՏ 14782-86-ի համաձայն) մեթոդներով (բացասական ջերմաստիճանների դեպքում` կրկնակի ռադիոգրաֆիկ ստուգում):

561. «Երաշխիքային» եռակցման միացման հերմետիկությունը պետք է ստուգվի տեղափոխվող (տեխնոլոգիական) նյութով աշխատանքային ճնշման տակ առնվազն երկու ժամվա ընթացքում:

562. «Երաշխիքային» եռակցման միացման վերաբերյալ կազմվում է ակտ, որ ստորագրվում է գործառութային հսկողության համար պատասխանատու ԻՏԱ-ն, եռակցումը կատարող աշխատողի և փորձարկող լաբորատորիայի պատասխանատու ներկայացուցչի կողմից:

563. «Երաշխիքային» եռակցման միացումների ակտերը պետք է պահվեն կատարողական տեխնիկական փաստաթղթերի հետ:

564. Խողովակաշարի, անոթի կամ սարքի ներքին խոռոչի նորոգման աշխատանքների ավարտից հետո դրանք պետք է մաքրվեն կեղտից, այլ նյութերից և առարկաներից:

565. ՄԳ օբյեկտների նորոգման ժամանակ գազավտանգավոր և կրակային աշխատանքների համար տրամադրվում է հաստատված ձևի կարգագիր Սույն կանոնների 34-րդ գլխի, իսկ ծրագրային կրակային աշխատանքների համար կազմակերպության կողմից լրացուցիչ մշակվում է աշխատանքների կազմակերպման ծրագիր:

 

ԳԼՈՒԽ 31. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

566. Հողային աշխատանքների կատարման ընթացքում պետք է պահպանվեն Սույն կանոններով և կազմակերպության համապատասխան ստանդարտով սահմանված անվտանգության նորմերի պահանջները:

567. Արգելվում է անցկացնել հողային աշխատանքներ ստորգետնյա մալուխային ԷՀԳ- ի անվտանգության գոտում, որը որոշվում է որպես եզրային մալուխներին զուգահեռ 1 մ հեռավորության վրա ուղղահայաց հարթություններով սահմանափակված հողի հատված: Արգելվում է ստորջրյա մալուխային ԷՀԳ-ի անվտանգության գոտում ստորջրյա աշխատանքների իրականացումը:

568. ՄԳ-ի օբյեկտների անվտանգության գոտում իրականացվող աշխատանքների ղեկավարը (պատասխանատու կատարողը) պարտավոր է կազմակերպել աշխատատեղի գոտու օդում վնասակար և այրվող նյութերի պարունակության գործնական վերահսկողություն:

569. Գազախողովակաշարի զննման, ինչպես նաև կատոդային արտանցումների համար դիտահորերի բացման կամ կողմնատար-գազատարերի ներմիացման համար կատարվող հողային աշխատանքները, պետք է իրականացվեն գծային վարպետի կամ գծային շահագործող ծառայության կողմից նշանակված այլ անձի ղեկավարությամբ:

570. Արգելվում է սկսել հողային աշխատանքները ՃԿ-ի, ԳԲ կայանների, ԳՍՊ-ի տարածքներում, գազատարերի, մալուխների և այլ ստորգետնյա կապուղիների հարևանությամբ, եթե բացակայում են դրանց անցկացման և տեղակայման մանրակրկիտ պլանները: Անհրաժեշտ է հողային աշխատանքների կատարումը համաձայնեցնել այդ կապուղիները շահագործող կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչների հետ:

571. Հողային աշխատանքների կատարման մեխանիկական կամ ձեռքով եղանակները, խրամի չափերը, պատերի ամրացման պայմանները և շեպերի թեքության մեծությունները պետք է որոշվեն` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13- 02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերի պահանջներով:

572. Առանց ամրակապման ոչ ժայռային և չսառչող գրունտերում ստորգետնյա ջրերի մակարդակից բարձր ուղղահայաց պատերով խրամուղին կարող է փորվել հետևյալ խորության. 1,0 մ` լիցքային, ավազային և կոպճագրունտում, 1,25 մ` սուպեսներում, 1,5 մ` ավազակավային գրունտերում, 2,0 մ` հատուկ խիտ ոչ ժայռային գրունտերում:

573. Խրամի, Սույն կանոնների 572 կետում բերված խորություններից ավելի խորության դեպքում շեպերի դիքությունը որոշվում է` կապված խրամի խորությունից, գրունտի տեսակից և վիճակից, որոնց արժեքները բերված են ստորև.

 

ԳՐՈՒՆՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Շեպի թեքությունը խրամի

ամենամեծ խորության դեպքում, մետր

1,5

3

5

Լիցքային չխտացրած

1:0,67

1:1

1:1,25

Ավազային և կոպճագրունտ

1:0,5

1:1

1:1

Կավաավազային

1:0,25

1:0,67

1:0,85

Ավազակավային

1:0

1:0,5

1:0,75

Կավային

1:0

1:0,25

1:0,5

Փխրահողային և փխրահողանման

1:0

1:0,5

1:0,5

 

574. Տարբեր տեսակի գրունտերի շերտավորման դեպքում շեպերի դիքությունը պետք է որոշվի գրունտի ամենաթույլ տեսակի ցուցանիշներով:

575. Արգելվում է ջրահագեցած, փխրահողանման և լիցքային գրունտերի մշակումն առանց ամրակապման: Մինչև ամրակապումը արգելվում է աշխատողների մուտքը խրամուղի:

576. Աշխատանքների ղեկավարը պարտավոր է պարբերաբար հետևել շեպերի և ամրակապերի վիճակին, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ գրունտի փլուզումը կանխարգելելու նպատակով: Խրամուղու փլուզման վտանգի առկայության դեպքում աշխատողները պետք է նախապես հեռացվեն:

577. Դյուրաողող և նստվածքային գրունտերում անցկացված գազատարի հատվածի վրա աշխատանքներ իրականացնելիս պետք է ձեռնարկվեն միջոցներ խրամում գրունտային ջրերի կուտակման կանխարգելման նպատակով:

578. Մեխանիզմների օգնությամբ հողային աշխատանքներ իրականացնելուց պետք է նշվեն ձեռքով կատարվող աշխատանքների հատվածների սահմանները:

579. Մինչև 800 մմ տրամագծով գազատարերի վրա աշխատանքներ կատարելուց փոսորակը պետք է ունենա առնվազն երկու ելք տարբեր եզրերում, իսկ 800 մմ և ավելի տրամագծով գազատարերի վրա աշխատանքներ իրականացնելուց` չորս ելք, երկուական ամեն եզրից: Ելքերը պետք է սարքավորվեն աստիճանների տեսքով, կամ ունենան շարժական սանդուղքներ:

580. Առանց ամրակապերի խրամում (փոսորակում) աշխատողների գտնվելու ժամանակ խրամուղու հարևանությամբ հողի մակերևույթում չպետք է իրականացվեն որևէ աշխատանքներ, իսկ ծանր մեխանիզմները պետք է գտնվեն փոսորակի հնարավոր փլուզման պրիզմայի սահմաններից դուրս:

581. Աշխատանքների համար անհրաժեշտ գործիքները և նյութերը պետք է լինեն փոսորակի եզրից առնվազն 0,5 մ հեռավորության վրա:

582. Մեխանիզմների կիրառմամբ հողային աշխատանքները կարող են սկսվել միայն աշխատատեղի օդի որակի ստուգումից հետո:

583. Ճնշման տակ գտնվող գործող գազատարի ուղագծի տարածքում հողափորիչ մեքենայով հետախուզահոր կամ խրամ փորել թույլատրվում է միայն աշխատանքների վայրում գազատարի դիրքը հստակ որոշելուց հետո, ինչպես նաև մեքենայի կտրող եզրի և գազատարի արտաքին պատի միջև առնվազն 0,5 մ հեռավորություն պահպանելու պայմաններում: Հողափորիչ մեխանիզմի հենքերը չպետք է տեղափոխվեն անմիջապես խողովակաշարի վրայով: Խողովակի պատերի վնասվելը բացառելու նպատակով հողաշերտը պետք է փորել ձեռքով` առանց հարվածային գործիքների կիրառման:

584. Գազատարի հստակ դիրքը որոշող տվյալների բացակայության պայմաններում մեխանիզմների կիրառմամբ փորել թույլատրվում է միայն հետախուզահորերի օգնությամբ գազատարի իրական դիրքը որոշելուց հետո:

585. ՄԳ-ի և մալուխների շահագործման և նորոգման հետ չկապված հողային աշխատանքները կարող է կատարել այլ կազմակերպություն` գազատարից և մալուխից առնվազն 2 մ հեռավորության վրա և ՄԳ-ի շահագործող ծառայության պատասխանատու ներկայացուցչի հսկողության տակ:

586. Գործող կապուղիների ուղեգծերի մոտ հողային աշխատանքներ կատարելիս արգելվում է թափել գրունտը այդ ուղեգծերի վրա:

587. Խրամուղիները պետք է պաշտպանվեն մակերևույթային ջրերով ողողվելուց և ջրածածկումից, լեռնային կողմից թափոնակույտերի ստեղծման, ինչպես նաև ջրհեռացման դրենաժնր կառուցելու եղանակով:

588. Եթե հետախուզահորեր փորելուց հայտնաբերվում է գազի արտահոսք, հողային աշխատանքները անմիջապես դադարեցվում են, իսկ մարդիկ դուրս բերվում փոսորակից: Հողային աշխատանքները վերսկսվում են արտահոսքը և գազայնվածությունը վերացնելուց հետո` գազավտանգավոր աշխատանքներ իրականացնելու դեպքում ներկայացվող լրացուցիչ պայմանների պահպանմամբ:

589. Գազի արտահոսքը վերացնելու աշխատանքների ժամանակ գազատարի բացումն իրականացնող աշխատողները պարտավոր են կրել փրկարար գոտիներ և փողային հակագազեր: Հակագազերի փողերի եզրերը պետք է գտնվեն հողմակողմ և գազայնվածության գոտու սահմաններից դուրս: Փրկարար գոտիների պարանները պետք է բռնեն փոսորակից (խրամից) դուրս գտնվող աշխատողները:

590. ՃԿ-ի և ԳՍՊԿ-ի տարածքներում բաց խրամուղիները և դիտահորերը տրանսպորտի երթևեկության և հետնյոտների անցման տեղերում պետք է հուսալիորեն ցանկապատվեն սարքավորվեն անվտանգության նշաններով և ցուցանակներով: Գիշերային ժամերին պետք է տեղադրվեն նախազգուշացնող լույսեր, իսկ անհրաժեշտության դեպքում` նշանակվի պահակակետ:

 

ԳԼՈՒԽ 32. ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

591. Աշխատանքը համարվում է գազավտանգավոր, եթե աշխատանքային գոտու օդում կարող է հայտնվել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված ՍԹԿ-ից բարձր մթնոլորտային օդն աղտոտող նյութերի կամ թթվածնի պարունակությունն օդում չի գերազանցում 16 տոկոսը (ըստ ծավալի):

592. Գազավտանգավոր աշխատանքներին դասվում է անոթի, սարքավորման, ցիստեռնի, կուտակիչի, դիտահորի, ինչպես նաև թունելի, խրամի և այլ նման տեղերում իրականացվող աշխատանքը, եթե աշխատանքային գոտու օդում թթվածնի պարունակությունը չի գերազանցում 18 տոկոսը (ըստ ծավալի):

593. Կազմակերպության յուրաքանչյուր արտադրամասի համար պետք է կազմվի գազավտանգավոր աշխատանքների ցանկ, որոնք իրականացվում են կարգագրերով: Ցանկը հաստատվում է կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Աշխատողները ստորագրությամբ ծանոթանում են այդ ցանկին:

594. Հրահանգում պետք է նշվի կարգագրեր տրամադրելու, հաստատելու և համաձայնեցնելու իրավունքն ունեցող պաշտոնատար անձանց ցանկը:

595. Գազավտանգավոր աշխատանքների իրականացման անվտանգ պայմաններ ապահովելու համար կազմակերպությունում պետք է մշակվի միջոցառումների համալիր, որը կընդգրկի անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման և կատարողների հրահանգավորման, աշխատանքային գոտու միջավայրում օդի վերահսկման, աշխատանքների ռեժիմի և անհրաժեշտ ԱՊՄ-ի և ԿՊՄ-ի որոշման կարգը:

596. Կարգագրով իրականացվող գազավտանգավոր աշխատանքների պատասխանատվությունը կրում է նման աշխատանքների բավարար փորձ ունեցող ԻՏԱ- ն, որը շահագործող կազմակերպության կողմից հաստատված կարգով անցել է գիտելիքների ստուգում:

597. Գազավտանգավոր աշխատանքների նախապատրաստման և կատարման կարգադրությունը տրվում է կատարողին աշխատանքների ղեկավարի միջոցով:

598. Գազավտանգավոր աշխատանքներ իրականացնող կարող են լինել արտադրական անձնակազմի հրահանգավորում և գազավտանգավոր աշխատանքների իրականացման հատուկ ուսուցում անցած աշխատողներ և ինքնուրույն աշխատելու իրավունք ունեցող փրկարարական ջոկատների անդամները: Այդ անձինք պետք է անցնեն հատուկ ուսուցում և ստանան փողային կամ մեկուսիչ հակագազերով աշխատելու թույլտվություն: Առանց փողային կամ մեկուսիչ հակագազերի իրականացվող դյուրին և ոչ երկարատև աշխատանքներին թույլատրվում է ներգրավել 18 տարեկան և ավելի տարիքի տղամարդկանց:

599. Կատարողների հրահանգավորումն իրականացվում է անմիջապես գազավտանգավոր աշխատանքներից առաջ` հաշվի առնելով տվյալ պայմանները, կատարման կարգը և ձևերը, անվտանգության միջոցները, ԱՊՄ-ի օգտագործման ձևերը: Հրահանգավորումից հետո կատարողներն ստորագրում են կարգագրում:

600. Արգելվում է գազավտանգավոր գոտում կողմնակի և աշխատանքների մեջ անմիջապես չներգրավված անձանց ներկայությունը:

601. Արգելվում է պայթյունավտանգավոր տարածքում գազավտանգավոր աշխատանքների հետ համատեղ այլ նորոգման կամ կարգաբերման աշխատանքների (ՉՀՍ և Ա ստուգում, էլեկտրական միացումների վերանորոգում և այլն), ինչպես նաև այնպիսի մեխանիկական աշխատանքների իրականացումը, ինչպիսիք են գայլիկոնումը, կտրումը, նյութերի ավազաշիթային մշակումը և այլն: Առանձին դեպքերում թույլատրվում է համատեղել աշխատանքների որոշ տեսակներ կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից ստորագրված թույլտվության հիման վրա` լրացուցիչ անվտանգության միջոցների մշակմամբ և կիրառմամբ: Այդ դեպքում աշխատանքները համարվում են գազավտանգավոր, և դրանց իրականացման համար նշանակվում է մեկ պատասխանատու:

602. Անոթի մեջ աշխատանքները պետք է իրականացվեն փողային կամ մեկուսիչ հակագազերով: Արգելվում է զտող հակագազերի օգտագործումը: Անոթի մեջ գտնվող աշխատողի հակագազի փողը պետք է լինի անոթից դուրս հողմակողմ և, անհրաժեշտության դեպքում` նշվի դրոշակներով, իսկ փողի խողովակաոստը ամրացրած:

603. Լուսավորման համար թույլատրվում է օգտագրծել պայթյունավտանգավոր նյութի խառնուրդին համապատասխանող դասի և խմբի 12 Վ լարումով լուսատու:

604. Կապված գազավտանգավոր աշխատանքների բարդությունից դրանք կատարվում են երկու աշխատողներով, իսկ դիտահորերում, թունելներում, անոթում` երեք անդամից ոչ պակաս կազմ ունեցող բրիգադով:

605. ՓՀ-ով աշխատելու դեպքում անոթում երկու կրկնորդ օգնականներից բացի պետք է լինի նաև օդամղման սարքի աշխատանքին հետևող աշխատող: Փրկարարական պարանը և հակագազի փողը չպետք է խառնվեն:

606. Անոթում աշխատողը պետք է կրի խաչաձև ամրակապերով փրկարար գոտի, որին միացվում է փրկարարական պարանը, որի առնվազն 10 մ երկարության եզրը ՓՀ 1-ի դեպքում և 20 մ` ՓՀ -2-ի դեպքում պետք է դուրս բերվի անոթից:

607. Մինչև անոթ իջնելը գազայնվածության գոտուց դուրս հատուկ վայրում աշխատողները պետք է հագնեն հակագազը և կարգագրում նշված այլ ԱՊՄ-եր:

608. Անոթում երկու և ավելի մարդկանց աշխատանքի դեպքում օդի փողերը և փրկարարական պարանները պետք է դուրս բերվեն հակառակ ուղղություններով:

609. Անոթում աշխատելու ժամանակ կրկնորդ օգնականը պարտավոր է յուրաքանչյուր 2-3 րոպեն տեղեկանալ աշխատողների ինքնազգացողության մասին` այդ նպատակով օգտագործելով ծածկագիր նշաններ և փրկարարական պարանը: Պատասխան չստանալու դեպքում կրկնորդը պարտավոր է անմիջապես դուրս բերել աշխատողին անոթից: Անոթում աշխատողները պետք է փոխվեն յուրաքանչյուր 15-ից մինչև 20 րոպե: Օգտագործվող ԱՊՄ-ները, ԿՊՄ-ները և այլ ապահովիչ սարքավորումները պետք է համապատասխանեն պայթյունաանվտանգության պահանջներին:

610. Գազավտանգավոր աշխատանքների ընթացքում պետք է օգտագործվեն կայծաանվտանգ գործիքներ, պայթյունապաշտպանված կատարմամբ լուսատուներ, մարտկոցային լուսատուներ և սարքեր:

611. Թույլատրվում է անոթ իջնելու նպատակով օգտագործել շարժական սանդուղք, եթե այն համապատասխանում է անվտանգության պայմաններին:

612. ՄԳ-ի գծային մասում գազավտանգավոր և կրակային աշխատանքների ժամանակ պետք է ապահովվի ռադիոկապը կամ հեռախոսակապը աշխատանքի վայրի և ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման (ԳՍՊ) կարգավարի հետ, կամ մոտակա կապի հանգույցի հետ:

613. Սույն կանոնների հիման վրա ՄԳ-ի օբյեկտներում կազմակերպությունը պետք է մշակի տեղական պայմանները հաշվի առնող կրակային աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ արտադրական հրահանգ:

614. Բնակավայրերի, գծային հերթապահների և ԳԲ կայանների օպերատորների տներում ցածր ճնշման գազային ցանցերում կրակային աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջների:

615. Կրակային աշխատանքները լինում են ծրագրային և վթարային: Ծրագրային աշխատանքները կատարվում են նորոգումների ժամանակացույցով նախատեսված ժամկետներում, իսկ վթարայինները` անմիջապես վթարը հայտնաբերելուց հետո:

616. Կրակային աշխատանքներ կատարելու, ինչպես նաև աշխատանքների ղեկավար նշանակելու վերաբերյալ արձակվում է գազի շահագործման ծառայության հրաման, իսկ հատուկ դեպքերում` կազմակերպության հրաման:

617. Կրակային աշխատանքների ղեկավարը պետք է անձամբ ղեկավարի աշխատանքների նախապատրաստումը և անցկացումը: Նա պատասխանատվություն է կրում կրակային աշխատանքների անվտանգ անցկացման համար` ղեկավարվելով Սույն կանոններով, կրակային աշխատանքների իրականացման կազմակերպության հրահանգով, այդ աշխատանքի կազմակերպման հաստատված պլանով և կարգագրով:

618. Կրակային աշխատանքների իրականացման ժամանակ փակող արմատուրը պետք է բացել և փակել կարգավարական ծառայության հետ համաձայնեցնելուց հետո` կրակային աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ:

619. Կրակային աշխատանքներից առաջ մասնակիցները, այդ թվում` կողմնակի կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է հրահանգավորվեն անվտանգության միջոցների վերաբերյալ: Հրահանգավորումը հաստատվում է ստորագրությամբ:

620. Գազի տեղափոխման և սպառողներին գազի մատակարարման ծավալների կրճատման հետ կապված կրակային աշխատանքները պետք է համաձայնեցվեն շահագործող կազմակերպության ԿԿԾ-ի հետ:

621. Ծրագրային կրակային աշխատանքներից առաջ պետք է մշակվի կրակային աշխատանքի կազմակերպման ծրագիր` ամբողջական կազմակերպչատեխնիկական հերթականությամբ՝ համաձայն Ձև 2-ի:

622. Ոչ ծրագրային (վթարային) կրակային աշխատանքների իրականացնելու ժամանակ ծրագիրը կազմվում է տեղում` ղեկավարի կողմից:

623. Ծրագրային կրակային աշխատանքներից առաջ ղեկավարն ստորագրությամբ ստանում է աշխատանքների իրականացման կարգագիր: Կարգագիրը կազմվում է երկու օրինակից, մեկը պահվում է աշխատանքների իրականացման օբյեկտի ստորաբաժնի կարգավարի, իսկ մյուսը` աշխատանքների ղեկավարի մոտ: Կարգագիրը տրվում է աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ժամկետով:

624. Կրակային աշխատանքները պետք է իրականացվեն, եթե աշխատանքային գոտու օդում գազի պարունակությունը չի գերազանցում ԲՍԿՍ-ի 20 տոկոսը: Եթե գազի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, ապա աշխատանքները անմիջապես դադարեցվում են: Օդի ստուգումների պարբերականությունը պետք է լինի առնվազն 30 րոպեն մեկ անգամ:

625. Կրակային աշխատանքների ժամանակ արգելվում է բարձրացնել նորոգվող գազատարի վտանգավոր գոտում գտնվող գազատարերի և խտուցքատարերի ճնշումը:

626. Կրակային աշխատանքներում չմասնակցող տեխնիկական և տրանսպորտային միջոցները, անձնակազմը, ինչպես նաև հանգստի գոտիները պետք է գտնվեն վտանգավոր գոտուց դուրս` հետևյալ հեռավորությունների վրա` կապված նորոգվող խոողովակաշարի տրամագծից: Արժեքները բերված են աղյուսակի N 3-ում:

Աղյուսակ N 3

Տրամագիծ, մմ մինչ

300

300-600

600-800

800-1000

1000-1200

1200 և ավելի

Հեռավորություն, մ

100

150

200

250

300

350

627. Գազատարի վրա կրակային աշխատանքները պետք է իրականացվեն 200-ից մինչև 500 Պա ճնշման պայմաններում (20,4-ից մինչև 51,0 մմ ջր. ս.): Չի թույլատրվում մթնոլորտային օդի թափանցումը գազատար:

628. Նորոգվող գազատարի հատվածի ճնշման նվազեցումն իրականացվում է արտանետման եղանակով` մոմի միջոցով:

629. Նորոգման աշխատանքներին չմասնակցող անձնակազմը, տեխնիկական և տրանսպորտային միջոցները պետք է գտնվեն մոմից առնվազն 200 մ հեռավորության վրա` հաշվի առնելով քամու ուղղվածությունը:

630. Եթե մոմի միջոցով գազի արտանետման ընթացքում արտանետվում է նաև գազի խտուցք, ապա մոմի արմատուրային փականները պետք է անմիջապես փակվեն, իսկ գազի արտանետումը դադարեցվի: Արտանետումը թույլատրվում է վերսկսել միայն խտուցքի արտանետումը վերացնելուց հետո:

631. Գազատարի նորոգվող հատվածը պետք է անջատվի ռետինե փչագնդերով: Մինչև փչագնդերը տեղադրելը, պետք է ստուգել դրանց պիտանելիության ժամկետը և հերմետիկությունը:

632. Ռետինե փչագնդերը տեղադրվում են գազատարի մեջ նորոգվող հատվածից 8- ից մինչև 10 մ հեռավորության վրա:

633. Ռետինե փչագնդերի տեղադրման համար գազատարում պետք է կտրվեն 250-ից մինչև 350 մմ-ից ոչ ավելի և 100-ից մինչև 150 մմ-ից ոչ պակաս չափերի օվալաձև երկու անցք: Այդ դեպքում անցքի լայնքը (փոքր առանցքը) չպետք է գերազանցի խողովակի տրամագծի 0,5-ը: Անցքի երկարության և լայնության տարբերությունը պետք է լինի առնվազն 50 մմ: Անցքի մեծ առանցքը պետք է դիրքավորվի գազատարի երկայնքով: Անցքերը պետք է գտնվեն եռակցման կարանից առնվազն 0,5 մ և երկայնքային կարանից` առնվազն 0,2 մ հեռավորության վրա:

634. Գազատարի մեջ ռետինե փչագնդերը փչում են օդով կամ իներտ գազով` ճնշումը 4000-ից մինչև 5000 Պա (408-ից մինչև 510 մմ ջր. ս.): Ռետինե փչագնդերի վիճակը պետք է մշտապես վերահսկվի:

635. Մինչ 300 մմ տրամագծով գազատարերի վրա աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազատարի հատվածն անջատելու համար ռետինե փչագնդերից բացի թույլատրվում է օգտագործել նաև ժամանակավոր կավե խցաններ:

636. Գազատարի պատռման դեպքում, երբ գազատարի հատվածն ամբողջությամբ ազատված է գազից, ռետինե փչագնդերի տեղադրման համար անցքեր կտրելուց առաջ անջատված հատվածը փչամաքրվում է երկու կողմից 0,1 ՄՊա ճնշման գազով: Փչամաքրումից հետո գազում թթվածնի պարունակությունը չպետք է գերազանցի 2 տոկոսը (ըստ ծավալի):

637. Կրակային աշխատանքների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար գազատարի հատվածը, գազային կապուղիները, սարքերը և անոթները պետք է լցավորվեն իներտ գազով կամ ծխագազով: Կրակային աշխատանքների ժամանակ ազոտի կիրառման տեխնոլոգիան տրվում է կազմակերպության ստանդարտով:

638. Կրակային աշխատանքները պետք է իրականցվեն աշխատանքային օրերի ցերեկային ժամերին: Բացառության կարգով թույլատրվում է կրակային աշխատանքների իրականացումը գիշերային ժամերին, ինչպես նաև հանգստյան և տոն օրերին, եթե աշխատանքները ծրագրային չեն՝ վթարային են կամ դրանք ղեկավարվում են ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման, (ԳՍՊ) կամ այլ համապատասխան ստորաբաժանումների պետերը:

639. Արգելվում է կրակային աշխատանքների իրականացումը ամպրոպի ժամանակ, ինչպես նաև մարդկանց գտնվելը գծային փականներից և փչամաքրման մոմերից առնվազն 200 մ հեռավորության վրա:

640. Կրակային աշխատանքը պետք է դադարեցվի, եթե աշխատանքային գոտու օդում այրվող գազերի պարունակությունը գերազանցում է ԲՍԿՍ-ի 20 տոկոսը, գազի ճնշումը գազատարում 500 Պա-ից ավելի է կամ 200 Պա-ից պակաս է (համապատասխանաբար 51 և 20,4 մմ ջր. ս), մարում է խողովակի կտրվածքից արտահոսող գազի բոցը, կամ կայծ է ներթափանցում «գազի տակ» աշխատանքի ժամանակ, խախտվել է փչագնդերի և խցանների հերմետիկությումը, առաջացել է գազի կամ գազի խտուցքի արտահոսք: Պատահարի մասին, ինչպես նաև աշխատանքների դադարեցման և ձեռնարկված միջոցների մասին պետք է տեղեկացվեն ԿԿԾ-ի և ՄԳ-ի գծային արտադրական ստորաբաժանման կարգավարները:

641. Գազատարի վրա նորոգման ժամանակ կատարած եռակցման միացումները ենթակա են փորձարկման ռադիոգրաֆիկ մեթոդով, իսկ անկյունային կարանները` անդրձայնային մեթոդով:

642. III և IV կարգի գազատարերի վրա թույլատրվում է շրջահյուսվածքների (փաթաթվածքների) հավաքակցում և եռակցում, ինչպես նաև խողովակաոստերի միացում 40-ից մինչև 50 մմ լայնության պողպատյա տակդիր տափօղակի միջոցով, որի հաստությունը պետք է լինի 3 մմ-ից մինչև 4 մմ:

643. Խողովակների թերությունների վերացման մեթոդը որոշվում է պատերի վնասվածքի բնույթով և վտանգավորության աստիճանով` համաձայն տեխնիկական հրահանգների:

644. III և IV կարգի հատվածներում թույլատրվում է թողնել առանձին սահուն ներճմլվածքներով խողովակներ, եթե այդ թերությունների խորությունը չի գերազանցում պատի հաստության չափը:

645. Կրակային աշխատանքների ժամանակ օգտագործվող վթարային պահուստի խողովակները չպետք է ունենան թերություններ և ենթակա չեն վերանորոգման:

646. 219 մմ և ավելի տրամագիծ ունեցող խողովակներում ռետինե փչագնդերի տեղադրման նպատակով կտրվող անցքերը պետք է եռակցվեն կարկատանների կիրառմամբ:

647. Կարկատանը պետք է լինի նույն մետաղից: Կարկատանը պետք է զոդվի (եռակցվի) տակդիր տափօղակի կիրառմամբ: Արգելվում է կարկատանների եզրածածկ եռակցումը:

648. Կարկատանների եռակցման վերաբերյալ կազմվում է ակտ:

649. Կրակային, մեկուսիչ նյութածածկով պատելու և հողային աշխատանքների ավարտից հետո անջատված հատվածից կամ գազատարի տեխնոլոգիական գծից պետք է փչամաքրվի գազաօդային խառնուրդը:

650. Գազատարի նորոգված հատվածից գազաօդային խառնուրդի դուրս մղման ավարտից հետո, այն փորձարկվում է առավելագույն աշխատանքային ճնշման տակ՝ գազատարի շահագործման ժամանակ:

651. Գազատարի նորոգված հատվածի ընդունման վերաբերյալ կազմվում է ակտ, որում նշվում է պողպատի տեսակը և տեղադրված խողովակների տվյալները, եռակցման և մեկուսացման որակը, փորձարկման արդյունքները, եռակցողների անունը և ազգանունը, նորոգումից հետո գազատարի գործարկումը թույլատրող անձը:

652. ՃԿ-ում, ԳԲ կայաններում, ԳՍՊ-ում կրակային աշխատանքները պետք է անցկացվեն տեխնոլոգիական գծերի հուսալի անջատումից և դրանք գազից ու գազի խտուցքից ազատելուց հետո:

653. Վտանգավոր գոտիներում արգելվում է համատեղել գազավտանգավոր և կրակային աշխատանքները:

654. ԳՍՊ-ի հորատանցքերի շատրվանային արմատուրի վրա կրակային աշխատանքը պետք է կատարվի հորատանցքի նախնական ամբողջական խցանումից և հիմնական սողնակը փակելուց հետո: Այդ ընթացքում պետք է մշտապես իրականացվի սողնակից առաջ գտնվող հատվածի ճնշման հսկողություն:

655. Գազային հորատանցքի մոտ գազատարի վրա թույատրվում է կրակային աշխատանքների իրականացումն առանց խցանման հորանաբերանից առնվազն 30 մ հեռավորության վրա, եթե հորատանցքն անջատված է, և բացակայում են գազի արտահոսքեր արմատուրից:

656. Կրակային աշխատանքները գազավտանգավոր գոտում, որտեղ տեղադրված են գազային սարքավորումները կամ արմատուրը, պետք է իրականացվեն այդ տարածք մտնող բոլոր գազային կապուղիների ամբողջական անջատումից հետո: Այդ անջատումը կատարվում է տարածքից դուրս տեղակայված արմատուրի օգնությամբ: Միաժամանակ, սարքավորումների և գազատարի ճնշումը նվազեցվում է մինչև մթնոլորտայինը, ինչպես նաև կատարվում են Սույն կանոններով նախատեսվող բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

657. Կրակային աշխատանքների ժամանակ թույլատվում է սպառողներին գազ մատակարարել շրջանցիկ գծով, եթե այդ գիծը գտնվում է ԳԲ կայանի շենքից դուրս` կարգավորման հանգույցում կարգավարի մշտական հերթապահության պայմանով:

 

ԳԼՈՒԽ 33. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ: ԲԱՐՁՄԱՆ ԵՎ ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

658. Շինարարական մեքենաների և մեխանիզմների շահագործման ընթացքում պետք է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերի պահանջներով:

659. Շինարարական մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ շինհավաքակցման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նշանակել այդ աշխատանքների անվտանգ կատարման համար պատասխանատու ԻՏԱ, ովքեր անցել են տվյալ մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների անվտանգ իրականացման վերաբերյալ գիտելիքների, կանոնների և հրահանգների ստուգում:

660. Շինարարական մեքենաները և մեխանիզմները սարքին վիճակում պահպանելու համար պատասխանատու անձինք պարտավոր են ապահովել դրանց տեխսպասարկման և նորոգման անցկացումը` համաձայն արտադրող գործարանների հրահանգների պահանջների:

661. Մինչև մեքենաների և մեխանիզմների կիրառմամբ աշխատանքների սկիզբը, աշխատանքների ղեկավարը պետք է որոշի մեքենաների տեղափոխման ուղիները և տեղակայման վայրը, հողանցման եղանակը, նշի մեքենավարի և աշխատողների փոխադարձ կապի ձևերը, ինչպես նաև ապահովի աշխատանքային գոտու պատշաճ լուսավորությունը:

662. Մեքենաների և մեխանիզմների աշխատելու վայրը պետք է ունենա աշխատանքային գոտու բարձր տեսանելիություն և մանեվրություն: Եթե մեքենավարը չունի բավարար տեսադաշտ, պետք է սարքավորվի ռադիոկապ կամ հեռախոսակապ մեքենավարի և աշխատանքներն իրականացնող աշխատողի միջև:

663. Աշխատանքի ընթացքում փոխանցվող նշանները պետք է նախապես պարզաբանվեն գործընթացում ներգրավված բոլոր մասնակիցներին: Սարքավորման աշխատելու գոտում պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և ցուցանակներ: Արգելվում է առանց հսկողության թողնել աշխատող շարժիչով մեքենաները և սարքավորումները:

664. Բարձման-բեռնաթափման աշխատանքների ընթացքում պետք է ղեկավարվել ԳՕՍՏ 12.3.009-76-ի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերի» պահանջներով:

665. Բեռները պետք է առաքվեն գույքային կապանների կամ հաստատված նախագծի համաձայն պատրաստված հատուկ սարքերի օգնությամբ: Առաքման եղանակները պետք է բացառեն ամրացրած բեռների սահումը կամ ընկնումը:

666. Տրանսպորտային միջոցների վրա բեռների դասավորումը պետք է ապահովի տրանսպորտային միջոցի և բեռի կայունությունը բեռնման, տեղափոխման և բեռնաթափման ժամանակ: Բարձման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ արգելվում է անկայուն բեռի տեղափոխումը, ինչպես նաև բարձրացրած բեռի կապանների տեղաշարժը:

667. Շահագործման և վերանորոգման ընթացքում կիրառվող ճոպանասարքերը և բեռնամբարձիչ մեխանիզմները պետք է նախապես ստուգվեն և դրոշմվեն: Դրոշմերի վրա պետք է նշվի թույլատրելի բեռնվածությունը, հերթական և անցկացրած փորձարկման ամսաթիվը:

668. Բեռների բարձրացման և տեղափոխման ժամանակ աշխատանքների գոտու լուսավորությունը պետք է կազմի առնվազն 5 լք ձեռքով աշխատելու և 10 լք մեքենաների կիրառմամբ աշխատանքների դեպքում:

669. Խողովակների բարձման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն տրանսպորտային միջոցներից կամ դարսակներից դրանց ինքնակամ ցած գլորվելը բացառելու ուղղությամբ:

670. Ճնշման տակ գտնվող բալոնների, անոթների, ապակյա տարաներով նյութերի, այրվող և պայթյունավտանգավոր նյութերի բարձման, տեղափոխման և բեռնաթափման ընթացքում պետք է միջոցներ ձեռնարկվեն հարվածներից խուսափելու նպատակով:

671. ՃԱ-ի նորոգման ժամանակ դետալների բարձրացումը բեռնամբարձիչ սարքերի օգնությամբ իրականցվում է նորոգման ավագ մեքենայավարի հսկողության տակ, որը պետք է իմանա բեռնամբարձիչ սարքերի կառուցվածքը և շահագործման կանոնները:

672. Բեռնամբարձիչի բեռնվածության սահմանաչափին մոտ ծանրություն ունեցող բեռը թույլատրվում է տեղափոխել միայն բեռների անվտանգ տեղափոխման համար պատասխանատու անձի անմիջական հսկողության տակ` բեռնամբարձիչ սարքերի սարքինության համար պատասխանատու անձի ներկայությամբ:

673. Ձեռքով բեռ տեղափոխելու դեպքում ընդունված են հետևյալ թույլատրելի նորմերը. տղամարդու համար` 50 կգ, 16-ից մինչև 18 տարեկան պատանիների համար` 16 կգ, 16-ից մինչև 18 տարեկան օրիորդների համար` 10 կգ:

674. Կանանց համար ձեռքով բեռ փոխադրելու դեպքում սահմանված սահմանային թույլատրելի նորմերն են`

 

Աշխատանքների բնույթը

Բեռի սահմանային

թույլատրելի քաշը, կգ

Բեռի տեղափոխում այլ գործերի

հետ հերթափոխումով

15

1,5 մ և ավելի բարձրության վրա

բեռի բարձրացում

10

Աշխատանքային հերթափոխի ընթացքում

մշտական բեռի տեղափոխում

10

 

675. Հերթափոխի ընթացքում տեղափոխված բեռի գումարային քաշը չպետք է գերազանցի 7000 կգ: Բարձրացվող և տեղափոխվող բեռի քաշի մեջ հաշվարկվում է նաև տարայի և փաթեթավորման քաշը, միաժամանակ շարժասայլակներով բեռ փոխադրելու դեպքում գործածվող ուժը չպետք է գերազանցի 15 կգ:

676. Հեղուկ և սեղմած գազի բալոնները պետք է տեղափոխվեն հատուկ սարքավորված մեքենաներով, որտեղ դրանք առանձնացվում են փափուկ միջադիրներով: Բալոնի գլխամասի ծորակը պետք է փակվի ապահովիչ պատյանով:

677. Պայթյունավտանգ, ռադիոակտիվ, թունավոր և այլ վտանգավոր բեռները, ինչպես նաև չլվացած տարան պետք է տեղափոխվեն` համաձայն կազմակերպությունների կողմից մշակված հատուկ հրահանգների:

 

ԳԼՈՒԽ 34. ԵՌԱԿՑՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

678. Գազատարերի և գազավտանգավոր սարքավորումների վրա եռակցման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով ուսուցում և գիտելիքների ստուգում անցած եռակցողները, որոնք շահագործող կազմակերպության կողմից ստացել են այդ իրավունքը հաստատող վկայական:

679. Եռակցողները և նրանց օգնականները պարտավոր են աշխատել համապատասխան ԱՊՄ-ի կիրառմամբ, այդ թվում` նաև կրել արտահագուստ, օգտվել պաշտպանիչ վահանակներից: Առաստաղային եռակցման դեպքում եռակցողը պետք է լրացուցիչ կրի հրակայուն ձեռնոցներ:

680. Գունավոր մետաղներ` ցինկ, պղինձ կամ արճիչ պարունակող համաձուլվածքների եռակցման դեպքում եռակցողը պետք է օգտագործի նաև համապատասխան հակագազ:

681. Գազակտրողները պետք է աշխատեն հատուկ ակնոցներով:

682. Եռակցման կարաններից խարամի մաքրման դեպքում աշխատողները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ:

683. Անընդհատ էլեկտրաեռակցման աշխատանքները պետք է իրականացվեն հատուկ սարքավորված շինություններում կամ հատուկ այդ նպատակով կառուցված օդափոխվող տարածքներում: Այդ տարածքներում արգելվում է դյուրավառ նյութերի պահպանումը:

684. Պայթյունավտանգավոր տարածքներում էլեկտրական եռակցման աշխատանքների ժամանակ արգելվում է որպես մատուցող հետադարձ հոսանքատար օգտագործել հողանցման լարը, մետաղյա կառույցները, սարքավորումները և գազատարերը:

685. Էլեկտրական բռնիչին հոսանք սնուցելու համար պետք է օգտագործվեն ճկուն մեկուսացված և վնասվելուց պաշտպանված լարերը: Արգելվում է այդ նպատակով օգտագործել վնասված մեկուսացումով լարերը:

686. Փայտամածերի վրա եռակցման աշխատանքներ իրականացնելու դեպքում այդ կառույցները պետք է ծածկվեն երկաթյա կամ ասբեստյա թաղանթով այնպես, որպեսզի հալված մետաղը չդառնա հրդեհի աղբյուր:

687. Եռակցման ապարատը և օժանդակ սարքավորումները պետք է գտնվեն կրակային աշխատանքի տեղից առնվազն 20 մ հեռավորության վրա:

688. Աշխատանքների ավարտի կամ ժամանակավոր դադարի դեպքում էլեկտրաեռակցման սարքավորումը պետք է անջատվի:

689. Եռակցման շղթան թույլատրվում է նորոգել միայն սնուցման աղբյուրները և սարքավորումն անջատելուց հետո:

690. Եռակցման ագրեգատի առանձին մասերի տաքացման ջերմաստիճանը չպետք է գերազանցի 750C: Եթե ջերմաստիճանը բարձրանում է թույլատրելի սահմանից ավելի, ապա ագրեգատը պետք է անջատվի:

691. Աշխատանքի ընթացքում ագրեգատի մարմնի/կորպուսի վրա փաթույթների ծակում հայտնաբերելուց պետք է անհապաղ դադարեցնել աշխատանքները և անջատել ագրեգատը:

692. Ացետիլենային գազագեներատորը պետք է տեղադրվի աշխատանքի վայրից և կրակի այլ աղբյուրներից առնվազն 10 մ հեռավորության վրա:

693. Թթվածնով բալոնները (երկուսից ոչ ավելի) պետք է տեղադրվեն կրակային աշխատանքների վայրից առնվազն 10 մ հեռավորության վրա` դրանց միջև ապահովելով նվազագույնը 5 մ տարածք: Արգելվում է բալոններից թթվածնի օգտագործումը, եթե բալոնի ճնշումը ցածր է 0,05 ՄՊա: Արգելվում է թթվածնի անմիջական շփումը քսայուղերի և այլ ածխաջրածնային դյուրավառ հեղուկների հետ` դրանց ինքնակամ բոցավառման և պայթյունի հնարավորությունը բացառելու նպատակով:

694. Խողովակաշարի կորագիծ հատվածը կտրող գազակտրողն աշխատանքի ավարտի պահին պետք է գտնվի կորի ներքին կողմից:

695. Հեղուկ և սեղմած գազով բալոնները տեղափոխման և պահպանման ընթացքում պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթներով կամ այլ ջեռուցող սարքերով տաքանալուց: Արգելվում է տեղափոխել և պահպանել հեղուկ և սեղմած գազով բալոններն առանց ապահովիչ պատյանների կամ փականների խողովակապտուկների խցանների: Բալոնների տեղափոխման և պահպանման ընթացքում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան անվտանգության միջոցներ:

696. Արգելվում է թթվածնով բալոնների և ացետիլենով, այլ այրվող գազերով, ԴՎՀ-ով և յուղերով բալոնների համատեղ տեղափոխումը և պահպանումը: Բացառության կարգով թույլատրվում է ավտոմեքենայի թափքում համատեղ տեղափոխել թթվածնով և ացետիլենով կամ այլ այրվող գազերով բալոնները հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) միաժամանակ տեղափոխվում է տասից ոչ ավելի բալոն.

2) բալոնները և մեքենայի թափքը պատշաճ կերպով մաքրված են.

3) բալոնների իրանի վրա առկա են ամորտիզացիոն պաշտպանիչ ռետինե օղակները.

4) բալոնները տեղադրվում են մեկ շարքով` փայտյա տակդիրի վրա.

5) թափքում թթվածնով և այրվող գազերով բալոնները տեղադրվում են հնարավորինս իրարից հեռու:

697. Մետաղի կտրման համար ԴՎՀ-ի օգտագործելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները`

1) հեղուկով անոթը տեղադրվում է հողմակողմ, թթվածնով բալոնից, աշխատատեղից կամ այլ կրակի աղբյուրներից առնվազն 5 մ հեռավորության վրա.

2) անոթը պետք է լցված լինի ընդհանուր ծավալի 3/4-ից ոչ ավելի չափով, իսկ ճնշումն անոթում չպետք է գերազանցի 0,3 ՄՊա.

3) աշխատանքների ավարտից հետո վառելիքով անոթի օդը թույլատրվում է դատարկել միայն հրածորանի բոցը մարելուց հետո:

698. Արգելվում է ացետիլենի խողովակն օգտագործել որպես թթվածնատար, և հակառակը` թթվածնի խողովակը որպես ացետիլենատար:

699. Աշխատանքի ընթացքում պետք է հետևել, որպեսզի խողովակները չփաթաթվեն և չծալվեն, ինչպես նաև չշփվեն հոսանքատարերի, տաք նյութերի հետ: Խողովակները պետք է լինեն մաքուր և պաշտպանվեն հալած մետաղի հետ շփումից: Անցումներում աշխատելու դեպքում խողովակները պետք է պաշտպանվեն մեխանիկական ազդեցությունից:

700. Եռակցման կարանների որակն ստուգելու նպատակով օգտագործվող ռադիոակտիվ իզոտոպներով աշխատելու դեպքում պետք է պահպանվեն ՀՀ գործող սանիտարական կանոններով և նորմներով սահմանված պահանջները:

701. Եռակցման կարանների արատավորման/խոտանման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է անցնեն ուսուցում և ունենան համապատասխան եռակցման աշխատանքների հսկողություն իրականացնելու վկայական:

702. Մագնիտոգրաֆիկ ստուգման ժամանակ արտաբերման սարքերը և սնուցման աղբյուրները պետք է հողանցվեն համաձայն արտադրող կազմակերպության շահագործման հրահանգների:

703. Ճառագայթաակտիվ նյութերի հետ աշխատողները պետք է ապահովվեն ԱՊՄ-ի համաձայն գործող նորմերի: Արգելվում է սրվակները ձեռքով վերցնել:

704. Ճառագայթաակտիվ նյութերի սրվակները պետք է պահպանվեն և տեղափոխվեն հատուկ սարքերով (բեռնարկղով), ինչը կպաշտպանի ճառագայթահարումից:

705. Ճառագայթաակտիվ նյութերը պետք է տեղափոխվեն և պահպանվեն անձնական և հասարակական անվտանգության պահանջների պահպանմամբ:

706. Վթարային դեպքերում սրվակների հերմետիկության խախտման ժամանակ աղտոտված վայրը պետք է անմիջապես տեղայնացվի և պարսպապատվի, իսկ նյութը` հավաքվի հերմետիկ փակվող անոթի մեջ: Մաքրման աշխատանքներին ներգրավված անձինք պետք է հուսալի կերպով պաշտպանված լինեն ճառագայթահարումից:

707. Եռակցման կարանների գամմա և ռենտգենաարատանշման ժամանակ պետք է կիրառվեն հատուկ սարքեր, որոնք թույլ կտան աշխատել անվտանգ հեռավորությունից: Բաց սրվակով եռակցման կարանների լուսարկման դեպքում սրվակը տեղադրելուց հետո աշխատողը պետք է հեռանա վտանգավոր գոտուց: Սրվակի տեղադրման ժամանակը պետք է հասցվի նվազագույնի:

708. Ճառագայթաակտիվ նյութերի հետ աշխատանքները պետք է իրականացվեն դոզիմետրով մշտական հսկողության պայմաններում: Ճառագայթահարման անվտանգ չափաբաժինը կազմում է օրական 0,05 ռենտգեն: Թույլատրվում է օրական անվտանգ չափաբաժնի գերազանցում, եթե գումարային շաբաթական չափաբաժինը չի գերազանցում 0,3 ռենտգեն:

709. Արգելվում է կողմնակի անձանց ներկայությունը գամա և ռենտգենաարատանշման աշխատանքների վայրում: Վտանգավոր գոտու մոտ պետք է տեղադրվեն անվտանգության նշաններ և ցուցանակներ: Աշխատանքների ավարտից հետո պետք է ստուգել սրվակի բռնակի վիճակը: Արգելվում է ապամոնտաժել, ապահավաքակցել ճառագայթաակտիվ նյութով բռնակը:

710. ՄԳ-ի օբյեկտների անվտանգության գոտիներում աշխատանքներ կատարելու թույլտվությունը և գազավտանգավոր կրակային աշխատանքների կարգագիր թույլտվությունը հաստատվում են շահագործող կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից` համաձայն հավելված N 1 և 2 ձևերի։

 

ԳԼՈՒԽ 35. ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

711. ՄԳ-ի օբյեկտներում մեկուսացման աշխատանքները պետք է իրականացվեն` համաձայն Սույն կանոնների, այլ ՆՏՓ-ի հիման վրա մշակած և սահմանված կարգով հաստատված կազմակերպության հրահանգի: Հրահանգը հաստատվում է կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից:

712. Տապաստների/տակդիրների վրա խողովակների տեղադրման, խողովակների մաքրման, գրունտապատման և բիտումային մածուկով, ինչպես նաև պաշտպանիչ մեկուսիչ ժապավենների պատման աշխատանքները պետք է իրականացվեն վարպետի կամ բրիգադավարի ղեկավարությամբ:

713. Ուղեգծերի աշխատանքային հատվածը պետք է պատրաստվի այնպես, որպեսզի մաքրող և մեկուսացնող մեքենաները հնարավորություն ունենան անխափան աշխատելու գազատարի հատվածի երկայնքով:

714. Մեքենայացված մաքրման և մեկուսացման ժամանակ գազատար խողովակները պետք է բարձրացվի ուղեգծի երկայնքով շարժվող բեռնամբարձիչներով, ինչը հնարավորություն կտա անխափան աշխատել մաքրող և մեկուսացնող մեքենաներին: Բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մ` հաշված տակդիրից մինչ գազատար խողովակների ստորին եզրը:

715. Մարդկանց արգելվում է գտնվել խրամուղու և գազատար խողովակների միջև, ինչպես նաև բեռնամբարձիչների, մաքրող և մեկուսացնող մեքենաների առջև: Մեկուսացման աշխատանքների ժամանակ աշխատողներին արգելվում է գտնվել խրամուղու մեջ:

716. Ավազաշիթային աշխատանքների ժամանակ պարտադիր է հետևյալ պայմանների պահպանումը`

1) աշխատատեղերը պետք է լինեն պարսպապատ, ունենան անվտանգության նշաններ և ցուցանակներ.

2) մաքրման և ավազաշիթային աշխատանքներով զբաղված աշխատողների միջև պետք է հաստատվի փոխադարձ ազդանշանային կապ.

3) աշխատանքների ավարտից հետո պետք է դադարեցվի օդի սնուցումը դեպի կուտակիչ, իսկ ճնշումը պետք է նվազեցվի մինչև մթնոլորտայինը.

4) աշխատողները պետք է ապահովվեն համապատասխան ԱՊՄ-ով:

717. Գրունտանյութով աշխատելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել դյուրավառ հեղուկների հետ աշխատելու հակահրդեհային պաշտպանության կանոնները: Արգելվում է օգտագործել բաց կրակ կամ այլ բոցավառման աղբյուրներ, իսկ գրունտանյութը պետք է պատրաստել բաց կրակի աղբյուրներից առնվազն 50 մ հեռավորության վրա:

718. Գրունտանյութի (ներկաստառի) հետ աշխատանքներ իրականացնելու տարածքը համարվում է հրդեհա և պայթյունավտանգավոր: Այն պետք է սարքավորվի ներծծող- արտածծող օդափոխման համակարգով, իսկ աշխատանքային գոտու օդում ածխաջրածնային և այլ նյութերի գոլորշիների պարունակությունը չպետք է գերազանցի ՍԹԿ-ի և ԲՍԿՍ-ի 20 տոկոսը:

719. Գրունտանյութը պատրաստում են բիտումի հալեցման վայրից անվտանգ հեռավորության վրա: Բիտումը պետք է տաքացվի մինչ 1000C: Բիտումը պետք է լցվի բենզինի մեջ, այլ ոչ թե հակառակը: Արգելվում է գրունտանյութ պատրաստելիս որպես լուծիչ օգտագործել էթիլացված բենզին և բենզոլ:

720. Արգելվում է ծխել գրունտանյութը պատրաստելիս, տեղափոխելիս և խողովակաշարը գրունտանյութով պատելիս:

721. Բենզինը և բիտումը խառնելիս` պետք է մինչ 1000C տաքացրած բիտումը լցնել բարակ շիթով` խառնելով այն փայտյա խառնիչով:

722. Տարաների մեջ լցրած գրունտանյութը պետք է պահպանվի առանձին տարածքներում կամ ծածկի տակ: Պահպանման և տեղափոխման ընթացքում տարաները պետք է հերմետիկ փակված լինեն:

723. Գրունտանյութի հետ աշխատելիս` արգելվում է բեռնման և բեռնաթափման ժամանակ գցել տակառները և անոթները գետնին, ինչպես նաև բացել խցանները մետաղյա առարկաներով հարվածելու եղանակով:

724. Գրունտանյութի կամ բենզինի արտահոսքի տեղերը պետք է ծածկվեն հողով կամ ավազով:

725. Գրունտանյութի բոցավառման դեպքում կարելի է կիրառել ցանկացած հրդեհաշիջման միջոցներ` բացառությամբ ջրի:

726. Մեկուսիչ մեքենայի բաք գրունտանյութը լցոնվում է մեքենայացված եղանակով: 727. Բիտումային մածուկի պատրաստման կաթսան պետք է գտնվի գազատարից առնվազն 30 մ հեռավորության վրա: Կաթսայի մոտ աշխատանքային հրապարակը պետք է սարքավորվի այնպես, որպեսզի կաթսայի վերին եզրը գտնվի աշխատողի կրծքի մակարդակի վրա:

728. Բիտումի հալման կաթսան պետք է լցվի ընդհանուր ծավալի 3/4 չափով:

729. Կաթսաների տեղադրման տարածքը մաքրվում է բուսականությունից: Մածուկի պատրաստման վայրը սարքավորվում է հրդեհաշիջման միջոցներով:

730. Կաթսաները տաքացնելու ժամանակ պետք է բացառել բիտումի բոցավառումը: Բիտումի բոցավառման դեպքում այն պետք է մարել ավազով` պահպանելով անհատական անվտանգության միջոցները: Արգելվում է մարել բիտումը ջրով կամ ջրային լուծույթներով:

731. Փոսորակում, խրամուղում և այլ նման տեղերում գրունտապատման աշխատանքները պետք է իրականացնեն առնվազն երկու աշխատող:

732. Եզերքի կամ խրամուղու վրա եռակցման կամ մեկուսացման աշխատանքների ժամանակ գազատար խողովակը բեռնամբարձիչների օգնությամբ պետք է իջեցվի խրամուղի` միայն պատասխանատու անձի հրահանգով:

733. Տաք մածուկը խրամուղի է տարվում հատուկ մետաղյա անոթով, որը լցավորվում է ընդհանուր ծավալի 3/4 չափով և օժտված է ամուր փակվող կափարիչով:

734. Անոթն իջեցվում է հատուկ սարքավորումների օգնությամբ 1 մ լայնք ունեցող կամրջակից: Անոթը տեղադրվում է խրամուղու հատակին աշխատողներին հեռացնելուց հետո:

735. Փոսորակում աշխատելու դեպքում, եթե բիտումային մածուկը տեղափոխում են ձեռքով, փոսորակ իջնելու համար պետք է սարքավորվի բազուկավոր սանդուղք կամ ճաղաշեբերով թեք ելարան:

736. Տաք մեկուսիչ նյութերի հետ աշխատողները պետք է կրեն համապատասխան ԱՊՄ:

737. Բիտումի հետ աշխատելու ժամանակ աշխատողները պետք է օգտագործեն պաշտպանիչ մածուկ կամ լանոլին քսել երեսի, ձեռքերի, պարանոցի մաշկին:

738. Այլ մեկուսիչ նյութեր կիրառելուց անհրաժեշտ է պահպանել համապատասխան ՆՏՓ-ով սահմանված մեկուսացման տեխնոլոգիան և աշխատանքի պաշտպանության պահանջները:

739. Ապակե թելքային մեկուսիչ նյութերի հետ աշխատելիս` պետք է լրացուցիչ կիրառել նաև շնչառությունը պաշտպանող ԱՊՄ (շնչադիմակ):

740. Էլեկտրական արատանշող սարքով աշխատելուց առաջ այն պետք է հուսալի կերպով հողանցվի:

741. Էլեկտրաարատանշման ժամանակ արգելվում է աշխատել առանց դիէլեկտրիկ արտահագուստի, ստուգել խոնավ մեկուսիչի որակը, նորոգել սարքավորումը` առանց էլեկտրասնուցումը անջատելու:

742. Արգելվում է փոսորակում միաժամանակ անցկացնել եռակցման և մեկուսացման աշխատանքներ:

 

ԳԼՈՒԽ 36. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐՈՒՄ ՃԱՆԱՉՈՂ ԳՈՒՆԱՊԱՏՈՒՄԸ

 

743. Ճանաչող գունապատումը կատարվում է ամբողջական շերտով, գազատարի ամբողջ երկայնքով, կամ առանձին հատվածներով: Այդ դեպքում գունապատվող/ներկվող հատվածները պետք է ընտրվեն առավել նկատելի և պատասխանատու հատվածներում. շենքերում և կառույցներում` առնվազն յուրաքանչյուր 10 մ հեռավորության վրա, իսկ դրսի ուղեգծերին` 30-ից մինչև 60 մ:

744. Հատվածներով ճանաչող գունապատման դեպքում արգելվում է գազատարի հատվածների միջև մասերը ներկել այլ նյութերի ճանաչման համար կիրառվող գույներով: Տարբեր տեղափոխվող նյութերի համար ճանաչման գույները բերված են աղյուսակ N 4- ում:

745. Գունապատման (ներկման հատվածների լայնքը պետք է լինի խողովակների տրամագծի առնվազն քառապատիկի չափով), եթե տրամագիծը փոքր է կամ հավասար 300 մմ և առնվազն կրկնապատիկը` ավելի մեծ տրամագծի խողովակների դեպքում:

746. Զուգահեռ անցկացվող կապուղիների դեպքում գունապատման հատվածները պետք է լինեն համաչափ, իսկ ներկվող հատվածները պետք է գտնվեն նույն հեռավորության վրա:

 

ՄԳ-ի օբյեկտներում և նրանց արտաքին կապուղիներում ճանաչող գունապատումը

 

Աղյուսակ N 4

 

Փոխադրվող/տեղափոխվող նյութերի խմբի անվանումը

Ճանաչման գույնը

Ջուր

կանաչ

Գոլորշի և բոլոր հակահրդեհային խողովակատարերը`

անկախ նրանց պարունակությունից

կարմիր

Օդ

կապույտ

Այրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր)

դեղին

Չայրվող գազեր (ներառյալ հեղուկ գազեր)

դեղին

Թթուներ

նարնջագույն

Ալկալիներ

մանուշակագույն

Այրվող հեղուկներ

շագանակագույն

Չայրվող հեղուկներ

շագանակագույն

Այլ նյութեր

մոխրագույն

 

747. Տեղափոխվող նյութերի վտանգավոր հատկությունների ազդանշման համար ճանաչող գունապատման հետ համատեղ պետք է նաև նախազգուշացնող գունավոր օղակները:

748. Մարդկանց առողջության և կյանքի համար առավել վտանգավոր նյութերով գազատարերը նշմարելու համար, ինչպես նաև վտանգավորության տեսակը ճշգրտելու պարագայում, նախազգուշացնող գունավոր օղակների հետ համատեղ կիրառվում են անվտանգության նշաններ` համաձայն ԳՕՍՏ 12.4.026-2015:

749. Այն դեպքում, երբ խողովակաշարով տեղափոխվող նյութերի ազդեցության տակ հնարավոր է գունապատման/ներկման գույների փոփոխություն, խողովակաշարը լրացուցիչ կամ ճանաչող գունապատման փոխարեն պետք է նշմարվի վահանակներով` համաձայն ԳՕՍՏ 12.4.026-2015: Թվային նշումների դեպքում առաջին թիվը ցույց է տալիս նյութի խումբը, իսկ երկրորդը` ենթախումբը:

750. Գազատարում գազի հոսքի ուղղությունը նշում են վահանակների վրա սուր սլաքանման ծայրով կամ անմիջապես գազատարի վրա նշված սլաքներով:

751. Գազատարին զուգահեռ այլ գազերի և թթուների տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա դեղին գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 5) նշման դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 10 մմ լայնությամբ սև գույնի եզրաշերտ:

752. Գազատարին զուգահեռ ջրի տեղափոխման պարագայում, ճանաչման գունապատման շերտի վրա կանաչ գույնի նախազգուշացնող օղակների (աղյուսակ N 6) սպիտակ եզրաշերտերը պետք է ունենան առնվազն 10 մմ լայնություն:

 

Գազեր և թթուներ տեղափոխող խողովակների վրա օղակների նախազգուշացնող գույները

 

Աղյուսակ N 5

 

Փոխադրվող /տեղափոխվող նյութերի հատկանիշները

Նախազգուշացնող

գույնը

Դյուրաբոցավառություն, հրդեհավտանգավորություն և

պայթյունավտանգավորություն

կարմիր

Վտանգավորություն կամ վնասակարություն (թունավոր, խեղդող, քիմիական կամ ջերմային այրվածքներ, ճառագայթակտիվություն, բարձր ճնշում կամ բացարձակ

վակուում և այլն)

դեղին

Անվտանգություն կամ չեզոքություն

կանաչ

 

Ջուր և գոլորշի տեղափոխող խողովակների վրա պատկերվող նախազգուշացնող գունավոր օղակների քանակը

 

Աղյուսակ N 6

 

Փոխադրվող /տեղափոխվող նյութերը

Ճնշումը, ՄՊա

Ջերմաստիճանը,

0C

Օղակների

քանակը, հատ

Տաք ջուր, հագեցած գոլորշի

0.1-ից մինչև 8

8.0-ից մինչև 18.4 18.4-ից բարձր

120-ից բարձր 120-ից բարձր

120-ից բարձր

1

2

3

Գերտաք գոլորշի

1-ից մինչև 22 39-ից բարձր

յուրաքանչյուր

120-ից մինչև 350

350-ից մինչև 450

450-ից մինչև 660

1

2

3

Այրվող (այդ թվում` հեղուկ) և ակտիվ գազեր,

դյուրաբոցավառվող և այրվող

հեղուկներ

մինչև 2.5

2.5-ից մինչև 6.4 յուրաքանչյուր

70-ից մինչև 250

250-ից մինչև 350

350-ից մինչև 700

1

2

3

Չայրվող հեղուկներ և գոլորշիներ, իներտ գազեր

6.4 բարձր

6.4-ից մինչև 10 յուրաքանչյուր

70-ից մինչև 350

350-ից մինչև 450

450-ից մինչև 700

1

2

3

Թունավոր հատկություններով

օժտված նյութեր` բացառությամբ ուժեղ

ազդեցություն ունեցող

թունավոր նյութերի և ծխացող թթուների

մինչև 1.6 1.6-ից բարձր

70-ից մինչև 350

70-ից մինչև 700

2

3

Ուժեղ ազդեցություն ունեցող

թունավոր նյութերի և ծխացող թթուների

յուրաքանչյուր

70-ից մինչև 700

3

 

753. Այն դեպքերում, երբ նյութն ունի տարբեր գույներով նշմարվող հատկություններ, պետք է նշել համապատասխան գույների օղակներով:

754. Զուգահեռ տեղադրված կապուղիների վրա նախազգուշացնող օղակները պետք է լինեն համաչափ:

755. Մարդկանց առողջության և կյանքի, անվտանգության պահմանման նպատակը կազմակերպության շահագործման վտանգավորության աստիճանին համապատասխան խողովակաշարով տեղափոխվող նյութերը նշմարվում են տարբեր քանակի նախազգուշացնող օղակներով` համաձայն աղյուսակ N 6-ի:

756. Նախազգուշացնող օղակների լայնքը (d) և դրանց միջև հեռավորությունը մեկ խմբում ընտրվում է համաձայն աղյուսակ N 7-ի: Այդ աղյուսակում Լ` դա նախազգուշացնող օղակների խմբերի միջև հեռավորությունն է, իսկ d` օղակների լայնքն է, ինչպես նաև օղակների միջև հեռավորությունը:

757. Գազատար գծերը, այդ թվում` նաև մթնոլորտ արտանետող խողովակաշարերը, պետք է ունենան ճանաչող գունապատում և համապատասխան ազդանշող գույնի պաճուճավոր գոտիներ` համաձայն նյութերի պարունակությանը:

758. Վակուումային գազատարերի վրա, բացի ճանաչող գունապատման, պետք է նշվի նաև «Վակուում» ցուցանակը:

 

Մթնոլորտ արտանետող խողովակների նախազգուշացնող գունավոր օղակները

 

Աղյուսակ N 7

 

Արտաքին տրամագիծ (մեկուսացմամբ) D, մմ

L, մմ

d, մմ

մինչև 80

2000

40

81-ից մինչև 160

3000

50

161-ից մինչև 300

4000

70

300-ից բարձր

6000

100

 

ԲԱԺԻՆ 9. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 37. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

 

759. Մայրուղային գազատարերի օբյեկտները պետք է շահագործվեն հատուկ պատրաստված անձնակազմի կողմից: Շահագործող անձնակազմը պետք է ունենա որակավորում՝ գործառույթներին և հաստատված պաշտոնական հրահանգներին համապատասխան:

760. Անձնակազմի ուսուցման և որակավորման բարձրացման աշխատանքները պետք է կազմակերպեն և ղեկավարեն կազմակերպության և նրա ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները:

761. Շահագործող անձնակազմի արտադրական ուսուցման և որակավորման բարձրացման համար պետք է սահմանել հետևյալ ձևերը՝

1) դասընթացային ուսուցում

2) տեխնիկական և տնտեսական ուսուցում

3) ներածական (նախնական), աշխատանքի վայրում առաջնային, աշխատանքի վայրում հերթական (պարբերական), արտահերթ և նպատակային հրահանգավորումներ

4) հակավթարային և հակահրդեհային ուսումնական վարժանքներ:

762. Նոր ընդունված աշխատողների համար կազմակերպվում է առաջնային ուսուցում կամ որակավորման դասընթաց:

763. Օբյեկտների սպասարկող անձնակազմը պետք է անցնի պատրաստում (վերապատրաստում) կազմակերպություններում այդ նպատակով ստեղծված դասընթացներով:

764. Մայրուղային գազատարերի կազմում ՄԳ-ի սեփական կարիքների համար օգտագործվող ցածր ճնշման գազատարերը և գազի ցանցերը, ԳԲԿ-ն, կաթսայատները և գազօգտագործող տեղակայանքներն սպասարկող անձնակազմը պետք է ունենա համապատասխան որակավորում:

765. Էլեկտրասարքավորումն սպասարկող անձնակազմը պետք է անցնի ուսուցում, պատրաստում և վերապատրաստում համաձայն ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով, պահանջներին:

766. Ուսուցումն ավարտելուց հետո շահագործող անձնակազմը պետք է անցնի գիտելիքների ստուգում՝ տվյալ կազմակերպությունում ինքնուրույն աշխատելու թույլտվություն ստանալու համար: Գիտելիքների ստուգումը չանցած անձինք ՃԿ-ի, ԳՄ- ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի և մայրուղային գազատարերի այլ օբյեկտներում աշխատանքի չեն թույլատրվում:

767. Ուսուցման և գիտելիքների ստուգման նպատակով մայրուղային գազատարերը շահագործող կազմակերպություններում (ստորաբաժանումներում) պետք է սարքավորվեն ուսուցման տեխնիկական միջոցներով կահավորված լսարաններ:

768. Վթարային աշխատանքների կազմակերպման և անցկացման ունակությունների կատարելագործման համար յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ մայրուղային գազատարերի բոլոր շահագործվող օբյեկտներում պետք է անցկացվեն հակավթարային և հակահրդեհային ուսումնական վարժանքներ: Վարժանքների անցկացման թեմատիկան և ծրագրերը մշակում են ստորաբաժանումների գլխավոր ճարտարագետները (պետի տեղակալները): Ըստ օբյեկտի պատկանելության` վարժանքների կազմակերպման և անցկացման պատասխանատուներն արտադրամասերի և տեղամասերի ծառայությունների ղեկավարներն են:

769. Յուրաքանչյուր տարին մեկ անգամ գազատարերի գծային մասի, ՃԿ-ի, ԳՍՊ-ի ստորաբաժանման պետի ղեկավարությամբ և բոլոր ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի մասնակցությամբ պետք է անցկացվեն համալիր հակավթարային վարժանքներ: Վթարի վերացումը կարող է հաշվվել որպես համալիր հակավթարային վարժանքի անցկացում:

770. Հակավթարային վարժանքների և վթարային իրավիճակների վերացման արդյունքներով՝ ծառայությունների, արտադրամասերի և տեղամասերի ղեկավարներն անցկացնում են քննարկումներ, որի ընթացում անձնակազմի յուրաքանչյուր աշխատողի գործողությունների վերաբերյալ տրվում է համապատասխան գնահատական:

771. ԻՏԱ յուրաքանչյուր երեք տարին մեկ անցնում է համապատասխան գիտելիքների ստուգում սույն կանոններով, հրհեհային անվտանգության, առողջության պահպանման և աշխատանքների պաշտպանության պահանջների վերաբերյալ կազմակերպության մշտական գործող գիտելիքների ստուգման հանձնաժողովում:

772. Բանվորական անձնակազմի գիտելիքների ստուգումը անվտանգության և աշխատանքի պաշտպանության պահանջների վերաբերյալ անցկացվում են յուրաքանչյուր տարի, իսկ շահագործման արտադրական և պաշտոնեական հրահանգների իմացության, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջների վերաբերյալ` երկու տարի պարբերականությամբ:

773. Գիտելիքների նախնական ստուգումը պետք է կատարվի ինքնուրույն աշխատանքներ կատարելը թույլատրելուց առաջ, կազմակերպության ստանդարտով սահմանված կարգով, կազմակերպությունների ղեկավարների հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից` պետական վերահսկողության իրավասություն ունեցող մարմնի մասնագետի մասնակցությամբ: Գիտելիքների նախնական ստուգման անցկացման օրվա և տեղի մասին պետական վերահսկողության իրավասություն ունեցող մարմինները պետք է տեղեկացվեն ոչ ուշ, քան հինգ օր առաջ:

 

ԲԱԺԻՆ 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 38. ՏԱՐԱԾՔԸ, ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԸ

 

774. Արտադրական օբյեկտների տարածքի պահանջվող տեխնիկական և սանիտարահիգիենիկ վիճակն ապահովելու համար պետք է կատարվեն շրջակա միջավայրի պահպանման պահանջները և սարքին վիճակում պահվեն ջրատարի, կոյուղու, ջերմագազամատակարարման ցանցերը և դրանց կառույցները, խմելու ջրի աղբյուրները, ջրամբարները և ջրամատակարարման աղբյուրների սանիտարական գոտիները, մեքենաների և հատուկ տեխնիկայի կանգառները, ավտոմոբիլային և հետիոտն ճանապարհները, անցումները և մուտքերը հրշեջ ջրածորաններին (հիդրանտ), ջրամբարներին, ջրահովարաններին, պաշտպանական ազդանշանային և հակահրդեհային անվտանգության միջոցները և համակարգերը, մեթանոլի և վառելիքաքսուքային նյութերի պահեստները, մակերևութային և ստորգետնյա ջրերի հեռացման համակարգերը, ցանկապատումը, լուսավորությունը, կանաչապատումը և բարեկարգումը: Ջրահեռացման բոլոր ցանցերը և սարքավորումները պետք է զննվեն և նախապատրաստվեն վարարաջրերի բացթողման համար:

775. Շահագործման համար անհրաժեշտ սարքավորումները և շինարարական նյութերը պետք է պահեստավորվեն տարածքում դրա համար նախատեսված պահեստային հրապարակներում և շինություններում: Արտադրական օբյեկտների ընդլայնման դեպքում տարածքը, որտեղ տեղադրված է գործող սարքավորումը, պետք է ցանկապատով առանձնացվի այն տարածքից, որտեղ իրականացվում է շինարարությունը: Տարածքը պետք է հարթեցված լինի: Գոյություն ունեցող դիտահորերը, փոսորակները, խրամուղիները պետք է ցանկապատվեն և չխանգարեն շենքին, կառույցներին և սարքավորմանը մոտենալուն: ՃԿ-ին և մայրուղային գազատարին նրա միացման հանգույցների, ԳԲԿ-ին, ԳՍՊ-ի, ծախսաչափ կետերի տարածքները պետք է լուսավորված լինեն:

776. Արտադրական օբյեկտների տարածքում պետք է բացակայեն մթնոլորտային օդի աղտոտման աղբյուրները: Տարածքը պետք է բարեկարգված և լուսավորված լինի համաձայն նախագծի: Ճնշակային արտադրամասի մոտ հողի բաց հատվածները ԳՎԱ-ի օդահավաքիչ սարքերի ուղղությամբ պետք է կանաչապատվեն կամ ասֆալտապատվեն (բետոնապատվեն):

777. Սողանքային և նստվածքային երևույթների հայտնաբերման, բնահողերի փքման դեպքերում արտադրական օբյեկտների տարածքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրանց պատճառները և հետևանքները վերացնելու համար:

778. Արտադրական օբյեկտների տարածքում նոր շենքերի և կառույցների շինարարությունը պետք է իրականացվի միայն նախագծի և կազմակերպության ակտ- թույլտվության առկայության դեպքում:

779. Արտադրական օբյեկտների տարածքում տեղադրված անվտանգության նշանները պետք է համապատասխանեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18 «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի կամավոր սկզբունքով կիրարվող ստանդարտների ցանկում նշված ԳՕՍՏ 12.4.026-2015 ստանդարտի սահմանված պահանջներին:

780. Գազատարի, կոյուղու, ջրատարի, ջերմամատակարարման, մալուխային գծերի ստորգետնյա հաղորդակցուղիները պետք է ունենան տեղադրման ցուցանակներ: Հաղորդակցուղիների տեղադրման հատակագծերը պետք է գտնվեն համապատասխան արտադրամասերում, ծառայություններում, տեղամասերում` ըստ պատկանելության:

781. Օբյեկտների, տարածքների և շինությունների ցանկը, որոնք ենթակա են պահպանման ազդասարքով կահավորման, յուրաքանչյուր ստորաբաժանման համար սահմանվում է տվյալ կազմակերպության կողմից: Պահպանման ազդասարքով կահավորված օբյեկտների ցանկը յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ ենթակա է վերանայման:

782. Պահպանման ազդասարքն աշխատանքային վիճակում պահելը, ստուգման կարգը և պարբերականությունը սահմանվում են արտադրական ստորաբաժանման կողմից և դրվում են ՉՀՍ և Ա-ի ծառայության վրա:

783. Գազի, խտուցքի, յուղի, ջրի, սեղմված օդի արտահոսքի առկայությունը տարածքում և շինություններում անթույլատրելի է: Հսկողության կարգը պետք է սահմանվի արտադրական ստորաբաժանման կողմից:

784. ՄԳ-ի օբյեկտների և կառույցների զբաղեցրած տարածքը պետք է ցանկապատվի: Ցանկապատը պետք է պահվի սարքին վիճակում: Մուտքի մոտ՝ ցանկապատին պետք է լինեն մակագրություններ օբյեկտի անվանման, կազմակերպության և նրա ստորաբաժանման պատկանելության մասին:

785. Տարածքների, շենքերի, կառույցների շահագործման պատասխանատվությունը, համաձայն Սույն կանոնների պահանջների, ստորաբաժանման հրամանով դրվում է արտադրամասերի և տեղամասերի ղեկավարների վրա:

786. Մայրուղային գազատարերի օբյեկտների տարածքում փոխադրամիջոցների շարժման արագությունը սահմանափակվում է մինչև 5 կմ/ժ:

787. Պետք է ապահովվի ավտոփոխադրման միջոցների և հատուկ տեխնիկայի մոտեցումն արտադրական օբյեկտների բոլոր կառույցներին և շենքերին: ՄԳ-ի օբյեկտների տարածքում (ՃԿ, ԳԲԿ, ծախսաչափ կետեր, փոխարկման հանգույցներ և այլն) երթևեկության կարգը որոշվում է օբյեկտը շահագործող ստորաբաժանման ղեկավարության կողմից:

788. Արտադրական շենքերը և սենքերը պետք է պահվեն սարքին վիճակում, որը կապահովի դրանց օգտագործումն ըստ նշանակության` համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի:

789. Կազմակերպությունը պետք է ապահովի շենքերի և կառույցների` տարեկան երկու անգամ (գարնանը և աշնանը) ընդհանուր տեխնիկական զննում՝ թերությունները բացահայտելու համար, ինչպես նաև արտահերթ ստուգման՝ բնական աղետներից (երկրաշարժ, մրրկային քամիներ, տեղատարափ անձրևներ, առատ ձյուն կամ վթարներ) հետո: Զննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով: Գարնանային տեխնիկական զննման ժամանակ պետք է ճշտվեն շենքերի և սենքերի նորոգման աշխատանքների ծավալները, որոնք նախատեսվում է կատարել ամռանը, ինչպես նաև հիմնանորոգման աշխատանքների ծավալները՝ հաջորդ տարվա ծրագրի մեջ մտցնելու համար: Աշնանային տեխնիկական զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել շենքերի և սենքերի ձմռանը պատրաստվածությունը:

790. Շինարարական կոնստրուկցիաներում ճաքերի, կոտրվածքների և այլ վնասվածքների առաջացման դեպքում գործիքային չափումների օգնությամբ դրանք պետք է հսկողության տակ վերցվեն և միջոցներ ձեռնարկվեն այդ վնասվածքների պատճառները վերացնելու համար: Եթե հիմքերում կամ այլ կոնստրուկցիաներում տատանումներից ճաքեր են առաջացել, ապա այդ կառուցվածքները պետք է ստուգվեն ըստ թրթռադիմացկունության:

791. Շահագործման առաջին տարում պետք է իրականացնել շենքերի և կառույցների հիմքերի նստվածքի զննում: Հետագայում հիմքերի վիճակը պարբերաբար հսկվում է տեսողական, անհրաժեշտության դեպքում՝ գործիքային չափումներով:

792. Արտադրական շենքերի պատերի միջով անցնող գազատարերը և այլ հաղորդակցուղիները պետք է ունենան պաշտպանիչ պատյաններ, խտացումներ՝ համաձայն կատարված նախագծի:

793. Սարքավորման հիմքերը պետք է պաշտպանվեն յուղի, յուղային խտուցքի և այլ հեղուկների ազդեցությունից:

794. Շենքերի և կառույցների բնականոն շահագործման վիճակը պահպանելու համար անհրաժեշտ է՝

1) ժամանակին կատարել ընթացիկ նորոգում.

2) արտադրական շինություններում և դրանցից դուրս սարքին վիճակում պահպանել հիմնական և վթարային լուսավորությունը.

3) հետևել խողովակաշարերի ջերմամեկուսացման սարքին վիճակին.

4) սարքին վիճակում պահպանել ճարտարագիտական հաղորդակցուղիները:

795. Սանիտարակենցաղային շինությունները պետք է պահվեն համաձայն սանիտարական նորմերի և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների:

796. Շենքերի, կառույցների և սենքերի պատերում չի թույլատրվում նախագծով չնախատեսված անցքերի և որմնախորշերի բացում, տեխնիկական սարքավորման, վերամբարձ-փոխադրական միջոցների, խողովակագծերի տեղադրում, կախում և ամրացում: Լրացուցիչ բեռնվածքներ և որմնախորշեր են թույլատրվում միայն նախագծի փոփոխման դեպքում:

797. Շենքերի և կառույցների մետաղական կառուցվածքները պետք է կոռոզիայից պաշտպանվեն (ներկվեն, մեկուսացվեն) և այդ պաշտպանության արդյունավետությունը պետք է հսկվի զննումների ժամանակ:

798. Սարքավորման ազդանշանանախազգուշական ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18 «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի կամավոր սկզբունքով կիրարվող ստանդարտների ցանկում նշված ԳՕՍՏ 12.4.026-2015 ստանդարտի պահանջների, իսկ խողովակաշարերի տարբերիչ ներկվածքը պետք է կատարվի և պահպանվի ըստ ԳՕՍՏ 14202-69 ստանդարտի պահանջների:

 

ԳԼՈՒԽ 39. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԸ

 

799. Խողովակները, որոնք կիրառվում են մայրուղային գազատարերում և ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարերում, ինչպես նաև վթարային պահուստի համար նախատեսված խողովակները, պետք է համապատասխանեն ՀՀ –ում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին: Տեխնոլոգիական կապակցման գազատարերի թվին են պատկանում` տեխնոլոգիական, վառելիքային, թողարկման և իմպուլսային գազի խողովակագծերը:

800. Վթարային նորոգման համար արգելվում է օգտագործել խողովակներ, որոնք չեն համապատասխանում խողովակների տվյալ տեղամասի կառուցման համար նախագծով նախատեսված խողովակներին ներկայացվող պահանջներին:

8011. Մայրուղային գազատարերի և ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարերի տեխնիկական սպասարկումը պետք է կատարվի համապատասխան ծառայությունների կողմից` ըստ ծրագիր-ժամանակացույցի, որը համաձայնեցվում է մյուս տեխնոլոգիական սարքավորման նորոգման ժամկետի հետ և հաստատվում կազմակերպության տեխնիկական ղեկավարների կողմից:

802. Պարբերաբար պետք է իրականացվի գազատարերի (հիմքերի, հենարանների, կախոցների, անուրների) ամրակապման հսկողություն, ինչպես նաև թրթռումների և չքայքայող մեթոդներով գազատարերի պատերի հաստության ստուգում՝ այն տեղերում, որոնք առավել ենթակա են կոռոզիոն մաշվածության: Հսկողության պարբերականությունը, կարգը և ծավալները որոշվում են կազմակերպության և նրա ստորաբաժանումների կողմից:

803. Եռակցման հավաքակցման աշխատանքները գործող կամ հիմնական նորոգման ենթակա գազատարերում պետք է կատարվեն գործող նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Եռակցման աշխատանքները գործող գազատարում, առանց նրանից գազի դատարկման, արգելվում է:

804. Գործող գազատարերին միացումները (ճյուղավորման հավաքակցումը) պետք է կատարվեն կազմակերպության հաստատված նախագծի կամ տեխնիկական փաստաթղթերի համաձայն: Խողովակի միացման հանգույցի կառուցվածքային չափերը (տրամագիծը, պատի հաստությունը) և պողպատի մակնիշը պետք է համապատասխանեն նախագծին և գործող նորմատիվ փաստաթղթերին:

805. Թույլատրվում է գործող գազատարին ոչ կրակային եղանակով ճյուղավորումների միացումը` ըստ տեխնոլոգիայի և սահմանված կարգով ձևակերպված տեխնիկական փաստաթղթերի:

806. Շահագործման ընթացքում ստորգետնյա գազատարերի, ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ- ի գծային մասերի տեխնոլոգիական կապակցման մեկուսիչ ծածկույթների խախտման և անթույլատրելի կոռոզիոն վնասվածքների բացահայտման դեպքերում, կախված դրանց տեխնիկական վիճակից, անհրաժեշտ է յուրաքաչյուր 8 տարին մեկ անգամ կատարել հիմնանորոգում կամ վերափորձարկում:

807. Շահագործման հանձնված խողովակագծերը, որոնք չեն շահագործվել 6 ամսվա ընթացքում, նախքան դրանցով գազ բաց թողնելը պետք է ենթարկվեն ամրության և հերմետիկության փորձարկման: Արգելվում է բաց կրակով տաքացնել գազատարերի գծային և ՃԿ-ի, ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման մասերը՝ հիդրատային խցանումները վերացնելու նպատակով:

 

ԳԼՈՒԽ 40. ԽՈՂՈՎԱԿԱԳԾԱՅԻՆ ԱՐՄԱՏՈՒՐԸ

 

808. Սույն գլխի պահանջները տարածվում են խողովակագծային արմատուրի վրա, որոնք տեղադրվում են գծային մասերում, ՃԿ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի տեխնոլոգիական կապակցման գազատարերի, ինչպես նաև վթարային պահուստի խողովակների վրա:

809. Արմատուրը պետք է լինի ամբողջական` առանց վնասվածքների և պահվի սարքին վիճակում, համարակալվի ըստ տեխնոլոգիական սխեմաների, ունենա գազի հոսքի ուղղության և փականի դիրքի ցուցանակներ: Ձեռքի մեխանիկական շարժաբերով արմատուրի վրա սլաքներով պետք է նշված լինեն բացման և փակման ուղղությունները: Արմատուրի վրա պետք է լինեն մակագրություններ և նշաններ՝ այն կառավարելու համար:

810. Գծային մասերի և բազմագծային անցումների վրա տեղադրված փականները պետք է ունենան վթարային փակման ավտոմատիկա, որոնք կարքաբերվում են հաշվի առնելով գազատարի աշխատանքի ռեժիմի հնարավոր փոփոխությունները:

811. Գծային փականները պետք է սարքավորված լինեն տեխնիկական ճնշաչափերով՝ փականներից առաջ և հետո գազի ճնշումը չափելու համար:

812. Արմատուրի կառավարման տեխնիկական սպասարկման և նորոգման գործողությունները պետք է անցկացվեն արտադրող գործարանի հրահանգների պահանջներին համապատասխան: Պնևմահիդրավլիկ կառավարմամբ փականների հիդրոհամակարգերում պետք է օգտագործվեն աշխատանքային հեղուկներ` համաձայն արտադրող գործարանի շահագործման հրահանգների կամ օգտագործման թույլատրված փոխարինիչների:

813. Փականների յուղման և հերմետիկության վերականգնման համար պետք է կիրառվեն արտադրող գործարանի և մասնագիտացված կազմակերպությունների կողմից երաշխավորվող հատուկ մածուկներ և թանձր քսուքներ:

814. Արգելվում է փոխադրվող գազի պարամետրերին չհամապատասխանող աշխատանքային ճնշումով կամ ջերմաստիճանով փակիչ արմատուրի տեղակայումը:

815. Պետք է ապահովվի սպասարկող անձնակազմի անարգել մուտքը դեպի կառավարման հանգույցները, փակիչ արմատուրի դիրքի ցուցանակները և մյուս սարքավորումները: Սպասարկման հրապարակները և փակոցները պետք է պահպանվեն մաքուր և սարքին վիճակում:

816. Շահագործման ընթացքում պնևմահիդրավլիկ կառավարման համակարգերի փականների մեջ ջրի ներթափանցում չի թույլատրվում: Փորձարկումից հետո անհրաժեշտ է ջուրը հեռացնել փականների իրաններից և ղեկավարման համակարգերից:

817. Գազատարերի փականների համար հիմնականում կիրառվում է հեռակառավարման և տեղական պնևմահիդրավլիկ կառավարում: Ձեռքով կառավարումը թույլատրվում է պնևմահիդրավլիկ շարժաբերի բացակայության կամ դրա անսարքության դեպքում:

818. Գծային հատվածում փականների բնականոն դիրքը բացն է, իսկ մոմային և շրջանցիկ փականներինը՝ փակը: Բազմագծային գազատարերի համակարգում փականների դիրքը գծերի միջև միջակապի վրա որոշվում է գազատարի աշխատանքի ռեժիմով և սահմանվում համակարգի ԿԿԾ-ի կողմից:

819. Փականների վերադասավորումը գազատարի գծային մասում, բացառությամբ վթարային դեպքերի, իրականացվում է միայն համակարգի ԿԿԾ-ի թույլտվությամբ կամ նրա կարգադրությամբ:

820. Փակիչ փականները (բացի մոմային և շրջանցիկ) պետք է բացել գազի ճնշումը փականներից առաջ և հետո նախապես հավասարեցնելուց հետո:

Փակիչ փականները մոմերի և շրջանցիկների վրա պետք է առանց ընդհատումների լրիվ բացել:

821. Փակիչ արմատուրի տեխնիկական սպասարկման և նորոգման կազմակերպումն իրականացվում է համապատասխան ծառայության ղեկավարի կողմից: Տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալը որոշվում է արտադրող գործարանների և գազափոխադրող կազմակերպությունների հրահանգներով:

822. Արմատուրի ընթացիկ նորոգումը կատարվում է համապատասխան ծառայության կողմից՝ ըստ պատկանելության կամ մասնագիտացված նորոգակարգաբերական կազմակերպության կողմից: Ընթացիկ նորոգման աշխատանքների ծավալի մեջ մտնում են այնպիսիները, որոնք չեն պահանջում փականի իրանի ապահերմետիկացում կամ նրա ապահավաքակցում:

823. Տեխնիկական սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է գրանցվեն կազմակերպության տեխնիկական փաստաթղթերում:

824. Արմատուրի հիմնական նորոգման ծավալի մեջ մտնում են նրա լրիվ սարքինության վերականգնման աշխատանքները` կատարված մասնագիտացված նորոգող կազմակերպությունում:

825. Յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ունենա փակիչ արմատուրի վթարային պահուստ՝ համապատասխան գործող նորմերի: Վթարային պահուստի արմատուրը պետք է պահվի պահեստում՝ կոնսերվացված վիճակում:

826. Գծային և միջակապերի վրայի փականների աշխատունակությունն ստուգելու համար փականները յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է ամբողջությամբ վերադասավորվեն: Հեռակառավարման համակարգով սարքավորված փականները պետք է այդ համակարգի հետ համալրված ստուգվեն: Ստուգման կարգը և արդյունքների ձևակերպումը հաստատվում է կազմակերպության կողմից:

827. Գազատարի գծային մասերի փականային հրապարակները ցանկապատից ներս պետք է լինեն հարթեցված, պաշտպանված բնահողային և մակերևութային ջրերից և ունենան պինդ ծածկ (կոպիճ, խճաքար): Փականային հրապարակներում պետք է նախատեսել ավտոմոբիլային և հատուկ տրանսպորտի մոտեցման հնարավորություն:

828. Ճնշակային կայաններում տեխնոլոգիական արմատուրի համարակալումը կատարվում է համաձայն N 8 աղյուսակի, իսկ գծային մասի համար՝ N 9 աղյուսակի:

 

Աղյուսակ N 8

 

ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՄԱՏՈՒՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ

 

Թիվ

Փականի անվանումը

Տեղակայման կետը

ՃԿ-ի տեխնոլոգիական գազի խողովակագծեր

1

Մուտքային

ԳՎԱ-ի մուտքային գազատար

2

Մղիչ

ԳՎԱ-ի ելքային գազատար

3, 3 բ

Շրջանցիկ

ԳՎԱ-ի մուտքային և ելքային գազատարերի միջև խողովակագիծ

4

Լցավորիչ

1 փականի շրջանցիկ գազատար

5

Թողարկիչ (մոմ)

ԳՎԱ-ի թողարկիչ գազատար (մոմ)

6, 6բ

Վերաշրջանառու

Խմբի կամ ագրեգատի շրջանցիկ գիծ

Գործարկման գազի խողովակագծեր

11

Ընդհատիչ

ԳՎԱ-ի գործարկման գազի մուտքային գազատար

9

Թողարկիչ (մոմ)

ԳՎԱ-ի գործարկման գազի թողարկիչ գազատար

(մոմ)

13

 Կարգավորիչ Մուտքային գազատար՝ գործարկման սարքից ամիջապես առաջ

Վառելիքային գազի խողովակագծեր

12

Ընդհատիչ

ԳՎԱ-ի մուտքային վառելիքային գազատար

10

Թողարկիչ(մոմ)

Թողարկիչ վառելիքային գազատար (մոմ)

14

Հերթապահ

Գազատուրբինային տեղակայանքի այրման խցիկի հերթապահ այրիչի մուտքային գազատար

ՃԿ-ի մայրուղային գազատարին միացնող հանգույցի խողովակագծեր

7, 7ա

Մուտքային  ՃԿ-ի մուտքային գազատար

8, 8ա

 Ելքային ՃԿ-ի ելքային գազատար

17, 17ա

Մուտքի  թողարկիչ (մոմ) ՃԿ-ի մուտքի թողարկիչ գազատար

18, 18ա

Ելքի թողարկիչ (մոմ)

ՃԿ-ի ելքի թողարկիչ գազատար

19

Մուտքային պահպանման ՄԳ-ի գծային հատվածը՝ մինչև միացման հանգույցը

20

 Հատող ՃԿ-ի շրջանցիկ գազատար

21

 Ելքային պահպանման ՄԳ-ի գծային հատվածը՝ միացման հանգույցից հետո

 

Աղյուսակ N 9

 

ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐՄԱՏՈՒՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՈՒՄԸ

 

Թիվ

 Փականի անվանումը

Համարակալման հերթականությունը և տեղակայման կետը

Միագծային գազատար

1234

Գծային (պահպանման)

Թվանշանները համապատասխանում են գազատարի տեղաբաշխման կիլոմետրերի թվին

1234.1

Շրջանցիկ

Գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի ընթացքով առաջինը

1234.2

Շրջանցիկ

Գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի ընթացքով երկրորդը

1234.3

Մոմային

Եռափականային կապակցման ընդհանուր մոմ

1234.4

Շրջանցիկ

Գծային փական

1234.6

Մոմային

Գազատար՝ գծային փականից հետո

1234.7

Կողմնատար

Գազատարի ճյուղ

Բազմագծային գազատար

1234-2

Գծային (պահպանման)

Երկրորդ գծի փական

1234.12.0

Միջակապի վրա

12 ցուցիչը ցույց է տալիս 1 և 2 գծերի միջև միջակապը: 0 ցուցիչը ցույց է տալիս միջակապի դիրքը մինչև գծային փականը

1234.21.0

Միջակապի վրա

Միջակապի վրա երկու փականի առկայության

   

դեպքում 21 ցուցիչը նշում է երկրորդ գծի կողմից

   

միջակապի վրայի փականը

1234.21.9

 

9 ցուցիչը նշում է միջնապատի տեղաբաշխումը գծային փականներից հետո

1234-2.1

Շրջանցիկ

Երկրորդ գծի՝ գծային փականի եռափականային կապակցման մեջ գազի ընթացքով առաջինը

1234-2.2

Շրջանցիկ

Նույնը, բայց գազի ընթացքով երկրորդը

1234-2.3

Մոմային

Եռափականային կապակցման ընդհանուր մոմ

1234-2.4

Շրջանցիկ

Երկրորդ գծի գծային փական

1234-2.5

Մոմային

Գազատար՝ մինչև երկրորդ գծի գծային փականը

1234-2.6

Մոմային

Գազատար՝ երկրորդ գծի գծային փականից հետո

1234-12.1

Շրջանցիկ

Միջնապատի վրա առաջին գծի կողմից տեղակայված փական

1234-21.1

Շրջանցիկ

Նույնը, երկրորդ գծի կողմից

 

ԳԼՈՒԽ 41. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

829. Արտադրական օբյեկտների ջերմամատակարարումը հիմնականում պետք է իրականացվի հետևյալ աղբյուրներից՝ գազատուրբինային ԳՎԱ-ի օգտահանման (ուտիլիզացիոն) ջերմափոխանակիչներից, կաթսայատներից, գազային օդաջեռուցիչներից և այլ անհատական ջեռուցման միջոցներից:

830. Ջերմային ցանցերը, կաթսայատները և ջերմության օգտահանման կայանքները պետք է շահագործվեն համաձայն արտադրական հրահանգների՝ կազմված սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգների և Սույն կանոնների պահանջների համաձայն:

831. Օգտահանման ջերմափոխանակիչներով սարքավորված ՃԿ-ի ջերմամատակարարումը բնականոն շահագործման ընթացքում պետք է հիմնականում իրականացվի երկրորդային էներգառեսուրսների հաշվին` սակայն աշխատունակ վիճակում պահպանելով կաթսայատունը և անհատական ջեռուցման միջոցները:

832. Ջերմային ցանցերի հենարանային մետաղական կառուցվածքները, կոռոզիայից պաշտպանելու համար, պետք է ներկվեն: Ներկման պարբերականությունը որոշվում է՝ ելնելով տեղական պայմաններից:

833. Ջերմային ցանցերի ցածր կետերում պետք է նախատեսվի ջրահեռացման սարք: Ջրի ինքնահոս հեռացման բացակայության դեպքում պետք է այն պարբերաբար պոմպահանել: Ցանցի ամենաբարձր կետերում պետք է տեղադրվեն խողովակագծերից օդի բացթողման փականներ:

834. Նորոգումից հետո ջերմային ցանցը շահագործման հանձնելուց այն պետք է լվանալ ժամանակավոր տիղմընդունիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են մատակարարող և հետադարձ խողովակագծի վերջում (ջրի հոսքի ուղղությամբ): Ջերմային ցանցի երկրորդ լվացումն անհրաժեշտ է կատարել մեկ տարի հետո, որից հետո տիղմընդունիչները պետք է ապահավաքակցվեն:

835. Յուրաքանչյուր տարի, ջեռուցման շրջանի ավարտից հետո, հիմնանորոգման ժամանակ վերացման ենթակա թերությունները հայտնաբերելու նպատակով պետք է անցկացվեն ջերմային ցանցերի և ջերմային մուտքերի ամրության և հերմետիկության հիդրավլիկական փորձարկումներ: Նորոգումից հետո ջերմային ցանցերը ենթարկվում են հիդրավլիկական փորձարկման:

836. Ջերմային ցանցերը յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ պետք է փորձարկել ըստ հաշվարկային ջերմաստիճանի: Այդ դեպքում ստուգվում է ջերմային ցանցերի և մուտքերի սարքավորումները:

837. Ստորգետնյա ջերմային ուղեգծերի վիճակի հսկման համար արտաքին կոռոզիայի և ջերմամեկուսացման խոնավացման տեսակետից առավել վտանգավոր տեղերում յուրաքաչյուր երկու տարին մեկ անգամ կատարվում է ջերմային ցանցի հետախուզապեղում (շինարարական կառուցվածքների և ջերմամեկուսացման բացում), 2 կմ մայրուղու վրա մեկ հետախուզահորի հաշվարկից ելնելով, իսկ ուղեգծի ավելի փոքր երկարության դեպքում՝ մեկ հետախուզահորից ոչ պակաս: Հետախուզապեղման հետ կապված բոլոր աշխատանքները կատարվում են սկսած ջերմային ցանցերի շահագործման երրորդ տարվանից: Յուրաքանչյուր բացման համար պետք է կազմվի արձանագրություն, որտեղ նշվում են բնահողի, շինարարական կառուցվածքների, խողովակների մեկուսացման վիճակը և կառուցվածքների վերականգնման միջոցները:

838. Ջրային ջերմային ցանցերի ներքին կոռոզիայի հսկողությունը պետք է իրականացվի ցանցային ջրի և խտուցքի վերլուծության միջոցով, ինչպես նաև առավել բնորոշ տեղերում կոռոզիայի ցուցասարքերի տեղադրմամբ:

839. Ջերմակրի միջին տարեկան արտահոսքը ջերմային ցանցերում չպետք է գերազանցի համակարգի ծավալի 0,25 տոկոսը:

840. Ջերմային ցանցերի ընթացիկ նորոգումը պետք է անցկացվի յուրաքանչյուր տարին մեկ անգամ, հաստատված ժամկետացանկով՝ պարբերական զննումների, փորձարկումների և հետախուզապեղման արդյունքների հիման վրա:

841. Նորոգման ավարտից հետո ջերմային ցանցերը պետք է լվացվեն մինչև ջրի լրիվ պարզվելը և փորձարկվեն աշխատանքայինի 125 տոկոսին հավասար ճնշման տակ, բայց ոչ պակաս, քան աշխատանքային ճնշումը՝ գումարած 0,5 ՄՊա:

842. Ամառային ամիսներին ջերմային ցանցը պետք է լցվի ջրով:

843. Ըստ պայմանագրերի՝ կողմնակի սպառողներին տրվող ջերմության քանակությունը պետք է հաշվվի հաշվառքային սարքերի օգնությամբ (առևտրային):

844. Ջրամատակարարման համակարգը պետք է ապահովի կազմակերպության տեխնոլոգիական, հակահրդեհային և տնտեսակենցաղային, ինչպես նաև ջերմամատակարարման և շրջանառու ջրամատակարարման համակարգերի ջրասնուցման կարիքները:

845. Կենցաղային կարիքների համար տրվող ջուրը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերը և կանոնները N 876 հրամանի պահանջները:

846. Տնտեսակենցաղային կարիքների համար նախատեսված ջրհորների և ջրամբարների տարածք կողմնակի անձանց մուտքն արգելվում է:

847. Ջրով լցված արմատուրը, խողովակագծերը և տարողությունները պետք է պաշտպանվեն սառչելուց:

848. Ջրի պահեստարանները յուրաքանչյուր տարին մեկ անգամ պետք է մաքրվեն և քլորավորվեն:

849. Շրջանառու ջրամատակարարման համակարգում օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի սարքավորում արտադրող գործարանների տեխնիկական պահանջներին:

850. Ջերմամատակարարման համակարգի սնուցման համար օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի ջերմային ցանցերի և սարքավորման համար սահմանված նորմերին:

851. Պահուստային շրջանառության պոմպերի փականները միշտ պետք է բաց լինեն:

852. Շահագործման հանձնված ջրատարի հատվածները և խմելու ջրի պոմպերը գործող հաղորդակցուղիներին միացնելուց առաջ նախապես պետք է քլորակրով մշակվեն:

853. Օդամբարները և ապահովիչ փականները պետք է շահագործվեն համաձայն արտադրող գործարանի շահագործման հրահանգի:

854. Ջրամատակարարման օբյեկտների շահագործումը պետք է իրականացվի համաձայն ՄԳ-ի կազմակերպության ստորաբաժանումների կողմից մշակված արտադրական հրահանգների՝ հաշվի առնելով տեղական պայմանները:

855. Ցածր ճնշման գազատարերի և սարքավորման շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելիք «Գազաբաշխման համակարգի անվտանգության և շահագործման կանոնները հաստատելու մասին» որոշման պահանջների համաձայն:

856. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների շահագործումը պետք է բավարարի Սույն կանոնների և կազմակերպության հրահանգների պահանջները:

857. Օդափոխության համակարգերը և տեղակայանքները պետք է շահագործվեն աշխատունակ վիճակում, շինություններում և աշխատանքային գոտիներում պահպանեն օդային միջավայրի հարաչափերը (ջերմաստիճանը, խոնավությունը, փոշոտվածությունը, օդափոխման հաճախականությունը և արագությունը) ՝ համաձայն սանիտարական և տեխնոլոգիական պահանջների:

858. Օդափոխության համակարգերի և տեղակայանքների տեխնիկական սպասարկումը, նորոգումը և արդյունավետության փորձարկումները պետք է իրականացվեն համաձայն ծրագիր-ժամկետացանկի և ձևակերպվեն տեխնիկական արձանագրություններով կամ տեղեկաթերթիկում գրանցումների տեսքով: Արդյունավետության փորձարկումները պետք է անցկացվեն ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

859. Արտադրական օբյեկտների կոյուղու համակարգը պետք է համապատասխանի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 8-ի N 16-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.03-2022 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի պահանջներին:

860. Կոյուղու համակարգը և մաքրման կառույցները պետք է գտնվեն սարքին վիճակում:

861. Գազային խտուցքը, նավթ պարունակող թափոնները, թունավոր նյութերն ընդհանուր կոյուղու համակարգ լցնելուց առաջ պետք է հավաքել, վնասազերծել և մաքրել միայն տեղային մաքրման սարքավորման մեջ: Տեղային մաքրման սարքավորումը պետք է պահվի սարքին վիճակում:

862. Գազա-, ջերմա- և ջրամատակարարման, օդափոխության և կոյուղու համակարգերի տեխնիկական վիճակի պատասխանատվությունը ՄԳ-ի կազմակերպության կամ նրա ստորաբաժանման ղեկավարի հրամանով դրվում է համապատասխան արտադրամասերի, տեղամասերի, ծառայությունների և բրիգադների խմբերի ղեկավարների վրա:

 

ԲԱԺԻՆ 11. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԻ ԳԾԱՅԻՆ ՄԱՍԸ

 

ԳԼՈՒԽ 42. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

863. Սույն բաժնի պահանջները տարածվում են գազատարերի գծային մասի վրա, որը բաղկացած է գազատարից (արդյունահանման վայրից հետագա փոխադրման համար պատրաստված գազի)` ճյուղավորումներով, փակող արմատուրով, բնական և արհեստական խոչընդոտների միջով անցումներով, ՃԿ-ի միացման հանգույցներով, ծախսաչափային և գազի ճնշման կարգավորման կետերով, մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցներով, խտուցքահավաքիչներով և մեթանոլի ներածման սարքավորումով, հակաքայքայիչ և պաշտպանիչ կառույցներով, խտուցքի պահման և ապագազացման տարողություններով, գազատարի ուղեգծի երկայնքով տեղաբաշխված ճանապարհներից և ուղղաթիռային հրապարակներից՝ դրանց մուտքերով, գազատարի տեղադրման տարբերիչ և ազդանշանային ցուցանակներից:

864. Մայրուղային գազատարի գծային մասը պետք է ապահովի գազի նախագծային կամ ծրագրված ծավալների փոխադրումը հետևյալ տեխնոլոգիական գործողությունների դեպքում՝

1) գազատարի խոռոչի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից` մաքրիչ սարքերի օգնությամբ կամ փչամաքրումով՝ կախված տրամագծից.

2) մեթանոլի ներածումը գազատարի խոռոչը՝ բյուրեղահիդրատների առաջացումը կանխելու կամ դրանք քայքայելու նպատակով.

3) կոռոզիայի դանդաղիչի (ինգիբիտոր) ներածումը գազատարի խոռոչ` ներքին մակերևույթը կոռոզիայից կանխելու նպատակով.

4) գազի վերաբացթողումն առանձին խողովակագծերի միջև բազմագծային համակարգերում կամ հատվող գազատարերում, անհրաժեշտության դեպքում, խողովակագծի առանձին հատվածների անջատումը և միացումը,

5) գազի վերաբացթողումը տարբեր աշխատանքային ճնշում ունեցող համակարգերի միջև:

865. Գծային մասի շահագործման հուսալիությունը և արդյունավետությունը պետք է ապահովվեն հետևյալ միջոցներով՝

1) գազատարերի գծային մասի վիճակի պարբերական հսկումով, տեսողական ստուգումներով կամ հետազննումներով՝ օգտագործելով տեխնիկական միջոցներ.

2) պահպանելով այն սարքին վիճակում՝ նորոգման-նախազգուշական աշխատանքները ժամանակին կատարելու միջոցով.

3) պահպանելով առավելագույն հնարավոր հիդրավլիկական արդյունավետությունը: ժամանակին արդիականացնելով բարոյապես հնացած և մաշված սարքավորումները.

4) ապահովելով պահպանման գոտու, նրա և բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններից, շենքերից, կառույցներից նվազագույն հեռավորությունների պահանջները.

5) խափանումների ժամանակին կանխմամբ և վերացմամբ:

 

ԳԼՈՒԽ 43. ԳԾԱՅԻՆ ՄԱՍԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

866. Կազմակերպությունները և նրանց ստորաբաժանումները պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել գազատարից մինչև բնակավայրեր, առանձին արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ, շենքեր և կառույցներ նվազագույն հեռավորություններն ապահովելու համար՝ համաձայն N 10 և N 11 աղյուսակների:

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ, ԱՌԱՆՁԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ 1,2–ԻՑ ՄԻՆՉԵՎ 3 ՄՊԱ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՃՆՇՄԱՄԲ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մ)

 

Աղյուսակ N 10

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

Օբյեկտներ, շենքեր, կառույցներ

300 և

պակաս

 

 

300-ից

 

ավելի

մինչև

600

600-

ից

ավելի

մինչև

800

800-

ից

ավելի

մինչև

1000

1000-

ից

ավելի

մինչև

1200

1200-

ից

ավելի

մինչև

1400

Հեռավորությունը (մ)

1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝ այգետնակներով կոլեկտիվ այգիներ, ամառանոցային ավաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններ, ջերմոցային կոմբինատներ և տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, կաթի գործարաններ, օգտակար հանածոների մշակման բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, մանկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, մաքրիչ կառույցներ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրմուղային պոմպակայաններ, 1-ին և 2-րդ կարգի ավտոճանապարհների, երկաթուղային ընդհանուր ցանցի`

20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և

նավթամթերքատարների

տեղադրման դեպքում)

դյուրաբոցավառ և այրվող

հեղուկների պահեստներ և 1000մ3

ավելի ծավալով գազի

պահեստարաններ,

ավտոլցավորման կայաններ,

բազմակապուղային ռադիոռելեային

գծերի, խողովակագծերի

տեխնոլոգիական կապի

կայմասյուներ (աշտարակներ) և

կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ

75 125 125 125 125  125

2. Ընդհանուր ցանցի երկաթուղի

(կայարանների միջև) և 1-ին և 3-րդ

կարգի ավտոճանապարհներ, որոնց

զուգահեռ տեղադրվում է

խողովակագիծ,

առանձնացած՝ միահարկ, երկհարկ

բնակելի շենքեր, այգետնակներ,

ամառանոցներ, գծային

շրջագայողների տնակներ,

գերեզմանոցներ,

գյուղատնտեսական ֆերմաներ և

անասունների կազմակերպված

արածեցման համար

ցանկապատված տեղամասեր,

դաշտակացարաններ

75

100

100

100

100

100

           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           
           

3. Առանձին կանգնած ոչ բնակելի և

օժանդակ շինություններ, հորատվող

և շահագործվող նավթի, գազի և

արտեզյան հորատանցքերի

ելանցքեր, 20 և պակաս

ավտոմեքենաների համար

անձնական օգտագործման

ավտոմեքենաների ավտոտնակներ և

բաց կայանատեղեր, կոյուղային կառույցներ, արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, 4-րդ և 5-րդ կարգի ավտոճանապարհներ, որոնց զուգահեռ տեղադրվում է խողովակագիծ

30

50

50

50

50

50

           
           
           
           
           
           
           

4. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, 3-րդ և 4-րդ կարգի ավտոճանապարհների՝ 20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում)

75

125

125

125

125

125

5. ԿՊՄ-ի, ՃԿ-ի, նավթի և գազի համալիր պատրաստման տեղակայանքների, ԳՍՊ-ի, հանքերի խմբային և հավաքական կետերի, հանքերի ԳԲԿ-ի, գազի մաքրման և չորացման տեղակայանքների տարածքներ

75

125

125

125

125

125

6. Առանց ուղղաթիռների բազավորման ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ

30

50

50

50

50

50

7. ԳԲԿ-ի, ԱԳԲԿ-ի, կարգավորիչ

կայանների (այդ թվում՝

պահարանային տեսակի)

տարածքներ, որոնք նախատեսված

են գազով ապահովելու՝ քաղաքները,

բնակավայրերը,

կազմակերպությունները, առանձին

շենքերը և կառույցները, այլ

սպառողներին, գազատարի

օբյեկտները (գազի ծախսաչափիչ

կետեր, ջերմաէլեկտրա- գեներատորներ և այլն)

25

50

75

75

75

75

           
           
           
           
           
           
           
           
           
8.Ջերմաէլեկտրագեներատորներով ավտոմատացված էլեկտրակայաններ, կապի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի սարքեր

Ծայրային գծից 15 մ ոչ պակաս

9. Մայրուղային ոռոգիչ ջրանցքներ և կուտակիչներ, գետեր և ջրավազաններ, որոնց երկայնքով (ափերով) խողովակագիծ է տեղադրվում, ոռոգիչ համակարգերի ջրառու կառույցներ և կայաններ

25

25

25

25

25

25

10.Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ

Պետվերահսկողության համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված
11. Բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծեր, որոնց զուգահեռ ուղեգծի դժվարացած պայմաններում խողովակագիծ է տեղադրվում, նույն օդային գծերի հենարանները խողովակագծի հետ հատման դեպքում, բաց և փակ տրանսֆորմատորային ենթակայաններ, 35կՎ և բարձր լարվածության տակ բաշխիչ սարքեր  Էլեկտրատեղակայանքների տեղադրման կանոններին համապատասխան

12.Գազատարից խտուցքի բացթողման հողե ամբար

50 75 75 75 100 100

13.Միջքաղաքային կապի մալուխներ և ուժային էլեկտրամալուխներ

10

10

10

10

10

10

14.Խողովակագծերի չսպասարկվող սակավակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, ջերմաէլեկտրագեներատորներ

10

10

10

10

10

10

15.Ստորգետնյա ջերմախցիկներում

մալուխային կապի չսպասարկվող

ուժեղացուցիչ կետեր

10

10

10

10

10

10

16. Միայն խողովակագծի սպասարկման համար նախատեսված ուղեգծամերձ մշտական ճանապարհներ

10-ից ոչ պակաս   

 

ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՑ, ԱՌԱՆՁԻՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ 3–ԻՑ ՄԻՆՉԵՎ 9,8 ՄՊԱ ՆԵՐԱՌՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՃՆՇՄԱՄԲ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (Մ)

 

Աղյուսակ N 11

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

Օբյեկտներ, շենքեր, կառույցներ

300 և

պակաս

300-

ից

ավելի

մինչև

600

600-

ից

ավելի

մինչև

800

800-

ից

ավելի

մինչև

1000

1000-

ից

ավելի

մինչև

1200

1200-

ից

ավելի

մինչև

1400

Հեռավորությունը (մ)

1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝

այգետնակներով կոլեկտիվ այգիներ,

ամառանոցային ավաններ,

արդյունաբերական և

գյուղատնտեսական առանձին

կազմակերպություններ, ջերմոցային

կոմբինատներ և տնտեսություններ,

թռչնաբուծական ֆաբրիկաներ,

կաթի գործարաններ, օգտակար

հանածոների մշակման բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, մանկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, մաքրիչ կառույցներ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրմուղային պոմպակայաններ, 1-ին և 2-րդ կարգի ավտոճանապարհների, երկաթուղային ընդհանուր ցանցի` 20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում) դյուրաբոցավառ և այրվող հեղուկների պահեստներ և 1000մ3ավելի ծավալով գազի պահեստարաններ, ավտոլցավորման կայաններ, բազմակապուղային ռադիոռելեային գծերի, խողովակագծերի տեխնոլոգիական կապի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ

100

150

200

250

300

350

           
           
           
           
           
           
           
           

2. Ընդհանուր ցանցի երկաթուղի (կայարանների միջև) և 1-ին և 3-րդ կարգի ավտոճանապարհներ, որոնց  զուգահեռ տեղադրվում է խողովակագիծ, առանձնացած՝ միա-, երկհարկ բնակելի շենքեր, այգետնակներ, ամառանոցներ, գծային շրջագայողների տնակներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսական ֆերմաներ և անասունների կազմակերպված արածեցման համար ցանկապատված տեղամասեր, դաշտակացարաններ

 75  125  150 200 225 250

3. Առանձին կանգնած ոչ բնակելի և օժանդակ շինություններ, հորատվող և շահագործվող նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ելանցքեր, 20 և պակաս ավտոմեքենաների համար անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, կոյուղային կառույցներ, արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, 4-րդ և 5-րդ կարգի ավտոճանապարհներ, որոնց զուգահեռ տեղադրվում է խողովակագիծ

50

50

100

150

175

200

4. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի, 3-րդ և 4-րդ կարգի ավտոճանապարհների՝ 20մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում)

75

125

150

200

225

250

5. ԿՊՄ-ի, ՃԿ-ի, նավթի և գազի

համալիր պատրաստման

տեղակայանքների, ԳՍՊ-ի,

հանքերի խմբային և հավաքական

կետերի, հանքերի ԳԲԿ-ի, գազի

մաքրման և չորացման տեղակայանքների տարածքներ

75

125

150

200

225

250

 
           

6. Առանց ուղղաթիռների բազավորման ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ

50

50

100

150

175

200

7. ԳԲԿ-ի, ԱԳԲԿ-ի, կարգավորիչ

կայանների (այդ թվում՝

պահարանային տեսակի)

տարածքներ, որոնք նախատեսված

են գազով ապահովելու՝ քաղաքները,

բնակավայրերը,

կազմակերպությունները, առանձին

շենքերը և կառույցները, այլ

սպառողներին, գազատարի

օբյեկտները (գազի ծախսաչափիչ

կետեր, ջերմաէլեկտրա-

գեներատորներ և այլն)

25

35

50

65

75

100

           
           
           
           
           
           
           
           
           
           

8.Ջերմաէլեկտրագեներատորներով ավտոմատացված էլեկտրակայաններ, կապի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի սարքեր

Ծայրային գծից 15 մ ոչ պակաս

9. Մայրուղային ոռոգիչ ջրանցքներ և կուտակիչներ, գետեր և ջրավազաններ, որոնց երկայնքով (ափերով) խողովակագիծ է տեղադրվում, ոռոգիչ համակարգերի ջրառու կառույցներ և կայաններ

25 25 25 25 25 25

10. Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ

Պետվերահսկողության համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված
11. Բարձր լարման էլեկտրահաղորդման օդային գծեր, որոնց զուգահեռ ուղեգծի դժվարացած պայմաններում խողովակագիծ է տեղադրվում, նույն օդային գծերի հենարանները խողովակագծի հետ հատման դեպքում, բաց և փակ տրանսֆորմատորային ենթակայաններ, 35 կՎ և բարձր լարվածության տակ բաշխիչ սարքեր

Էլեկտրատեղակայանքների տեղադրման կանոններին համապատասխան

12. Գազատարից խտուցքի բացթողման հողե ամբար

50

75

75

75

100

100

13.Միջքաղաքային կապի մալուխներ և ուժային էլեկտրամալուխներ

10

10

10

10

10

10

14. Խողովակագծերի չսպասարկվող սակավակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, ջերմաէլեկտրագեներատորներ

10

10

10

10

10

10

15. Ստորգետնյա ջերմախցիկներում

10

10

10

10

10

10

մալուխային կապի չսպասարկվող

ուժեղացուցիչ կետեր

           

16. Միայն խողովակագծի սպասարկման համար նախատեսված ուղեգծամերձ մշտական ճանապարհներ

10-ից ոչ պակաս     

 

867. Մայրուղային գազատարերի պահպանման գոտիներում աշխատանքների կատարման թույլտվությունը տրվում է գազատարը շահագործող կազմակերպության (ընկերության) կողմից: Պահպանման գոտիներում աշխատանքների կատարման հսկողությունը և նվազագույն հեռավորությունների գոտիներում աշխատանքների համաձայնեցումը և կատարումն իրականացվում է գազատարը շահագործող կազմակերպությունների ստորաբաժանումների կողմից:

868. Գազատարը շահագործող կազմակերպությունները և ստորաբաժանումները պետք է պարբերաբար տեղեկացնեն գազատարերի մոտ գտնվող կազմակերպություններին և բնակչությանը: Սույն կանոների պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Տեղեկացնելու պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից և հարմարեցվում է գյուղատնտեսական սեզոնային աշխատանքներին:

869. Գազատարերի և ավտոմոբիլային ճանապարհների հատման տեղերում անհրաժեշտ է տեղադրել «Զգուշացեք գազատար է», «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշաններ, որոնք արգելում են տրանսպորտի կանգառը գազատարի անվտանգության գոտում: Գազատարի հետ ճանապարհների հատման տեղերում փոխադրամիջոցների կանգառն արգելող ճանապարհային նշանների տեղադրումն իրականացվում է համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների:

870. Այլ վերգետնյա և ստորգետնյա հաղորդակցուղիների հետ գազատարի հատման տեղերը պետք է նշվեն «Բարձր ճնշման գազատար» նշաններով:

871. Գազատարի ստորջրյա անցումները ոչ նավարկելի ջրային արգելքների միջով պետք է կահավորվեն ուղեգիծը նշող նշաններով:

872. Նշանները պետք է ապահովեն`

1) գազատարի տեսողական հայտնաբերումը ցանկացած ձևով հսկելիս.

2) գազատարի տեղի որոշումը գազատարի պահպանման գոտում ցանկացած աշխատանքներ կատարելիս: Յուրաքանչյուր սյունիկ կահավորվում է երկու ցուցատախտակով. առաջինը՝ պահպանման գոտու տեղեկություններով գազատարի տեղադրման և պատկանելության մասին՝ տեղադրվում է ուղղահայաց, երկրորդը՝ գազատարի երկարության (կմ) նշմամբ (օդից անհրաժեշտ հատվածների տեսողական որոնման համար)՝տեղադրվում է հորիզոնականից մի փոքր թեք (30 տոկոսից ոչ ավելի):

873. Բոլոր հեծանային տիպի վերգետնյա անցումները պետք է ցանկապատվեն, որպեսզի բացառեն գազատարով կողմնակի անձանց անցումը, ներկվեն հակակոռոզիոն ներկով, ունենան մակագրություններ, նշանակումներ և կահավորվեն «Անցումն արգելվում է» ցուցանակով:

874. Մայրուղային գազատարի բոլոր հատվածներում պետք է ապահովվի մոտեցումը գազատարի ցանկացած կետին՝ կանխարգելիչ, նորոգման և վթարային աշխատանքներ կատարելու համար:

875. Մոտեցումները գազատարի ցանկացած կետին, ձորակների, գետերի և առվակների թեք լանջերը պետք է հարթեցվեն այնպես, որ այդտեղով կարողանա ավտոտրանսպորտ անցնել: Դժվար անցանելի հատվածների շրջանցման տեղերում պետք է դրվեն շրջանցման ուղղությունը և հեռավորությունը ցույց տվող ցուցանակներ:

876. Մայրուղային գազատարի ուղեգիծը երկու կողմից, եզրային գազատարի առանցքից 3մ-ի սահմաններում պետք է պարբերաբար մաքրել թփերից, բուսականությունից և պահպանել անվտանգ հակահրդեհային վիճակում:

877. Ձորակների լանջերին և գետերի ափերին գազատարի տակ բնահողը ողողումից պաշտպանելու համար պետք է կանխել մակերևութային ջրերի հոսքը գազատարի առանցքի երկայնությամբ, ինչպես նաև գազատարի պահպանման գոտում գտնվող ձորակների և հեղեղատների մեծացումը:

878. Շահագործող կազմակերպությունը շահագրգիռ կազմակերպությունների հետ որոշում է գազատարի վրայով կազմակերպված անցումների տեղերը, որպեսզի բացառվի գազատարի հնարավոր վնասումը:

879. Ստորգետնյա գազատարերը չպետք է ունենան մերկացված (բացված) հատվածներ, բաց հետախուզահորեր, փոսորակներ, բացառությամբ այն դեպքերի, երբ անցկացվում է ընթացիկ նորոգում և հետազննում: Այդ աշխատանքներն ավարտելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում բաց հատվածները պետք է ծածկվեն:

880. Փականային և միացման հանգույցների, խտուցքի հավաքման, մաքրիչ սարքերի հրապարակների ցանկապատերի դռները պետք է լինեն փակ վիճակում և կողպված:

881. Գազատարերի գծային մասի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում են կազմակերպության տնօրենի (պետի) շահագործման գծով տեղակալը և արտադրական բաժինը: Որոշակի հատվածի և գազատարի օբյեկտների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարությունն իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից՝ համաձայն պարտականությունների բաշխման: Գազատարերի գծային մասի շահագործման աշխատանքները ղեկավարում է ԳՇՄ-ի պետը:

882. Գազատարերի գծային մասի և նրա վրա տեղակայված սարքավորման շահագործման հիմնական արտադրական օղակը գծային շահագործման մասնաճյուղերն է (ծառայություն): Կախված տեղանքի պայմաններից և գազատարերի տեխնիկական վիճակից՝ կազմակերպությունը կարող է նախատեսել սպասարկման այլ կազմակերպական ձևեր:

883. ԳՇՄ-ն պետք է ապահովի գծային մասի սարքավորման, սենքերի արդյունավետ և անվտանգ շահագործումը, տեխնիկական սպասարկումը և ժամանակին նորոգումը, փոխադրամիջոցները և մեխանիզմներն աշխատանքային վիճակում պահելը, խողովակների չնվազող և վթարային պաշարի պահումն ու լրացումը, գազատարերի և սարքավորման հերմետիկության ապահովումը, շրջակա միջավայրի աղտոտման կանխումը, տեխնիկական փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին վարումը:

884. ԳՇՄ-ի կազմի մեջ կարող են մտնել ՆՇԿ և արտադրական հրապարակներ: ՆՇԿ-ները կազմակերպվում են կազմակերպությունների հրամաններով և կարող են գործել ինչպես ինքնուրույն, այնպես էլ արտադրական հրապարակների ղեկավարների վարչատեխնիկական ղեկավարման ներքո: Վերջին դեպքում ԳՇՄ-ի ղեկավարն իրականացնում է ՆՇԿ-ի անմիջական ղեկավարությունը, իսկ ընդհանուր ղեկավարությունը՝ արտադրական հրապարակի ղեկավարը:

885.ԳՇՄ-ի ղեկավարի խնդիրները, պարտականությունները և պատասխանատվությունը որոշվում են ԳՇՄ-ի պարտականություններով, որոնք մշակում է ստորաբաժանումը՝ համաձայնեցնելով կազմակերպության համապատասխան արտադրական բաժնի հետ, որը հաստատում է ստորաբաժանման ղեկավարը:

886. ԳԲԿ-ի, շրջագայողների տնակների, վթարանորոգման կետերի շահագործումը, տեխնիկական սպասարկումը և նորոգումն իրականացվում են գծային-շահագործման մասնաճյուղերի կողմից՝ համաձայն սենքերի և ստորաբաժանման մեջ դրանց սպասարկման սահմանների բաշխման:

887. Կախված տեխնիկական սպասարկման և նորոգման ընդունված համակարգից` ԳՇՄ-ի կազմի մեջ կարող են մտնել էլեկտրաքիմպաշտպանության, չափիչ-հսկիչ սարքերի և ավտոմատիկայի տեղամասեր, խմբեր կամ մասնագետներ:

888. Մայրուղային գազատարերում վթարների արագ վերացման, դժվար վերականգնողական և այլ աշխատանքներ կատարելու համար կազմակերպության կողմից կարող են ստեղծվել վթարավերականգնիչ տեղամասեր: Դրանց տեղակայման վայրերը, ենթակայության կարգը և մյուս ստորաբաժանումների հետ փոխհարաբերությունները հաստատվում են կազմակերպության կողմից մշակված դրույթներով:

889. ԳՇՄ-ն պետք է կատարի մեթանոլի ստացման, պահպանման և գազատարի մեջ լցնելու աշխատանքները` համաձայն գործող հրահանգների: Գազատարի մեջ մեթանոլի լցնումը պետք է իրականացվի ըստ ԿԿԾ-ի կարգադրության կամ թույլտվության:

890. ԳՇՄ-ն պետք է կատարի հոտանյութի ստացման, փոխադրման, պահպանման, ԳԲԿ-ում և գազաբաշխման կետերում հոտանյութը ժամանակին լցնելու աշխատանքները` համաձայն ստորաբաժանումներում մշակված և հաստատված հրահանգների:

891. Գծային մասի օբյեկտների շինարարության որակի, հիմնական նորոգման, վերակառուցման և տեխնիկական վերազինման, տեխնիկական հսկողությունը պետք է իրականացնի ԳՇՄ-ն: Կազմակերպության կողմից որոշված առանձին դեպքերում տեխնիկական հսկողության ապահովումը կարող է դրվել այլ կազմակերպությունների կամ կազմակերպությունների աշխատողների վրա:

892. Գործող գազատարերին նոր գազատարերի կամ օբյեկտների միացումը կազմակերպության կարգադրությամբ պետք է իրականացվի ԳՇՄ-ի կամ կազմակերպության այլ ստորաբաժանումների կողմից: Անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքները կատարելու համար կազմակերպությունը ներգրավում է կողմնակի կազմակերպությունների: Վերջին դեպքում ԳՇՄ-ն պետք է ապահովի գազատարի հատվածի անջատումը, գազի դատարկումը և այլ աշխատանքներ, որոնք աշխատանքի գոտում բացառում են գազի ներհոսքը, պայթյունավտանգ խառնուրդի առաջացումը կամ խտուցքի թափումը: Աշխատանքները պետք է կատարվեն համաձայն օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ կատարման գործող տիպային հրահանգների:

 

ԳԼՈՒԽ 44. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

893. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը պետք է իրականացվեն օբյեկտների պատկանելության գծային շահագործման ծառայությունների կողմից: Տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների ղեկավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

894. Տեխնիկական սպասարկման և նորոգման հատուկ աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել շահագործող կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ:

895. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի՝ զննում և հետազոտում, տեխնիկական սպասարկում, ընթացիկ նորոգում, հիմնանորոգում, վթարավերականգնիչ աշխատանքներ, փորձարկումներ (վերափորձարկումներ), տեխնիկական վիճակի մասին տեղեկությունների հավաքում, մշակում և վերլուծություն, արդյունավետության, հուսալիության և անվտանգության բարձրացման միջոցառումների կատարում:

896. Պլանային զննման ժամանակ ստուգվում են պահպանման և նվազագույն հեռավորությունների գոտիները, ձորակների միջով ջրային արգելքները, երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումները, փականային և խողովակների վթարային պահուստի հրապարակների, մաքրիչ սարքերի ընդունման հանգույցների, ուղեգծերի երկայնքով երթանցումները, գազատարին մոտեցումները, կամուրջները, ամբարտակները, գազատարերի վրայով անցուղիները, ջրի բացթողման և այլ կառույցներ, ուղեգծի երկայնքով կապի և էլեկտրահաղորդման գծերը, ուղեգծերի նշանները, ինչպես նաև այլ կազմակերպությունների հաղորդակցուղիներ (ԷՀԳ, նավթանյութատարներ և այլն), գազատարի հատումների վրայով անցումները:

897. Զննման նպատակը պետք է լինի՝ սարքավորման և հաղորդակցուղիների տեխնիկական վիճակի որոշումը, Սույն կանոնների և «Մայրուղային խողովակագծերի պահպանության կանոններ» կազմակերպության ստանդարտի խախտումների հայտնաբերումը, գազի արտահոսքերի նախավթարային վիճակների և վթարների, այլ անսարքությունների և վնասվածքների բացահայտումը, մերձակա կառույցներում և օբյեկտներում գազատարի ամբողջականությունը իրականորեն սպառնացող վտանգների հայտնաբերումը:

898. Զննումների ընթացքում հայտնաբերված խախտումները, վնասվածքները և թերությունները պետք է գրանցվեն գազատարի գծային մասի զննման մատյանում:

Վնասվածքներ հայտնաբերելիս, որոնց բնույթն ու չափերը զննումն անցկացնող անձի գնահատմամբ կարող են վթարի բերել, զննումը դադարեցնում են և անմիջապես միջոցներ են ձեռնարկում հավանական վթարը կանխելու համար:

899. Զննումներ անցկացնելու ժամկետները, պարբերականությունը և ծավալները պետք է սահմանվեն կազմակերպության կողմից` հաշվի առնելով տեղական պայմանները (բնակավայրերի, անցումների առկայությունը), գազատարի տեխնիկական վիճակը և այլն:

900. Զննումները, որպես կանոն, կատարվում են օգտագործելով փոխադրամիջոցներ` ուղղաթիռներ, ավտոտրանսպորտ կամ հետիոտն շրջագայմամբ: Զննման ձևերը սահմանում է կազմակերպությունը:

901. Զննումը կատարում են՝ կիրառելով տեխնիկական միջոցներ և սարքավորում` գազատարի առանձին հանգույցների, հատվածների կամ ուրիշ օբյեկտների տեխնիկական վիճակը գնահատելու համար: Հետազննման ծավալի մեջ, որպես կանոն, մտնում է զննումը:

902. Հետազննման ծրագրերը և միջոցները մշակվում են կազմակերպության կամ մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Հետազննման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրություններով, որոնք պետք է պահվեն օբյեկտի շահագործման համար պատասխանատու անձանց մոտ և կազմակերպության արտադրական (շահագործման) բաժնում:

903. Օբյեկտների մոտակայքում, հատումների վրա, նվազագույն հեռավորությունների գոտում, ինչպես նաև անվտանգության գոտիների, նստվածքափեշերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների մոտ տեղադրված գազատարի հատվածները յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ պետք է հետազննվեն` արտահոսքերը հայտնաբերելու համար: Էլեկտրաչափական հետազոտումների և վերը նշված հատվածների հետախուզապեղումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից` հաշվի առնելով դրանց տեխնիկական վիճակը:

904. Հետազննման նպատակն է՝

1) արտահոսման անցքի չափերի և գազի արտահոսքի տեղի ճշտումը.

2) կոռոզիոն և քայքայամաշման վնասվածքների, ճաքերի և մետաղի այլ թերությունների հայտնաբերումը.

3) մետաղի մեխանիկական լարումների, ձևափոխման և գազատարի հատվածների տեղաշարժերի չափումը.

4) հենարանների, ամրակապերի և օդային անցումների այլ կառուցվածքային տարրերի, մաքրիչ սարքավորման ընդունիչ և բացթողիչ հանգույցների, ծախսաչափիչ կետերի և այլնի վիճակի գնահատումը.

5) ստորջրյա անցումների տեխնիկական վիճակի որոշումը.

6) ստորգետնյա գազատարի տեղադրման խորության որոշումը.

7) հիդրավլիկական արդյունավետության գնահատումը, տեղական հիդրավլիկական դիմադրությունների որոշումը.

8) մաքրիչ սարքերի անցկացման հնարավորությունների որոշումը (այն հատվածներով, որտեղ նման սարքեր նախկինում չեն անցել).

9) էլեկտրաչափական հետազոտումներ և հետախուզապեղումներ՝ խողովակի մետաղի և մեկուսացման վիճակի դիտողական և գործիքային գնահատման համար:

905. Հերմետիկության ստուգումը պետք է իրականացվի՝ օգտագործելով հատուկ սարքեր՝ գազի արտահոսքը և դրա չափերը որոշելու համար: Հետազննման պարբերականությունը որոշում է կազմակերպությունը:

906.Հենարանների, ամրակապերի, հիմքերի և այլ կառուցվածքային տարրերի, օդային անցումներում գազատարի՝ բնահողի մեջ մտնելու և դուրս գալու տեղերի, մաքրիչ սարքերի ընդունման և բացթողման հանգույցների, ծախսաչափային հանգույցների տեխնիկական վիճակը որոշվում է ԳՇՄ-ի ուժերով` համաձայն նախագծի և հատուկ հրահանգների պահանջների: Այդ դեպքում պետք է կատարվի գազատարի արտաքին մակերևույթի մանրամասն զննում: Օդային անցումներում հետազննումներն անցկացվում են երեք անգամ. գարնանը՝ վարարումից հետո, ամռանը՝ օդի առավելագույն ջերմաստիճանների, իսկ ձմռանը՝ օդի նվազագույն ջերմաստիճանների ժամանակ:

907. Ջրային անցումների վիճակը ստուգում են համաձայն գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի: Մինչև 1,5 մ խորությամբ ոչ նավարկելի անցումները հետազննվում են ԳՇՄ-ի ուժերով՝ ամռանը: Հետազննումների պարբերականությունը որոշվում է կազմակերպության կողմից՝ ելնելով շահագործման պայմաններից:

908. Տեղանքի ռելիեֆի հնարավոր փոփոխման տեղերում (սողանք, ողողահարում, հիմնահողի նստվածք և այլն) ստորգետնյա գազատարերի տեղադրման խորությունը որոշում է ԳՇՄ-ն: Լեռնային տեղանքում տեղադրված գազատարի հետազննումը պետք է ընդգրկի գազատարի և փոխհատուցիչների մոտակայքում սողանքային տեղամասերի զննումը:

909. Սահող տեղանքների և ամբարտակների մեջ տեղադրված գազատարի հատվածները հետազննվում են յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

910. Հետազննումների արդյունքներով ԳՇՄ-ն կազմում է նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ: Գազատարի հատվածների և ԳԲԿ-ի անջատում պահանջող աշխատանքները նախատեսվում են կազմակերպության կողմից՝ ըստ ստորաբաժանումների հայտերի:

911. Հետազննումների ընթացքում ստուգվում են ջրանցիկ կառույցները և սարքավորումը, գազատարի մոտ գտնվող պարբերաբար ջրածածկվող տարածքները, ջրային արգելքների և ձորակների հետ հատման և անցման տեղերում լանջերի, քարային կուտակումների և երեսապատման վիճակը, հնարավոր ողողահարման տեղերը:

912. Ընթացիկ նորոգում համարում են գծային մասի և դրա սարքավորման սարքին վիճակում պահելու, շահագործման հուսալիության և անվտանգության բարձրացման և վթարավերկանգնողական աշխատանքները:

913. Ընթացիկ աշխատանքների ծավալի մեջ պետք է ընդգրկվեն այն աշխատանքները, որոնք չեն նախատեսվում գազատարի հիմնական նորոգման ծրագրերում, ի հայտ են եկել գծային մասի, փականային հրապարակների, անցումների և հատումների, մաքրման սարքերի ընդունման և բացթողման հանգույցների, դրանց հարող հրապարակների և գոտիների զննման, հետազննման և տեխնիկական սպասարկման ժամանակ:

914. Ստորաբաժանումները պետք է կազմեն տարեկան ընթացիկ նորոգման կատարման ծրագիր-ժամկետացանկեր, որոնք պետք է ներկայացվեն կազմակերպության ղեկավարի հաստատմանը:

915. Ընթացիկ նորոգման ծրագիր-ժամկետացանկերում տարվա ընթացքում կատարված դիտումների, հետազննումների, փորձարկումների արդյունքների հիման վրա կարող են մտցվել լրացումներ: Ընթացիկ նորոգման հաստատված ծրագրով նախատեսված աշխատանքների ծավալների կրճատումը թույլատրվում է միայն կազմակերպության հետ համաձայնեցնելուց հետո:

916. Ընթացիկ նորոգման աշխատանքները պետք է ներառեն`

1) ուղեգծի երկայնքով նշանների վերականգնումը.

2) գազատարի երկարությամբ մինչև 500 մ հեռավորության հետախուզահորերի փորումը, գազատարի մեկուսիչ ծածկույթի ստուգումը և անհրաժեշտության դեպքում դրանց վերականգնումը.

3) գազատարի առանձին հատվածներում խողովակների փոխումը.

4) խողովակների պատերի խորշերի մակահալումը.

5) փականային հարթակների վերալցումը.

6) փականային հարթակների, մաքրիչ սարքերի ընդունման և բացթողման հրապարակների, մեթանոլի պահեստարանների, ամբարների ցանկապատերի նորոգումը.

7) գազատարի ուղեգծի վրայով երթանցումների, փականային հարթակների և խողովակների վթարային պահուստային մոտեցումների ճանապարհների նորոգումը.

8) գազատարի տեղադրման նախագծային խորության վերականգնումը, գազատարի բացված հատվածների վերացումը.

9) սահող հողերի ամրացումը.

10) ձորակների, հեղեղատների, բնահողի նստման և իջեցման առաջացումը կանխարգելող աշխատանքների կատարումը, ամբարտակների վերականգնումը.

11) անցումների և հատումների նախագծով կամ հրահանգով չթույլատրված տեղերում նախատեսված պատնեշապատման և բնահողի լցման վերականգնումը.

12) գազատարի ուղեգծի երկարությամբ և թեքումներում ծառա- և թփահատումը.

13) ջրաբացթողման կառույցների և ափերի ամրացման կառույցների նորոգումը, խողովակների վթարային պահուստի դարակաշարերի նորոգումը և վերականգնումը, վթարային պահուստի լրացումը, մակագրությունների, համարակալումների և նշանակումների նորացումը,

14) ուղղաթիռային և վթարային տեխնիկայի աշխատանքային հրապարակների, ԳՇԾ- ի տարածքի և շենքերի նորոգումը,

15) գազի արտահոսքի և խորշերի վերացումը, փակիչ արմատուրի և միացման մասերի փոխարինումը,

16) փքվածքների և ծալքերի վերացումը, հիմքերի, հենարանների, ամրակապերի և օդային անցումների մյուս կառուցվածքային տարրերի, գազատարի վերգետնյա հատվածների, խտուցքահավաքիչների ընդունման և բացթողման խցիկների, ծախսաչափ կետերի նորոգումը,

17) մինչև 1,5 մ խորության ստորջրյա և ձորակների վրայով անցումների նորոգումը.

18) մեթանոլի, հոտանյութի, նյութերի և սարքավորումների չնվազող և վթարային պաշարների պահեստների նորոգումը:

917. Հողերի ամրացումը պետք է իրականացվի հետևյալ մեթոդներից որևէ մեկով` մեխանիկական միջոցներով, օրգանական և անօրգանական սևեռիչներով (ներոզին, նավթամթերքների մնացորդներ, կավեր, ցեմենտային լուծույթներ և այլն), կենսաբանական սևեռիչներով՝ բնահողն ամրացնելու համար բույսեր տնկելով, համակցված եղանակով՝ հողերն ամրացնելով օրգանական կամ անօրգանական սևեռիչներով:

918. Հողերի ամրացման տարբերակը պետք է ընդունել` կախված տեղանքի պայմաններից և շահագործող կազմակերպությունների հնարավորություններից:

919. Մեկուսիչ ծածկերի նորոգումը բնահողից գազատարի դուրս գալու տեղում՝ 1,5 մ ոչ պակաս երկարությամբ, պետք է իրականացվի առնվազն յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ:

920. Գազատարի գծային մասի և նրա հատվածների հիմնանորոգման ժամկետները և դրա անհրաժեշտությունը որոշում է կազմակերպությունը՝ զննումների, հետազննումների, գազի փոխադրման կանխատեսվող ռեժիմների, հաստատված սահմանային աշխատանքային ճնշման, տեղական պայմանների և անվտանգության պահանջների հիման վրա, բայց ոչ պակաս 5 տարի պարբերականությամբ:

921. Ստորջրյա անցումների հիմնական նորոգումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերին համապատասխան՝ մասնագիտացված կազմակերպությունների ուժերով: Մինչև 1,5 մ խորությամբ գետերի և առուների ստորջրյա անցումների հիմնանորոգումը կարող է իրականացվել կազմակերպությունների ուժերով:

922. Սույն կանոնների 916-րդ կետում նշված ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութածախսերի նվազագույն տեսակարար նորմերը, որոնց պարտադիր կատարման դեպքում միայն հնարավոր է ապահովել շահագործման անվտանգության մակարդակը, մշակվում և հաստատվում են կազմակերպության կողմից` համաձայնեցված էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականություն իրականացնող պետական կառավարման մարմնի հետ:

923. Մայրուղային գազատարերում ճնշման բարձրացման դեպքում ազդանշանման և պաշտպանման համար ՃԿ-ի ավտոմատ պաշտպանման համակարգերը պետք է տեղակայվեն ճնշման գերազանցման հետևյալ արժեքների համար. ազդանշանում՝ 0,05- ից մինչև 0,1 ՄՊա, պաշտպանում՝ 0,1-ից մինչև 0,15 ՄՊա:

924. Գազատարի խոռոչը (ներսը) մաքրելու սարքավորումը պետք է ապահովի մաքրող սարքի ընդունման և բացթողման անհրաժեշտ տեխնոլոգիական գործողությունների կատարումը, հատույթով սարքի անցման ստուգումը, գազատարից դուրս եկած աղտի հավաքումը և պահումը:

925. Մաքրող սարքի կառուցվածքը, մաքրվող հատվածի ամբողջ երկարությամբ, պետք է բացառի աղտի մնացորդի վերահոսքը սարքի շարժման ժամանակ:

926. Գազատարի խոռոչի մաքրումը պետք է իրականացվի կազմակերպության կողմից մշակված հատուկ հրահանգով, որը պետք է նախատեսի՝ մաքրող սարքի բացթողման աշխատանքների կազմակերպումը, մաքրող սարքի տեղաշարժման հսկողության մեթոդները և միջոցները, անվտանգության պահանջները և հակահրդեհային միջոցառումները:

927. Մաքրող սարքի բացթողման ժամկետները և պարբերականությունը որոշում են՝ ելնելով գազատարերի հատվածների փաստացի հիդրավլիկական վիճակից:

928. Ցանկապատերը, խտուցքը հավաքելու և պահելու համար նախատեսված կառույցները պետք է սարքին լինեն և բացառեն կողմնակի անձանց մուտքը: Ցանկապատին պետք է փակցվեն զգուշացնող ցուցատախտակներ և մակագրություններ:

929. Հայտնաբերված բոլոր գազի արտահոսքերի մասին անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ստորաբաժանման կարգավարին: Ստորաբաժանումը պետք է անմիջապես որոշի արտահոսքի տեղը և բնույթը, ապահովի անվտանգության անհրաժեշտ միջոցառումները (նշանների, ցանկապատերի տեղադրումը, պահակակետերի նշանակումը և այլն): Արտահոսքի վերացման աշխատանքներն ու ժամկետները հսկվում և ղեկավարվում են ԳՇՄ-ի կողմից:

930. Բնակավայրերի, երկաթուղիների և ավտոմոբիլային ճանապարհների մոտ գազի արտահոսքի հայտնաբերման դեպքում պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ՝ զգուշացնել բնակավայրի բնակչությանը վտանգի մասին, ավտոմոբիլային ճանապարհների վրա անհրաժեշտության դեպքում դադարեցնել տրանսպորտի շարժումը գազատարի ուղղությամբ և արտահոսքի մոտ կազմակերպել շրջանցում, երկաթուղային տրանսպորտի նկատմամբ վտանգի առկայության դեպքում դադարեցնել գնացքների շարժումը, վտանգավոր ուղղություններով կազմակերպել գծային անձնակազմի մշտական հերթապահություն, ամենակարճ ժամկետում վերացնել արտահոսքերը:

 

ԳԼՈՒԽ 45. ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

931. Գծային շահագործման մասնաճյուղը պետք է զինված լինի տրանսպորտով և մեխանիզմներով` համաձայն ԳՇՄ-ի տեխնիկական միջոցների զինման նորմատիվ ցուցակի:

932. Բոլոր տրանսպորտային միջոցները, նորոգաշինարարական մեխանիզմները և մեքենաներն ստորաբաժանման ղեկավարի հրամանով, համաձայնեցրած կազմակերպության հետ, պետք է բաժանվեն տնտեսական, վթարային և վթարականխարգելիչ աշխատանքների համար և կցված լինեն ԳՇՄ-ի աշխատողներին, որոնք և կրում են պատասխանատվություն դրանց սարքին վիճակում պահելու, համալրված և միշտ պատրաստ՝ ըստ նշանակության օգտագործելու համար:

933.Վթարային ավտոմեքենաները հագեցվում են սարքավորմամբ, նյութերով և գործիքներով` ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ցուցակի, տեղական պայմանների հաշվառմամբ:

934. Վթարային տեխնիկայի օգտագործման կարգը՝ կանխարգելիչ, տնտեսական և այլ աշխատանքների կատարման համար, որոշվում է շահագործող կազմակերպության տեխնիակական ղեկավարի կողմից:

 

ԳԼՈՒԽ 46. ՎԹԱՐԱՅԻՆ ՊԱՇԱՐԸ

 

935. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը նախատեսվում է և պետք է օգտագործվի վթարների վերացման համար: Վթարային պաշարը կազմակերպության ղեկավարի կարգադրությամբ կարող է օգտագործվել գազատարի վերափորձարկման դեպքում և ընթացիկ նորոգման համար, այն հետագայում համալրման պայմանով:

936. Խողովակների, սարքավորման, միացման մասերի, վառելիքաքսուքային և այլ նյութերի վթարային պաշարը պետք է պարբերաբար լրացվի: Վթարային պաշարի խողովակների լրացման, պահման, հաշվառման կարգը և դրանց օգտագործման վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունը սահմանվում է կազմակերպության կողմից:

937. Վթարային պաշարի խողովակների պատի հաստությունը և մակնիշը պետք է համապատասխանի շահագործվող խողովակների համանման չափերին:

938. Վթարային պաշարի խողովակների պահման կետերը տեղադրվում են գազատարի ուղեգծի երկարությամբ, ՃԿ-ի հրապարակներում, ԳՇՄ-ի հանգուցային և տեղակայման կետերի, փականային հարթակների տեղաբաշխման մասերում, մոտեցման, ազատ բեռնման և բեռնաթափման համար հարմար տեղերում:

939. Ստորաբաժանումները պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին երկու անգամ, պետք է անցկացնեն խողովակների վթարային պաշարի ստուգում: Անհրաժեշտության դեպքում պետք է նորոգել դարակաշարերը, հնձել կամ մաքրել բուսականությունը և այլն:

940. Արմատուրի, միացման մասերի, նյութերի վթարային պաշարը պետք է պահվի կազմակերպության ստորաբաժանումներում: Պաշարների անվանացանկը և ծավալները յուրաքանչյուր ստորաբաժանման համար հաստատվում են կազմակերպության կողմից՝ հաշվի առնելով ՃԿ-ի, ԳՍՊ-ի և ԳԲԿ-ի պահանջները:

941. Վթարային պաշարի խողովակները, միացման մասերը, էլեկտրոդները և մեկուսիչ նյութերը պետք է ունենան մայրուղային գազատարերում դրանց կիրառման հնարավորությունը հաստատող փաստաթղթեր (հավաստագրեր, տեղեկաթերթիկներ):

942. Գազատարերում օգտագործվող մեկուսիչ ժապավենները պետք է ունենան հավաստագրեր, որտեղ պետք է նշված լինեն մակնիշը, ժամկետը և նրա օգտագործման ձևը, պատման սխեման (ուղեգծի պայմաններում մեկուսացվող խողովակների համար), սահմանային ջերմաստիճանը: Այդ տվյալներն անհրաժեշտ են շահագործման ընթացքում ծածկի հատկությունների փոփոխման գնահատման համար և պետք է պահվեն ստորաբաժանումում:

943. Վթարային պաշարի խողովակները ներքին մակերևույթի վրա պետք է ունենան երկարության, տրամագծի, պատի հաստության և պողպատի մակնիշի մասին տվյալներ պարունակող մակնիշավորում:

 

ԳԼՈՒԽ 46. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

944. Գծային շահագործման ճասնաճյուղերը պետք է ունենան հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) գազատարերի ուղեգծերի, գծային օպերատորների տնակների և այլ սենքերի համար հողատարածքներ հատկացնելու արձանագրությունների պատճենները.

2) գազատարի գծային մասի կատարողական տեխնիկական փաստաթղթերը.

3) մայրուղային գազատարի սպասարկվող հատվածի սխեմաները տեղանքի իրավիճակային հատակագծով (գետերի և ձորակների վրայով անցումները, մոտակա բնակավայրերը, ուղեգծի երկայնքով ճանապարհները, գազատարի հատումները մյուս ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիների, ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների հետ, խողովակների վթարային պաշարի պահման, էլեկտրաքիմիական պաշտպանության օբյեկտների և միջոցների տեղադրման տեղերը).

4) մայրուղային գազատարի և ստորջրյա անցումների տեխնիկական տեղեկաթերթիկները.

5) ճնշման տակ աշխատող հիմնական սարքավորման և անոթների տեղեկաթերթիկները.

6) վթարային տեխնիկայի գործարանային հրահանգները.

7) կազմակերպության ստանդարտները:

945. ԳՇՄ-ն պետք է ունենա նաև հետևյալ օպերատիվ փաստաթղթերը՝ գազատարի ուղեգծի զննման մատյան, նորոգման աշխատանքների մատյան, վթարային բրիգադի հավաքման պլան, վթարային մեքենաների կանչերի հաշվառման մատյան, մերժումների, վնասվածքների, վթարների հետազննման տեխնիկական արձանագրություններ, մեթանոլի և հոտանյութի պահման և օգտագործման փաստաթղթեր, գազատարի և սարքավորման հետազոտման և փորձարկման տեխնիկական արձանագրություններ, տվյալների նորմատիվ-տեղեկատվական բազա (հաշվողական միջոցների առկայության դեպքում):

 

ԲԱԺԻՆ 12. ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 47. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

946. ՃԿ-ները պետք է ապահովեն գազատարի նախագծային կամ ծրագրային արտադրողականությունը` բարձրացնելով փոխադրվող գազի ճնշումը և իրականացնելով հետևյալ հիմնական տեխնոլոգիական գործընթացները (պրոցեսները) ՝ գազի մաքրումը հեղուկ և կարծր խառնուրդներից, գազի սեղմումը և սառեցումը և ապահովվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջները:

947. ՃԿ-ի սարքավորումների արդյունավետությունը, հուսալիությունը, անվտանգությունը և խնայողականությունը պետք է ապահովվեն սարքավորումների վիճակի մշտական և պարբերական հսկողությամբ՝ տեսողական, չափիչ-հսկիչ սարքերի ցուցմունքներով և արատորոշման տեխնիկական միջոցների օգնությամբ, սարքավորումները և հաղորդակցուղիները պահելով սարքին վիճակում, ՃԿ-ի տեխնոլոգիական տեղակայանքների աշխատանքի լավարկված ռեժիմով, ֆիզիկապես և բարոյապես հնացած սարքավորման արդիականացմամբ և նորացմամբ:

948. ՃԿ-ի սարքավորումը պետք է ունենա կայանային տեխնոլոգիական համարակալում, որը գրվում է չմաքրվող ներկով կամ այլ եղանակով:

949. ՃԿ-ի սարքավորմումների կառուցվածքի փոփոխությունները, որոնք անցկացվում են արդիականացման նպատակով, պետք է կատարվեն սարքավորումներն արտադրող կազմակերպությունների տեղեկագրերի, տեղեկատվական և շրջանառու նամակների, լավարարական (նորարական) առաջարկությունների քննարկման և առաջարկված այլ տեխնիկական լուծումների հիման վրա: ԳՎԱ-ի կառուցվածքի, ՃԿ-ի հիմնական տեխնոլոգիական սարքավորումների փոփոխությունների վերաբերյալ լավարարական (նորարական) առաջարկները և այլ տեխնիկական լուծումները պետք է համաձայնացվեն տվյալ սարքավորումներն արտադրող կազմակերպությունների հետ:

950. ՃԿ-ի հաղորդակցուղիներում և սարքավորման մեջ իրականացված բոլոր փոփոխությունները ներդրումից և փորձարկումից հետո պետք է գրանցվեն տեխնիկական փաստաթղթերում: Բոլոր փոփոխությունների մասին պետք է տեղյակ պահել շահագործող անձնակազմին, որի համար այդ փաստերի իմանալը պարտադիր է: Փոփոխությունների մասին տեղեկացումն արտածրագրային հրահանգավորման տեսքով պետք է գրավոր ձևակերպվի աշխատատեղում կամ կարգադրությունների մատյանում:

951. Գազի, յուղերի, քսուքների, սառեցնող հեղուկների, տեխնիկական և խմելու ջրի որակը, աշխատանքային գոտիներում գազի առկայությունը հսկում է շահագործող անձնակազմը` համաձայն արտադրական հրահանգների: Հսկողության կարգը և պարբերականությունը որոշում է կազմակերպությունը կամ ստորաբաժանումը:

 

ԳԼՈՒԽ 48. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

952. ՃԿ-ի կառուցվածքները, համակարգերը և սարքավորումը շահագործող և նորոգող անձնակազմի հիմնական խնդիրներն են՝

1) գազի մաքրման, սեղմման և սառեցման անխափան տեխնոլոգիական գործընթացի ապահովումը.

2) ՃԿ-ի համակարգերի և սարքավորման հուսալիության, արդյունավետության, խնայողության և անվտանգության ապահովումը.

3) արտադրական շենքերի, կառուցվածքների, տարածքների սարքին վիճակի ապահովումը, գազի սեղմման տրված ռեժիմի կատարումը.

4) շրջակա միջավայրի պահպանությունը և մարդկանց առողջության պահպանման ապահովումը` վտանգավոր և վնասակար արտանետումներից:

953. ՃԿ հաղորդակցուղիները, սարքավորումը և արտադրական օբյեկտները շահագործվում են հետևյալ ծառայությունների (տեղամասերի) կողմից՝

1) գազաճնշակային-հիմնական տեխնոլոգիական սարքավորումը, ճնշակային արտադրամասի համակարգերը և կառույցները.

2) էներգամատակարարման-ՃԿ-ի էլեկտրատեխնիկական սարքերը, ջերմա- և ջրամատակարարման համակարգերը, արտադրական կոյուղին.

3) չափիչ-հսկիչ սարքերի և ավտոմատացման-ՃԿ-ի հիմնական և օժանդակ սարքավորման ավտոմատացման միջոցները: Շահագործող ծառայությունների արտադրական խնդիրները, դրանց ղեկավարների իրավունքները և պարտականությունները որոշվում են շահագործող ծառայությունների մասին կազմակերպության կողմից հաստատված համապատասխան հրահանգներով:

954. Շահագործող ծառայությունները պետք է միջոցներ ձեռնարկեն ՃԿ-ից մինչև օբյեկտները, շենքերը և կառույցները նվազագույն հեռավորություններն ապահովելու համար:

 

ԳԼՈՒԽ 49. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

955. ՃԿ-ի սարքավորման աշխատունակ վիճակում պահպանումն իրականացվում է տեխնիկական սպասարկման և նորոգման միջոցով:

956. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից (հաստատման սխեման նշված է Սույն կանոնների 922-րդ կետում): Նորոգման համակարգը պետք է նախատեսի՝ պարբերական տեխնիկական սպասարկումը բեռնվածության տակ աշխատելիս և բեռնվածության տակ նշանակված սահմանային աշխատանքները թվով ժամեր աշխատելուց հետո; անջատված սարքավորման տեխնիկական սպասարկումը և (կամ) ընթացիկ նորոգումը սահմանված թվով ժամեր աշխատելուց հետո; պահուստում գտնվող սարքավորման և համակարգերի տեխնիկական սպասարկումը; պլանային նախազգուշական (միջին, հիմնական) նորոգումները; վթարային վերականգնողական նորոգումները:

957. Տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը և ծավալները որոշվում են կազմակերպության ստանդարտով, որտեղ պետք է հաշվի առնվեն սարքավորման տեխնիկական վիճակը և սարքավորումն արտադրող կազմակերպությունների շահագործման փաստաթղթերի պահանջները:

958. Հիմնական ագրեգատների հետ անմիջապես կապված օժանդակ մեխանիզմների նորոգումը պետք է անցկացվի հիմնականի հետ միաժամանակ:

959. Մինչև սարքավորումը և կառույցները հիմնական կամ ընթացիկ նորոգման կանգնեցնելը պետք է՝

1) կազմվեն աշխատանքների ծավալի ամփոփագրեր և նախահաշիվ, որոնք ճշտվում են սարքավորումը բացելուց և ստուգելուց հետո.

2) անցկացվեն սարքավորման փորձարկումներ` տեխնիկական վիճակի վերլուծության անհրաժեշտ տվյալներ ստանալու համար.

3) կազմվեն նորոգման աշխատանքների կատարման ժամկետացանկ և կազմակերպման պլան.

4) պատրաստվեն անհրաժեշտ նորոգման փաստաթղթեր, կազմվեն և հաստատվեն սարքավորման արդիականացման և վերակառուցման աշխատանքների փաստաթղթեր, որոնք նախատեսված են կատարել նորոգման ընթացքում.

5) պատրաստվեն անհրաժեշտ նյութեր, պահեստամասեր, հանգույցներ և կազմվեն համապատասխան փաստաթղթեր.

6) համալրվեն, սարքին վիճակի բերվեն և անհրաժեշտության դեպքում փորձարկվեն գործիքները, սարքավորումը և վերամբարձ-փոխադրական մեխանիզմները.

7) համալրվի և հրահանգավորվի նորոգող անձնակազմը:

960. Նորոգման ծրագրերը և ժամկետացանկերը կազմում է կազմակերպությունը և դրանք համաձայնեցնում նորոգող կազմակերպության հետ:

961. Ծրագրային կարգով նորոգման աշխատանքներ կատարելու համար ճնշակային արտադրամասը յուրաքանչյուր տարին մեկ անգամ (ամռանը) պետք է կանգնեցվի 48 ժ տևողությամբ` սարքավորումն աշնանային-ձմեռային շահագործման նախապատրաստելու համար:

962. Ճնշակային արտադրամասի ծրագրային կանգնեցումից առաջ անհրաժեշտ է կազմել և հաստատել աշխատանքների ծրագիրը՝ նշանակելով ղեկավարներին և կատարողներին, համալրել ծրագրավորված աշխատանքներն անհրաժեշտ նյութերով, գործիքներով, մեխանիզմներով և անձնակազմով:

963. Գազի փոխադրման հուսալիության բարձրացումը և ՃԿ-ի սարքավորման վթարային նորոգման ժամանակի կրճատումը պետք է ապահովվեն նյութերի և պահեստամասերի չնվազող պաշարների ստեղծմամբ և պահպանմամբ:

964. ՃԱ-ի սարքավորումը, տեղակայանքները և համակարգերը պետք է շահագործվեն համաձայն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին (ТР ТС 010/2011)» N 823 որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների և արտադրական հրահանգների:

965. ՃԱ-ի անձնակազմի պարտականությունները շահագործման ժամանակ որոշվում են հաստատված պաշտոնեական հրահանգներով:

966. Գազավերամղման ագրեգատի գործարկման կամ կանգնեցման հետ կապված բոլոր գործողությունները պետք է անցկացվեն օպերատիվ անձնակազմի կողմից: Նորոգումից հետո ագրեգատի գործարկումը կատարվում է համաձայն ԳՎԱ-ի նորոգման հանձնելու և ընդունելու կարգի մասին հաստատված դրույթների: Ավտոմատ կառավարման համակարգով սարքավորված ԳՎԱ-ի գործարկումը շահագործման ընթացքում պետք է իրականացվի ինքնավար:

967. ԳՎԱ-ի սպասարկման ժամանակ օպերատիվ անձնակազմը պետք է պահպանի աշխատանքի տրված ռեժիմը, իրականացնի պարամետրերի հսկողությունը և պարբերական գրանցումը, վերլուծի դրանց խախտումների պատճառները և բնականոն մեծություններից շեղումները, միջոցներ ձեռնարկի վտանգավոր ռեժիմները կանխելու համար, այդ թվում` նաև՝

1) թույլ չտա ճնշակներից հետո թույլատրելի աշխատանքային ճնշումից ավելի գազի ճնշման բարձրացում` կարգավորելով ռոտորի պտտման հաճախականությունը, փոխելով աշխատող ԳՎԱ-ի քանակը և վերափոխելով դրանց աշխատանքի սխեման (պաշտպանությունը պետք է գործարկվի թույլատրելիից 0,15 ՄՊա ավելի ճնշման դեպքում).

2) թույլ չտա գազի ջերմաստիճանը ՃԱ-ի դուրս գալուց սահմանային թույլատրելիից բարձր՝ կարգավորելով աշխատող սառեցման տեղակայանքների ռեժիմը, փոխելով ԳՎԱ- ի կամ գազատարի աշխատանքի ռեժիմը.

3) կենտրոնախույս մղիչներով հսկի գազի ծավալային ծախսերը և կանխի աշխատանքի հնարավորությունը ցածր և բարձր ծավալային ծախսով գոտիներում (անկայուն կառավարում և դինամիկական ամրության վտանգավոր ռեժիմային գոտի), փոփոխելով աշխատող ԳՎԱ-ի թիվը և աշխատանքի սխեման, ռոտորների պտտման հաճախությունը, գազատարի աշխատանքային ռեժիմը.

4) պահպանի գազատուրբինային տեղակայանքների այրման արգասիքների աշխատանքային ջերմաստիճանը, բեռնվածության (կամ արտաքին պայմանների) փոխվելու դեպքում չթույլատրի սահմանված մեծությունների գերազանցումը.

5) ծրագրային անջատման դեպքում՝ հսկի և կարգավորի բեռնվածքի հավասարաչափ բաշխումը գազամոտո ճնշակների գլանների վրա.

6) ԳՎԱ-ի կցորդիչի վրա տվյալ տեսակի ագրեգատի համար կանխի թույլատրելի հզորության գերազանցումը.

7) թույլ չտա ԳՎԱ-ի աշխատանքն արտադրող գործարանների շահագործման հրահանգներով արգելված ռոտորի պտտման հաճախությունների դեպքում.

8) կանխի գազատուրբինային տեղակայանքի ներծծող ուղեսարքվածքի սառչելու հնարավորությունը՝ ժամանակին միացնելով, կարգավորելով և հսկելով հակասառեցման համակարգի աշխատանքները.

9) ճնշակի մուտքում, ըստ ժամանակի, հսկի նոսրացումը և ժամանակին փոխի զտիչ տարրերը.

10) հսկի տեխնոլոգիական գազի պարամետրերը՝ ՃԱ-ի տեղակայանքներում և տեխնոլոգիական հաղորդակցուղիներում հիդրատաառաջացումների պայմանները կանխելու և վերլուծելու նպատակով.

11) հսկի ճնշման, ըստ ժամանակի, տատանումները և փոփոխությունները գազի սառեցման տեղակայանքներում, պաշտպանիչ ցանցերի և տեխնոլոգիական հաղորդակցուղիների այլ տարրերի վրա, որպեսզի կանխվի աշխատանքը թույլատրելիից բարձր հիդրավլիկական դիմադրությունների դեպքում.

12) ապահովի գազի մաքրման սարքավորման արդյունավետ աշխատանքը՝ մղիչների տարրերի քայքայամաշումը և աղտոտումը կանխելու նպատակով միացնելով անհրաժեշտ քանակի սարքեր, դրանց պարբերական մաքրմամբ և ջրահեռացմամբ.

13) հսկի վառելիքային համակարգի աշխատանքի պարամետրերը, ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունը՝ ապահովելով կարգավորող փականների, վառելիքային գազի տաքացման և մաքրման տեղակայանքների հուսալի և արդյունավետ աշխատանքը.

14) հսկի յուղի մակարդակը յուղի բաքերում և կատարի դրանց ժամանակին վերալցավորումը (անպայման ցերեկային հերթափոխի ժամանակ).

15) հսկի ճնշումը և ջերմաստիճանը յուղման, կարգավորման և խտացման համակարգերում, ապահովի ԳՎԱ-ի արտադրող գործարանի շահագործման հրահանգներով հաստատված սահմաններում յուղերի և առանցքակալների ջերմաստիճանային ռեժիմը, որոշի յուղային զտիչներում ճնշման տատանումների արժեքները, փոփոխությունները և կատարի դրանց ժամանակին մաքրումը, ստուգիչ մղիչի խտացման համակարգի աշխատունակությունը.

16) հսկի տատանումների մակարդակը և դրա փոփոխությունները.

17) հսկի հրդեհամարման միջոցների լրակազմությունը և աշխատունակությունը.

18) հսկի գազավորվածության մակարդակը:

968. ՃԱ-ն պետք է վթարային կարգով կանգնեցվի` անջատելով այն գազատարից և դատարկելով գազը տեխնոլոգիական հաղորդակցուղիներից, եթե`շենքում հրդեհ է, բարձր ճնշման գազատարը ճեղքվել է կամ առկա են գազի զգալի արտահոսքեր, մաքրման, գազի սառեցման սարքերում և հաղորդակցուղիներում, բնական աղետների դեպքում, որոնք սարքավորմանը և մարդկանց առողջության և կյանքին վտանգ են սպառնում (ջրհեղեղ, երկրաշարժ և այլն):

969. ԳՎԱ-ի ավտոմատ կանգնեցումը և օպերատիվ անձնակազմի կողմից վթարային կանգնեցումը պետք է իրականացվեն ԳՎԱ-ի արտադրող գործարանի տեխնիկական փաստաթղթերի և արտադրական հրահանգների պահանջներին համապատասխան: Շահագործման ընթացքում չի թույլատրվում անջատել ավտոմատ պաշտպանիչները կամ տեխափոխել դրանք: Անհրաժեշտության դեպքում, կապված որոշ պաշտպանիչների ժամանակավոր անջատման հետ (օրինակ` սպասարկման սարքերի դեպքում), պետք է ապահովվի այն պարամետրի մշտական հսկողություն, ըստ որի անջատված է պաշտպանությունը, և ամբողջ ագրեգատը: Նորոգումից հետո կարգաբերված և բոլոր համակարգերն ստուգված ագրեգատը պետք է շահագործվի փակ, ՉՍՀ և Ա կապարակնքված ղեկավարման վահաններով:

970. Բոլոր ծրագրային անջատումները և դրանց հետ կապված պահուստային ԳՎԱ-ի գործարկումն անցկացվում է օպերատիվ անձնակազմի կողմից ցերեկային ժամերին: Բոլոր ծրագրային և ռեժիմային անջատումները պետք է կատարվեն գործող կազմակերպության ստանդարտների համաձայն, բնականոն կարգով:

971. ԳՎԱ-ի ստիպողական անջատումները պետք է կատարվեն օպերատիվ անձնակազմի կողմից բնականոն կամ վթարային կարգով` կախված վնասվածքների կամ հրաժարումների պատճառներից, բնույթից և ենթադրվող հետևանքներից:

972. Ստիպողական կամ վթարային կանգնեցման դեպքում անհրաժեշտ է պարզել պատճառը և մինչև այն չվերացվի, չգործարկել տվյալ ագրեգատը:

973. ԳՎԱ-ի «պահուստ» կամ «հույժ պահուստ» վիճակում գտնվելը սահմանվում է կազմակերպության կարգավարական ծառայության կողմից: «Հույժ պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է կատարվեն և անընդհատ պահպանվեն նախագործարկման բոլոր պայմանները, որոնք ապահովում են նրա անհապաղ ավտոմատ միացումը (գործարկումը) սեղմակով կամ տեխնոլոգիական գործընթացի ավտոմատ կառավարման համակարգի ազդանշանով: «Պահուստ» վիճակում գտնվող ագրեգատի վրա պետք է անցկացվի տեխնիկական սպասարկում: Դրա անցկացման կարգը անհրաժեշտության դեպքում պետք է ապահովի ԳՎԱ-ի գործարկումն ազդանշանն ստանալուց ոչ ուշ, քան 2 ժ հետո:

974. Շահագործման ընթացքում ըստ գործարկման (միացման) և (կամ) գործառության պետք է փորձարկվեն հետևյալ սարքավորումները և համակարգերը՝

1) էլեկտրամատակարարման պահուստային և վթարային աղբյուրները` առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

2) պահուստային կաթսայատունը, գազային օդատաքացուցիչները և այլ անհատական տաքացման միջոցները, ձմռան շրջանում՝ յուրաքանչյուր ամիս.

3) հրդեհի ջրային, փրփրային, գազային, փոշեմարման համակարգերը՝ դրանց շահագործման հրահանգներով որոշված ժամկետներում.

4) ՃԱ-ի վթարային անջատման համակարգը՝ արտադրամասի ծրագրային կանգնեցման ժամանակ.

5) բացի դրանից` պետք է ստուգվի արտադրամասի ավտոմատ պաշտպանությունը գազի ճնշման բարձրացումից՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, վառելիքային գազի ճնշման իջեցումից` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, օդի գազավորվածության ազդանշանումը և վթարային օդափոխության միացումը՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

975. ՃԱ-ի բոլոր համակարգերը և սարքավորումը սահմանված ժամկետներում պետք է ենթարկվեն տեխնիկական հրահանգներով և կարգերով նախատեսված հիդրավլիկական, պնևմատիկական, էլեկտրական և այլ անհրաժեշտ փորձարկումների, զննումների և ստուգումների:

976. ՃԱ-ի բոլոր համակարգերի և տեխնոլոգիական սարքավորման համալիրային փորձարկման տևողությունը որոշվում է պատվիրատուի կողմից: Շահագործման ընդունումը, որպես կանոն, կատարվում է 72 ժ անընդհատ աշխատելուց հետո:

 

ԳԼՈՒԽ 50. ԳԱԶԻ ՄԱՔՐՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

977. Գազի մաքրման տեղակայանքները շահագործվում են համաձայն արտադրական հրահանգների, կազմված՝ սարքավորումները արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող սարքավորման տեղադրման և անվտանգ շահագործման կանոնների և սույն կանոնների պահանջների հիման վրա:

978. Գազի մաքրման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը պետք է ներառի՝

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը.

2) մաքրող սարքերի միացումը և անջատումը համակարգից.

3) տեղակայանքի մուտքի և ելքի մոտ ճնշման տատանումների հսկումը.

4) սարքերում հեղուկի մակարդակի հսկումը.

5) տաքացման և ջրահեռացման սարքերի միացումը, անջատումը և աշխատունակության հսկումը.

6) սարքից զատված շլամի և խտուցքի հեռացումը (փչամաքրումը).

7) գազի արտահոսքի հայտնաբերումը և դրա վերացումը.

8) տվյալ գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է սարքավորման տեխնիկական վիճակից ելնելով, ավտոմատացման աստիճանով, գազի որակով և այլն: Փչամաքրման հաճախությունը և տևողությունը պետք է ապահովեն բնական գազի նվազագույն ծախսերը:

979. Մաքրման սարքերից աղտոտվածքների փչամաքրումը դեպի շրջակա միջավայր արգելվում է:

980. Աշխատանքի միացվող սարքերի թիվը որոշվում է՝ կախված գազի ծախսից` ըստ դրանց տեխնիկական բնութագրերի:

981. Թույլատրելին գերազանցող ճնշման տատանումներով մաքրման սարքերի աշխատանքն արգելվում է:

982. Սարքերի տեխնիկական վկայագրման պարբերականությանը պետք է համապատասխանի արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգին:

983. Պարբերաբար, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր տարին մեկ անգամ, ՃԿ-ի ծրագրային կանգնեցման կամ հերթական տեխնիկական վկայագրման հետ միաժամանակ պետք է անցկացվի զննում` զտիչ տարրերի և սարքի այլ մասերի աշխատունակությունը որոշելու և աղտոտվածքներից մաքրելու համար:

984. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ կարգադրության` յուրաքանչյուր տարի պետք է անցկացնել մուտքի, ելքի և ջրաքաշման խողովակագծերի քայքայամաշման կետերում (եռաբաշխիչներ, արմունկներ և այլ միացման մասեր) չքայքայող մեթոդներով պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով:

 

ԳԼՈՒԽ 51. ԳԱԶԻ ՍԱՌԵՑՄԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԸ

 

985. Գազի սառեցման տեղակայանքի ՕՍՍ-ի շահագործումը պետք է անցկացվի համաձայն արտադրական հրահանգների, սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների և Սույն կանոնների պահանջների համաձայն:

986. Ճնշակային կայանի շահագործման գործարկումն առանց գազի սառեցման տեղակայանքի արգելվում է: ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանն օպերատիվ անձնակազմի կողմից պետք է պահվի հաստատված միջակայքում:

987. ՕՍՍ-ի ելքում գազի ջերմաստիճանի փոփոխության սահմանները պետք է հաստատվեն ԿԿԾ-ի կողմից` հաշվի առնելով մայրուղային գազատարի երկայնական կայունությունը, ապահովումն օպտիմալ աշխատանքային ռեժիմում, մեկուսացման պահպանվածությունը, հիդրատաառաջացումների կանխումը, օդի ջերմաստիճանը:

988. Գազի սառեցման տեղակայանքի տեխնիկական սպասարկումը ներառում է՝

1) սարքավորման և հաղորդակցուղիների արտաքին զննումը, գազի արտահոսքերի հայտնաբերումը.

2) սարքավորման ելքում գազի ջերմաստիճանի հսկումը և գրանցումը.

3) գազի ճնշման տատանումների հսկումը.

4) նշված գործողությունների կատարման պարբերականությունը որոշվում է տեխնիկական վիճակով, ավտոմատացման աստիճանով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր օրը մեկ անգամ.

989. Աշխատանքի պետք է միացվեն օդային սառեցման բոլոր սարքին ապարատները: Աշխատանքի մեջ գտնվող սառեցման օդամուղերի քանակն ընտրվում է կարգավարի կողմից կամ ավտոմատ կերպով՝ հաշվի առնելով մթնոլորտային պայմանները և աշխատանքային ռեժիմը: Եթե գազի ջերմաստիճանը սարքավորման ելքում շեղվում է որոշված սահմաններից և բացակայում են այն փոխելու տեխնիկական միջոցները, ապա ԿԿԾ-ի հետ համաձայնեցված պետք է փոխվի ՃԿ-ի աշխատանքի ռեժիմը:

990. Եթե գազի ճնշման շեղումները սարքավորման վրա բարձր են հաստատվածից, ապա պետք է բացվի սարքավորման շրջանցիկ գազատարի փակող փականը և միջոցներ ձեռնարկվեն աղտոտված սարքերը հերթականությամբ անջատելու և մաքրելու համար:

991. Ոչ պակաս, քան տարին մեկ անգամ պետք է կատարվի օդային սառեցման սարքերի արտաքին զննում, որպեսզի որոշվի հանգույցների օդամուղերի աշխատունակությունը և դրանք մաքրվեն աղտոտվածքից:

992. Համաձայն կազմակերպության ղեկավարի հատուկ կարգադրության` անհրաժեշտ է յուրաքանչյուր տարի չքայքայող մեթոդներով անցկացնել մուտքի և ելքի խողովակագծերի քայքայամաշման վտանգավոր կետերում (եռաբաշխիչներ,արմունկներ և այլ միացման մասեր) պատերի հաստության ստուգում: Ստուգման արդյունքները պետք է ամրագրվեն համապատասխան արձանագրություններով:

 

ԳԼՈՒԽ 52. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ, ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ԻՄՊՈՒԼՍԱՅԻՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

993. Վառելիքային գազի համակարգը պետք է շահագործվի պահուստային գծի ավտոմատ միացման ռեժիմով՝ հիմնականի խափանման դեպքում:

994. Համակարգերը շահագործում են համաձայն ստորաբաժանման կողմից մշակված արտադրական հրահանգների՝ հաշվի առնելով սարքավորումն արտադրող գործարանների շահագործման հրահանգները և Սույն կանոնների պահանջները:

995. Համակարգերը շահագործելիս անհրաժեշտ է՝

1) հսկել ճնշումը համակարգերում և անհրաժեշտության դեպքում կատարել կարգավորիչի կարգաբերում.

2) իրականացնել պարբերական (ոչ պակաս, քան տարին մեկ անգամ) ստուգում և ապահովիչ փականների կարգաբերում.

3) պարբերաբար (կախված տեղանքի պայմաններից) զտիչներից, սառնախտացուցիչներից, օդամբարներից և հավաքիչներից հեռացնել աղտոտվածքը.

4) հսկել ճնշման տատանումները զտիչների վրա և անհրաժեշտության դեպքում փոխել զտիչ տարրերը.

5) փոխել կամ վերականգնել իմպուլսային գազի չորուցիչների նյութը.

6) հսկել վառելիքային գազի տաքացուցիչների աշխատանքը.

7) ժամանակին հայտնաբերել և վերացնել գազի արտահոսքերը.

8) չափել և գրանցել գազի ծախսը հերթափոխի ընթաղքում երկու անգամից ոչ պակաս.

9) համաձայն ժամկետացանկի` կատարել սարքավորման մաքրում, նորոգում և փորձարկում:

 

ԳԼՈՒԽ 53. ՅՈՒՂԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

996. Շահագործման ընթացքում ՃԿ-ի յուղամատակարարման համակարգը պետք է յուղով ապահովի գազավերամղման ագրեգատները, էլեկտրատեխնիկական սարքավորումները և օժանդակ մեխանիզմները՝ ապահովելով յուղի հավաքումը, մաքրումը և ծախսի չափումը:

997. ՃԿ-ի շահագործման ժամանակ պետք է ապահովվի հետևյալ քանակությամբ յուղի չպակասող պաշար՝

1) բոլոր տեղադրված ԳՎԱ-ների և էլեկտրական շարժիչների յուղի երեքամսյա ծախսից ոչ պակաս, իսկ անբարենպաստ փոխադրական սխեմայի դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամսվա ծախսը.

2) տրանսֆորմատորային յուղ՝ ոչ պակաս, քան տրանսֆորմատորի և յուղային գործարկիչների մեջ լցված յուղի քանակի 10 տոկոսը.

3) այլ յուղեր՝ ոչ պակաս, քան երկու ամսվա ծախսը:

998. ՃԿ-ի մատուցվող յուղման և տրանսֆորմատորային յուղերը, քսուքները և այլ ազդանյութերը պետք է ունենան արտադրող կազմակերպությունների կողմից տրված բնութագրեր, որոնք պետք է համապատասխանեն կազմակերպության ստանդարտով սահմանված նորմատիվ բնութագրերին:

999. ԳՎԱ-ի պահման և շահագործման ընթացքում յուղը պետք է պարբերաբար ենթարկվի դիտողական հսկողության և ոչ լրիվ վերլուծության: Տուրբինային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է՝ բռնկման ջերմաստիճանի, թթվային թվի, ջրի արտածման ռեակցիայի, շլամի, ջրի, մեխանիկական խառնուրդների առկայության որոշումը: Տրանսֆորմատորային յուղի ոչ լրիվ վերլուծության ծավալի մեջ մտնում է նաև բռնկման, ծակման լարման, թթվային թվի, արտածման ռեակցիայի և մեխանիկական խառնուրդների որոշումը:

1000.Վերլուծության և հսկողության պարբերականությունը որոշվում է կազմակերպության ստանդարտով:

 

ԳԼՈՒԽ 54. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1001. Յուրաքանչյուր ճնշակային կայանում պետք է լինեն՝

1) կատարողատեխնիկական փաստաթղթեր, այդ թվում` տարածքի գլխավոր հատակագիծը ստորգետնյա հաղորդակցուղիներով.

2) կայանային համակարգերի կառուցվածքային, գործառնական, սկզբունքային և այլ անհրաժեշտ սխեմաներ.

3) սարքավորման համակարգերի շահագործման արտադրական հրահանգները.

4) պաշտոնեական հրահանգները.

5) վթարային բրիգադների ազդանշանման, հավաքման և մեկնման հրահանգները (հերթափոխային ճարտարագետի մոտ).

6) վթարային իրավիճակներում շահագործող անձնակազմի գործողությունների հրահանգները.

7) կազմակերպությունների և ստորաբաժանումների կողմից հաստատված այլ փաստաթղթեր:

1002. Հաշվետվային փաստաթղթերի ներկայացման ժամկետները, ձևերը և անվանացանկը որոշում է կազմակերպությունը: ՃԱ-ի օպերատիվ փաստաթղթերի մոտավոր ցուցակը ներառում է հետևյալ փաստաթղթերը՝ աշխատանքների կատարման, յուղման, յուղերի հաշվառման, գազավտանգ և կրակային աշխատանքների գրանցման, աշխատատեղում հրահանգավորման, ՃԱ-ի համակարգերի և սարքավորման վնասվածքների և ՃԱ-ի շինությունների գազավորվածության ստուգման մատյաններ:

 

ԲԱԺԻՆ 13. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆԸ

 

1003. Գազի ստորգետնյա պահեստարանները գազամատակարարման ընդհանուր համակարգի բաղկացուցիչ մասն են և նախատեսված են գազօգտագործման անհավասարաչափությունը կարգավորելու, գազի երկարաժամկետ և օպերատիվ պաշարներ ստեղծելու համար:

1004. ԳՍՊ-ն իրականացնում է գազի ընդունում, մղում և արտահանում: ԳՍՊ-ի կառույցների և սարքավորման շահագործման, հսկողական, կանխարգելիչ միջոցառումների կատարման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել ընդերքի պահպանման, հակաշատրվանային և հակահրդեհային անվտանգության միջոցառումների և Սույն կանոնների պահանջները:

1005. ԳՍՊ-ները պետք է շահագործման հանձնվեն և շահագործվեն ծակոտկեն շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, նավթային և գազային հանքավայրերի օբյեկտների ընդունման և շահագործման կանոնների, Սույն կանոնների և այլ փաստաթղթերի համաձայն:

1006. ԳՍՊ-ի ստեղծման սկզբնական փուլում փորձնական-արտադրական շահագործումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի անձնակազմի կողմից` տեխնոլոգիական սխեմաները մշակող կազմակերպությունների հետ համատեղ:

1007. Փորձնական-արտադրական շահագործման ժամանակ հայտնաբերված գազի արտահոսքերը պետք է վերացվեն:

1008. Շահագործող հորատանցքի մոտակա տարածքում (50 մ ոչ պակաս) չպետք է լինեն հորատային աշտարակներ և սարքավորում, աշտարակային կառույցներ: Շատրվանային սպասարկման հրապարակները պետք է ցանկապատվեն:

 

ԳԼՈՒԽ 55. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1009. ԳՍՊ-ի շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է կազմակերպությունը (երկրաբանական ծառայությունը և ԳՍՊ-ի անձնակազմը): ԳՍՊ-ի անմիջական շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումը պետք է իրականացվի ԳՍՊ-ի ղեկավարության կողմից` համաձայն սահմանված պարտականությունների բաշխման: ԳՍՊ-ի սարքավորման և կառույցների շահագործման անմիջական ղեկավարումն իրականացնում են ծառայությունների և ԳՍՊ- ի այլ ստորաբաժանումների պետերը:

1010. ԳՍՊ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն ծակոտկեն և աղային շերտերում գազի ստորգետնյա պահեստարանների ստեղծման և շահագործման կանոնների, իսկ մյուս սարքավորումը՝ համաձայն Սույն կանոնների և գործող այլ նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջների:

1011. ԳՍՊ-ի շահագործող անձնակազմը պատասխանատվություն է կրում ԳՍՊ-ի շահագործման ռեժիմը պահպանելու, հորատանցքերը ծրագրավորված հիդրոդինամիկական, երկրաֆիզիկական, արդյունագործական փորձարկումներին պատրաստելու, սարքավորման և հորատանցքերի տեխնիկական սպասարկումը, նորոգումը ժամանակին կատարելու, ընդերքի և շրջակա միջավայրի, առողջության պահպանման և աշխատանքի պաշտպանության, հակահրդեհային և հակաշատրվանային անվտանգության միջոցառումները կատարելու համար:

1012. ԳՍՊ-ի շահագործումն առանց երկրաբանական եզրակացության և հսկողության` համաձայն երկրաբանական ծառայության դրույթների պահանջի, չի թույլատրվում:

 

ԳԼՈՒԽ 56. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

1013. Կառույցների և սարքավորման տեխնիկական սպասարկման և նորոգման պարբերականությունը հաստատվում է ԳՍՊ-ի ղեկավարության կողմից՝ համաձայնեցված կազմակերպության տեխնիկական ղեկավարի հետ և գործող նորմատիվ փաստաթղթերին համապատասխան:

1014. Տեխնոլոգիական նախագիծ մշակողը ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության հետ համատեղ պետք է իրականացնի ԳՍՊ-ի շահագործման տեխնոլոգիական հարաչաձերի հսկողությունը և անցկացնի հատուկ արդյունագործական հետազոտություններ մղող և շահագործվող հորատանցքերի արտադրողականությունը բարձրացնելու և պահեստարաններում գազի ակտիվ ծավալն ու ճնշումը ավելացնելու, ինչպես նաև տեխնոլոգիական գործողությունների իրականացման ժամանակ գազի ծավալն իջեցնելու համար:

1015. ԳՍՊ-ի փորձաարտադրական և արտադրական շահագործման համար գազալցման և արտահանման յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար պետք է կազմվի և հաստատվի պահեստարանի աշխատանքի տեխնոլոգիական քարտ:

1016. Հաստատված տեխնոլոգիական քարտերից ԳՍՊ-ի աշխատանքի ռեժիմների շեղումները պետք է համաձայնեցվեն գազափոխադրմասն համակարգի կենտրոնական կարգավարական ծառայության հետ:

1017. ԳՍՊ-ի շահագործման ժամանակ անհրաժեշտ է ստուգել մղող, շահագործական, կլանող, դիտողական և ստուգողական հորատանցքերի արտախողովակային տարածության հերմետիկությունը: Հսկողությունը պետք է իրականացվի երկրաֆիզիկական և այլ հետազոտման մեթոդներով (գամմա-զննում, գազոտվածության, ջերմաչափություն): Հետազոտումների պարբերականությունը և կարգը որոշվում են ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից և հաստատվում են կազմակերպության տեխնիկական ղեկավարի կողմից: Հավաքիչ շերտի գազահագեցած մասի ճնշումը պետք է ամեն օր մի քանի հորերում չափել և որոշել դրա միջին արժեքը:

1018. Գազոտված գոտու չափերը որոշելու համար դիտողական հորատանցքերում անհրաժեշտ է չափել գազի շերտային ճնշումները: Շերտածածկի հերմետիկությունը հսկելու նպատակով շահագործման ընթացքում ստուգողական հորատանցքերում պետք է իրականացվեն ջրի ճնշման (մակարդակի) չափումներ: Նշված աշխատանքների կատարման կարգը և պարբերականությունը որոշված է ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից` կազմակերպության ղեկավարի հետ համաձայնեցված:

1019. Մղման և շահագորվող հորատանցքերի շահագործումը պետք է հսկողության տակ լինի, որը ներառում է գազի ծախսի, հեղուկի քանակի և բաղադրության, գազում մեխանիկական խառնուրդների քանակության և ջերմաստիճանի չափումները:

1020. Շահագործող, մղող, կլանող և դիտողական հորատանցքերի աշխատանքի հիմնական պարամետրերը և դիտողական հորատանցքերի ճնշումների (մակարդակի) չափման արդյունքները պետք է գրանցվեն ԳԲԿ-ի օպերատիվ հերթափոխային մատյաններում, ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության ամփոփիչ մատյաններում:

1021. Թափառքաունակությանը և արտադրողականությանը չհամապատասխանող կամ վթարային վիճակում գտնվող հորատանցքերը ենթակա են ընթացիկ կամ հիմնական նորոգման: Հորատանցքերի նորոգման համար կազմակերպվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման հատուկ ծառայություններ (ստորաբաժանումներ):

1022. Հորատանցքերի ընթացիկ նորոգումը ներառում է հետևյալ հիմնական աշխատանքները՝

1) միջսյունային գազաերևակումների վերացումը.

2) մերձհանքախորշային գոտու մշակումը` մակերևութաակտիվային նյութերով, հորատանցքերի լվացումը.

3) երկրաֆիզիկական փորձարկումները` հորատանցքերի խցանումով.

4) հորատանցքերի փողերի ներմղումը` չսառչող հեղուկով և այլ նյութերով.

5) այլ օբյեկտների, կառույցների և սարքավորման ընթացիկ նորոգումն իրականացվում է համաձայն Սույն կանոնների մյուս բաժինների դրույթներին համապատասխան:

1023. Հորատանցքերի հիմնական նորոգման աշխատանքները ներառում են՝

1) նորոգման-մեկուսիչ աշխատանքները (հավաքիչ շերտի ջրավորված առանձին մասերի մեկուսացումը, ցեմենտային օղակի անհերմետիկության վերացումը).

2) շահագործողական խողովակասյան անհերմետիկության վերացումը.

3) հավաքիչ շերտի մերձհանքախորշային գոտու թույլ ցեմենտված ապարների ամրացումը.

4) հանքախորշային սարքավորման (զտիչներ, շերտանջատիչներ) փոխարինումը (տեղակայումը) կամ դրա աշխատունակության վերականգնումը.

5) շահագործման և նորոգման ժամանակ թույլ տրված վթարների վերացում (հորատանցքերի փողերի մաքրումը, շերտանջատիչներով վերհան խողովակների դուրսհանումը).

6) այլ հորիզոնականների վրա հորատանցքերի տեղադրումը.

7) ըստ նշանակության՝ հորատանցքերի մի կարգից մյուսը փոխադրումը (օրինակ՝ դիտողականից շահագործական).

8) բեռնաթափման և կլանիչ հորատանցքերի նորոգումը.

9) հորատանցքերի արտադրողականության բարձրացումը (վերականգնումը), (թթվային մշակման, հիդրոճեղքման, ավազաշիթային անցքահատման և մերձխոռոչային գոտու թրթռամշակման իրականացումը, լուծիչներով մերձխոռոչային գոտու լվացումը և խեժերով, պոլիմերներով մշակումը).

10) ավազային խցանումների վերացումը, հորատանցքերի փակումը և կոնսերվացումը.

11) հորատանցքերում ցեմենտյա կապերի կենտրոնահանումը,

12) շահագործական խողովակասյուների ճնշասեղմումը,

13) շատրվանային արմատուրի փոխարինումը,

14) շատրվանային արմատուրի խողովակասյունային գլխիկների ռետինե տարրերի փոխարինումը.

15) հիմնական նորոգման ենթակա հորատանցքերն ընդունվում են հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայության կողմից` ըստ ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության արձանագրության:

1024. ԳՍՊ-ի կամ կազմակերպությունների հորատանցքերի ստորգետնյա նորոգման ծառայությունները (ստորաբաժանումները) կատարում են աշխատանքներ` համաձայն ԳՍՊ-ի երկրաբանական ծառայության կողմից կազմված և ԳՍՊ-ի ղեկավարության կամ վերադաս կազմակերպության կողմից հաստատված տեխնիկական ծրագրի և նախագծի: Առանձին դեպքերում, կապված հորատանցքի կառուցվածքի կամ նշանակության փոփոխության, փորձնական միջոցների օգտագործման և նորոգման աշխատանքների նոր տեխնոլոգիայի ներդրման հետ, ծրագրերը և նախագծերը հաստատելուց առաջ պետք է համաձայնեցվեն տեխնոլոգիական նախագծի մշակողի հետ:

1025. Հորատանցքերի ստորգետնյա նորոգումը կատարող ԳՍՊ-ի անձնակազմը պետք է ղեկավարվի համապատասխան հրահանգներով, հորատանցքերի հիմնական նորոգման և գազի արտահանման, ինչպես նաև շատրվանային և գազի փոխադրման համակարգի անվտանգության կանոնակարգային փաստաթղթերով:

1026. Շահագործման մեջ գտնվող շատրվանային արմատուրի սպասարկումը պետք է կատարվի երկու օպերատորների կողմից, որոնցից մեկը պետք է գտնվի հորատանցքի ցանկապատից դուրս:

1027. Շատրվանային արմատուրի սպասարկման ժամանակ անհրաժեշտ է՝

1) ժամանակին վերացնել գազի արտահոսքերը և բացթողումները.

2) բաց վիճակում գտնվող սողնակների փակաղակի սահուն ընթացքի ստուգման համար անհրաժեշտ է պարբերաբար 2-3 պտույտով կատարելով թափառք` վերադարձնելով այն ելակետային վիճակի.

3) հսկել շատրվանային արմատուրի համալրվածությունը շարժաբեր-ղեկանիվներով.

4) ստուգել շարժաբերային սարքավորման սարքինությանը` անհրաժեշտության դեպքում լրացնելով խցակային լցվածքը կամ քսուքը.

5) ուղղել պտուտակային միացումները:

1028. Շահագործման ընթացքում շատրվանային արմատուրի հայտնաբերված բոլոր թերությունները և անսարքությունները պետք է գրանցվեն արտադրամասի համապատասխան մատյանում և ժամանակին վերացվեն: Տեխնիկական սպասարկման և զննման պարբերականությունը սահմանվում է ԳՍՊ-ի ղեկավարության կողմից:

1029. Շատրվանային արմատուրի տեխնիկական սպասարկման համար հորատանցքի ելանցքի մոտ պետք է հավաքակցվի ցանկապատված և ճաղաշարեր ունեցող մշտական սանդուղքով աշխատանքային հարթակ:

1030. Բարձրության վրա տեղադրված շատրվանային արմատուրի խողովակագծերը պետք է հուսալի ամրացվեն:

1031. Շատրվանային արմատուրի սառցակալման դեպքում այն անհրաժեշտ է արտաքինից տաքացնել գոլորշիով, տաք ջրով կամ դրա մեջ լցնել սառցակալման արգելակիչ (դանդաղիչ):

1032. Հորատանցքերի փչամաքրման և դրանց պարբերաբար փորձարկումների ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել ԳՍՊ-ի ղեկավարության կողմից հաստատված համապատասխան հրահանգներով և աշխատանքների անցկացման ծրագրերով:

1033. Ճնշման կամ էլեկտրական լարման տակ գտնվող տեղակայանքների և սարքերի գործարկումը պետք է անցկացվի ամբողջ սարքավորման, հաղորդակցուղիների, ՍՉՍ-ների, արմատուրի հերմետիկության և սարքինության ստուգումից, ինչպես նաև սարքերի, շլեյֆների և այլ գազատարերի մանրակրկիտ մաքրումից, լվացումից և փչամաքրումից հետո: Գազի ճնշումը սարքերում և խողովակագծերում պետք է աստիճանաբար ավելացնել` համաձայն տեղակայանքների գործարկման աշխատանքային հրահանգների:

1034. Գազի չորացման և մաքրման համակարգի երկարատև անջատման դեպքում պետք է ձեռնարկվեն միջոցառումներ` խողովակագծերը, սարքերը ձմռանը հալեցումից, պայթյունա- և հրդեհավտանգ խառնուրդների առաջացումից պաշտպանելու համար:

1035. Սարքավորումների լվացման, փչամաքրման, մաքրման և նորոգման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգով:

1036. Շերտերից նավթի և գազային խտուցքի արտազատումով ԳՍՊ-ով շահագործման կարգը պետք է որոշվի կազմակերպության կողմից:

1037. Բարձր տեղադրված հավաքիչ շերտերում ԳՍՊ-ի արտահոսքի պատճառով գազի կուտակումների առաջացման դեպքում անհրաժեշտ է բացահայտել արտահոսքի պատճառները և ձեռնարկել միջոցառումներ` տեղափակելու, գազի ճնշման հետագա տատանումները և կուտակումների ծավալի ավելացումը կանխելու համար: Եթե գազի կուտակումը վտանգ է սպառնում ԳՍՊ-ի բնականոն շահագործմանը կամ մոտակա կազմակերպություններին և բնակավայրերին, ապա անհրաժեշտ է դուրս բերել այդ կուտակումը հատուկ հորատված բեռնաթափման հորատանցքերի օգնությամբ, մինչև դրանցում գազի լրիվ իջեցումը: Բեռնաթափման հորատանցքերի գազը հնարավորին չափով ենթակա է օգտագործման:

 

ԳԼՈՒԽ 57. ԳԱԶԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԵՎ ՉՈՐԱՑՈՒՄԸ

 

1038. ԳՍՊ-ի գազի մաքրումը և չորացումը հեղուկ և կարծր մեխանիկական խառնուրդներից իրականացվում է համաձայն ԳՕՍՏ 5542 պահանջների:

1039. Գազի մաքրման և չորացման սարքավորումը ԳՍՊ-ում անհրաժեշտ է շահագործել` համաձայն կազմակերպության տեխնոլոգիական հրահանգների, որոնք կազմվում են համաձայն սարքավորումն արտադրող գործարանների հրահանգների, ճնշման տակ աշխատող անոթների գործարկման և անվտանգ շահագործման կանոնների և Սույն կանոնների հիման վրա:

1040. Գազի մաքրման սարքավորման շահագործման ընթացքում անհրաժեշտ է հավաքված խառնուրդները պարբերաբար հավաքման տարողություններ հեռացնել և հաշվառել դրանց քանակը, ինչպես նաև սարքավորման մեջ և սարքերում հսկել գազի ճնշումը և ջերմաստիճանը:

 

ԳԼՈՒԽ 58. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1041. ԳՍՊ-ն պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը՝

1) հողահատկացում (գազատարերի և ճյուղավորությունների ուղեգծին, ՃԱ-ին, հորատանցքերին, օբյեկտներին, ինժեներական կառույցներին մոտեցման համար).

2) ԳՍՊ-ի իրավիճակային հատակագիծ, որի վրա անցկացվում են մղող, շահագործվող, կլանիչ, դիտողական, երկրաֆիզիկական, ստուգողական և բեռնաթափման հորատանցքերը, ինչպես նաև ԳԲԿ-ի և ՃԱ-ի խողովակագծերը, պահեստարանի հորատանցքերի անցուղիները և ստորգետնյա հաղորդակցուղիները.

3) ԳՍՊ-ի հավաքիչ շերտի կառուցվածքային քարտեզները, մակերեսի երկրաբանական կառույցների պրոֆիլները.

4) արդյունաբերական հրապարակների հատակագծերը` ներառյալ ՃԱ-ի, ԳԲԿ-ի ստորգետնյա և վերգետնյա հաղորդակցուղիները.

5) ԳՍՊ-ի կառույցները և կատարողատեխնիկական փաստաթղթերը.

6) շատրվանային արմատուրի, ԳՍՊ-ի հաշվեկշռում գտնվող հորատանցքերի, ԳՍՊ- ի անվտանգության պահպանման նպատակով այլ կազմակերպությունների հորատանցքերի (ներառյալ փակված հորատանցքերի տեղեկաթերթիկները).

7) ԳՍՊ-ի ստեղծման և շահագործման տեխնոլոգիական նախագիծը, ինչպես նաև պահեստարանի ստեղծման և շահագործման ընթացքում մտցված լրացումները և փոփոխությունները.

8) սարքավորումների սպասարկման տեխնոլոգիական հրահանգները.

9) շահագործող անձնակազմի պաշտոնեական հրահանգները.

10) տեխնոլոգիական սարքավորման և կառույցների փաստաթղթերը` համաձայն արտադրող և նախագծող կազմակերպությունների.

11) կազմակերպության կողմից հաստատված այլ օպերատիվ և նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

12) շահագործման տվյալների բանկ՝ ԳՍՊ ԱԿՀ-ի առկայության դեպքում:

 

ԲԱԺԻՆ 14. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐԸ

 

1042. Գազաբաշխիչ կայանները պետք է ապահովեն սահմանված քանակությամբ գազի մատուցումը գազաբաշխման համակարգին և սպառողներին (կազմակերպություններին և բնակավայրերին) որոշակի ճնշմամբ` մաքրման և հոտավորման աստիճանով: ԳԲԿ-ներն իրականացնում են հիմնական տեխնոլոգիական գործընթացները՝ կարծր և հեղուկ խառնուրդներից գազի մաքրումը, ճնշման իջեցումը, հոտավորումը, քանակի հաշվառումը:

1043. ԳԲԿ-ի շահագործման հուսալիությունը և անվտանգությունը պետք է ապահովվեն՝

1) տեխնոլոգիական սարքավորումների և համակարգերի աշխատունակ վիճակի պարբերական հսկմամբ.

2) պահպանելով դրանք սարքին վիճակում՝ նորոգականխարգելիչ աշխատանքները ժամանակին կատարելու եղանակով.

3) ֆիզիկապես և բարոյապես մաշված սարքավորումները և համակարգերը ժամանակին արդիականացնելով և նորացնելով.

4) պահպանելով նվազագույն հեռավորությունների գոտու պահանջները՝ մինչև բնակավայրերը, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունները, շենքերը և կառույցները` համաձայն հավելված 2-ի և 3-ի.

5) ժամանակին կանխելով խախտումները և վերացնելով խափանումները:

1044. Շինարարությունից, վերակառուցումից և արդիականացումից հետո ԳԲԿ-ն շահագործման հանձնելն առանց գործարկման-կարգաբերման աշխատանքները կատարելու արգելվում է:

1045. ԳԲԿ-ի նոր տեղադրվող սարքավորման համար ավտոմատ կառավարման համակարգը պետք է ապահովի`

1) աշխատող գծերից որևէ մեկի շարքից դուրս գալու դեպքում պահուստային տեխնոլոգիական գծի գործարկման գործառույթները.

2) շարքից դուրս եկած տեխնոլոգիական գծի անջատումը.

3) վերածման գծերի փոխարկման մասին ազդանշանումը:

1046. Նորոգականխարգելիչ աշխատանքներ կատարելու համար յուրաքանչյուր ԳԲԿ պետք է տարին մեկ անգամ կանգնեցվի:

1047. Կողմնակի անձանց թույլատրման կարգը և փոխադրամիջոցի մուտքը ԳԲԿ որոշվում են կազմակերպության շահագործատեխնիկական ստորաբաժանման կողմից:

1048. ԳԲԿ-երի և փականային հարթակների տարածքները պետք է ցանկապատեն ոչ պակաս քան 2,2 մ բարձրությամբ ցանկապատով, մուտքերի վրա պետք է տեղադրվի օբյեկտների անվանմամբ (համարով) նշան՝ ցույց տալով նրա ստորաբաժանման և կազմակերպության պատկանելությունը, շահագործող պատասխանատու անձի ազգանունը, պաշտոնը և հեռախոսահամարը: Տարածքները պետք է ունենան պայթունանավտանգ լուսավորություն:

1049. ԳԲԿ-ում եղած պաշտպանիչ ազդանշանային համակարգը պետք է պահվի սարքին վիճակում:

 

ԳԼՈՒԽ 59. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1050. Կազմակերպության գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և մեթոդական ղեկավարումն իրականացնում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանման մեջ գազաբաշխիչ կայանների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրականացնում է ստորաբաժանման ղեկավարը` համաձայն սահմանված պարտականությունների բաշխման: ԳԲԿ-ի շահագործման անմիջական ղեկավարումը իրականացնում է ԳՇՄ -ի պետը կամ ԳՇՄ -ի ճարտարագետը:

1051. Սարքավորումների և համակարգերի շահագործումը, ընթացիկ և հիմնական նորոգումը, տեխնիկական հսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացվեն՝

1) գծային շահագործական ծառայության կողմից-տեխնոլոգիական սարքավորման, գազատարերի և սենքերի, օդափոխության և ջեռուցման համակարգերի, տարածքի և մուտքի ավտոճանապարհների նկատմամբ.

2) ՉՀՍ և Ա-ի ծառայության կողմից չափիչ-հսկիչ սարքերի, հեռուստամեխանիկայի, ավտոմատիկայի և ազդանշանային համակարգերի նկատմամբ.

3) էլեկտրաքիմպաշտպանության ծառայության (տեղամասի) կողմից-էլեկտրաքիմպաշտպանության սարքերի և սարքավորման, էլեկտրամատակարարման, լուսավորման, շանթապաշտպան, հողակցման համակարգերի նկատմամբ.

4) կապի ծառայության կողմից-կապի միջոցների նկատմամբ.

5) ծառայությունների միջև պարտականությունների բաշխումը կարող է կարգավորվել կազմակերպության ղեկավարի կողմից՝ ելնելով կազմակերպության կառուցվածքից և տեղական առանձնահատկություններից:

1052. Յուրաքանչյուր առանձին ԳԲԿ-ի համար շահագործման կարգը և անձնակազմի թվաքանակը հաստատվում են կազմակերպության կողմից` կախված նրա ավտոմատացման, արտադրողականության և սպառողների կատեգորիաներից (որակավորումից):

1053. ԳԲԿ-ի շահագործումը պետք է իրականացվի համաձայն յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար ստորաբաժանման կողմից մշակված շահագործման հրահանգների, Սույն կանոնների, ԳԲԿ-ի սարքավորման տեխնոլոգիական հրահանգների և այլ տեխնիկական փաստաթղթերի պահանջների հիման վրա:

1054. Սարքավորումը, փակիչ, կարգավորիչ և ապահովիչ արմատուրը պետք է ունենա տեխնոլոգիական համարակալում, որը չլվացվող ներկով գրվում է երևացող տեղերում` համաձայն ԳԲԿ-ի սկզբունքային սխեմայի: ԳԲԿ-ի գազատարերի վրա պետք է նշված լինի գազի շարժման ուղղությունը, փակիչ արմատուրի ղեկանիվի վրա՝ բացելու և փակելու պտտման ուղղությունը:

1055. ԳԲԿ-ի ելքի մոտ ճնշման փոփոխությունը կատարում է օպերատորը՝ միայն ստորաբաժանման կարգավարի հրահանգով և օպերատորի մատյանում գրանցմամբ:

1056. ԳԲԿ-ի շահագործումը պետք է օպերատորի կողմից ինքնուրույն կանգնեցվի (միջոցներ ձեռնարկվեն մուտքի և ելքի փականները փակելու համար) տեխնոլոգիական և կողանցող գազատարերի պայթման, ԳԲԿ-ի տարածքում հրդեհի, գազի զգալի արտահոսքերի, տարերային աղետների դեպքերում և սպառողների պահանջով:

1057. ԳԲԿ-ն պետք է սարքավորվի ազդանշանման և ելքում ճնշման բարձրացման և իջեցման ավտոմատ պաշտպանության համակարգերով: Ազդանշանման և պաշտպանման համակարգերի ստուգման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով: ԳԲԿ-ի շահագործումն առանց ազդանշանման և ավտոմատ պաշտպանման համակարգերի և միջոցների արգելվում է: Շահագործվող ԳԲԿ-ում ավտոմատ պաշտպանման համակարգերի բացակայության դեպքում այդ սարքավորման շահագործման կարգը հաստատվում է կազմակերպության կողմից:

1058. Ապահովիչ փականների ստուգման և փոփոխման կարգը և պարբերականությունը պետք է նախատեսվեն ԳԲԿ-ի շահագործման հրահանգներում:

1059. Ավտոմատիկայի և ազդանշանման տեղակայանքները թույլատրվում է անջատել միայն ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձի կարգադրությամբ, նորոգման և կարգաբերման աշխատանքներ կատարելու ժամանակ՝ օպերատորի մատյանում գրանցվելուց հետո:

1060. ԳԲԿ-ներում գազոտվածությունը հսկող համակարգերը պետք է պահվեն սարքին վիճակում: Այդ համակարգերի կարգաբերման ստուգման կարգը և պարբերականությունը որոշվում է ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

1061. ԳԲԿ-ի շրջանցիկ գծի փակիչ արմատուրը պետք է փակ և կապարակնքված լինի: ԳԲԿ-ի աշխատանքը շրջանցիկ գծով թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ վթարային իրավիճակներում և նորոգման աշխատանքների կատարման ժամանակ: Շրջանցիկ գծով աշխատելիս ԳԲԿ-ում օպերատորի ներկայությունը և ելքի ճնշման անընդհատ գրանցումը պարտադիր է: ԳԲԿ-ի շրջանցիկ գծով աշխատանքին փոխադրումը պետք է գրանցվի օպերատորի մատյանում:

1062. Գազի մաքրման սարքերից աղտոտվածքի հեռացման պարբերականությունը և կարգը սահմանվում է կազմակերպության ստանդարտով: Այդ դեպքում պետք է ապահովվեն շրջակա միջավայրի պաշտպանման, սանիտարական և հրդեհային անվտանգության պահանջները, ինչպես նաև պետք է բացառվի սպառողների ցանց աղտոտվածքի մուտքը:

1063. Գազաբաշխման համակարգի և սպառողներին տրվող գազը պետք է հոտավորվի ԳՕՍՏ 5542-2022 պահանջներին համապատասխան: Առանձին դեպքերում, գազի մատակարարման պայմանագրերով որոշված, հոտավորում չի կատարվում: ԳԲԿ- ի սեփական կարիքների համար տրվող գազը պետք է հոտավորվի: ԳԲԿ-ի և օպերատորների ջեռուցման համակարգը պետք է ավտոմատացվի:

1064. ԳԲԿ-ի հոտավորիչի ծախսի հաշվառումը և կարգը սահմանվում և իրականացվում է կազմակերպության կողմից հաստատված ժամկետներում:

1065.ԳԲԿ-ն պետք է ապահովի մատակարարվող գազի ճնշման ավտոմատ կարգավորումը, սահմանված աշխատանքային ճնշման 10 տոկոսը չգերազանցող սխալանքով:

1066. ԳԲԿ-ի անջատման անհրաժեշտության դեպքերում կապված նորոգման և կարգաբերման հետ պետք է նախատեսվի գազի նվազագույն սպառման ժամանակահատվածում՝ տեղյակ պահելով սպառողներին և գազաբաշխման համակարգի կարգավարական ստորաբաժանմանը:

 

ԳԼՈՒԽ 60. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

1067. ԳԲԿ-ի սարքավորման, համակարգերի նորոգման և տեխնիկական սպասարկման պարբերականությունը և ժամկետները որոշվում են կազմակերպության կողմից՝ կախված դրանց տեխնիկական վիճակից և համաձայն շահագործման հրահանգների պահանջների:

1068. Տեխնիկական սպասարկման և նորոգման որակի պատասխանատվությունը կրում է տվյալ աշխատանքներն իրականացնող անձնակազմը և համապատասխան ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարները:

1069. Տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը ԳԲԿ-ում, որպես կանոն, իրականացնում է շահագործող անձնակազմը (օպերատորները):

1070. Բոլոր անսարքությունները, որոնք հայտնաբերվել են տեխնիկական սպասարկման ընթացքում, անհրաժեշտ է գրանցել օպերատիվ մատյանում: Հայտնաբերված անսարքությունների դեպքում, որոնք կարող են բերել տեխնոլոգիական գործընթացների խախտման, հարկավոր է ձեռնարկել միջոցներ` նախատեսված ԳԲԿ-ի շահագործման հրահանգներով:

1071. Տեխնոլոգիական սարքավորման, էլեկտրասարքավորման, ՉՀՍ և Ա-ի, հեռուստամեխանիկայի և ավտոմատիկայի, ջեռուցման, օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկումը և նորոգումները (ընթացիկ և հիմնական) պետք է կատարվեն ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցերով:

 

ԳԼՈՒԽ 61. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1072. Շահագործվող ստորաբաժանումներում յուրաքանչյուր ԳԲԿ-ի համար պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը՝

1) hողամասի հատկացման վերաբերյալ իրավահաստատող փաստաթղթերը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը(ները) և Հայաստանի Հանրապետությունում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու համապատասխան որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասերի, շենքերի, շինությունների սահմանված կարգով կազմված հատակագծերը

2) ԳԲԿ մտնող գազատարի ճյուղավորման ընդունման արձանագրությունը և կատարողատեխնիկական փաստաթղթերը

3) գազատարի ճյուղավորման տեխնիկական սպասարկման սխեման և տեղանքի իրավիճակային հատակագիծը

4) սկզբունքային սխեմաները (տեխնոլոգիական, ավտոմատիկայի, ղեկավարման և ազդանշանման, էլեկտրալուսավորման, ջեռուցման, օդափոխության և այլն)

5 ) տեխնիկական տվյալների տեղեկաթերթիկը

6) սարքավորման, գործիքների տեղեկաթերթիկները և գործարանային հրահանգները

7) ԳԲԿ-ի տարրերի տեխնիկական շահագործման հրահանգները

8) կազմակերպության կողմից հաստատված այլ նորմատիվատեխնիկական փաստաթղթեր:

1073. Անմիջապես ԳԲԿ-ում պետք է լինեն հետևյալ փաստաթղթերը՝ սկզբունքային տեխնոլոգիական սխեման, ԳԲԿ-ի շահագործման հրահանգները, օպերատորի մատյանը:

ԳԲԿ-ի շահագործական փաստաթղթերը, սարքավորումը, կառույցները և համակարգերը պետք է ստուգի ԳԲԿ-ի շահագործման համար պատասխանատու անձը և անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի ԳԲԿ-ի շահագործման անհրաժեշտ մակարդակն ապահովելու համար:

 

ԲԱԺԻՆ 15. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1074. Մայրուղային գազատարերի էլեկտրատեղակայանքները (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) սպասարկող անձնակազմը պետք է ղեկավարվի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնների և արտադրող կազմակերպությունների շահագործման հրահանգներով:

1075. Տվյալ բաժնում նշված են էլեկտրատեղակայանքների շահագործման առանձնահատկությունները, որոնք արտացոլված չեն սույն բաժնի 1074-րդ կետում թվարկված իրավական ակտերում և հրահանգներում:

1076. Արտադրության հատուկ պայմանների կամ էլեկտրատեղակայանքների առկայության դեպքում, որոնց շահագործումը չի սահմանվում սույն բաժնի 1074-րդ կետում թվարկված կանոններով, պետք է կազմվեն կազմակերպության կողմից հաստատված լրացուցիչ տեղական հրահանգներ: Այդ հրահանգներում չի թույլատրվում գործող կանոնների պահանջների մեղմացում, ինչպես նաև գործող կանոնների և դրանց առանձին դրույթների կրկնում:

1077. Էլեկտրատեղակայանքները և դրանց սարքվածքները շահագործման են ընդունվում` համաձայն շինություններում և դրանցից դուրս պայթունա- և հրդեհավտանգ գոտիների դասակարգման, ինչպես նաև ըստ գազերի պայթունավտանգ խառնուրդների կարգի և խմբի: Ընդունման ժամանակ ղեկավարվում են սույն բաժնի 1074-րդ կետում թվարկած նորմատիվային փաստաթղթերի պահանջներով:

1078. Էլեկտրատեղակայանքների շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին հաստատված» N 1939-Ն որոշման համաձայն:

 

ԲԱԺԻՆ 16. ԿՈՌՈԶԻԱՅԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1079. Սույն բաժնի պահանջները տարածվում են մայրուղային գազատարերի և դրանց ճյուղավորումների, ՃԿ-ի տեխնոլոգիական կապվածքների խողովակագծերի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի հորատանցքերի, ուժային մալուխների և տեխնոլոգիական կապերի մալուխների վրա:

1080. Բոլոր կառույցները ենթակա են կոռոզիայից համալիր պաշտպանության՝ պաշտպանիչ շերտերի և էլեկտրաքիմիական պաշտպանության միջոցներով ԳՕՍՏ 9.602-2016 և ԳՕՍՏ Ռ 51164-98 պահանջներին համապատասխան:

345. Ստորաբաժանումների կառույցների ԷՔՊ-ի համակարգն ամբողջությամբ պետք է կառուցված և ընդունված լինի աշխատանքի մինչև կառույցների շահագործման հանձնելը:

1081. Վերգետնյա տեղադրման դեպքում կառույցները մթնոլորտային կոռոզիայից ենթակա են պաշտպանության մետաղական և ոչ մետաղական պաշտպանիչ շերտերով:

1082. Մայրուղային գազատարերի ավարտված շինարարության տեղամասերի մեկուսացման վիճակը պետք է վերահսկվի վնասվածքների փնտրիչ սարքով, ինչպես նաև խողովակ-հող անցման դիմադրության՝ կատոդային բևեռացման մեթոդով չափմամբ` ըստ փորձարկումների տվյալների ձևակերպման արձանագրության:

 

ԳԼՈՒԽ 62. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1083. Կազմակերպությունում կոռոզիայից պաշտպանության մեթոդական և տեխնիկական ղեկավարումն իրագործում է համապատասխան արտադրական բաժինը: Ստորաբաժանումում կոռոզիայից պաշտպանության միջոցների շահագործման տեխնիկական և վարչական ղեկավարումն իրագործում է ստորաբաժանման ղեկավարը՝ պարտականությունների սահմանված բաշխմանը համապատասխան: Աշխատանքների անմիջական ղեկավարումն իրագործում և կոռոզիայից պաշտպանելու պատասխանատվությունը կրում է կոռոզիայից պաշտպանության ծառայության (խմբի, տեղամասի) ղեկավարը:

1084. Կոռոզիայից պաշտպանության ծառայության հիմնական խնդիրը կոռոզիայից կառույցների լրիվ պաշտպանությունն է` դրանց հուսալի և անվտանգ աշխատանքի նպատակով: Այդ խնդրների լուծման համար անհրաժեշտ է՝

1) ապահովել էլեկտրահաղորդման սնման և ուղեգծի երկայնքով գծերի և կատոդային պաշտպանության տեղակայանքների անխափան աշխատանքը.

2) ապահովել և հսկել պաշտպանության պոտենցիալը` ըստ տարածվածության ու ժամանակի.

3) հսկել կառույցների պաշտպանիչ շերտերը և կոռոզիայի վիճակը.

4) կազմել կառույցների հուսալի աշխատանքի համար կանխատեսություն, կոռոզիայի վիճակի վերլուծության հիման վրա.

5) իրականացնել մեկուսիչ շերտերի պատման որակի և կոռոզիայից պաշտպանության միջոցների տեխնիկական սպասարկում և հսկողություն:

 

ԳԼՈՒԽ 63. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

1085. Տեղակայանքների զննումը և ԷՔՊ-ի միջոցների աշխատանքի ստուգումը, որպես կանոն, պետք է անցկացնել հետևյալ պարբերականությամբ. ամսվա մեջ 2 անգամ՝ հեռավարական ստուգման միջոցներով չսարքավորված ԿՊՍ-ով, ամսվա մեջ ոչ պակաս 4 անգամ՝ ՑՊՍ-ով, 6 ամսվա մեջ 1 անգամ՝ ԿՊՏ-ով: Հեռավորության ստուգմամբ ԿՊՍ-ի հսկման պարբերականությունը սահմանում է կազմակերպությունը: Տեղակայանքների արտաքին զննման և հսկման դեպքում անհրաժեշտ է կատարել ԿՊՍ- ի (ՑՊՍ-ի) աշխատանքային ռեժիմների ստուգում, հպակային միացումների, անոդային հողակցումների, տեղակայանքների բլոկների և հանգույցների կանխարգելիչ սպասարկում, հատուկ կամ էլեկտրաէներգիայի հաշվիչով ԿՊՍ-ի անընդմեջ աշխատանքի գնահատում:

1086. ԷՔՊ-ի յուրաքանչյուր տեղակայանքի գործողության ընդմիջումը թույլատրվում է կարգավորման և նորոգման աշխատանքների անցկացման անհրաժեշտության դեպքում, բայց եռամսյակում 60 ժ ոչ ավելի: Ավելի երկարատև անջատումները (ոչ ավելի 10 օր/ տարի) թույլատրվում են կազմակերպության համաձայնության դեպքում:

1087. Պաշտպանության շերտի վիճակի և ԷՔՊ-ի միջոցների ստուգման արդյունքները պետք է գրանցել մատյանում կամ ձևակերպել արձանագրությամբ:

ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) էլեկտրաչափիչ սարքերի ցուցումները և ցամաքուրդի կետերում չափումների արդյունքները պետք է գրանցվեն ԿՊՍ-ի (ՑՊՍ-ի) աշխատանքի ռեժիմների մատյանում:

1088. Բարձրօհմային սակավ խոնավությամբ և ձնահալված բնահողերում խողովակ- հող պոտենցիալների տարբերության փոփոխության դեպքում անհրաժեշտ է օգտագործել 100 ՄՕմ ոչ պակաս մուտքային դիմադրությամբ սարք: Մնացած դեպքերում թույլատրվում է 10 ՄՕմ մուտքային դիմադրությամբ սարքավորման օգտագործումը:

1089. Բևեռացման պոտենցիալները պետք է փոխել ԳՕՍՏ Ռ 51164-98 պահանջներին համապատասխան: Չափիչ-հսկիչ կետերը պետք է տեղադրված լինեն ոչ պակաս քան 1 կմ-ը մեկ և ԿՊՍ-ի ցամաքուրդի կետերում:

1090. Պաշտպանվող կառույցների ամբողջ երկարությամբ պոտենցիալները պետք է չափել համեմատման դուրս բերովի էլեկտրոդներով՝ անընդհատ կամ ոչ ավելի 20 մ չափման քայլով, ոչ ուշ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ: Այդ դեպքում առաջին չափումները պետք է կատարվեն կառույցների հողակցումից հետո ոչ շուտ, քան 10 ամիս անց:

1091. Կառույցների տեղամասերում, որոնք ունեն նվազագույն (ըստ բացարձակ մեծության) և առավելագույն թույլատրելի նշանակության պաշտպանական պոտենցիալներ, պետք է հանովի էլեկտրոդի մեթոդով կատարվեն պոտենցիալների լրացուցիչ չափումներ` յուրաքանչյուր տարին 1 անգամից ոչ պակաս, բնահողի նվազագույն և առավելագույն (համապատասխանաբար) խոնավացման շրջաններում: Նման չափում անհրաժեշտ է նաև կատարել` կապված ԿՊՍ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխության՝ թափառող հոսանքների աղբյուրներ հայտնվելու, նոր կառույցների շինարարության և ԷՔՊ-ի համակարգի զարգացման հետ:

1092. Կառույցների կոռոզիայի վիճակը որոշվում են տեսողական ստուգիչ հետախուզահորերի միջոցով, առաջին հերթին պաշտպանիչ շերտի անբավարար վիճակով տեղամասերում, որոնք ապահովված չեն պաշտպանիչ մեծության անընդմեջ կատոդային բևեռացմամբ և տեղադրված են կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում:

1093. Մայրուղային գազատարերի կոռոզիոն-վտանգավոր տեղամասերին են պատկանում 400 C բարձր ջերմաստիճանով փոխադրվող գազի տեղամասերը, ինչպես նաև գազատարերը, որոնք տեղադրված են աղակալված հողերում (աղուտներում, քարաղահողերում և այլն), ճահճային, ճահճացված և ջրովի հողերում, ջրային անցումներում և ողողված գետափերում, ինչպես նաև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների անցումներում, ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տարածքներում, տարբեր խողովակագծերի հետ հատումներում, արդյունաբերական և կենցաղային ջրահոսքերի, աղբի և խարամի կուտակման, թափառող հոսանքների տեղամասերում: Այլ կառույցների կոռոզիոն-վտանգավոր տեղամասերը սահմանվում են թափառող հոսանքների և բնահողերի կոռոզիոն ակտիվության, բնահողային և այլ ջրերի առկայության դեպքում՝ ԳՕՍՏ 9.602-2016 համաձայն:

1094. Պաշտպանիչ շերտերի վիճակի ընտրովի ստուգումը պետք է կատարվի կոռոզիոն-վտանգավոր տեղամասերում տարվա մեջ մեկ անգամից ոչ պակաս գարնան- աշնանային շրջանում: Այդ ընթացքում պետք է կատարվեն հետևյալ աշխատանքները`

1) մեկուսիչի վնասվածքի փնտրում` վնասվածքների փնտրիչով կամ հանովի չբևեռացված էլեկտրոդի մեթոդով.

2) պաշտպանիչ շերտերի անցողիկ դիմադրության չափումը` «թաց հպակի» հանրագումարային գնահատման մեթոդով.

3) հետախուզահորերում մեկուսացման վիճակի գործիքային և տեսողական զննում.

4) կոռոզիոն վնասվածքների հայտնաբերում, դրանց խորության և մակերեսի որոշում:

1095. Խողովակի ծածկաշերտերում վնասվածքների նորոգումը պետք է անցկացվի գործող նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նորոգված տեղամասում պաշտպանիչ ծածկույթը պետք է բավարարի կառույցի հիմնական ծածկույթին ներկայացվող պահանջները:

1096. Միևնույն տեխնոլոգիական միջանցքով անցնող խողովակները պետք է ընդգրկվեն համատեղ ԷՔՊ-ի միասնական համակարգում: Համատեղ պաշտպանության միասնական համակարգի ստեղծման անհնարինության դեպքում անհրաժեշտ է հեռացնել հարևան կառույցների պաշտպանությունների փոխադարձ վտանգավոր ազդեցությունը:

1097. Կոռոզիայից խողովակների պաշտպանության սխեմաները (համատեղ և առանձին) պետք է ընտրվեն՝ ելնելով շահագործման որոշակի պայմաններից և տնտեսական նպատակահարմարությունից:

1098. Կատոդային պաշտպանության մեկ տեղակայանքի պաշտպանիչ շերտի լայնությունը շահագործման սկզբում բնականոն մեկուսացման համար պետք է կազմի 20 կմ ոչ պակաս և ուժեղացված մեկուսացման համար 30 կմ: Էլեկտրաֆիկացված երկաթուղու մեկ քարշային ենթակայանին միացված ցամաքուրդային պաշտպանության բոլոր տեղակայանքների միջին ժամային հոսանքը չպետք է գերազանցի այդ ենթակայանի ընդհանուր միջին ժամային բեռնվածության 20 տոկոսը:

 

ԳԼՈՒԽ 64. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1099. Կոռոզիայից պաշտպանության համակարգը պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) կատոդային, ցամաքուրդային, կանխիչ պաշտպանության տեղակայանքների տեղեկաթերթիկները.

2) գազատարի տեղամասի կոռոզիայի վիճակի քարտեզը (էպիկրիզը).

3) գազատարերի սխեմաները՝ մեկուսացման ծածկույթների և տեսակների նշումներով.

4) կատոդային բևեռացման մեկուսիչ ծածկույթների գործարկման ընդունման արձանագրությունները,

5) գազատարերի մեկուսացման և նորոգման արձանագրությունները.

6) անոդային հողակցիչների նորոգման և կանխիչ պաշտպանության տեղակայանքի փոխարինման ամփոփագիրը.

7) կատոդային պաշտպանության սարքավորմամբ ԷՀԳ-ն սնող սկզբունքային էլեկտրական սխեման:

1100. Կոռոզիայից պաշտպանության տեխնիկական փաստաթղթերը, ինչպես նաև պաշտպանիչ ծածկույթի վիճակի ստուգման, ԷՔՊ-ի և կոռոզիայի մասին փաստաթղթերը շահագործման ամբողջ շրջանի ընթացքում պահպանման ենթակա չեն:

 

ԲԱԺԻՆ 17. ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

1101. Մայրուղային գազատարերի օբյեկտների ավտոմատացման, հեռամեքենայացման և կառավարման ծավալը որոշվում է կազմակերպության կողմից:

1102. Ավտոմատացման, կառավարման և կապի միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովվում է ՉՀՍ և Ա-ի, կապի և հեռուստամեխանիկայի ծառայություններով:

1103. ՉՀՍ և Ա-ի ծառայությունը սպասարկում է հետևյալ հիմնական և օժանդակ համակարգերը՝

1) ագրեգատային, արտադրամասային, ընդհանուր կայանային ավտոմատիկայի գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի (առանց գծային կապի) համակարգեր.

2) ապահովող համակարգերի (ջերմա-, ջրամատակարարման, օժանդակ մեխանիզմների, էլեկտրատեղակայանքների) ՉՀՍ և Ա-ի միջոցներ, շինությունների գազոտվածության ստուգման և վթարային արտածծման օդափոխության ավտոմատ միացման համակարգեր.

3) հակահրդեհային ավտոմատ կառավարման համակարգեր.

4) վառելիքային և գործարկվող գազի բլոկների ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ավտոմատացման միջոցներ և ՉՀՍ.

5) կառավարման հանգույցներ և փականներ, ագրեգատային և տեխնոլոգիական կապվածքի կարգավարական կետ, հեռուստամեխանիկայի գծային փականների ծայրային անջատիչներ.

6) ԳԲԿ, օժանդակ սարքավորման, գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի ազդանշանման և չափման միջոցներ, պաշտպանության տվիչներ.

7) բնակելի ավանի և կաթսայատան արդյունաբերական հրապարակների ավտոմատիկա.

8) սեփական կարիքների չափման հանգույցներ, ինչպես նաև գազի չափման արևտրահաշվարկային և ստուգիչ կետեր.

9) ավտոմատացման համակարգեր, չափման, հեռուստամեխանիկայի, ՉՀՍ պաշտպանության միջոցներ, ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ազդարարող սարքեր, ԳԲԿ.

10) պաշտպանական ազդանշանում:

1104. Կապի և հեռուստամեխանիկայի ծառայությունը ներառում է կապի համակարգեր և միջոցներ, կապի գծեր, հեռուստամեխանիկայի միջոցներ:

1105. Ընդունվող օբյեկտի կազմի մեջ մտնող միջոցները և սարքավորումը շահագործման է ընդունում կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ` համաձայնեցմամբ):

1106. Գործող օբյեկտում ԱԿՀ-ն շահագործման մտցնելու դեպքում դրանց փորձնական և արդյունաբերական շահագործման ընդունելու համար նշանակվում են ենթահանձնաժողովներ:

1107. Սարքավորման ընդունման վերջնական փուլն աշխատանքային ռեժիմներով համալիր փորձարկումն է, որի ժամկետը պետք է կազմի`

1) անընդմեջ ռեժիմով աշխատող սարքերի համար՝ 72 ժամ.

2) սպասման ռեժիմով աշխատող սարքերի համար՝ մինչև 1 ամիս:

1108. Սարքավորումը փորձնական շահագործման է մտցվում կազմակերպության ղեկավարի հրամանով: Փորձնական շահագործման շրջանում անց է կացվում սարքերի և համակարգերի ստուգում, որը նախատեսում է տարբեր ռեժիմների ստեղծում կամ դրանց նմանակում: Փորձնական շահագործման ընթացքում սարքավորումն սպասարկում է ստորաբաժանումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հավաքակցակարգաբերող կազմակերպությունը: Փորձնական շահագործման հետ մեկտեղ պետք է սկսել ամբողջ օպերատիվ փաստաթղթերի վարումը և իրականացնել տեխնիկական սպասարկումը:

1109. Չափման, ավտոմատացման և կապի միջոցների պահպանման պատասխանատվությունը կրում է համապատասխան արտադրամասի և ծառայությունների շահագործող անձնակազմը, որտեղ տեղադրված են այդ սարքերը:

1110. Ընդունման փորձարկումների ընթացքում ստացված փաստացի տեխնիկական տվյալները և բնութագրերը գրանցվում են համակարգի տեղեկաքարտի մեջ:

1111. Աշխատանքային պարամետրերը և կլիմայական պայմանները (շրջակա միջավայրի ջերմաստիճանը, խոնավությունը, օդի փոշոտվածությունը, ագրեսիվ միջավայրի առկայությունը), մեխանիկական ներգործությունները համակարգերի և միջոցների տեղադրման վայրերում չպետք է գերազանցեն արտադրող գործարանների հրահանգների սահմանները:

1112. Ավտոմատացման և կառավարման միջոցների սնման էլեկտրական լարումը պետք է կայունացված լինի: Այդ սարքերի սնման շղթաները պետք է պաշտպանված լինեն արդյունաբերական խանգարիչների ներգործությունից:

1113. Անհրաժեշտության դեպքերում սարքավորման բնականոն աշխատանքը բավարարելու համար պետք է նախատեսված լինի սարքերի և մեխանիզմների սնման ավտոմատ պահուստավորում՝ դրա պարբերական ստուգմամբ:

1114. Վահանակները, անցումային տուփերը և հավաքովի մալուխային վահանակները պետք է համարակալված լինեն, բոլոր սեղմակները և դրանց մոտեցող լարերը, ինչպես նաև ՉՀՍ և ավտոմատ կարգավորիչների իմպուլսային գծերը պետք է մականշում ունենան, կառավարման, ազդանշանող և չափման միջոցները ու չափիչ-հսկող սարքերը՝ մակագրություն իրենց նշանակության մասին` սխեմաներին համապատասխան:

1115. Սարքերը պետք է ունենան սարքին վիճակում գտնվող փակող հարմարանքներ, խտացումներ, դիտելու մաքուր ապակիներ, գրանցման ընթեռնելի նշում, սեղմիչ միացումները պետք է խտացված լինեն և ունենան հուսալի հպակներ: Անշարժ տեղադրված չափման միջոցները սարքերի սանդղակների վրա պետք է լինի կարմիր գիծ, որը համապատասխանի չափվող մեծության սահմանային արժեքին:

1116. Ստուգիչ մալուխները պետք է ունենան նշանակումներ՝ ծայրերին, ճյուղավորման և հատման տեղերում, անցումներում, ինչպես նաև ուղեգծի երկարությամբ` 50-70 մ մեկ: Մալուխների ազատ ջիլերը պետք է մեկուսացված լինեն: Մետաղական պատյանով մալուխների վթարները վերացնելիս կամ դրանք երկարացնելու դեպքում, ջիլերը միացնելով, պետք է տեղադրել հերմետիկ կցորդիչներ, որոնցից յուրաքանչյուրը ենթակա է գրանցման՝ նշելով աշխատանքը կատարող պատասխանատուին: Ռետինե պատյանով և մեկուսիչով մալուխների միացման տեղերը պետք է վուլկանացման մեթոդով հերմետիկացվեն: Պոլիքլորվինիլային պատյանով մալուխները երկարացնելու դեպքում պետք է միացվեն զոդելով և մեխանիկական ամրացմամբ, անհրաժեշտության դեպքում՝ փակ պատյանով:

1117. Չափման և ավտոմատացման միջոցների միացնող խողովակային միջադիրները (իմպուլսային գծերը) պետք է տեղադրվեն՝ պահպանելով անհրաժեշտ թեքությունները, և շահագործման ժամանակ կանոնավոր կերպով պետք է փչամաքրվեն: Հնարավոր սառցակալման կամ չափից դուրս տաքացման ենթակա տեղերը պետք է ջերմամեկուսացվեն:

1118. Ավտոմատ շրջափակման համար նախատեսված միջոցները, որոնք բացառում են միաժամանակյա ձեռքով և հեռակառավարման հնարավորությունը, պետք է պարբերաբար ստուգվեն և գտնվեն սարքին վիճակում:

1119. Սարքինության ստուգման, համակարգերի, ավտոմատացման և կառավարման միջոցների փորձարկման պարբերական գործողությունները պետք է անցկացվեն շահագործող անձնակազմի կողմից, իսկ այն դեպքում, երբ դա կպահանջվի շահագործման պայմաններով՝ հերթապահ օպերատիվ անձնակազմի կողմից, ըստ տեխնոլոգիական հրահանգների՝ օպերատիվ մատյանում արդյունքների գրանցմամբ:

1120. Պաշտպանության սարքերը պետք է պարբերաբար ստուգվեն ծրագրային- նախազգուշական նորոգման ժամկետացանկով և տեխնոլոգիական հրահանգներով սահմանված ժամկետներում: Ստուգման համար պաշտպանության անջատումը պետք է ուղեկցվի օպերատիվ մատյանում գրանցմամբ: Չի թույլատրվում նորոգման և կարգավորման աշխատանքներ կատարել գործող պաշտպանության շղթաներում աշխատող տեխնոլոգիական սարքավորման վրա: Պաշտպանության միջոցների անջատումը թույլատրվում է միայն թերությունների հայտնաբերման դեպքում` դրանց վերացման համար տրված անհրաժեշտ ժամկետում: Այդ դեպքում չափիչ-հսկիչ սարքի միջոցով պետք է սահմանել հսկվող պարամետրի անընդհատ դիտում: Եթե պարամետրի ուղղակի ստուգումն անհնար է, ապա ագրեգատը կանգնեցնում են: Աշխատող սարքավորման վրա պաշտպանության անսարք սարքերը կարելի է փոխարինել միայն դրանց սնուցման անջատման դեպքում: Նոր տեղադրվող սարքերի սնումն իրականացվում է պաշտպանության սխեմայի կարճաժամկետ ապաշրջափակման դեպքում:

1121. Պաշտպանության սարքերի ստուգումն իրականացվում է՝

1) աշխատող ԳԲԿ-ում և էլեկտրատեղակայանքներում՝ երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս.

2) ԳԲԿ-ի ագրեգատների վրա և պահեստային էլեկտրակայանքներում՝ երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս և անմիջականորեն դրանք աշխատանքի մեջ մտցնելուց առաջ.

3) ԳԲԿ-ում ամիսը 1 անգամից ոչ պակաս.

4) ազդանշանային համակարգի ստուգման կարգը որոշում է կազմակերպությունը:

1122. Սարքերի, ավտոմատացման հարմարանքների չափագիտական և ճշտության բնութագրերը չպետք է գերազանցեն դրանց տեխնիկական փաստաթղթերում նշված սահմանները: Չափման միջոցների չափագիտական ստուգման կարգը նշված է Սույն կանոնների 67-րդ գլխում: Թույլատրվում է չափման միայն այն միջոցների բացումը և նորոգումը, որոնք համապատասխանում են «Չափումների միասնականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Ավտոմատացման և հսկման համակարգերի կազմի մեջ մտնող առաջնային կերպափոխիչներն ստուգվում են այդ համակարգի կազմում` շահագործական փաստաթղթերին համապատասխան:

1123. Արգելվում է ավտոմատացման, կառավարման և կապի սարքերին և համակարգերին, պաշտպանության սարքերին դրանց սպասարկման և ստուգման հետ ուղղակի կապ չունեցող անձանց մոտեցումը:

 

ԳԼՈՒԽ 65. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1124. Ստուգման, պաշտպանության, ավտոմատ կառավարման, հեռուստամեխանիկայի և կապի տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքի ապահովման համար կազմակերպությունում ստեղծվում են ծառայություններ (խմբեր) և տեղամասեր: Ծառայությունների, տեղամասերի և խմբերի կազմակերպատեխնիկական և մեթոդական կառավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

1125. ՉՀՍ և Ա-ի ծառայությունը (խումբը) ապահովում է՝

1) հսկման պաշտպանության, ավտոմատ կառավարման սարքերի անընդմեջ և հուսալի շահագործումը ՃԿ-ի, ՃԱ, ԳՍՊ-ի, և ԳԲԿ-ի բոլոր օբյեկտներում և մայրուղային գազատարի գծային մասում.

2) տեխնիկական սպասարկում.

3) ընթացիկ նորոգում՝ սարքին վիճակի և աշխատունակության վերականգնման համար.

4) սարքերի և համակարգերի ծրագրային տեխնիկական սպասարկման և ծրագրային նորոգման կանգնեցման ժամկետացանկի մշակում.

5) տեխնիկական միջոցների նորոգումը և սպասարկումը կատարող կապալառու կազմակերպությունների գործունեության հսկում.

6) հավաքակցային և կարգաբերման աշխատանքների կատարման հսկում, ավտոմատացման, հսկման, պաշտպանության, ավտոմատ կառավարման միջոցների փորձարկման և շահագործման ընդունման անցկացում.

7) խափանումների հետաքննության մասնակցություն, դրանց կանխման միջոցառումների մշակում.

8) չափման միջոցների պետական և գերատեսչական ստուգում:

1126. Կապի ծառայությունն ապահովում է՝

1) ամրակցված սահմանների շրջանում տեխնոլոգիական կապի անընդմեջ աշխատանքը.

2) կապի շահագործվող սարքավորումների սարքին վիճակի ապահովումը` տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան.

3) տեխնոլոգիական կապի սարքերի և սարքավորումների վթարների օպերատիվ վերացումը.

4) Անվտանգության կանոնների խախտումների կանխման, կանխարգելման, վթարների, դժբախտ պատահարների և միջոցառումների անցկացումը.

5) չափման միջոցների նպատակային օգտագործումը համապատասխան նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին` ըստ չափագիտական հսկողության.

6) սպասարկվող օբյեկտներում վթարային և պլանային աշխատանքների կատարման ժամանակ գազատարի ուղեգծում ժամանակավոր կապի կազմակերպումը.

7) կապի միջոցների կազմակերպումը և պահպանումը` հաշվի առնելով արտակարգ իրավիճակների պաշտպանության պահանջները.

8) հեռուստամեխանիկայի, գծային և հեռուստամեխանիկայի կայանային սարքերի կապուղիների շահագործումը.

9) տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը` կապի միջոցների աշխատունակության և անսարքությունների վերականգնման համար:

1127. Հեռուստամեխանիկայի համակարգերն ապահովում են՝

1) տեխնոլոգիական սարքավորման վիճակի մասին հեռուստաազդանշանումը և պարամետրերի ընթացիկ և հանրագումարային արժեքների հեռաչափումը.

2) օբյեկտների հեռուստակառավարումը և հեռակարգավորումը.

3) հսկվող օբյեկտների և հեռակառավարման հրամանների և վիճակի գրանցումը:

1128. Ծառայությունների (տեղամասերի և այլն) գործունեության կազմակերպումը պետք է ապահովի ավտոմատացման համակարգերի, միջոցների և սարքավորման կառավարման շուրջօրյա աշխատանքը:

1129. Ավտոմատացման, կառավարման, կապի միջոցների և համակարգերի սպասարկման համար շահագործող անձնակազմի աշխատանքի կազմակերպումը կատարվում է ստորաբաժանման կողմից: Տեխնիկական սպասարկման նորոգման հատուկ տիպի աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ: Շահագործող անձնակազմը պետք է ունենա Սույն կանոնների համապատասխան տեխնիկական փաստաթղթեր:

1130. Շահագործող անձնակազմին չի թույլատրվում ավտոմատացման, հեռուստամեխանիկայի, ազդանշանման և պաշտպանության համակարգերի և միջոցների անջատում առանց սարքավորման և օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձի թույլտվության: Փոխարկումը նշված համակարգերում, այդ թվում՝ անցումն ավտոմատ կառավարումից ձեռքով կառավարման պետք է կատարվի ստորաբաժանման կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ՝ գրանցում կատարելով օպերատիվ մատյանում: Երկարաժամկետ փոխարկումը կատարվում է արտադրամասի (ծառայության) պետի թույլտվությամբ:

1131. ԳԲԿ-ում, կաթսայատներում և այլ օբյեկտներում ավտոմատացման, հսկման և ազդանշանման միջոցների և համակարգերի անջատման կարգը, այդ թվում` ավտոմատ կառավարման անցումը ձեռքի, որոշվում է կազմակերպության ստորաբաժանման ղեկավարության կողմից: Ավտոմատացման միջոցների կրկին միացումն իրականացվում է վերականգնման աշխատանքի վերջում՝ մատյանում պարտադիր գրանցմամբ:

1132. Սարքերն ստուգում է շահագործող անձնակազմը՝ տեխնիկական սպասարկման ժամկետացանկերով սահմանված պարբերականությամբ:

1133.Ավտոմատացման և կառավարման աշխատող բոլոր միջոցները և համակարգերը պետք է կապարակնքվեն, բացի սարքերից, որոնց նախադրվածքն օպերատիվ անձնակազմի կողմից ենթակա է փոփոխման՝ կախված սարքավորման աշխատանքի տրված ռեժիմից: Պահարանների դռնակները և վահանակների պաշտպանական պատյանները պետք է լինեն փակ և կողպված: Սարքերի բացումը թույլատրվում է շահագործող անձնակազմին, նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ, համապատասխան կատարվելիք աշխատանքի առաջադրանքի: Վահանի վրա, վահանակներում, հսկման և պաշտպանության շղթաներում աշխատանքներ կատարելու և աշխատող հիմնական սարքավորման հսկողության անհրաժեշտության դեպքերում պետք է ձեռնարկվեն նախազգուշական միջոցներ կառավարման սարքերի կեղծ փոխարկումների և անձնակազմի սխալ գործունեության դեմ:

1134. Վահանների և ռելեական պաշտպանության սարքերի տեղաբաշխման մոտ չի թույլատրվում կատարել աշխատանքներ, որոնք կարող են առաջ բերել դրանց ուժգին ցնցումը, որը ռելեի և այլ սարքերի կեղծ գործարկման պատճառ կդառնա:

1135. Աշխատող սարքավորման վրա չափիչ-հսկիչ գործիքների փոխարինումը կամ նորոգումը, եթե այդպիսի աշխատանքներ թույլատրվում են անվտանգության տեխնիկայի հրահանգներով և տեխնոլոգիական գործընթացի պայմաններով, պետք է կատարվեն միայն կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ: Փոխարինման (նորոգման) ժամանակ սարքավորման աշխատանքի հսկումն իրականացվում է դրա հետ փոխադարձ կապված այլ պարամետրերով:

1136. Կանխարգելիչ աշխատանքներ անցկացնելուց հետո համակարգն աշխատանքի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է վերականգնել բոլոր անջատված շղթաները, ստուգել համակարգերի գործունեությունը և դրա ազդեցությունը կառավարող սարքավորման վրա՝ տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 66. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

1137. Տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվեն արտադրական ստորաբաժանումների ծառայությունների, տեղամասերի և խմբերի կողմից` ըստ սպասարկման սահմանների:

1138. Տեխնիկական սպասարկման և նորոգման գործառույթը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի՝

1) տեխնիկական սպասարկում` պարբերական հսկողությամբ.

2) ընթացիկ նորոգում.

3) միջանկյալ և հիմնական նորոգում.

4) ՊԳՊ-ի ապահովում.

5) շահագործման հուսալիության ապահովում.

6) տեխնիկական սպասարկման ժամկետները պետք է համապատասխանեն հիմնական տեխնոլոգիական սարքավորման տեխնիկական սպասարկման ժամկետացանկին:

1139. Պարբերական հսկողությամբ տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է առանց տեխնոլոգիական գործընթացի կանգառի, տեխնիկական միջոցների ՇՓ-ում նշված ծավալով և պարբերականությամբ:

1140. Նախապես ծրագրավորված տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է տեխնիկական սարքավորման անջատմամբ` ՇՓ-ում նշված ծավալով, պարբերականությամբ և տեխնիկական միջոցներով, և ներառում է ընդլայնված տեխնիկական ստուգումներ և սարքերի աշխատունակությունը ապահովելու աշխատանքներ: Կանգնեցված ու աշխատող սարքավորման վրա կատարվող աշխատանքների ծավալը և անվանացանկը սահմանվում են ստորաբաժանման ղեկավարության կողմից՝ կազմակերպության հետ համաձայնեցված:

1141. Ընթացիկ նորոգման ծավալը որոշվում է յուրաքանչյուր որոշակի դեպքի համար՝ զննման արդյունքներով կամ մերժի բնույթով: Ընթացիկ նորոգումն անց է կացվում կազմակերպության շահագործող անձնակազմի կողմից շարքից դուրս եկած տարրերի ու հանգույցների փոխարինման կամ նորոգման ճանապարհով: Անսարքությունների փնտրումը և վերացումը, վերականգնումից հետո վերահսկման ծավալների ստուգումը պետք է իրագործվեն ՇՓ-ին համապատասխան: Բարդ դեպքերում, անսարքությունների փնտրման և վերացման համար ներգրավվում է կազմակերպությունների հավաքակցող-կարգաբերող կազմակերպությունների և տեխնիկական միջոցներ արտադրող գործարանների նորոգող անձնակազմը:

1142. Տեխնիկական միջոցների միջանկյալ նորոգումն իրականացնում են կազմակերպության շահագործող անձնակազմը, մասնագիտացված կազմակերպությունների և արտադրող գործարանների նորոգող անձնակազմը: Միջանկյալ նորոգման անցկացման ժամանակ վերականգնում են ծառայության ժամկետը կամ փոխարինում հանգույցները, որոնց ծառայության ժամկետը փոքր է արտադրանքի հերթականորեն անցկացված 2 հիմնական նորոգումների միջև ընկած ժամանակահատվածից, փոխում են կամ նորոգում արագ մաշվող հանգույցներն ու մեքենամասերը, ստուգում են տեխնիկական միջոցների բոլոր բաղադրիչ մասերի տեխնիկական վիճակը՝ հայտնաբերված անսարքությունների վերացումն իրականացնելով շարքից դուրս եկած հանգույցների ու մեքենամասերի վերականգնման կամ փոխարինման ճանապարհով, դրանց կարգավորման և կարգաբերման միջոցով, վերջնամշակում են ըստ տեղեկատվական գրությունների և տեղեկագրերի, ինչպես նաև արդիականացնում են սարքավորումը:

1143. Տեխնիկական միջոցների հիմնական նորոգումն իրագործվում է մասնագիտացված կազմակերպություններում կամ արտադրող գործարաններում, ինչպես նաև դրանց անձնակազմով՝ տեխնիկական միջոցների տեղակայման վայրերում: Հիմնական նորոգումը նախատեսում է տեխնիկական միջոցների ծառայության ժամկետի վերականգնում և միջնորոգման շրջանում աշխատանքի հուսալիության ապահովում` ի հաշիվ դրանց քանդման, մանրակրկիտ զննման, պարամետրերի և չափման միջոցների ստուգման, փոխարկումների, կարգավորման, հայտնաբերված թերությունների վերացման: Հիմնական նորոգումների ժամանակ պետք է կատարվեն ղեկավար ցուցումների պահանջները և միջոցառումներ` ուղղված սարքավորման աշխատանքի անընդմեջ գործունեության մեծացմանը, դրա տեխնիկատնտեսական ցուցանիշների լավացմանը: Անհրաժեշտության դեպքում հիմնական նորոգման ընթացքում պետք է կատարվեն աշխատանքներ առանձին հանգույցների արդիականացման ուղղությամբ՝ հաշվի առնելով շահագործման փորձը:

1144. Նորոգման աշխատանքը պետք է ուղեկցվի փաստաթղթերի ձևակերպմամբ, որոնք սահմանվում են կազմակերպության ստանդարտով:

1145. Առաջնային փաստաթղթերը, որոնք հաստատում են տեխնիկական միջոցների հետագա շահագործման համար պիտանի չլինելը, տեղեկաքարտը և տեխնիկական միջոցների հաշվառման մատյանն են:

1146. ՉՄ-ի տեխնիկական սպասարկումը կատարվում է ՉՀՍ և Ա-ի ծառայության կողմից: Ստուգման բացասական արդյունքների դեպքում ՉՄ-ները պետք է ենթարկվեն նորոգման: ՉՄ-ները, նորոգվում են չափագիտական ծառայության ուժերով կամ մասնագիտացված նորոգող կազմակերպությունների միջոցով: Տեխնիկական սպասարկման ժամկետացանկերը հաստատվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

1147. Շահագործման հուսալիության, միջոցների և համակարգերի օգտագործման արդյունավետության ապահովումն իրականացվում է նորոգատեխնիկական սպասարկումը ժամանակին և որակով կատարելու ուղղով:

1148. Հուսալիության ապահովման աշխատանքները ներառում են՝

1) շահագործման, պահման և նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ հայտնաբերված խախտումների և անսարքությունների հաշվառումը, տեղեկատվության հաշվառման առաջնային և համահավաք ձևերի լրացումը.

2) հուսալիության փաստացի ցուցանիշների հաշվարկը, դրանց համեմատումը հաստատված արժեքների հետ և արդյունքների անցկացումը տեխնիկական միջոցների տեղեկաթերթիկների մեջ.

3) հուսալիության փաստացի ցուցանիշների վերլուծությունը, պայմանների ազդեցության և շահագործման ռեժիմների որոշումը, առավել անհուսալի հանգույցների և տարրերի հայտնաբերումը.

4) շահագործման համակարգերի կատարելագործման, նորոգատեխնիկական սպասարկման, նյութատեխնիկական ապահովման միջոցառումների մշակումը.

5) արտադրանքների վերջնամշակման առաջարկությունների մշակումը, ՇՓ-ի և սպասարկող սարքավորման կատարելագործումը:

1149. Շահագործման հուսալիության մասին տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և նրա բարձրացման միջոցառումների մշակման աշխատանքները իրականացվում են կազմակերպության ստանդարտով: Ստորաբաժանումներում աշխատանքների կատարման կարգը որոշվում է կազմակերպության կողմից: Օրացուցային տարվա վերջում շահագործման համար պատասխանատու ստորաբաժանումների ծառայությունները պետք է վերլուծեն շահագործման հուսալիության մասին տեղեկատվությունը և մշակեն միջոցառումներ` սարքավորման հուսալիության բարձրացման համար: Նորոգատեխնիկական սպասարկման համակարգի սարքերի ՇՓ-ի և կառուցվածքի, ՊԳՊ-ի կազմի սարքավորման կատարելագործման մասին առաջարկությունները շահագործող կազմակերպությունները ուղարկում են ղեկավարության դիտարկմանը:

1150. Եթե արտադրանքի հուսալիության փաստացի ցուցանիշները ցածր են ՇՓ-ում նշվածներից, այն չի համապատասխանում ՆՏՓ-ին և հաշվվում է ոչ պիտանի: Այդ դեպքում շահագործող կազմակերպությունը մատակարարողներին ներկայացնում է պահանջներ` արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի մատակարարման վկայագրին համապատասխան:

1151. Տեխնիկական միջոցների շահագործման հուսալիության պահպանումը և դրանց ընթացիկ նորոգման ժամկետի կրճատումն ապահովվում են նյութերի նվազող պաշարների և ՊԳՊ-ի լրակազմերի առկայությամբ: Նյութերի և ՊԳՊ-ի չնվազող պաշարների վերականգնումն ու օգտագործման կարգը որոշվում են ՇՓ-ով և այլ նորմատիվային փաստաթղթերով:

1152. ՊԳՊ-ի օգտագործման և դրա հետ վարվելու կարգը որոշվում է ՇՓ-ով: ՊԳՊ-ի դուրսգրումն իրականացվում է գրավոր՝ ճարտարագետի կողմից հաստատված արձանագրերով կամ ակտերով:

 

ԳԼՈՒԽ 67. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1153. Տեխնոլոգիական գործընթացների չափումների միասնականության ապահովումը սահմանում է մեթոդական և կազմակերպչական հիմքերը, տեխնիկական միջոցները, կանոնները և նորմերը, որոնք ապահովում են չափումների միասնականությունը և պահանջվող ճշտությունը` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

1154. Տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման աշխատանքի ռեժիմի պարամետրերը չափվում են առանձնացված՝ ՉՄ-ով կամ ավտոմատացման, հեռուստամեխանիկայի կամ ԱԿՀ-ի ՉԿ-ով:

1155. Կազմակերպություններում չափագիտական ապահովումը դրվում է ՉՀՍ և Ա ծառայության կամ այլ ստորաբաժանումների մասնագետների վրա:

1156. Ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի համակարգերի և ԱԿՀ համակարգերի ՉԿ-ները պետք է ստուգված լինեն ստորաբաժանման չափագիտական ծառայության կողմից՝ օգտագործելով ստուգման և չափումների մեթոդները:

1157. ՉՄ-ները, որոնք շահագործվում են այնպիսի պայմաններում, որոնք տարբերվում են դրանցից, որոնց համար նորմավորված են դրանց չափագիտական բնութագրերը, պետք է ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքները գրառվում են ՉՄ ՇՓ-ում:

1158. ՉԿ-ները և ՉՄ-ները բաժանվում են 3 խմբի`

1) պարտադիր պետական չափագիտական հսկողության ոլորտում գտնվող՝ նախատեսված պարամետրերի չափումների համար՝ նյութական արժեքների, վառելիքի և էներգիայի հաշվառման ժամանակ փոխադարձ հաշվարկների, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային անվտանգության ապահովման համար.

2) պարտադիր շահագործող կազմակերպության կողմից ստուգման ենթակա՝ նախատեսված տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման ռեժիմների պարամետրերի չափումների համար, որոնք որոշում են կառավարող օբյեկտի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.

3) ցուցչի դեր կատարողներ՝ նախատեսված պարամետրերի փոփոխությանը հետևելու համար, առանց նորմավորված ճշտության արդյունքի գնահատման:

1159. ՉՄ-ների ստուգաչափումն իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով` միջստուգաչափական ժամանակամիջոցի ընթացքում` ՀՀ չափագիտության լիազոր մարմնի կողմից սահմանված պարբերականությանը համապատասխան:

1160. ՉՄ-ների և ՉԿ-ների ստուգումն անցկացվում է կազմակերպության չափագիտական ծառայության կողմից, միասնական մեթոդական և նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամկետացանկի:

1161. Ցուցիչները և ցուցչային ՉԿ-ների չափագիտական հսկման ենթակա չեն, դրանց սարքինության ստուգումը տեխնիկական սպասարկման անցկացման ժամանակ իրականացնում է ՉՀՍ և Ա ծառայությունը:

1162. Սպասարկման կարգը սահմանվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հրահանգով: Ցուցչային ՉՄ-ի և ՇՓ-ի վրա պետք է դնել ցուցիչի նշանակում՝ «Ի» տառի տեսքով:

 

ԳԼՈՒԽ 68. ԿԱՊԸ

 

1163. Կապի միջոցները ՄԳ-ի անբաժանելի մասն են և մտնում են գազի փոխադրման գործընթացի հսկման և կառավարման միջոցների համալիրի մեջ: ՄԳ-ի վրա նախատեսում է օպերատիվ և տեխնոլոգիական կապ:

1164. Օպերատիվ և տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են կենտրոնական, շրջանային, գծային կարգավարական կապերը, ցանցային խորհրդակցությունների կապը, տվյալների հաղորդումը հեռուստամեխանիկայի և ԱԿՀ-ի համար, ներօբյեկտային կապը:

1165. Տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են բջջային, հեռավոր հեռախոսային և ինտերնետ կապը, հանրապետական ելք ունեցող տեղական հեռախոսային կապը:

1166. Մայրուղային գազատարերում կապը կազմակերպվում է մայրուղային գազատարերի տեխնոլոգիական կապի նկատմամբ գործող ընդհանուր պահանջներին համապատասխան: Դրա կազմակերպման համար օգտագործվում են մալուխային, ռադիոմալուխային, օդային և ռադիոռելեային կապի գծերը:

1167. Մայրուղային կապի միջոցների շահագործման մեթոդական և տեխնիկական ղեկավարությունն իրականացնում են կազմակերպության համապատասխան ստորաբաժանումները:

1168. Կապի միջոցների տեխնիկական շահագործումն իրականացնում է կապի ծառայությունը կամ արտադրական ստորաբաժանումը (արտադրատեխնոլոգիական կապի արտադրամաս):

1169. Կապի հատուկ միջոցներ (ռադիոկայաններ և այլ) կիրառող աշխատողները պետք է ունենան դրանց օգտագործման թույլտվություն, որը տրվում է արտադրական ստորաբաժանման կողմից որոշված կարգով: Կապի ծառայության անձնակազմը պարտավոր է հսկել կապի միջոցների օգտագործման ճշտությունը, վարել աշխատանքում թույլ տրված խախտումների և ընդհատումների հաշվառումը:

1170. Կապի գծերի վնասվածքների դեպքում դրանք վերականգնում են հետևյալ հաջորդականությամբ՝ շրջանային կարգավարական կապ, կազմակերպության կարգավարական կապ, ՄԿԾ-ի կարգավարական կապ, կազմակերպության ցանցային խորհրդակցական կապ, տվյալների հաղորդման կապուղիներ:

1171. Բլոկ-տուփերը, պահարանները և այլ կառույցները, որոնք նախատեսված են ՄԿԾ և գծային մասի բաց օբյեկտների կապի սարքավորման տեղադրման համար, պետք է ունենան մակագրություններ` օբյեկտի պատկանելության նշանակումներով, պահվեն սարքին վիճակում, և սարքերը պետք է հուսալիորեն պաշտպանեն արևային ճառագայթման և մթնոլորտային տեղումների ուղղակի ազդեցությունից:

1172. Պետք է բացառվի նշված միջոցներին կողմնակի անձանց ազատ մոտեցումը: Ուղեգծային պայմաններում շահագործման համար նախատեսված բլոկ-տուփերի և տաղավարների համար, որպես կանոն, ցանկապատում չի պահանջվում:

1173. Կապի վթարային միջոցները և դրանց առբերման միջոցները պետք է պահվեն սարքին և լրակազմված վիճակում: Դրանց նորոգման ժամկետները համաձայնեցվում են կազմակերպության տեխնիկական ղեկավարի հետ:

 

ԳԼՈՒԽ 69. ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ

 

1174. Մայրուղային գազատարերի ծախսաչափային հանգույցները նախատեսված են փոխադրման, պահման և բաշխման օբյեկտներում գազի ծախսի և քանակական հաշվարկի համար:

1175. Ըստ նշանակության` մայրուղային գազատարերի օբյեկտների ծախսաչափային հանգույցներն դասվում են են` տնտհաշվարկային, առևտրային և ստուգողական (տեխնոլոգիական): Գազի փոխադրման օբյեկտների տնտհաշվարկային, առևտրային ծախսաչափային հանգույցները նախատեսված են գազի ծախսի և պարամետրերի չափման համար: Չափման արդյունքներն օգտագործվում են գազ մատակարարողի և օգտագործողի միջև փոխադարձ ֆինանսական հաշվարկների համար: Տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները կառուցվում են մատակարարողի տարածքում և գտնվում են նրա հաշվեկշռում: Առևտրային ծախսաչափային հանգույցները կառուցվում են մատակարարի հետ համաձանեցված նախագծով և գտնվում են կառուցողի հաշվեկշռում:

1176. Ստուգողական ծախսաչափական կետերը նախատեսված են տեխնոլոգիական նպատակների համար օգտագործվող գազի ծախսի չափման համար: Չափման արդյունքները չեն կարող օգտագործվել ֆինանսական հաշվարկների համար` անկախ դրանց տեխնիկական մակարդակից, օգտագործվող մեթոդներից և չափման միջոցներից:

1177. Ծախսաչափային հանգույցների տեխնոլոգիական մասի, չափիչ մասի տեխնիկական միջոցների և սարքերի կառուցվածքային կատարումն ու հավաքակցումը պետք է համապատասխանեն գործող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

1178. ԳԲԿ-ները, ինչպես նաև գազօգտագործողների սեփական կարիքների համար գազի ծախսի չափման փոքր թողունակության ծախսաչափային հանգույցները կարող են նախագծվել պարզեցված տեխնոլոգիական սխեմայով՝ չափիչ գծի տեսքով, որը հագեցված է անհրաժեշտ չափման միջոցերով:

1179. Ծախսաչափային հանգույցները տեղադրում են`

1) գազատարի գծային մասում՝ գազատարերի համակարգի հանգուցային կետերում, գազի մատուցման - ընդունման մասերում, մայրուղային գազատարերի վերջնական տեղամասերում,

2) ՄԿԾ-ում սեփական կարիքների համար օգտագործվող գազի մատակարարման տեղերում,

3) ԳՍՊ-ում` գազի մղման և առման դեպքում, սեփական կարիքների համար գազի տրման տեղերում,

1179. Ծախսաչափային հանգույցների սարքերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային և մեխանիկական ազդեցություններից՝ հաշվի առնելով շահագործական փաստաթղթերի պահանջները:

1180. Ծախսաչափային հանգույցներն ստորաբաժանումների հետ պետք է ապահովված լինեն հեռախոսային, բջջային և այլ տիպի կապերով:

1181. Ծախսաչափային հանգույցների շինություններում օդափոխությունը պետք է պահել սարքին վիճակում:

1181. Ծախսաչափային հանգույցների շենքը և տեխնոլոգիական սարքավորումը պետք է պաշտպանված լինեն կայծակի ուղղակի հարվածներից, դրա երկրորդային դրսևորումներից և ստատիկ էլեկտրականությունից: Օգտագործվող շանթարգելները, շենքի հողանցումը և այլ սարքերը պետք է համապատասխանեն գործող հրահանգների պահանջներին և պարբերաբար պետք է ստուգվեն:

1182. Ծախսաչափային հանգույցների շահագործումը և տեխնիկական սպասարկումն իրականացնում է ՉՀՍ և Ա ծառայությունը` ՆՏՓ-ին և Սույն կանոնների պահանջներին համապատասխան: Ծախսաչափային հանգույցներին վերաբերող հիմնական և պարտադիր տեխնիկական փաստաթղթերն են՝

1) կատարողատեխնիկական փաստաթղթերը.

2) ծախսաչափիչ համակարգի վկայականը.

3) յուրաքանչյուր չափիչ գծի ուղիղ տեղամասերի և սեղմող սարքերի պարբերական ստուգման արձանագրությունները.

4) ստուգաչափման, միջոցների ու սարքերի չափումների պարբերական և արտահերթ ստուգումների արձանագրությունները.

5) ծախսաչափային չափիչ համակարգերում օգտագործվող միջոցների և սարքերի, այդ թվում` հարթաչափերի տեղեկաթերթիկները

6) տեխնոլոգիական և չափիչ մասերի սկզբունքային սխեման:

1183. Ծախսաչափային համակարգի վկայականը կազմում է կազմակերպության ՉՀՍ և Ա-ի ծառայությունը՝ չափիչ գծերի, տեխնոլոգիական մասի և չափման միջոցերի բնութագրերի ու պարամետրերի հիման վրա:

1184. Չափման միջոցների սպասարկումը, ելակետային տվյալների հավաքումը, սեղմող սարքերի հաշվարկը, դիագրամների մշակումը և գազի քանակի որոշումն իրականացնում է ՉՀՍ և Ա-ի ծառայությունը:

1185. Գազի քանակը որոշվում և չափվում է միասնական մեթոդական և նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:

1186. Առևտրային կամ տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները ենթարկվում են արտահերթ ստուգումների և ստուգականչերի` հետևյալ դեպքերում՝

1) պայմանագրային կողմերի պահանջով,

2) չափման սարքերի և միջոցների սարքին վիճակի ստուգումների համար,

3) դրանք նորոգելուց և պահելուց հետո շահագործման մտցնելու ժամանակ,

4) չափման միջոցների ստուգականչերի և չափիչ գծերի ստուգումների արդյունքների հսկման համար,

5) դրոշմի, կնիքի վնասման կամ չափման միջոցեր և սարքավորման պարբերական ստուգումների անցկացումը հաստատող փաստաթղթերի կորստի դեպքում:

1187. Վիճելի հարցերը, որոնք վերաբերում են գազի ծախսի և քանակի չափմանը, ծախսաչափային հանգույցների շահագործման ժամանակ լուծվում են արտահերթ ստուգականչերի անցկացման միջոցով, միասնական մեթոդական և նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 

ԳԼՈՒԽ 70. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1188. Շահագործող կազմակերպությունները պետք է ունենան տեխնիկական փաստաթղթեր:

1189. Տեխնիկական փաստաթղթերի կազմի մեջ պետք է մտնեն՝

1) շինարարության ավարտից հետո ընդունված ավարտական ակտը և սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը.

2) տեխնիկական միջոցների շահագործման գործարանային անձնագրերը.

3) տեղեկատվական և ծրագրային ապահովման փաստաթղթերը տրված` նախագիծը մշակողի կողմից.

4) ՆՏՓ-ն` ըստ կազմակերպության կողմից որոշված ցուցակի.

5) արտադրական և տեխնիկական հրահանգները.

6) հակահրդեհային և տեխնիկայի անվտանգության հրահանգները.

7) նորոգատեխնիկական սպասարկման և չափագիտական ապահովման ծրագիր-ժամկետացանկերը,

8) տեխնիկական միջոցների հաշվարկի, ստուգման և ստուգաչափման մատյանները:

1190. Շահագործման և նորոգատեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը կարգաբերող կազմակերպության կողմից փոխանցվում են կազմակերպության շահագործող ստորաբաժանմանը:

1191. Պաշտոնեական և տեխնոլոգիական հրահանգները մշակվում են ստորաբաժանման կողմից` հաշվի առնելով տեխնիկական միջոցների շահագործման պատասխանատու ծառայությունների կողմից օրացուցային տարվա համար պատրաստված փաստաթղթերը, և հաստատվում են ստորաբաժանման գլխավոր ճարտարագետի կողմից:

Պարտադիր են հետևյալ ժամկետացանկերը՝

1) տեխնիկական միջոցների սպասարկման.

2) տեխնիկական միջոցների նորոգման՝ ըստ նորոգման տեսակների (միջանկյալ, հիմնական).

3) ՉՄ-ի ստուգաչափման:

1192. Այլ կազմակերպությունների կողմից նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ այդ աշխատանքների համար ժամկետացանկերը կազմվում են առանձին և պետք է համաձայնեցվեն կատարողների հետ:

1193. Շահագործող ստորաբաժանումների ծառայություններում պարտավոր են վարել հետևյալ մատյանները՝

1) տեխնիկական սպասարկման և նորոգման.

2) չափման համակարգերի և միջոցների ստուգաչափման արդյունքների գրանցման:

 

ԲԱԺԻՆ 18. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 71. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

1194. ԳՄՀ-ի օպերատիվ-կարգավարական կառավարումն իրականացվում է ԿԿԾ-ի կողմից, ՄԿԾ-ների անմիջական մասնակցությամբ:

1195. ԳՄՀ ԿԿԾ-ն պետք է ՝

1) ապահովի տնտեսության և բնակչության` բնական գազով անխափան մատակարարումը` ծրագրով նախատեսված ծավալներով.

2) կազմակերպության ՄԿԾ–ի հետ համատեղ ամեն կերպ նպաստի գազի վերամշակման, փոխադրման ծրագրերի կատարմանը վառելիքաէներգետիկական պաշարների նվազագույն ծախսումների պայմաններում.

3) որոշի գազի միջհամակարգային հոսքափոխադրման ծավալները` համաձայն ծրագրերի և գազի բաշխման լրացուցիչ առաջադրանքների.

4) մշակի ԳՄՀ-ի բնական գազի փոխադրման սխեման, որն ապահովում է ստորգետնյա պահեստարաններից բնական գազի մղման և առման առավելագույն մակարդակը.

5) վերլուծի փաստացի ռեժիմների շեղումների պատճառները` առաջադրվածներից, մշակի միջհամակարգային հոսքափոխադրման լավարկման առաջարկություններ՝ գազատարերի աշխատանքի ռեժիմների հաշվառմամբ.

6) հսկի սպառողների` գազաբաշխման ցանցի բնական գազի ծրագրային մատակարարումներն ըստ կնքված պայմանագրերի.

7) ապահովի տրված բնական գազի հոսքերը` մայրուղային գազատարերի աշխատանքի լավարկված ռեժիմների դեպքում.

8) յուրաքանչյուր օր կազմի բնական գազի մուտքի հաշվեկշիռները և առաքումը սպառողներին՝ հաշվի առնելով կազմակերպության սեփական կարիքները.

9) հաշվարկի բնական գազի պաշարը գազատարերում` ըստ փաստացի ճնշումների, հսկի բնական գազի որակը.

10) վերլուծի և հայտնաբերի գազամատակարարման համակարգերի թերությունները՝ ձմռան ընթացքում աշխատանքի արդյունքների հիման վրա, մշակի դրանց վերացման առաջարկություններ.

11) ընդունի օպերատիվ որոշումներ ստորգետնյա պահեստարաններից բնական գազի առման կամ մղման փոփոխությունների վերաբերյալ.

12) մշակի համատեղ ժամանակացույցեր` ԳՄՀ-ի օբյեկտներում ծրագրային- կանխարգելիչ նորոգման աշխատանքների համար` ըստ ԳՄՀ-ի կազմակերպությունների հայտերի.

13) քննարկի ԳՄՀ-ի կազմակերպությունների հայտերը և թույլտվություններ տա սարքավորման ու կառույցների ստուգման, նորոգման, վերակառուցման փորձարկման համար աշխատանքից դուրս բերելու՝ այն դեպքերում, երբ դա հանգեցնում է գազի հոսքի և մատակարարումների փոփոխության կամ արտահանման կրճատման, գազի ԳՍՊ-ի մղման,

14) մասնակցի ԳՄՀ-ի նախագծերի ու միջոցառումների մշակմանը և իրականացմանը, այդ թվում՝ ուղղված նրա աշխատանքի հուսալիության բարձրացմանը.

15) մասնակցի ԳՄՀ-ի կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգի զարգացման ուղիների որոշմանը.

16) իրականացնի օպերատիվ հսկողություն գազատարի գծային մասի հիմնական նորոգման ընթացքի նկատմամբ:

1196. ՄԿԾ-ն պետք է ՝

1) ԳՄՀ ԿԿԾ-ի հետ համատեղ գործողություններով ապահովի ծրագրերի, առաջադրանքների և սպառողներին բնական գազի փոխադրման մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարումը.

2) ԳՄՀ-ի կազմակերպության սահմաններում իրականացնի մայրուղային գազատարերի և դրա հատվածների աշխատանքի ռեժիմի օպերատիվ կառավարումը,

3) ժամանակին ԳՄՀ ԿԿԾ-ին տա տեղեկատվություն գազատարերի դասավորության բոլոր փոփոխությունների (նոր հզորությունների մուտք, որոշ հատվածները նորոգման կանգնեցնելու) և սահմանափակող պարամետրերի մասին`

4) ԳՄՀ-ի կազմակերպության օբյեկտներում մշակի ծրագրականխարգելիչ աշխատանքների համալիր միջոցառումներ և այն համաձայնեցնի ԳՄՀ ԿԿԾ-ի հետ.

5) դիտարկի հայտերը, աշխատանքների ծրագրեր ժամանակացույցեր և թույլտվությունների հանձնումը` ԳՄՀ ԿԿԾ-ի տեղեկացմամբ, եթե դա հանգեցնում է գազի փոխադրման ժամանակացույցի խախտմանը, նորոգելու, վերակառուցելու և փորձարկելու նպատակներով սարքավորման և կառուցվածքների կանգնեցմանը.

6) իրականացնի ստորաբաժանման օպերատիվ անձնակազմի (կարգավար կամ հերթափոխային ճարտարագետ) կառավարումը.

7) պատահարի առաջացման դեպքում անի կարգադրություններ մայրուղային գազատարի գծային հատվածը փակող արմատուրի փոխարկման մասին.

8) կատարի հիդրավլիկական արդյունավետության վերլուծություն և անի կարգադրություններ մաքրող սարքերի բացթողումների կամ մեթանոլի լցման մասին.

9) հսկի բնական գազի մատակարարման մասին կնքված պայմանագրերի ճիշտ կատարումը` հաշվի առնելով փոփոխվող պայմանները (ճնշումը գազապահետսարանում, գազատարերում, հոսքի փոփոխությունները և այլն).

10) իրականացնի պատահարների վերացման ընթացքի նկատմամբ օպերատիվ հսկողություն.

11) հսկի գազատարի գծային մասի հիմնական նորոգման և վերակառուցման ընթացքը.

12 ունենա բնական գազի անհավասարաչափ ծախսի տվյալներ` ըստ եռամսյակների և ամիսների.

1197. ՃԱ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սարքավորման և ստորաբաժանման սահմաններում գծային մասի ռեժիմի անմիջական կառավարումը և հսկողությունը, պետք է իրականացնի ՄԿԾ-ի կարգավարը (հերթափոխային ճարտարագետը): Կառավարումը պետք է իրականացվի ՄԿԾ-ից, որը սարքավորված է կապի, հեռուստակառավարման, տեղեկատվական տեխնիկայի անհրաժեշտ միջոցներով ու օպերատիվ տեխնիկական փաստաթղթերով:

1198. ՄԿԾ-ի կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) օպերատիվ ենթակայության տակ պետք է գտնվի անձնակազմ, որն իրականացնում է սարքավորման աշխատանքի ռեժիմի անմիջական կառավարումը, այդ թվում` նաև սարքավորման, գազատարի առանձին հատվածների, ԳՍՊ-ի հորատանցքերի միացումը, անջատումը և արմատուրի փոխարկումը:

1199. ՄԿԾ-ի կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է՝

1) կանխել սարքավորման և գազատարի գծային մասի աշխատանքը` թույլատրելիից բարձր պարամետրերի դեպքում.

2) հսկել գազատարի հատվածների և ճյուղավորումների հիդրավլիկական արդյունավետությունը.

3) վերլուծել սարքավորման և գծային մասի աշխատանքի վիճակը.

4) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հաստատված աշխատանքային ռեժիմի պահպանման համար (կարգադրություններ անել մեթանոլի լցման մասին և այլն).

5) անմիջապես հայտնել ԿԿԾ-ի կարգավարին գազատարի, ՃԱ-ի և ԳԲԿ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխությունների մասին:

1200. Կազմակերպության և նրա ստորաբաժանումների հերթափոխային անձնակազմը պետք է աշխատի համապատասխան ստորաբաժանման ղեկավարության կողմից հաստատված ժամանակացույցերով:

1201. Բոլոր կարգավարական ծառայությունները պետք է աշխատեն միևնույն համաձայնեցված ժամանակային գոտում: Կարգավարական սենքերում ժամանակի ցուցումը պետք է միևնույնը լինի մայրուղային գազատարի ամբողջ համակարգի համար:

1202. Հերթափոխային անձնակազմի հերթափոխի ընդունում-հանձնումը պետք է լինի միաժամանակ և գրանցվի մատյանում:

1203. Հերթափոխի ընդունում-հանձնումը սարքավորման փոխարկման, գործարկման և կանգառի, վթարային իրավիճակների դեպքում արգելվում է: Ընդունող հերթափոխը պետք է մասնակցի վթարի վերացմանը՝ ըստ ստորաբաժանման (կազմակերպության) ղեկավարության հայեցողության: Մայրուղային գազատարերի աշխատանքի ռեժիմի հսկման և օպերատիվ կառավարման գործառությունն ու պարտականությունները ՄԿԾ-ի համար սահմանվում են ԳՄՀ ԿԿԾ-ի կողմից և լրացվում են ՄԿԾ-ի ղեկավարների կողմից, ՄԿԾ-ի կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) համար:

1204. Կազմակերպության կարգավարական ծառայությունները հիդրոօդերևութաբանական ծառայության մարմիններից կանոնավոր պետք է ստանան հետևյալ տվյալները՝

1) օդերևութաբանական տեղեկություններ (օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումների քանակը, քամու արագությունը և ուղղությունը, սառցակալման առաջացումը, փոթորկային և ամպրոպային նախազգուշացումը).

2) օդերևութաբանական և հիդրոլոգիական կանխատեսումները, որոնք անհրաժեշտ են ՃԱ-ի և գազատարի մոտակա հատվածների շահագործման համար.

 

ԳԼՈՒԽ 72. ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

1205. Մայրուղային գազատարերի աշխատանքային ռեժիմը որոշվում է բնական գազի փոխադրման և բաշխման ծրագրերով, ԳՍՊ-ի աշխատանքով, գործող և զարգացող գազափոխադրման համակարգերի տեխնիկական վիճակով, ինչպես նաև ԳՄՀ ԿԿԾ-ի ցուցումներով: Մայրուղային գազատարերի և առանձին հատվածների աշխատանքի ռեժիմը պետք է ընտրվի և հսկվի` հաշվի առնելով սարքավորման և գծային մասի աշխատանքի պարամետրերի հաստատված սահմանափակումները:

1206. Մայրուղային գազատարերի աշխատանքի ռեժիմը մշակելիս` ԿԿԾ-ն պետք է կատարի հիդրավլիկական հաշվարկներ` հաշվի առնելով գազատարի տեխնիկական վիճակը և աշխատանքի ռեժիմի ժամկետացանկը (տարեկան, եռամսյակային, ամսական):

1207. Գազատարի գծային մասը պետք է շահագործվի լավարկված ռեժիմներով կամ առաջարկված ԿԿԾ-ի կողմից՝ գազի ճնշման ու ջերմաստիճանի սահմանափակումներով, որոնք հիմնվում են փաստացի տեխնիկական վիճակի և շահագործման պայմանների հաշվառման վրա:

1208. Թույլատրելի աշխատանքային ճնշումը գազատարի հատվածների համար կազմակերպության կողմից պետք է հաստատվի հավասար կամ նախագծայինից ցածր` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

1) գազատարի կոռոզիոն վիճակը,

2) շահագործմանը նախորդող ժամանակամիջոցի աշխատանքային պարամետրերը,

3) տեղամասի շահագործման տևողությունը,

4) աշխատանքների կատարումը պահպանման գոտիներում և մինչև շենքերը, կառույցները և օբյեկտները նվազագույն թույլատրելի հեռավորությունների գոտիներում, մարդկանց զգալի կուտակումների շրջանում (հարևան գծերի հիմնական նորոգման, գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ և այլն):

1209. Գազի թույլատրելի աշխատանքային ճնշման բոլոր փոփոխությունների մասին ԿԿԾ-ն օպերատիվ կարգով պետք է տեղեկացնի ԳՄՀ բոլոր ՄԿԾ-ներին գազի թույլատրելի աշխատանքային ճնշման սահմանափակումները կարելի է մասնակիորեն կամ լրիվ կարգով վերացնել գազատարերի հատվածների հուսալի շահագործումն ապահովող միջոցառումները կատարելուց հետո:

1210. Կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է հսկել գազատարի գծային հատվածի, ԳԲԿ-ի միացող ճյուղավորումների աշխատանքային պարամետրերը և հիդրավլիկական արդյունավետությունը` ստորաբաժանման սահմաններում և հարևան հատվածներում օգտագործելով հեռուստամեխանիկայի և այլ միջոցներ ու եղանակներ: Վերլուծության արդյունքների հիման վրա կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի գազատարի արդյունավետությունը բարձրացնելու, մեթանոլով լցնելու համար և այլն:

 

ԳԼՈՒԽ 73. ՕՊԵՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1211. ԳՄՀ ԿԿԾ-ն պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը՝

1) պաշտոնեական հրահանգներ.

2) գազատարի գծային մասի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԱ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սկզբունքային սխեման, տեխնոլոգիական կապակցումները.

4) էլեկտրամատակարարման համակարգի սկզբունքային սխեմաները.

5) գազատարի աշխատանքի օպերատիվ օրական մատյան.

6) ԳՍՊ-ի աշխատանքի, գազի օպերատիվ օրական հաշվարկի, գազատարի սահմանված կետերում գազի որակի հսկման, ընդունված և հաղորդված հեռախոսագրերի, հերթափոխի ընդունման-հանձնման մատյաններ.

1212. Կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) պաշտոնեական և արտադրական հրահանգներ.

2) գազատարի հատվածի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԱ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական սխեմաները.

4) ՃԱ-ի, ԳՍՊ-ի ջրամատակարարման և էլեկտրամատակարարման սխեմաները.

5) ՃԱ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի աշխատանքի և սարքավորման թերությունների հաշվառման օպերատիվ մատյանը.

6) կարգադրությունների գրանցման մատյանները.

7) վթարային բրիգադի հավաքման և դուրս գալու սխեման.

8) ղեկավարության որոշմամբ՝ լրացուցիչ օպերատիվ և տեխնիկական փաստաթղթեր:

 

ԳԼՈՒԽ 74. ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1213. Ճնշակային արտադրամասում պատահարի դեպքում կարգավարը (հերթապահ ճարտարագետը) պետք է ապահովի վթարի տեղափակումը, տեղյակ պահի ստորաբաժանման ղեկավարությանը և ՄԿԾ-ի կարգավարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի չխափանված սարքավորման բնականոն աշխատանքն ապահովելու համար:

1214. Գազատարի գծային մասում վթարի առաջացման դեպքում ՄԿԾ-ի կարգավարը պարտավոր է դրա մասին զեկուցել իր անմիջական ղեկավարությանը, ՄԿԾ-ի կարգավարին և գործարկել վթարային բրիգադի հավաքման ու դուրս գալու ծրագիրը:

1215. Գազատարի վթարային հատվածի որոշումը և դրա տեղափակումը (անջատումը գործող գազատարից, գազի արտանետումը) կատարվում են կարգավարական ծառայության հրահանգով` օգտագործելով հեռուստամեխանիկայի միջոցները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ բրիգադն առաջնահերթ կարգով ուղարկելով ենթադրվող վթարային հատվածի փակիչ արմատուր՝ պատահարը տեղափակելու համար:

1216. Պատահարի վերացման աշխատանքների ղեկավարումը պետք է իրականացնի. տեղում՝ ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը ՄԿԾ-ում գլխավոր ճարտարագետը կամ տեղակալները: Մինչև ստորաբաժանման ղեկավարի տեղամաս ներկայանալը` նրա պարտականությունները վթարի տեղափակման և վերացման համար կատարում է ստորաբաժանման, ծառայության, արտադրամասի` պաշտոնով ավագ մասնագետը (ըստ վթարային օբյեկտի պատկանելության): Եթե պատահարի վերացման համար անհրաժեշտ է կատարել մեծ ծավալով աշխատանքներ, ներգրավելով մի քանի ստորաբաժանումների անձնակազմերը, պաշարները և տեխնիկական միջոցները, կամ նախատեսվող աշխատանքները տեխնիկապես բարդ են, ապա աշխատանքները տեղում պետք է ղեկավարի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչը:

1217. ԳԲԿ-ում պատահարի առաջացման դեպքում ստորաբաժանման կարգավարն անմիջապես զգուշացնում է բնական գազի սպառողներին պահուստային վառելիքի անցնելու անհրաժեշտության մասին, զեկուցում է ստորաբաժանման ղեկավարությանը և ԿԿԾ կարգավարին, կանչում վթարային բրիգադ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում վթարային վիճակում սպառողներին բնական գազի հնարավոր անխափան մատակարարման համար:

1218. ՃԱ-ի, ԳԲԿ-ի և մայրուղային գազատարերում բոլոր պատահարների մասին կազմակերպության կարգավարները տեղեկացնում են ԳՄՀ ԿԿԾ-ի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր տեսչական համապատասխան մարմին:

1219. Պատահարների, ավերվածությունների և վնասվածքների պատճառների մասնագիտական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու մասին» 580-Ն որոշմամբ սահմանված կարգով:

1220. Վթարային իրավիճակի առաջացման դեպքում արտադրական միավորների և դրա ստորաբաժանումների անձնակազմի խնդիրներն են՝

1) վթարի տեղափակումը` անջատելով գազատարի, ՃԱ-ի, ԳԲԿ-ի, ԳՍՊ-ի վթարային հատվածը և դատարկել գազատարը.

2) վթարային բրիգադի տեղեկացումը, հավաքումը և ուղարկումը.

3) միջոցների ձեռնարկումը` բնակչության, մոտակա փոխադրական հաղորդակցուղիների և գազատարի հետ դրանց հատման տեղերի, ինչպես նաև քաղաքացիական և արդյունաբերական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար.

4) սպառողներին գազի մատակարարման դադարեցման կամ դրանց ծավալների կրճատման մասին զգուշացումը.

5) անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը` աշխատանքում մնացած գազափոխադրման սարքավորման, գծային մասի և ԳՍՊ-ի առավելագույնս օգտագործման համար.

6) պատահարի մասին ղեկավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին ու Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կենտրոնի տեղեկացումը.

7) աշխատանքների կազմակերպումը` մոտակա տեղական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական և նյութական միջոցների ներգրավման ու օգտագործման համար.

8) պատահարի վերացումը հնարավորինս կարճ ժամկետում:

1221. Շահագործող կազմակերպությունների բոլոր աշխատողները պատահարի առաջացման կամ դրա նշանների հայտնաբերման դեպքում պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկել` պատահարի վերացման համար, որպեսզի կանխեն սարքավորման, կառուցվածքների ավերումները և բացառեն սպասարկող անձնակազմին և բնակչությանն սպառնացող վտանգը:

1222. Մեքենայական արտադրամասում, մղիչների սրահում, ԳՎԱ-ի պատսպարաններում, տեխնոլոգիական հաղորդակցուղիներում, փոշեորսիչների հրապարակներում, ՃԿ-ի միացման հանգույցներում հրդեհի առաջացման կամ գազի հանկարծակի արտահոսքի դեպքում օպերատիվ անձնակազմը պետք է վթարային կարգով կանգնեցնի ճնշակային կայանը: Նման դեպքերում ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի կանգնեցման կարգը որոշվում է կազմակերպությունների հրահանգներով:

1223. Գծային մասում, ՃԿ-ում, ԳԲԿ-ում, ԳՍՊ-ում վթարային իրավիճակ առաջանալու դեպքում` շահագործող արտադրական ստորաբաժանումները պետք է ունենան ազդարարման, հավաքման և գազատարի ուղեգիծ մեկնող վթարային բրիգադի ու տեխնիկայի մշակված և հաստատված ծրագիր:

1224. պատահարի վայրն առաջինը տեղ հասած անձնակազմը պարտավոր է՝

1) կանխել պատահարի գոտում կողմնակի անձանց և տեխնիկայի ներկայությունը, եթե պատահարն առաջացել է երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, արգելել փոխադրամիջոցների շարժումը,

2) ճշտել պատահարի տեղը և չափերը,

3) կապվել ՄԿԾ կարգավարի կամ ստորաբաժանման ղեկավարի հետ, հայտնել պատահարի տեղի և մոտավոր չափերի մասին,

4) եթե պատահարն առաջացել է ԷՀԳ-ի, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, պատահարի մասին հայտնել դրանց շահագործողներին:

1225. Արգելվում է մարդկանց և տեխնիկայի` պատահարի գոտուն մոտենալը` մինչև կապի ստեղծումը և պատահարի լրիվ տեղափակման, գործող գազատարն անջատող փակիչ արմատուրի վրա անընդհատ հերթապահության կազմակերպման, անջատված հատվածի սահմաններում փակիչ արմատուրի պատահական և ինքնաբերաբար վերադասավորումը կանխող լրացուցիչ միջոցների իրագործման մասին տեղեկությունների ստացումը:

1226. ՃԿ-ի միջև գծային հեռուստամեխանիկայով չկահավորված գազատարի հատվածում պատահարի տեղը որոշելու և դրա տեղափակման համար միաժամանակ երկու ՃԿ-ներից իրար ընդառաջ պետք է դուրս գան վթարային բրիգադներ: Բրիգադի շարժման երթուղին, մինչև ստորաբաժանման ղեկավարի գալը, համակարգվում է կարգավարական ծառայության կողմից: Այս դեպքում հավաքի և ուղեգիծ մեկնելու ծրագիրը գործարկվում է համապատասխան ստորաբաժանումներում:

1227. Անկախ հեռուստամեխանիկայի համակարգի գործառման՝ պատահարի վերացման ժամանակ անձնակազմը պարտավոր է լինել գազատարի անջատվող հատվածի մոտ և հսկել փակիչ արմատուրի փակումը, փականների և փականային հարթակների մոտ կազմակերպել կապ և անընդհատ հերթապահություն, բացառել փականների ինքնաբերաբար կամ սխալ վերադասավորումը: Վթարային հատվածի փականների հեռուստակառավարման միջոցները` հսկող անձնակազմի գալուց հետո պետք է անջատել:

 

ԳԼՈՒԽ 75. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՐԴԱՑՈՒՄՆԵՐԻՆ

 

1228. Գազատարերի հուսալի, անխափան և արդյունավետ շահագործումն աշնան-ձմռան շրջանում ապահովելու համար ԳՀՄ ծառայությունների կողմից պետք է իրականացվի համապատասխան միջոցառումների համալիր, որը ձևակերպվում է պատրաստվածության տեղեկաթերթիկով: Պատրաստվածության տեղեկաթերթիկները կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում ստուգման արձանագրությունների հիման վրա տրվում են ստորաբաժանումների ղեկավարներին:

1229. Ստուգման արձանագրության հիման վրա տեղեկաթերթիկն ստորագրում են նախագահը, հանձնաժողովի անդամները, որը հաստատում է կազմակերպության տնօրենը:

1230. Աշնան-ձմռան պայմաններում աշխատանքի պատրաստվածության տեղեկաթերթիկը պետք է տրվի միայն սարքավորման, տարածքի հաղորդակցուղիների, մայրուղային գազատարի օբյեկտների շենքերի և կառույցների տեխնիկական վիճակին կազմակերպության կողմից ներկայացրած պահանջների կատարումից հետո: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի հրդեհամարման, ջրա-, ջերմա- և էլեկտրամատակարարման համակարգերի վթարային լուսավորության աշխատունակությանը, վառելիքաքսուքային նյութերի պաշարների, այդ թվում` ձմեռային տեսակների առկայությանը, գազի, ջրի, յուղի և այլ աշխատանքային հեղուկների արտահոսքի բացակայությանը:

1231. Այն դեպքում, երբ ստորաբաժանումներն իրենցից անկախ պատճառներով ամբողջովին չեն կատարում տեղեկաթերթիկի պահանջները, այդ տեղեկաթերթիկով նախատեսված աշխատանքների կատարումը հարցը որոշվում է կազմակերպության ղեկավարի կողմից:

1232. Գազատարերի շենքերի, կառույցների և օբյեկտների` գարնանային հորդացմանը նախապատրաստումը պետք է անցկացվի ստորաբաժանման կողմից մշակված ծրագրի համաձայն, որում պետք է նախատեսվեն՝

1) վթարային տեխնիկայի նախապատրաստումը, փակիչ արմատուրի և փականների վթարային փակման ավտոմատների ստուգումը.

2) գազատարի ուղեգծի դժվարամատչելի տեղերում անհրաժեշտ տեխնիկայով և նյութերով հագեցված ժամանակավոր հենակետերի կազմակերպումը.

3) վառելիքաքսուքային նյութերի և մեթանոլի անհրաժեշտ պաշարների ստեղծումը.

4) ստուգումը և անհրաժեշտության դեպքում ջրահեռացուցիչների ու ջրատարների կառուցումը.

5) ջրահեռացուցիչների, ջրատարների և ուրիշ կառույցների մաքրումը ջրաբերուկներից, ձյունից և սառույցից.

6) սառցակուտակումների հնարավոր տեղերում սառցաբեկորների վերացումը.

7) գետերի և առուների կամուրջների ամրացումը.

8) բնահողային (ոչ ասֆալտի ծածկույթ ունեցող) ճանապարհների նորոգումը.

9) ջրային փոխադրամիջոցների նախապատրաստումը.

10) առավել պատասխանատու հատվածներում հերթապահ կետերի տեղադրումը` գազատարի և դրա կառույցների վնասվածքի վտանգը ժամանակին հայտնաբերելու համար, կապի և այլ միջոցառումների կազմակերպում, որոնք հորդացումների ժամանակ կապահովեն գազատարի անխափան աշխատանքը:

 

_____________________

Ծանոթություն` Տեղեկաթերթերի, օպերատիվ գրանցման մատյանների, կարգադրությունների, հակավթարային և հակահրդեհային ուսումնական վարժանքների հրահանգավորումների և գիտելիքների ստուգման գրանցման մատյանների օրինակելի ձևերը սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:

 

Հավելված 1

 

Ձև N 1

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

_____________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

_____ ____________ 202  թ.

 

ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքների վայրը _____________________________________________________________________________

(խողովակաշարի կամ նրա կառույցի անվանումը,

 

 _________________________________________________________________________________________________

տեխնիկական բնութագիրը կամ մայրուղու ցուցանիշ)

 

Աշխատանքի սկիզբը _______ ժ «_____» ___________________ 202  թ.

Աշխատանքի ավարտը _______ ժ «_____» ___________________ 202  թ.

Աշխատանքները կատարող կազմակերպությունը ___________________________

Աշխատանքի ղեկավարը ________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

Կատարվող աշխատանքները.

 

N

Աշխատանքների անվանումը

Պատասխանատու կատարող
(պաշտոնը, մասնագիտ., անունը, ազգանունը, հայրանունը)

Աշխատանքի սկիզբը

Աշխատանքի ավարտը

         

 

Շահագործող կազմակերպության ներկայացուցչի ներկայությամբ կատարվող աշխատանքի փուլերը`

1. __________________________________________________________________

2. __________________________________________________________________

3. __________________________________________________________________

 

Աշխատանքի անվտանգության միջոցները (նշել պայմանները, որոնց դեպքում կանցկացվի աշխատանքը, որոշակի անվտանգության միջոցները, հրահանգներ, որոնցով պետք է առաջնորդվել)

 

4. __________________________________________________________________

5. __________________________________________________________________

6. __________________________________________________________________

 

Թույլատրել է ________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

____________ «_____» ___________ 202  թ.

 

Թույլտվությունն ստացել է ______________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

____________ «_____» ___________ 202  թ.

 

___________________________________________________________________

(ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

_____________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

_____________________________

(ստորագրությունը)

 

_____ ____________ 202  թ.

 

ԳԱԶԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԿՐԱԿԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԳԱԳԻՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1. Աշխատանքի վայրը ______________________________________________________________________________

(ենթաբաժինը, օբյեկտը, կայանքը)

__________________________________________________________________________________________________

 

2. Աշխատանքի անվանումը _________________________________________________________________________

__________________________________________________________________________________________________

 

3. Աշխատանքների ղեկավարը _______________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

4. Նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատուն __________________________________

__________________________________________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

5. Գազավտանգավոր կրակային աշխատանքների համար պատասխանատու

_______________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

 

6. Աշխատանքի համար անհրաժեշտ են`

 

1) սարքավորումը, մեխանիզմները, հարմարանքները ___________________________

_________________________________________________________________________

(անվանումը, գույքային համարը, քանակը)

_________________________________________________________________________

 

2) գործիքները ____________________________________________________________

_________________________________________________________________________

3) ՉՀՍ և Ա-ն ____________________________________________________________

_________________________________________________________________________

4) նութերը _______________________________________________________________

_________________________________________________________________________

5) ԱՊՄ-ն _______________________________________________________________

_________________________________________________________________________

6) ԿՊՄ-ն _______________________________________________________________

_________________________________________________________________________

7) կապի միջոցները _______________________________________________________

_________________________________________________________________________

8) հրշեջ միջոցները ________________________________________________________

_________________________________________________________________________

9) առաջին բժշկական օգնության միջոցները ___________________________________

_________________________________________________________________________

7. Օբյեկտի նախապատրաստման միջոցները _________________________________

_________________________________________________________________________

8. Աշխատանքների անվտանգ կատարման միջոցները __________________________

_________________________________________________________________________

9. Աշխատանքի ռեժիմները _________________________________________________

 

10. Հավելվածները _________________________________________________________

(գծապատկերներ, էսքիզներ և այլն)

 

11. Փոխկապակցված արտադրամասերի, օբյեկտների հետ համաձայնեցված է

__________________________________________________________________________________

(N, արտադրամասի, օբյեկտի անվանումը կամ պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

12. 6, 7, 8, 9, 10, 11 կետերում շարադրված միջոցներն ապահովում են աշխատանքի անվտանգությունը և օպերատիվությունը: Դրանց կատարումից հետո թույլատրում եմ աշխատանքներ __-ից ____-ը

____ ______________  202  թ.

 

Արտադրամասի, ստորաբաժնի պետը

________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը,

________________________________________________________________________

ստորագրությունը, ամսաթիվը)

 

13. Համաձայնեցված է`

1) սանիտարական ծառայության հետ

_________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

2) աշխատանքի պաշտպանության ծառայության հետ _________________________

_________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

3) հրշեջ ծառայության հետ _________________________________________________

_________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը, ամսաթիվը)

 

14. Նախապատրաստական աշխատանքները կատարված են, աշխատատեղը պատրաստ է

_________________________________________________________________________

(ամսաթիվը, պատասխանատու անձի ստորագրությունը)

_________________________________________________________________________

 

15. Հրահանգավորումն անցել են`

 

Աշխատանքների կատարման ամսաթիվը և ժամկետը

Ազգանունը, անունը, հայրանունը

Պաշտոնը, մասնագի- տությունը

Աշխատանքի պայմաններին ծանոթացել եմ, հրահանգավորումն ստացել եմ

Հրահանգավորում անցկացնողի ստորագրությունը (անցկացնողների ազգանունը, անունը, հայրանունը)

1

2

3

4

5

         

 

16. Օբյեկտն ընդունված է շահագործման, աշխատատեղը, ԱՊՄ-ն և ԿՊՄ-ն, սարքավորումը, մեխանիզմները, հարմարանքները, գործիքները, ՉՀՍ և Ա-ն, նյութերը, կապի միջոցներն ստուգված են և համապատասխանում են աշխատանքի պայմաններին:

 

_______________________________________________________________________________________________

(ամսաթիվը, գազավտանգավոր կրակային աշխատանքների համար

 

_______________________________________________________________________________________________

պատասխանատու անձի ստորագրությունը)

 

17. Աշխատանքներից առաջ և դրանց կատարման ընթացքում աշխատանքային (վտանգավոր) գոտու օդի վերահսկողություն`

 

Վերահսկո- ղության ամսաթիվը և ժամկետը

Վերահսկո- ղության վայրը

Որոշվող բաղա- դրիչները

ՍԹԿ-ի, ԲՍԿՍ-ի
թույլատրելի խտությունը

Վերահսկո- ղության արդյունք- ները

Վերահսկողություն անցկացնող անձի ազգանունը, անունը, հայրանունը

Ստորագրու- թյունը

             

 

18. Գազավտանգավոր կրակային աշխատանքներն սկսված են _______ ժ. ____ րոպե

 

«____» _______________ 202  թ.

 

Աշխատանքների ղեկավարը

________________________________________________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

19. Աշխատանքները կատարված են, աշխատատեղը պատրաստված է, կարգագիրը փակված է _____ ժ. ____ րոպե «____» ______________ 202  թ.

 

Աշխատանքի պատասխանատուն ____________________________________________

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

20. Աշխատանքն ընդունված է, կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձը ____________

 

________________________________________________________________________________________________

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը, ամսաթիվը, ստորագրությունը)

 

21. Սույն կարգագիրը ձևակերպված է երկու օրինակից. մեկ օրինակ կարգագիրը դուրս գրողի համար, երկրորդը` աշխատանքների ղեկավարի համար:

 

Հավելված 2

 

Բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններից, շենքերից և կառույցներից ճնշակային (համարիչում) և գազաբաշխիչ (հայտարարում) կայանների նվազագույն հեռավորությունները 1,2-ից մինչ 3 ՄՊԱ ներառյալ գազատարերի դեպքում (մ)

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

300 և

պակաս

300-ից

600-ից

800-ից

1000-ից

1200-ից

Օբյեկտներ, շենքեր, կառույցներ

ավելի մինչև 600

ավելի մինչև 800

ավելի մինչև 1000

ավելի մինչև 1200

ավելի մինչև 1400

Հեռավորությունը (մ)               

1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝

500/

500/

500/

500/

500/

500/

այգետնակներով կոլեկտիվ այգիներ, ամառանոցային ավաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններ, ջերմոցային կոմբինատներ և նտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ, կաթի գործարաններ, օգտակար հանածոների մշակման բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝ անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, նավթի և գազի համալիր պատրաստման տեղակայանքներ և դրանց խմբային և հավաքական կետեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, անկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, խողովակագծերի տեխնոլոգիական կապի բազմակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ

100

125

125

125

125

125

 
2. Երկաթուղային ընդհանուր ցանցի և 1-ին, 2-րդ կարգի ավտոճանապարհների 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում), դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներ և 1000 մ3 ավելի ծավալի գազի պահեստարաններ, ավտոլցավորման կայաններ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրատարային կառույցներ

250/
100

 

 

 

 

 

300/
125

 

 

 

 

 

300/
125

 

 

 

 

 

300/
125

 

 

 

 

 

300/
125

 

 

 

 

 

300/
125

 

 

 

 

 

3. Ընդհանուր ցանցի երկաթուղի (կայարանների միջև) և 1-ին, 2-րդ կարգի ավտոճանապարհներ, առանձին կանգնած միա-, եռահարկ բնակելի շենքեր, գծային շրջագայողների տնակներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսային ֆերմաներ և անասունների կազմակերպված արածեցման համար ցանկապատված տեղամասեր, դաշտակացարաններ

75/
75

 

 

 

 

150/
100

 

 

 

 

150/
100

 

 

 

 

150/
100

 

 

 

 

150/
100

 

 

 

 

150/
100

 

 

 

 

4. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղու, 3-5-րդ կարգի ավտոճանապարհների՝ 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ

100/
75

150/
125
150/
125
150/
125
150/
125
150/
125

5.Արդյունաբերական

50/

100/

100/

100/

100/

100/

կազմակերպությունների երկաթուղի

50

75

75

75

75

75

6. 4-րդ, 5-րդ, կարգի

50/

100/

100/

100/

100/

100/

ավտոճանապարհներ

50

75

75

75

75

75

7. Առանձին կանգնած ոչ բնակելի և օժանդակ շինություններ (մարագներ և այլն), հորատվող և շահագործվող նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ելանցքեր, կոյուղու մաքրիչ կառույցներ, պոմպակայաններ

50/
30

75/
50

75/
50

75/
50

75/
50

75/
50

8. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին և այլ սպառողներին սնող 35, 110, 220 կՎ էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

100/
50
 

100/
75
100/
75
100/
75
100/
75
100/
75

9. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին սնող 35, 110, 220 կՎ էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

ՃԿ տարածքում շենքերից և կառույցներից պահպանելով պայթունա- և հրդեհաանվտանգ հեռավորությունները

10. Տարբեր ծառատեսակներով

անտառային զանգվածներ՝ փշատերև

50/

50

50/

50

50/

50

50/

50

50/

50

50/

50

սաղարթավոր

20/20

20/20

20/20

20/20

20/20

20/20

11. Առանց ուղղաթիռների բազավորման
ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ՝

           

ծանր՝ 10 տ և ավելի

100

100

100

100

100

100

միջին՝ 5-ից մինչև 10 տ

75

75

75

75

75

75

թեթև՝ մինչև 5 տ

60

60

60

60

60

60

(ուղղաթիռների օդային մոտեցման շերտում գտնվող շենքերի և կառույցների բարձրությունը չպետք է գերազանցի արգելքների բարձրությունը սահմանափակող հարթության չափը` համաձայն նորմատիվային փաստաթղթի պահանջների)

 


 

12. Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր տեսչական համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված

 

13. Բարձր լարման էլեկտրահաղորդման

օդային գծեր

Էլեկտրակայանքների տեղադրման կանոններին համապատասխան

14. Գազի այրման ջահ

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

100/
100

 

Հավելված 3

 

Բնակավայրերից, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններից, շենքերից և կառույցներից ճնշակային (համարիչում) և գազաբաշխիչ (հայտարարում) կայանների նվազագույն հեռավորությունները 3-ից մինչ 9,8 ՄՊԱ ներառյալ գազատարերի դեպքում (մ)

 

Գազատարի պայմանական տրամագիծը, մմ

300 և

պակաս

300-
ից

600-
ից

800-
ից

1000-ից

1200-ից

Օբյեկտներ, շենքեր, կառույցներ

ավելի

մինչև 600

ավելի

մինչև 800

ավելի

մինչև 1000

ավելի

մինչև 1200

ավելի

մինչև 1400

Հեռավորությունը (մ)             

1. Քաղաքներ և այլ բնակավայրեր՝

500/

500/

700/

700/

700/

700/

այգետնակներով կոլեկտիվ այգիներ, ամառանոցային ավաններ, արդյունաբերական և գյուղատնտեսական առանձին կազմակերպություններ, ջերմոցային կոմբինատներ և տնտեսություններ, թռչնաբուծական ֆաբրիկաներ,

կաթի գործարաններ, օգտակար հանածոների մշակման

բացահանքեր, 20-ից ավելի ավտոմեքենաների համար՝

անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, նավթի և գազի համալիր պատրաստման տեղակայանքներ և դրանց խմբային և հավաքական կետեր, մարդկանց զանգվածային կուտակմամբ առանձին տեղաբաշխված շենքեր (դպրոցներ, հիվանդանոցներ, ակումբներ, մանկապարտեզներ, կացարաններ և այլն), եռահարկ և բարձր բնակելի շենքեր, երկաթուղային կայաններ, օդակայաններ, հիդրոէլեկտրակայաններ, հիդրոտեխնիկական կառույցներ, խողովակագծերի տեխնոլոգիական կապի բազմակապուղային ռադիոռելեային գծի կայմասյուներ (աշտարակներ) և կառույցներ, հեռուստատեսային աշտարակներ

150

175

200

250

300

350

 

2. Երկաթուղային ընդհանուր ցանցի

 250/   300/ 

350/

400/

450/

500/

և 1-ին, 2-րդ կարգի ավտոճանապարհների 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ (նավթատարների և նավթամթերքատարների տեղադրման դեպքում), դյուրաբոցավառվող և այրվող հեղուկների պահեստներ և 1000 մ3 ավելի ծավալի գազի պահեստարաններ, ավտոլցավորման կայաններ, մայրուղային խողովակագծին չպատկանող ջրատարային կառույցներ

150   175 

200

225

250

300

3. Ընդհանուր ցանցի երկաթուղի (կայարանների միջև) և 1-ին, 2-րդ կարգի ավտոճանապարհներ, առանձին կանգնած միա-, եռահարկ բնակելի շենքեր, գծային շրջագայողների տնակներ, գերեզմանոցներ, գյուղատնտեսային ֆերմաներ և անասունների կազմակերպված արածեցման համար ցանկապատված տեղամասեր, դաշտակացարաններ

100/
75

150/
125

200/

150

250/

200

300/

225

350/

250

4. Արդյունաբերական կազմակերպությունների

125/  150/

200/

250/

300/

350/

երկաթուղու, 3-5-րդ կարգի ավտոճանապարհների՝ 20 մ-ից ավելի հենամեջով կամուրջներ

100 125

150

200

225

250

5. Արդյունաբերական կազմակերպությունների երկաթուղի

75/

100/

150/

175/

200/

250/

50

75

100

150

175

200

6. 4-րդ, 5-րդ կարգի ավտոճանապարհներ

75/

100/

150/

175/

200/

250/

50

75

100

150

175

200

7. Առանձին կանգնած ոչ բնակելի և օժանդակ շինություններ (մարագներ և այլն), հորատվող և շահագործվող նավթի, գազի և արտեզյան հորատանցքերի ելանցքեր, 20 և պակաս ավտոմեքենաների համար անձնական օգտագործման ավտոմեքենաների ավտոտնակներ և բաց կայանատեղեր, կոյուղու մաքրիչ կառույցներ, պոմպակայաններ

50/

50

75/

75

150/

100

200/

150

225/

175

250/

200

8. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին

100/

100/

100/

100/

100/

100/

և այլ սպառողներին սնող 35, 110, 220 կՎ

էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

100

100

100

100

100

100

9. Մայրուղային խողովակագծերի ՃԿ-ին և ԿՊՄ-ին սնող 35, 110, 220 կՎ էլեկտրաենթակայանների բաց բաշխիչ սարքեր

ՃԿ տարածքում շենքերից և կառույցներից պահպանելով պայթունա- և հրդեհաանվտանգ հեռավորությունները 

10.Տարբեր ծառատեսակներով անտառային զանգվածներ՝

փշատերև


50/50


50/50


50/50

 

50/50

 

50/50

 

50/50

սաղարթավոր

20/20

20/20

20/20

20/20

20/20

20/20

11. Առանց ուղղաթիռների բազավորման ուղղաթիռակայաններ և վայրէջքի հրապարակներ՝

           

ծանր՝ 10 տ և ավելի

100

100

100

200

225

250

միջին՝ 5-ից մինչև 10 տ

75

75

75

200

225

250

թեթև՝ մինչև 5 տ

60 75 75

200

225 250
(ուղղաթիռների օդային մոտեցման շերտում գտնվող շենքերի և կառույցների բարձրությունը չպետք է գերազանցի արգելքների բարձրությունը սահմանափակող հարթության չափը` համաձայն նորմատիվային փաստաթղթի պահանջների)            
12. Հատուկ կազմակերպություններ, կառույցներ, հրապարակներ, պահպանվող գոտիներ, պայթուցիկ և պայթյունավտանգ նյութերի պահեստներ, օգտակար հանածոների բացահանքեր, որոնցում արդյունահանումը կատարվում է պայթեցման աշխատանքներով, սեղմված այրվող գազի պահեստներ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր տեսչական համապատասխան մարմինների և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցված

13. Բարձր լարման էլեկտրահաղորդման
օդային գծեր

Էլեկտրակայանքների տեղադրման կանոններին համապատասխան

14. Գազի այրման ջահ

100/

100/

100/

100/

100/

100/

 

100

100

100

100

100

100

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան