Գլխավոր տեղեկություն
Номер
N 116-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
12.04.2023
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
12.04.2023
Дата вступления в силу
18.04.2023

600.0116.12.04.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 ապրիլի 2023 թվականի

N 116-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 56-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 9-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը սահմանելու մասին» N 56-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը.

1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-15.3-րդ կետերով.

«15.1 Ազգային անվտանգության կամ պետական շահերից ելնելով՝ կարգավորվող անձից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ (փաստաթղթեր): Հանձնաժողովը, սույն կետում նշված լրացուցիչ տեղեկությունների (փաստաթղթեր) ներկայացման անհրաժեշտության վերաբերյալ գրությամբ տեղեկացվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր տեղեկացնում է կարգավորվող անձին և վերջինիս կողմից նշված տեղեկություններն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է իրավասու մարմնին։

15.2 Իրավասու մարմինը, սույն կարգի 15.1-ին կետին համապատասխան տեղեկությունները (փաստաթղթերը) ստանալուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում հայտի վերաբերյալ դիրքորոշումն ուղարկում է հանձնաժողով։

15.3 Սույն կարգի 15.1-ին կետով նախատեսված դեպքում սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է մինչև սույն կարգի 15.2-րդ կետի համաձայն հանձնաժողովին իրավասու մարմնի վերջնական դիրքորոշում ներկայացնելը, իսկ չներկայացնելու դեպքում՝ մինչև նույն կետում նշված ժամկետի ավարտը։»,

2) Կարգի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Իրավասու մարմնի դիրքորոշումը սույն կարգի 15-րդ կամ 15.2-րդ կետերով սահմանված ժամկետներում չներկայացվելու դեպքում այն համարվում է դրական։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

12 ապրիլի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական: