ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 52-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.4-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 4.1-4.2-րդ, 6-րդ, 8-12-րդ, 14-17-րդ, 19-20-րդ, 23-24-րդ կետերի, Աբովյան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -24
ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍԵԴԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱԲԱՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԴԱԼՅԱՆ ԱՏՈՄ ԳԱԼՍՏՅԱՆ ԳՈՌ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՆԵ ԳԵՂԱՄՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԶԱՐՈՅԱՆ ԴԱՎԻԹ ԹԵՆԵՔԵՋՅԱՆ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴՎԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱԻՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՀԵ ՄԵԼԻՔՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԵՂՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՍՊՈՒՐԱԿ ՊՈՂՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՑՈՒԳՈՒՆՅԱՆ ՊԱՎԵԼ ՔՈՍԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՍԻՊՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ԲԱԲԱՅԱՆ |
2023 թ. ապրիլի 13 ք. Աբովյան |
Հավելված Աբովյան համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի N 52-Ն որոշման |
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ «ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով նախատեսված հեղուկ վառելիքի վաճառքի, սեղմված բնական գազի վաճառքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի, խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու, ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման, առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24։00-ից հետո աշխատելու, հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման, արտաքին գովազդ տեղադրելու, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, համայնքների կամ համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու, մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 15.2-րդ հոդվածով սահմանված սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության, հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվությունների (այսուհետ՝ թույլտվություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Թույլտվությունը տրամադրվում է իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ հայտատու) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի կողմից` սույն կարգի ձև N 1-ին համապատասխան:
3. Թույլտվություն ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարին ներկայացնում է ձև N 2-ին համապատասխան հայտ` էլեկտրոնային (Աբովյանի համայնքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, ուղարկողի հաստատված ստորագրությամբ կամ էլեկտրոնային թվային ստորագրությամբ) կամ թղթային եղանակով, որին կից ներկայացվում են՝
1) անձը հաստատող փաստաթղթի՝ հայտատուի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,
2) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական հաշվառման, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածք,
3) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանած դրույքաչափերին համապատասխան՝ տեղական տուրքի վճարման անդորրագրի պատճեն,
4) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բյուջեի նկատմամբ հայտատուի պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք,
5) հասարակական նշանակության շենքի կամ շինության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
6) առևտրի կենտրոնում գործունեություն իրականացնող հայտատուի դեպքում՝ առևտրի կենտրոնի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճեն և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված առևտրի իրականացման վայրի վաճառատեղի տրամադրման տիպային պայմանագրի ձևով կողմերի միջև կնքված պայմանագրի պատճեն։
4. Հայտը էլեկտրոնային եղանակով ներկայացվելու դեպքում կից փաստաթղթերը ներկայացվում են սկանավորված տարբերակով:
5. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական գազի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված և լիազոր մարմնի կողմից հաշվառված կազմակերպության կողմից տրամադրված արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության պատճեն։
6. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվություն ստանալու համար, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի), ներկայացվում է նաև.
1) քննարկվող տարածքի լուսանկար,
2) էսքիզային առաջարկ (ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղևնիների և սոճիների, պաղպաղակի, ջրի, այդ թվում` հանքային, հյութերի և զովացուցիչ ըմպելիքների բացօթյա վաճառք իրականացնելու համար նախատեսված տակդիր տեղադրելու դեպքում):
7. Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի միջոցի էսքիզը, որտեղ նշվում են գովազդի արտաքին չափերը, գովազդի տեղադրման ձևը (վահանակ, լուսատախտակ, գրաժապավեն, պլակատներ և այլն) և տեխնիկական լուծումները, իսկ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համաձայնությունը։
8. Քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում է նաև.
1) բժշկի որակավորում ունեցող աշխատակցի աշխատանքային պայմանագրի կամ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում գործող բժշկական հաստատության հետ կնքված համապատասխան պայմանագրի պատճեն։
9. Համայնքի տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.
1) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի և ներդիրի պատճեն,
2) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճեն,
3) հայտատուին պատկանող մարդատար-տաքսու ծառայություն իրականացնող ավտոմեքենաների ցանկ։
10. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N 190-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի), ներկայացվում է նաև.
1) Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթի պատճեն։
11. Համայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.
1) ապրանքային նշանի վկայագրի պատճեն՝ hամայնքի կամ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշանում օգտագործելու դեպքում։
12. Հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման թույլտվություն ստանալու համար սույն կարգի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերին կից (բացառությամբ 5-րդ ենթակետի) ներկայացվում է նաև.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքին պատկանող ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 01-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 01-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար Աբովյան համայնքի ղեկավարի և հայտատուի միջև կնքված համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի պատճեն։
13. Հայտը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է հանձնվում հաստատված թույլտվությունը (ձև N 1), որը տրվում է հայտատուի կողմից ընթացիկ տարվա` հայտում նշված ժամանակահատվածին և վճարված տեղական տուրքին համապատասխան։
14. Թույլտվությունը չի կարող դիմումատուի կողմից փոխանցվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կամ օգտագործվել այլ անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից։
15. Թույլտվություն ստանալու մասին հայտը մերժվում է հայտի մուտքագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե
1) հայտատուի կողմից սույն կարգին համաձայն ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված (այդ թվում՝ տեղական տուրքի գումարը վճարվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ սահմանված դրույքաչափից պակաս) և դրա մասին դիմումատուին տեղեկացնելու օրվանից հաշված 2 աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս կողմից դրանք չեն համալրվել։
16. Հայտը մերժելու դեպքում տեղական տուրքի վճարված գումարը վերադարձվում է օրենքով սահմանված կարգով։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ -
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Տրված` _____ ________ 202_ թ.
Թույլատրված գործունեության անվանումը`
________________________________________________________________________________
Հայտատու իրավաբանական անձի լրիվ անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և բնակության վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը`
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը`
________________________________________________________________________________
Թույլտվության գործողության ժամկետը` _____ ________ 202_ թ.-ից մինչև __ __ 202_ թ.-ը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
_________________________ |
Ձև N 2
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի
Աբովյան համայնքի ղեկավար
__________________________________________ ին
/անուն, ազգանուն/
Հ Ա Յ Տ
ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ _________________________________________
________________________________________________________________________________
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, հարկ վճարողի հաշվառման համարը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
3. Գործունեության իրականացման վայրը, շինության տեսակը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
4. Ապրանքի կամ ծառայության անվանումը, որի վաճառքի, իրականացման կամ մատուցման թույլտվություն ստանալու մասին հայտ է ներկայացվում
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
5. Թույլտվության ժամկետը _______________________________________________________
(նշել պահանջվող ժամկետը)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
________________________________________________________________________________
(կազմակերպության պատասխանատու անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
_____ ___________ 20___ թ.
Կ.Տ.
Ներկայացվող փաստաթղթերի ցանկ
№ |
Փաստաթղթի անվանումը |
Կցված է |
1. |
Հայտ՝ լրացված սահմանված ձևով |
|
2. |
Հայտատու իրավաբանական անձի պետական գրանցման |
|
3. |
Հայտատու անհատ ձեռնարկատիրոջ (ԱՁ) պետական հաշվառման |
|
4. |
Գործունեության իրականացման վայրի՝ առևտրի օբյեկտի |
|
5. |
Տեղական տուրքի վճարումը հաստատող անդորրագրի պատճենը |
|
6. |
Տեղեկանք` համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորությունների մասին |
|
7. |
Այլ |
Ստորագրելով այս հայտը՝ չեմ առարկում և տալիս եմ համաձայնություն իմ կողմից հայցվող ծառայությունը ստանալու նպատակով համայնքապետարանի աշխատակազմում իմ անձնական տվյալների մշակման և օգտագործման համար:
Ես տեղյակ եմ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավունքների մասին:
Ցանկանում եմ ծառայության տրամադրման հետ կապված փաստաթղթերը և/կամ ծանուցումները ստանալ
□ էլեկտրոնային փոստի միջոցով
□ ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով
□ պատվիրված նամակով ուղարկելու միջոցով
Հայտատու՝ ________________ (ստորագրություն) |
_________________________ (հայտատուի անուն, ազգանուն) |
_____ ___________ 20___ թ.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|