Գլխավոր տեղեկություն
Номер
N 546-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (22.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.06.07/35(1310) Հոդ.568
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2017
Дата вступления в силу
17.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2017 թվականի N 546-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 21.04.23 N 549-Ն)

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 78-րդ հոդվածի 8-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 21.04.23 N 549-Ն)

1. Սահմանել՝

1) էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց՝ մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ (այսուհետ` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգ` ՄՄԱՏՀ) մուտք գործելու կարգը` համաձայն N 2 հավելվածի։

(1-ին կետը փոփ., լրաց. 21.04.23 N 549-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունիսի 1

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 546-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային հայտարարագիր ընդունելու իրավասություն ունեցող մաքսային մարմին Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ժամանակ, դրանց մասին տեղեկությունները, ընտրված մաքսային ընթացակարգերը և մաքսային մարմին օրենսդրությամբ ներկայացվելու ենթակա այլ տեղեկությունները, էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգի և պայմանների հետ կապված հարաբերությունները։

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի, 2017 թվականի ապրիլի 11-ի «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի հավելվածով (այսուհետ՝ օրենսգիրք) և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստներով:

(2-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

3. Օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն հայտարարատու հանդես գալու իրավունք ունեցող անձինք (այսուհետ` հայտարարատու) էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին ներկայացվող մաքսային հայտարարագրում լրացնում են օրենսդրությանը համապատասխան հայտարարագրում լրացման ենթակա տեղեկությունները՝ սույն կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով նախատեսված իրավական ակտերին համապատասխան:

(3-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

4. Էլեկտրոնային մաքսային հայտարարագրումն իրականացվում է ՄՄԱՏՀ-ում ներդրված համապատասխան համակարգի միջոցով:

(4-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

5. Ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան` ապրանքների, տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների համար անհրաժեշտ փաստաթղթերը կամ այդ փաստաթղթերից մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները ՄՄԱՏՀ-ի միջոցով ներկայացվում են մաքսային մարմին՝ սույն կարգի պահանջներին համապատասխան։

(5-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

6. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում իրականացնելիս` մաքսային համակարգում ձևավորվող փաստաթղթերն ստորագրվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրում իրականացնելիս՝ մաքսային համակարգում ձևավորվող փաստաթղթերը, էլեկտրոնային ստորագրության բացակայության դեպքում, ներկայացվում են առանց ստորագրության` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը մաքսային մարմնի կողմից տրամադրվող ՄՄԱՏՀ-ում անհատական օգտանվամբ և ծածկագրով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած նույնականացման քարտով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջների համաձայն պետական մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերում անհատի խիստ նույնականացման համար ներդրված տեխնիկական միջոցներով: ՄՄԱՏՀ-ում խիստ նույնականացման համար ներդրված տեխնիկական միջոցների կիրառումը ֆիզիկական անձանց կողմից կատարվում է անվճար հիմունքներով:

7. Էլեկտրոնային եղանակով ներկայացվող մաքսային հայտարարագիր է համարվում մաքսային հայտարարագրում օրենսդրությամբ սահմանված կարգով և ծավալով լրացման ենթակա տեղեկությունների ամբողջությունն ընդգրկող էլեկտրոնային փաստաթուղթը կամ էլեկտրոնային տեսք ունեցող փաստաթուղթը, որը ներկայացվում է մաքսային մարմին՝ ՄՄԱՏՀ-ի միջոցով։

8. Մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը հայտարարատուի կողմից էլեկտրոնային եղանակով կարող են ներկայացվել մաքսային մարմին՝ որպես էլեկտրոնային փաստաթուղթ կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները ներկայացնելու միջոցով։

(8-րդ կետը խմբ. 29.09.22 N 1502-Ն, լրաց., փոփ. 21.04.23 N 549-Ն)

9. Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հաստատող` փաստաթղթերը թղթային կրիչով մաքսային մարմնի կողմից կարող են պահանջվել միայն ռիսկերի կառավարման համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի շրջանակներում` փաստաթղթերի ստուգման անհրաժեշտության վերաբերյալ ցուցման առկայության պարագայում:

(9-րդ կետը փոփ. 17.06.22 N 878-Ն)

10. Սույն կարգով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները հայտարարատուների կողմից մաքսային մարմին են ներկայացվում ՄՄԱՏՀ-ի միջերեսների միջոցով, իսկ ՄՄԱՏՀ-ի ընդլայնված հնարավորությունների շրջանակներում էլեկտրոնային փոխանակումը կարող է կազմակերպվել մաքսային մարմնի և հայտարարատուների տրամադրության տակ առկա տեղեկատվական համակարգերի փոխազդեցության միջոցով:

10.1. Մաքսային մարմինների կողմից արտաքին տնտեսական գործունեության մեջ ներգրավված տնտեսավարող սուբյեկտների առանձին գործողությունների (ծախսատարություն, մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթեր և ժամանակատարություն) հաշվառման նպատակով «Բացթողում՝ ներքին սպառման համար» և «Արտահանում» մաքսային ընթացակարգերով, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանման դեպքում նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների մաքսային հայտարարագրի գրանցումից հետո էլեկտրոնային հայտարարագրման համակարգով միևնույն մաքսային հայտարարագրով հայտարարագրված յուրաքանչյուր ապրանքի համար հայտարարատուին է ուղարկվում սույն կարգի N 1 օրինակելի ձևով սահմանված հարցաթերթ (այսուհետ՝ հարցաթերթ):

(10.1-ին կետը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

10.2. Հայտարարատուն սույն կարգի 10.1-ին կետով սահմանված նպատակով հարցաթերթը կամավորության սկզբունքով լրացնում և ուղարկում է մաքսային մարմիններին՝ էլեկտրոնային հայտարարագրման համակարգի միջոցով:

(10.2-րդ կետը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

10.3. Մաքսային մարմինը սույն կարգի 10.2-րդ կետին համապատասխան ստացված հարցաթերթերում պարունակվող տվյալները խմբավորում է և յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար իրականացնում է արտաքին տնտեսական գործունեության ընթացքում առանձին գործողությունների ծախսատարության, փաստաթղթերի քանակի և ժամանակատարության միջինացված ցուցանիշների հաշվարկ:

Սույն կետում նշված հաշվարկման մեթոդաբանությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն, որի հիման վրա ձևավորվում է սույն կարգի N 2 օրինակելի ձևով սահմանված հաշվետվություն, որում ներառվում են նաև մաքսային մարմնի տեղեկատվական համակարգից ինքնաշխատ եղանակով ձևավորված հետևյալ տեղեկությունները՝

1) ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողության տևողությունը.

2) ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի` մաքսային մարմնի կողմից գրանցումից հետո մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման տևողությունը.

3) ապրանքների բացթողման տևողությունը:

(10.3-րդ կետը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

10.4. Սույն որոշման 10.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնական ինտերնետային կայքում՝ յուրաքանչյուր ամսվա համար՝ մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա քսաներորդ աշխատանքային օրը:

(10.4-րդ կետը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

10.5. Սույն որոշման 10.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը մաքսային մարմինների կողմից ձևավորվում և հրապարակվում է ըստ ներմուծված և արտահանված առանձին ապրանքների, ինչպես նաև ըստ արտահանման երկրների:

(10.5-րդ կետը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

 

II. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հայտարարատուի կողմից ՄՄԱՏՀ-ի միջոցով ձևավորվում և (կամ) ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) մաքսային հայտարարագիրը.

2) մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, եթե դրանք նախկինում չեն ներկայացվել մաքսային մարմին, և հայտարարատուի կողմից ներկայացված տվյալներում առկա չեն մաքսային մարմնի տեղեկատվական բազայում այդ փաստաթղթերը նույնականացնելու համար անհրաժեշտ հղումները.

3) ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան` Օրենսգրքի 108-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով, 164-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 177-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 189-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 236-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 239-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով և 2-րդ կետի 2-րդ ենթակետով ու 249-րդ հոդվածով նախատեսված այլ փաստաթղթեր:

(11-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն, 21.04.23 N 549-Ն)

12. Մաքսային մարմնի կողմից ՄՄԱՏՀ-ում կարող են ձևավորվել և (կամ) մուտքագրվել օրենսգրքով և մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փաստաթուղթ կամ նշված փաստաթղթերի թղթային կրիչով առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները։

(12-րդ կետը խմբ. 29.09.22 N 1502-Ն, փոփ. 21.04.23 N 549-Ն)

12.1. Հայտարարատուի կողմից ՄՄԱՏՀ-ի միջոցով կարող են ձևավորվել և (կամ) ներկայացվել Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմիններին ներկայացվող սույն կարգի 11-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում չներառված այլ փաստաթղթեր։

(12.1-ին կետը լրաց. 29.09.22 N 1502-Ն)

12.2. Սույն կարգի 11-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերում և սույն կարգի 12-րդ, 12.1-ին կետերում նշված փաստաթղթերը` որպես էլեկտրոնային փաստաթուղթ կամ թղթային կրիչով փաստաթղթերի առկայության պարագայում՝ այդ փաստաթղթերի լուսապատճենված էլեկտրոնային տարբերակները հայտարարատուի, մաքսային ներկայացուցիչների և մաքսային մարմինների կողմից մուտքագրվում, օգտագործվում և պահպանվում են ՄՄԱՏՀ-ում` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգում` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով։

(12.2-րդ կետը լրաց. 29.09.22 N 1502-Ն, փոփ., լրաց. 21.04.23 N 549-Ն)

13. Էլեկտրոնային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում ՄՄԱՏՀ-ի միջոցով, որին կից ներկայացվում է նաև, ընտրված մաքսային ընթացակարգին համապատասխան, մաքսային հայտարարագրի հետ ներկայացվող` սույն կարգի 11-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի ցանկը:

(13-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

14. Մաքսային մարմինը ՄՄԱՏՀ-ի կիրառմամբ իրականացնում է մաքսային հայտարարագրի` սույն կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված կարգին համապատասխան լրացված լինելու վերաբերյալ (սահմանված ձևաչափին համապատասխան), ինչպես նաև առկայության պարագայում՝ էլեկտրոնային թվային ստորագրության իսկության ստուգում:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում, ներկայացված մաքսային հայտարարագրի՝ սույն կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանության պարագայում, մաքսային հայտարարագիրը գրանցվում է՝ ՄՄԱՏՀ-ի կողմից ստանալով համապատասխան հերթական համար, որից հետո այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի մասին վկայող փաստաթուղթ:

16. Մաքսային հայտարարագրի գրանցման և համարի մասին տեղեկատվությունը հայտարարատուին հայտնվում է ՄՄԱՏՀ-ի միջոցով՝ ոչ ուշ, քան գրանցումից հետո 15 րոպեի ընթացքում:

17. Ներկայացված մաքսային հայտարարագրում սխալների բացահայտման պարագայում հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից չի գրանցվում, իսկ ՄՄԱՏՀ-ի միջոցով հայտարարատուին հայտնվում է մաքսային հայտարարագրում տեղ գտած սխալների մասին տեղեկատվություն: ՄՄԱՏՀ-ի միջոցով մաքսային մարմնի կողմից ուղարկված տեղեկատվությունը պետք է պարունակի մաքսային հայտարարագրի գրանցման մերժման պատճառը` օրենսգրքի 111-րդ հոդվածով և սույն կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերում նշված իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերի մասին հղումը: Սխալների բացահայտման պատճառով մաքսային մարմնի կողմից մաքսային հայտարարագրի գրանցումը մերժվելու դեպքում, մինչև հայտարարատուի կողմից դրանց ուղղումը, մաքսային հայտարարագիրը համարվում է մաքսային մարմին չներկայացված, ինչը չի կարող կասեցնել մաքսային հայտարարագիրը ներկայացնելու համար սահմանված ժամկետը:

(17-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

18. Գրանցված մաքսային հայտարարագիրն ստուգվում է մաքսային մարմնի կողմից ՄՄԱՏՀ-ի կիրառման միջոցով` օրենսգրքի 119-րդ հոդվածով սահմանված ժամկետներում:

(18-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

19. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 18-րդ կետով նախատեսված ստուգման արդյունքում կայացվում է որոշում մաքսային հսկողության ձևերի ընտրության, ինչպես նաև մաքսային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, ինչի մասին տեղեկատվությունը հայտարարատուին հայտնվում է ՄՄԱՏՀ-ի միջոցով՝ գրանցումից հետո առավելագույնը մեկ ժամվա ընթացքում:

20. Էլեկտրոնային մաքսային հայտարարագրի` ռիսկերի կառավարման համակարգի միջոցով ստուգման արդյունքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի շրջանակներում ապրանքների և տրանսպորտային միջոցների զննման անհրաժեշտության վերաբերյալ ցուցման դեպքում, մաքսային մարմինը ոչ ուշ, քան մեկ ժամվա ընթացքում դրա վերաբերյալ իրազեկում է հայտարարատուին՝ նշելով զննման իրականացման վայրի և ժամի մասին տեղեկություններ: Մաքսային հսկողության արդյունքների հիման վրա, օրենսդրությամբ նախատեսված պահանջներին և պայմաններին համապատասխան, մաքսային մարմնի պաշտոնատար անձը համապատասխան նշումներ է կատարում ՄՄԱՏՀ-ում` բացթողման (պայմանական բացթողման), արտահանումը թույլատրելու, բացթողումը մերժելու, էլեկտրոնային մաքսային հայտարարագրում փոփոխություններ կատարելու և օրենսդրությամբ նախատեսված գործողությունները ձևակերպող այլ նշումներ` մաքսային հսկողության վերաբերյալ գրառումներ իրականացնելու համար նախատեսված սյունակներում, ինչպես նաև լրացնում է օգտագործված նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկություններ: Հայտարարատուին ՄՄԱՏՀ-ի միջոցով հայտնվում են մաքսային մարմնի կողմից սույն կետին համապատասխան կատարված նշումների վերաբերյալ տեղեկությունները:

(20-րդ կետը փոփ. 17.06.22 N 878-Ն)

21. Մաքսային մարմնի կողմից սույն կարգի 20-րդ կետով կատարված նշումները կարող են վավերացվել մաքսային մարմնի պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ ներկայացվել առանց ստորագրության՝ օգտագործողի անհատական օգտանվան և ծածկագրով ՄՄԱՏՀ-ի միջոցով նույնականացվելու պարագայում:

22. Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, մինչև հայտարարագրումը ապրանքների բացթողման նպատակով՝ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով հայտարարագրման դեպքում, հայտարարատուի կողմից ձևավորվում են և (կամ) ներկայացվում են՝

1) օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով պահանջվող փաստաթղթերը.

2) արգելքների և սահմանափակումների պահպանված լինելը հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կարող են պահպանված լինել մաքսային հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ:

(22-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

23. Օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, մինչև հայտարարագրումը ապրանքների բացթողման նպատակով՝ տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների՝ էլեկտրոնային եղանակով հայտարարագրման դեպքում, մինչև ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 10-րդ օրը մաքսային հայտարարագիրը և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու մասին մաքսային մարմնի կողմից` օրենսգրքով նախատեսված` հայտարարատուի կողմից ներկայացվող պարտավորությունը գրանցվում է ՄՄԱՏՀ-ում, և նրան տրվում է գրանցման համար: Այն պահպանվում է ՄՄԱՏՀ-ում (արխիվում): ՄՄԱՏՀ-ի միջոցով իրականացվում է այդ պարտավորության նկատմամբ հսկողություն, մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետում համապատասխան մաքսային հայտարարագիրը ներկայացնելը, որից հետո ՄՄԱՏՀ-ի միջոցով մաքսային մարմնի կողմից կատարվում է նշում օրենսդրությամբ սահմանված պայմանների պահպանման վերաբերյալ:

(23-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

24. Էլեկտրոնային եղանակով հայտարարագրված ապրանքների բացթողման վերաբերյալ նշումներ կատարելուց հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը ապրանքների պահպանման վայրի (ժամանակավոր պահպանության պահեստ, մաքսային պահեստ, կամ օրենսդրությամբ սահմանված այլ վայրեր) համապատասխան ներկայացուցչին ուղարկում է ապրանքների՝ պահպանման վայրից դուրսբերումը թույլատրված լինելու վերաբերյալ տեղեկատվություն:

25. ՄՄԱՏՀ-ում մաքսային հայտարարագրերի և մաքսային մարմին ներկայացվող փաստաթղթերի պահպանությունն իրականացվում է այնպիսի եղանակներով, որպեսզի հնարավոր չլինի նրանցում իրականացնել փոփոխություններ՝ առանց ՄՄԱՏՀ-ում փոփոխություն իրականացնող անձանց նույնականացման: Իրականացվող փոփոխությունները պետք է լինեն տեսանելի և ունենան փաստաթղթավորված հիմքեր:

26. Օրենսգրքի 105-րդ հոդվածով սահմանված մաքսային հայտարարագրերի տեսակներն էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին են ներկայացվում սույն կարգի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով սահմանված իրավական ակտերին համապատասխան։

(26-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն)

27. Ապրանքի հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի N 257 որոշմամբ հաստատված ձևով և լրացվում է նույն որոշմամբ հաստատված լրացման կարգի համաձայն, իսկ այն մաքսային մարմնի կողմից գրանցվում կամ մերժվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 2-ի N 98 որոշմամբ հաստատված կարգի համաձայն։

28. Տարանցման հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 289 որոշմամբ հաստատված ձևով և լրացվում է նույն որոշմամբ հաստատված լրացման կարգի համաձայն, իսկ այն մաքսային մարմնի կողմից գրանցվում կամ մերժվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 438 որոշմամբ հաստատված կարգի համաձայն։

29. Ուղևորային մաքսային հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124 որոշմամբ հաստատված ձևով և լրացվում է նույն որոշմամբ հաստատված լրացման կարգի համաձայն, իսկ այն մաքսային մարմնի կողմից գրանցվում կամ մերժվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 311 որոշմամբ հաստատված կարգի համաձայն։

(29-րդ կետը փոփ. 17.06.22 N 878-Ն, 21.04.23 N 549-Ն)

30. Տրանսպորտային միջոցի հայտարարագիրն էլեկտրոնային եղանակով մաքսային մարմին է ներկայացվում Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի N 422 որոշմամբ հաստատված ձևով և լրացվում է նույն որոշմամբ հաստատված լրացման կարգի համաձայն, իսկ այն մաքսային մարմնի կողմից գրանցվում կամ մերժվում է օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ բացառությամբ միջազգային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման, որի դեպքում իրականացվում է Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի նոյեմբերի 11-ի N 511 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

(30-րդ կետը փոփ. 02.07.20 N 1130-Ն, 21.04.23 N 549-Ն)

31. ՄՄԱՏՀ-ում մաքսային մարմնի կողմից տեղադրվում են մաքսային հայտարարագրերը և սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթեր էլեկտրոնային եղանակով ձևավորելու և (կամ) ներկայացնելու համապատասխան ուղեցույցները:

 

Օրինակելի ձև N 1

 

ՀԱՐՑԱԹԵՐԹ

 

Ապրանքների ներմուծում/ապրանքի համարը՝ ըստ մաքսային հայտարարագրի

 

Ծախսատարություն

Ապրանքների մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

10.000

20.000

30.000

40.000

50.000

60.000

70.000

80.000

90.000

100.000

այլ (նշել համապատասխան գումարը)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի (լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և կամ այլ փաստաթղթեր) ստացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

10.000

20.000

30.000

40.000

50.000

60.000

70.000

80.000

90.000

100.000

այլ (նշել համապատասխան գումարը)

Մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթեր

Ներմուծման մաքսային ձևակերպումների ժամանակ տրամադրված փաստաթղթերի ընդհանուր քանակ (բացի մաքսային հայտարարագրից)՝ (նշել մեկը կամ մի քանիսը)

 Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր

 Առևտրային փաստաթղթեր

 Ծագման սերտիֆիկատներ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

 ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված հավաստագիր կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 Ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը հավաստող փաստաթղթեր,

 Մաքսային վճարների գծով արտոնությունները հաստատող փաստաթղթեր

 Այլ փաստաթղթեր՝ նշելով անվանումները

Ժամանակատարություն

Ապրանքների ժամանում ՀՀ տարածք

Ժամ

նշել քաղաքը, որտեղից արտահանվում է _____________ (առկայության դեպքում)

նշել քաղաքը, որտեղ ներմուծվում է _____________ (առկայության դեպքում)

Ապրանքների տեղակայում ժամանակավոր պահպանման վայրերում

Ժամ

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսված ժամանակահատված՝ ըստ առանձին փաստաթղթերի

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի գրանցում մաքսային մարմնի կողմից

Ժամ

Ապրանքների արտահանում/ապրանքի համարը՝ ըստ մաքսային հայտարարագրի

 

Արտահանման ուղղվածություն ըստ երկրների

 ԵՏՄ անդամ պետություններ

 ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ

նշել քաղաքը, որտեղից արտահանվում է _____________ (առկայության դեպքում)

նշել քաղաքը, որտեղ ներմուծվում է _____________ (առկայության դեպքում)

Ծախսատարություն

Ապրանքների մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

 10.000

 20.000

 30.000

 40.000

 50.000

 60.000

 70.000

 80.000

 90.000

 100.000

 այլ (նշել համապատասխան գումարը)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի (լիցենզիաներ, թույլտվություններ, հավաստագրեր և կամ այլ փաստաթղթեր) ստացման վրա ծախսված ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

 10.000

 20.000

 30.000

 40.000

 50.000

 60.000

 70.000

 80.000

 90.000

 100.000

 այլ (նշել համապատասխան գումարը)

Ապրանքների ծագման սերտիֆիկատների ստացման վրա կատարված ծախսերի ընդհանուր գումար՝ ըստ մաքսային հայտարարագրով հայտարարագրված առանձին ապրանքների (նշել համապատասխան միջակայքը)

 10.000

 20.000

 30.000

 40.000

 50.000

 այլ (նշել համապատասխան գումարը)

Մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթեր

Արտահանման մաքսային ձևակերպումների ժամանակ տրամադրված փաստաթղթերի ընդհանուր քանակ (բացի մաքսային հայտարարագրից) (նշել մեկը կամ մի քանիսը)

 Տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր

 Առևտրային փաստաթղթեր

 Ծագման սերտիֆիկատներ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված պետական վերահսկողության ակտ

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ պաշտպանության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա

 ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից տրամադրված հավաստագիր կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված լիցենզիա կամ այլ թույլատվական փաստաթուղթ

 Ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը հավաստող փաստաթղթեր

 Մաքսային վճարների գծով արտոնությունները հաստատող փաստաթղթեր

 Այլ փաստաթղթեր՝ նշելով անվանումները

Ժամանակատարություն

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսված ժամանակահատված՝ ըստ առանձին փաստաթղթերի

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում

Ժամ

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի գրանցում մաքսային մարմնի կողմից

Ժամ

(ձևը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

 

Օրինակելի ձև N 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ապրանքների ներմուծում

 

Ցուցանիշի բնութագիրը

Միջինացված արժեքը օրացուցային ամսվա կտրվածքով

Մաքսային հայտարարագրի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Մաքսային ձևակերպման ընթացքում մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ընդհանուր քանակ

(հատ)

Ապրանքների ժամանումից մինչև ժամանակավոր պահպանման վայրերում տեղակայում

(ժամ)

Ապրանքների ժամանումից մինչև մաքսային հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացում, եթե ապրանքները չեն հանձնվել ժամանակավոր պահպանության

(ժամ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացումից մինչև դրա գրանցում մաքսային մարմինների կողմից

(ժամ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերի գրանցումից մինչև ապրանքների բացթողում

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողություն

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննում

(ժամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ժամանակահատված

(ժամ)

Ապրանքների արտահանում

 

Ցուցանիշի բնութագիրը

Միջինացված արժեքը օրացուցային ամսվա կտրվածքով

Մաքսային հայտարարագրի լրացման և մաքսային մարմիններին ներկայացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ընդհանուր գումար

(դրամ)

Մաքսային ձևակերպման ընթացքում մաքսային մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ընդհանուր քանակ

(հատ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթի ներկայացումից մինչև դրա գրանցում մաքսային մարմինների կողմից

(ժամ)

Ապրանքների մասին հայտարարագրի կամ դրան փոխարինող այլ փաստաթղթերի գրանցումից մինչև ապրանքների բացթողում

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող փաստաթղթային հսկողություն

(ժամ)

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննում

(ժամ)

Արգելքների և սահմանափակումների պահպանվածությունը հաստատող փաստաթղթերի ստացման վրա ծախսվող ժամանակահատված

(ժամ)

(ձևը լրաց. 02.07.20 N 1130-Ն)

(հավելվածը փոփ., լրաց. 02.07.20 N 1130-Ն, փոփ. 17.06.22 N 878-Ն, խմբ., լրաց. 29.09.22 N 1502-Ն, փոփ., լրաց. 21.04.23 N 549-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Վ. Ստեփանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 30-ի N 546-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց (այսուհետ` Դիմումատու)՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց., փոփ. 21.04.23 N 549-Ն)

1․1. Սույն կարգին համապատասխան՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ստացած անձինք հասանելիություն են ստանում ՄՄԱՏՀ-ում ներդրված համակարգերում առկա՝ իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը։

(1.1-ին կետը լրաց. 17.06.22 N 878-Ն)

1․2․ Սույն կարգին համապատասխան՝ ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգ մուտք գործելու վրա։

(1.2-րդ կետը լրաց. 17.06.22 N 878-Ն)

2. Դիմումատուն ինքնուրույն իրականացնում է իր տրամադրության տակ առկա տեղեկատվական սարքավորումների հագեցվածությանն ուղղված միջոցառումները:

(2-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

3. Դիմումատուն վերադաս մաքսային մարմին է ներկայացնում սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան ՄՄԱՏՀ մուտք գործելու նպատակով օգտվողի անհատական օգտանուն և ծածկագիր ստանալու մասին դիմում (այսուհետ՝ դիմում)։

4. Դիմումատուն դիմումում նշում է հետևյալ տեղեկությունները՝

1) կազմակերպության դեպքում՝ դիմումատուի անվանումը և կազմակերպաիրավական ձևի վերաբերյալ տեղեկություններ, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տեղեկություններ.

2) դիմումատուի հաշվառման կամ գործունեության իրականացման վայրի հասցեն.

3) դիմումատուի հարկ վճարողի հաշվառման համարը և օգտվողի էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում):

5. Կազմակերպության անունից հանդես գալու պարագայում դիմումատուի կողմից սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դիմումի հետ միասին ներկայացվում է նաև կազմակերպության անունից հանդես գալու իրավասությունը հաստատող փաստաթուղթը:

6. Դիմումատուի կողմից, սույն կարգի 4-րդ կետին համապատասխան, լրացվում է թղթային կրիչով դիմումը և ստորագրվում է։

7. Դիմումատուի կողմից սույն կարգի 4-րդ կետին համապատասխան լրացված դիմումը, մաքսային մարմնի կողմից գրանցման պահից հաստատվում է կամ, եթե չի պարունակում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված տեղեկությունները` մերժվում է, ոչ ուշ, քան մեկ աշխատանքային ժամվա ընթացքում:

8. Սույն հավելվածով սահմանված կարգով թղթային ձևով ներկայացված դիմումի գրանցումից հետո մաքսային մարմնի պաշտոնատար անձը 2 օրինակից կազմում է մաքսային մարմին մաքսային հայտարարագրերը և այլ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու մասին պայմանագիրը՝ սույն որոշմամբ սահմանված օրինակելի ձևին համապատասխան։ Մաքսային մարմնի պաշտոնատար անձն այն ներկայացնում է դիմումատուին՝ ստորագրման և կնքման՝ կնիքի առկայության դեպքում։

9. Պայմանագիրը ՄՄԱՏՀ-ում էլեկտրոնային եղանակով ստորագրելու և ներկայացնելու հնարավորության առկայության դեպքում անհատական օգտանունը և ծածկագիրը դիմումատուին տրամադրվում է՝ առանց սույն կարգի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված պահանջների ապահովման:

10. Էլեկտրոնային եղանակով ՄՄԱՏՀ օգտանուն և ծածկագիր ստանալու նպատակով դիմումատուն մաքսային մարմնի պաշտոնական կայքէջից ներբեռնում է պայմանագրի օրինակելի ձևը, լրացնում և ստորագրում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

11. Դիմումատուի կողմից պայմանագրի հետ միաժամանակ մաքսային մարմին է ներկայացվում նաև սույն կարգի 5-րդ կետով նախատեսված փաստաթուղթը:

12. Դիմումատուի կողմից պայմանագիրն ստորագրվելուց և մաքսային մարմին ներկայացվելուց հետո այն ստորագրվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից, որից հետո ստորագրված պայմանագրի մեկ օրինակը տրամադրվում է դիմումատուին, իսկ մեկ օրինակը մնում է վերադաս մաքսային մարմնի մոտ։

13. Մաքսային մարմինը պայմանագիրն ստորագրելուց հետո դիմումատուին է տրամադրում ՄՄԱՏՀ մուտք գործելու նպատակով տրամադրվող անհատական օգտանունը և ծածկագիրը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգում իրականացվելիք գործընթացների շրջանակը։

14. Սույն կարգի 10-րդ կետին համապատասխան լրացված և ներկայացված պայմանագիրը մաքսային մարմնի կողմից ստորագրվում է` սույն կարգով հաստատված օրինակելի ձևում լրացման ենթակա տեղեկությունները պատշաճ կերպով լրացված լինելու և սույն կարգի 5-րդ կետով պահանջվող փաստաթուղթը ներկայացված լինելու դեպքում, կամ ստորագրումը մերժվում է, եթե պահպանված չեն սույն կարգով սահմանված պահանջները` փաստաթղթերն ստանալուց ոչ ուշ, քան 3 աշխատանքային ժամվա ընթացքում, դիմումատուին հայտնելով պայմանագրի ստորագրումը մերժելու պատճառը:

15. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով դիմումատուի կողմից պայմանագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրվելուց և ներկայացվելուց հետո մաքսային մարմինը երկու օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով կամ էլեկտրոնային եղանակով դիմումատուին է ուղարկում ստորագրված պայմանագիրը, ՄՄԱՏՀ մուտք գործելու անհատական օգտանունը և ծածկագիրը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգում իրականացվելիք գործընթացների շրջանակը` ապահովելով տրամադրվող տեղեկությունների գաղտնիությունը:

16. ՄՄԱՏՀ մուտք գործելու հնարավորություն ձեռք բերելուց հետո դիմումատուն իրականացնում է իր կամ կազմակերպության գործառնությունների շրջանակներում ՄՄԱՏՀ-ի ենթահամակարգերի դերերի բաշխումը և ապահովում հասանելիությունը:

17. Մաքսային մարմնի կողմից դիմումատուին պայմանագրի օրինակը տրամադրվում է անվճար։ ՄՄԱՏՀ մուտք գործելու նպատակով տրամադրվող անհատական օգտանունը և ծածկագիրը կրում են գաղտնի բնույթ, հրապարակման և այլ անձանց տրամադրման ենթակա չեն։ Անհատական օգտանվան և ծածկագրի միջոցով ՄՄԱՏՀ-ում իրականացվող գործողությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը կրում է այն անձը, ում տրամադրվել է անհատական օգտանունը և ծածկագիրը:

18. Մաքսային մարմնի և անհատական օգտանուն և ծածկագիր ստացած անձինք ՄՄԱՏՀ-ի միջոցով մաքսային մարմին ներկայացված մաքսային հայտարարագրերը և օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը պահպանում են` ապրանքների մաքսային հսկողության տակ գտնվելու օրվա ավարտից 5 տարի ժամկետով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Վ. Ստեփանյան

 

Օրինակելի ձև

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N ________

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 քաղ. Երևան

 ___ _________________ 20  թ.

 

_______________________________________ (ՀՎՀՀ՝ ___________), (այսուհետ՝ դիմումատու), ի դեմս ___________-ի, որը գործում է __________________________ հիման վրա, մի կողմից, և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն (այսուհետ՝ վերադաս մաքսային մարմին), ի դեմս ________________________________-ի, որը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 20_____թ. ______________ N ________ հրամանով իրավազորված է կնքելու սույն պայմանագիրը, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Դիմումատուն կարող է էլեկտրոնային եղանակով մաքսային միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի միջոցով (այսուհետ` ՄՄԱՏՀ) մաքսային մարմին ներկայացնել Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ (այսուհետ` մաքսային օրենսդրություն) նախատեսված մաքսային հայտարարագրերը, ապրանքներն ուղեկցող առևտրային ու տրանսպորտային և այլ փաստաթղթեր (այսուհետ` մաքսային փաստաթղթեր) և տեղեկությունները, իսկ մաքսային մարմինը պարտավորվում է ընդունել (գրանցել) այդ փաստաթղթերը և տեղեկությունները, եթե դրանք ներկայացված են մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմանների ապահովմամբ:

2. Իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող դիմումատուի մաքսային փաստաթղթերը ՄՄԱՏՀ-ում վավերացվում են համապատասխան լիազորություն ունեցող անձանց ինտերնետային ցանցում վավերականությունը հաստատող էլեկտրոնային թվային ստորագրությամբ։ Ֆիզիկական անձ հանդիսացող դիմումատուի դեպքում մինչև 2018 թվականի հունվարի 1-ը մաքսային փաստաթղթերը ՄՄԱՏՀ-ում վավերացվում են մաքսային մարմնի կողմից տրամադրվող ՄՄԱՏՀ-ում անհատական օգտանվամբ և ծածկագրով մուտք գործելով և փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը ներբեռնելով, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած նույնականացման քարտով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջների համաձայն պետական մարմինների կողմից ստեղծված և շահագործվող էլեկտրոնային համակարգերում անհատի խիստ նույնականացման համար ներդրված տեխնիկական միջոցներով:

3. Սույն պայմանագրում օգտագործված հասկացություններն օգտագործվում են Եվրասիական տնտեսական միության և ՀՀ մաքսային օրենսդրության ու «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իմաստներով:

(3-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

4. Սույն պայմանագրի ստորագրումից հետո ոչ ուշ, քան երկու օրվա ընթացքում մաքսային մարմինը դիմումատուին է տրամադրում ՄՄԱՏՀ մուտք գործելու անհատական օգտանունը և ծածկագիրը (Login&Password)` առձեռն, փակ ծրարով կամ փոստային ծառայության կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Անհատական օգտանունը և ծածկագիրն օգտագործվում են էլեկտրոնային եղանակով մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու համար` դիմումատուի կամ նրա անունից լիազորված ներկայացուցչի կողմից ՄՄԱՏՀ մուտք գործելու համար:

5. Դիմումատուի կողմից մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացված են համարվում մաքսային մարմնի կողմից Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց գրանցման (ընդունման) պահից:

(5-րդ կետը փոփ. 21.04.23 N 549-Ն)

6. Անհատական օգտանվան և ծածկագրի միջոցով ՄՄԱՏՀ-ում դիմումատուի լիազորած ներկայացուցիչն իրավունք ունի կատարելու այն գործողությունները, որոնց համար լիազորվել է դիմումատուի կողմից: Դիմումատուի ներկայացուցիչների վերաբերյալ սույն պայմանագրով սահմանված տեղեկությունների և փաստաթղթերի, ներկայացուցիչներից յուրաքանչյուրի լիազորության շրջանակների, ներկայացուցիչների փոփոխությունների, յուրաքանչյուր ներկայացուցչի լիազորության շրջանակների և դրանց փոփոխությունների, անձանց լիազորության դադարեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են դիմումատուի կողմից:

7. Մաքսային փաստաթղթերը և տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են անհատական օգտանվան և ծածկագրի միջոցով ՄՄԱՏՀ մուտք գործելու և այդ համակարգում մաքսային փաստաթղթերի համապատասխան ձևերում պահանջվող տեղեկատվությունը լրացնելու, ինչպես նաև մաքսային օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը կցելու և դրանց էլեկտրոնային տեսքը ներկայացնելու միջոցով:

8. Անհատական օգտանունը և ծածկագիրն էլեկտրոնային թվային պայմանանշանների եզակի հաջորդականությամբ ներկայացված մուտքի անվան (login), ինչպես նաև գաղտնաբառի (password) համակցությունն է, որը հնարավորություն է տալիս մուտք գործելու ՄՄԱՏՀ և թույլ է տալիս տվյալ համակարգում նույնականացնել էլեկտրոնային մաքսային փաստաթղթերը ներկայացնողին, ինչպես նաև ապահովում է ՄՄԱՏՀ մուտք գործողին վերաբերող տեղեկությունների գաղտնիությունն ու պաշտպանվածությունն այլ անձանց կողմից կատարվող գործողություններից:

9. Սույն պայմանագիրն անհատույց է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

10. Դիմումատուն իրավունք ունի`

1) էլեկտրոնային եղանակով մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու անձամբ կամ կազմակերպության ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված ներկայացուցիչների միջոցով.

2) ծածկագրի կորստյան, վնասման կամ մաքսային փաստաթղթերը ներկայացնող իրավասություն ունեցող անձի փոփոխման դեպքում ստանալու նոր ծածկագիր.

3) պահանջելու, որ իր կողմից կամ իր կողմից լիազորված անձանց կողմից ներկայացված մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները գրանցված (ընդունված) համարվեն:

11. Դիմումատուն պարտավոր է`

1) սույն պայմանագրի կնքման նպատակով, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչների փոփոխման դեպքերում մաքսային մարմնին տրամադրել այն անձանց անուն-ազգանունները, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարները (հանրային ծառայության համարանիշը), էլեկտրոնային ստորագրության հավաստագրերը և ստորագրության ստուգման տվյալները, որոնք իրավունք ունեն դիմումատուի անունից ներկայացնելու մաքսային փաստաթղթեր: Լիազոր ներկայացուցչին վերաբերող տվյալները, էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը և ստորագրման տվյալները մաքսային մարմին ներկայացվում է մինչև մաքսային փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման ժամանակ այդ անձի կողմից էլեկտրոնային թվային ստորագրության առաջին անգամ կիրառումը.

2) ծածկագրի կորստյան, վնասման կամ մաքսային փաստաթղթերը վավերացնելու լիազորություն ունեցող անձի (անձանց) փոփոխման դեպքում անհապաղ տեղեկացնել մաքսային մարմնին.

3) լիազոր ներկայացուցիչների էլեկտրոնային ստորագրության հավաստագրի կամ հարկ վճարողի հարկային հաշվառման միասնական ռեեստրում ներառվող տեղեկությունների փոփոխման դեպքում մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել մաքսային մարմնին.

4) ինտերնետային կապի բացակայության, ծրագրային խափանումների դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետների պահպանման նպատակով մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնել թղթային կրիչով:

12. Մաքսային մարմինն իրավունք չունի չընդունելու այն մաքսային փաստաթղթերը, որոնք ներկայացված են դիմումատուի կամ նրա լիազորած ներկայացուցչի կողմից՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ:

13. Մաքսային մարմինը պարտավոր է`

1) ապահովել ՄՄԱՏՀ-ում էլեկտրոնային եղանակով ստացված մաքսային փաստաթղթերի և տեղեկությունների էլեկտրոնային գրանցումների (ընդունման) պաշտպանվածությունը և պահպանումը: Էլեկտրոնային եղանակով ներկայացված մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները պահպանվում են այդպիսի փաստաթղթերի համար օրենսդրությամբ սահմանված` համապատասխան ժամկետներում.

2) ծածկագրի կորստյան, վնասման կամ այն օգտագործող իրավասու անձի փոփոխման դեպքում նոր ծածկագիր տրամադրել, եթե դիմումատուի կողմից ներկայացվել է դիմում, ընդ որում, նոր գաղտնաբառը տրամադրվում է պարզեցված ընթացակարգով` առանց պայմանագրի ստորագրման.

3) ցանկացած պահին մաքսային փաստաթղթեր ներկայացնելու հնարավորությունը մշտապես պահպանելու համար ապահովել ՄՄԱՏՀ-ի ֆունկցիոնալությունը, մաքսային փաստաթղթերի ձևերի փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում մաքսային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել դիմումատուին.

4) մաքսային օրենսդրության համաձայն՝ մաքսային փաստաթղթերի ձևերում և լրացման կարգերում փոփոխությունների դեպքում ՄՄԱՏՀ-ում կատարել համապատասխան փոփոխություններ.

5) թղթային կրիչով ներկայացված մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ՄՄԱՏՀ մուտքագրելու հնարավորության վերականգնումից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում տեղադրել ՄՄԱՏՀ-ում:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։

15. Դիմումատուն պատասխանատվություն է կրում իր անհատական օգտանվան և ծածկագրի օգտագործման անվտանգության և գաղտնիության համար:

16. Մաքսային մարմինը պատասխանատու չէ ինտերնետ կապի խափանման կամ անբավարար որակի, էլեկտրոնային ստորագրության վավերության և դրա հետ կապված հարցերի հետևանքով մաքսային փաստաթղթերը և տեղեկությունները ժամանակին չներկայացնելու, ինչպես նաև դրանց էլեկտրոնային գրանցումները ժամանակին չկատարելու կամ դիմումատուի համակարգչային տեխնիկայի և ծրագրերի խափանման, էլեկտրոնային ստորագրության, օգտանվան կամ ծածկագրի կորստյան կամ այլ եղանակով երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքում տեղեկությունները պատշաճ կերպով և սահմանված ժամկետում չներկայացնելու համար, այլ անձանց կողմից մաքսային փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու կամ անվավեր ճանաչելու և այլ` ոչ իրավաչափ գործողությունների համար:

 

IV. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

17. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրն ստորագրելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարումը:

 

V. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

18. Դիմումատուի կողմից սույն պայմանագրի ստորագրման նպատակով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը կցվում են սույն պայմանագրին և համարվում են պայմանագրի անբաժանելի մասը:

19. Սույն պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են գրավոր և վավեր են կողմերի ստորագրման (իսկ կնիքի առկայության դեպքում` կնքվելու) դեպքում:

20. Սույն պայմանագրի կետերի շուրջ ծագած հարաբերությունների կիրառման հետևանքով ծագած վեճերը լուծվում են օրենքով սահմանված կարգով:

21. Սույն պայմանագիրը կնքված է անորոշ ժամկետով, հայերենով, 2 (երկու) օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ։ Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ։

22. Պայմանագիրն էլեկտրոնային եղանակով կնքելու դեպքում, կողմերը պահպանում են սույն պայմանագրի օրինակը՝ մինչև պայմանագրի ժամկետի ավարտը կամ օրենքով սահմանված կարգով չեղյալ համարվելը:

23. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է կասեցված՝ մաքսային փաստաթղթերը ներկայացնելու մասով` այն պահից, որ պահից դիմումատուի համար դադարում է օրենքով սահմանված մաքսային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու պարտավորությունը:

24. Սույն պայմանագրի գործողությունը համարվում է վերականգնված՝ մաքսային փաստաթղթերը ներկայացնելու մասով` այն պահից, որ պահից օրենքի համաձայն դիմումատուն պարտավոր է մաքսային փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

 

VI. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԱՅԼ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

________________________
(դիմումատու)

Վերադաս մաքսային մարմինը

________________________
(գտնվելու վայրը)

________________________
(գտնվելու վայրը)

________________________
(էլեկտրոնային փոստի հասցեն)

________________________
(էլեկտրոնային փոստի հասցեն)

________________________
(ստորագրություն)

________________________
(ստորագրություն)


Կ.Տ.


Կ.Տ.

(ձևը փոփ. 21.04.23 N 549-Ն)

(հավելվածը լրաց. 17.06.22 N 878-Ն, լրաց., փոփ. 21.04.23 N 549-Ն)