Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 287-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագրի մասին» N 483-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) լուսադիոդային ժապավեններ՝ 10,040.28 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 146,650 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) սարքավորումներ և սանտեխնիկական պարագաներ՝ 9 հատ, 7,026 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 100,000 դրամ, ԵՏՄ-ի բեռ.
3) ցանցավոր ֆիլտրներ՝ 3 հատ, 112,026 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են՝ 84,280 դրամ, ԵՏՄ-ի բեռ.
4) լուսադիոդային ժապավենների պաշտպանիչ տուփեր՝ 12 հատ, 31,320 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 50,000 դրամ, ԵՏՄ-ի բեռ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |