Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 508-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1758-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՊԱՐԿ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1758-Ա որոշման հավելվածով նախատեսված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «9508220000» թիվը փոխարինել «9508290000» թվով.
2) 1-ին կետի «Քանակը» սյունակի «37 500» թիվը փոխարինել «55 000» թվով.
3) 2-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «9508220000» թիվը փոխարինել «9508290000» թվով.
4) 3-րդ կետի «ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը» սյունակի «9508220000» թիվը փոխարինել «9508290000» թվով.
5) 3-րդ կետի «Քանակը» սյունակի «22 500» թիվը փոխարինել «30 000» թվով։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |