ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2022 թվականի |
թիվ 23 |
քաղ. Մոսկվա |
«ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա՝ կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ 23 որոշմամբ |
ՑԱՆԿ
«Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը
Արտադրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ |
Ծանոթագրություն | |
1 |
2 |
3 |
4 | |
1. Կենցաղային նշանակության սառնարանային սարքեր (սառնարաններ, սառցարաններ և դրանց համակցությունները), որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրի և ծառայությունների ոլորտում), սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից և որոնց պաղեցված և (կամ) սառեցված սննդամթերքի և (կամ) այլ արտադրանքի օգտակար ծավալը կազմում է 1500 լիտրից ոչ ավելի |
8418 10 200 1 8418 10 800 1 8418 21 8418 29 000 0 8418 30 200 1 8418 30 800 1 8418 40 200 1 8418 40 800 1 8418 50 |
համապատասխանության հայտարարագիր |
||
2. Մեկ արագությամբ եռափուլ շարժիչներ էլեկտրական ասինքրոն (ինդուկցիոն) կարճ միակցված ռոտորով, 2-ից մինչև 6 բևեռների քանակով, մինչև 1000 Վ անվանական լարման, 50 կամ 50/60 Հց անվանական հաճախականությամբ և 0,75-ից մինչև 375 կՎտ անվանական հզորությամբ, որոնք նախատեսված են անընդհատ ռեժիմով աշխատելու համար |
8501 51 000 1 8501 52 300 0 8501 52 900 2 8501 52 900 9 8501 53 810 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
3. Հեռուստացույցներ, որոնք սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման էլեկտրական ցանցից և նախատեսված են բնակելի ու գրասենյակային շինություններում շահագործման համար |
8528 72 8528 73 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
4. Հատուկ պատրաստվածություն չունեցող օգտագործողների կողմից կենցաղում կամ գրասենյակում (այդ թվում՝ շինություններից դուրս) օգտագործման համար նախատեսված՝ մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման էլեկտրական ցանցից անմիջականորեն աշխատող սարքավորումներ |
համապատասխանության հայտարարագիր |
|||
ա) լվացքի մեքենաներ, թմբուկային տեսակի չորացնող մեքենաներ և սպիտակեղենի, հագուստի ու կոշկեղենի մշակման (լվացքի, արդուկի, չորացման, մաքրման) այլ սարքավորումներ. |
8420 8421 12 000 0 8421 19 700 9 8450 11 110 0 |
|||
բ) սպասք լվացող մեքենաներ. |
8422 11 000 0 |
|||
գ) էլեկտրական վառարաններ, էլեկտրասալիկներ. |
8516 60 101 0 8516 60 109 0 8516 60 500 0 8516 60 800 0 |
|||
դ) միկրոալիքային վառարաններ. |
8516 50 000 0 |
|||
ե) տոստերներ, ճարպաջեռոցներ (ֆրիտյուրնիցաներ), էլեկտրական դանակներ, սրճաղացներ, սուրճի մեքենաներ և սննդի պատրաստման ու մշակման այլ սարքեր. |
8509 40 000 0 8509 80 000 0 8516 60 700 0 8516 60 900 0 8516 71 000 0 8516 72 000 0 8516 79 200 0 8516 79 700 0 |
|||
զ) մազերը կտրելու սարքեր, ֆեներ, ածելիներ, ատամի խոզանակներ, մերսման սարքավորումներ և մարմնի խնամքի համար այլ սարքավորումներ. |
8509 80 000 0 8510 10 000 0 8510 20 000 0 8510 30 000 0 8516 31 000 8516 32 000 0 9019 10 100 0 |
|||
է) սարքավորումներ՝ անոթների և փաթեթվածքների բացման ու փակման համար. |
8422 30 000 8 8509 80 000 0 |
|||
ը) կշեռքներ. |
8423 10 8423 81 500 0 |
|||
թ) կապի վերջնային սահմանի սարքավորումներ. |
8517 11 000 0 8517 18 000 0 8517 62 000 |
|||
ժ) տպիչներ. |
8443 32 100 9 |
|||
ժա) տեսածրիչներ. |
8471 60 700 0 |
|||
ժբ) մոնիտորներ. |
8528 42 8528 49 8528 52 8528 59 |
|||
ժգ) փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող ձայնական ակտիվ համակարգեր. |
8528 71 8528 72 |
|||
ժդ) մուլտիմեդիա պրոյեկտորներ. |
8528 62 8528 69 |
|||
ժե) ռադիոընդունիչներ. |
8527 21 700 0 8527 91 8527 92 8527 99 000 0 |
|||
ժզ) տեսամագնիտոֆոններ. |
8521 10 |
|||
ժէ) տեսախցիկներ. |
8525 81 8525 83 8525 89 |
|||
ժը) ձայնագրող ապարատուրա. |
8519 |
|||
ժթ) ձայնային ուժեղարարներ. |
8518 40 8518 50 000 0 |
|||
ի) տնային կինոթատրոններ. |
8521 90 000 |
|||
իա) էլեկտրաերաժշտական գործիքներ. |
9207 |
|||
իգ) պատկերի և ձայնի գրառման ու վերարտադրության այլ սարքավորումներ՝ ներառյալ պատկերի և ձայնի այլ՝ հեռահաղորդակցական ուղիներից զատ, եղանակներով՝ ազդանշանների միջոցով կամ այլ եղանակով (բացառությամբ՝ հեռուստացույցների) հաղորդման սարքավորումներ. . |
8519 8521 8525 81 8525 83 8525 89 8527 8528 49 8528 59 8528 69 8528 72 |
|||
իբ) խաղալիքներ, ժամանցի և սպորտով զբաղվելու սարքավորումներ՝ ներառյալ էլեկտրական մանրաչափ երկաթուղիները և ավտոդրոմները, տեսախաղերի համար ձեռքի բարձակները, էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչներով սպորտային սարքավորումները, այլ խաղալիքներ ու մարզասարքեր |
9503 00 9504 9506 |
|||
5. Կենցաղային ավտոմատ լվացքի մեքենաներ, որոնք կարող են օգտագործվել նաև առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրում և ծառայությունների ոլորտում), որոնք սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից, լվացքի մեքենաներ, որոնք ցանցից սնուցման հետ մեկտեղ կարող են աշխատել էլեկտրական մարտկոցներով (կուտակիչներով), ինչպես նաև ներկառուցվող լվացքի մեքենաներ՝ բացառությամբ համակցված լվացքաչորացնող մեքենաների |
8450 11 110 0 8450 11 190 0 8450 11 900 0 8450 12 000 0 8450 19 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
6. Սպասք լվացող կենցաղային մեքենաներ, որոնք սնուցվում են մինչև 230 Վ անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից, որոնք, այդ թվում՝ կիրառվում են ոչ կենցաղային նպատակներով, կարող են աշխատել էլեկտրական մարտկոցներով (կուտակիչներով) և ներկառուցվող են |
8422 11 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
7. Ինքնավար (հեռուստա- և (կամ) ռադիոհեռարձակման ընդունիչների մեջ չներկառուցվող) բաժանորդային հեռուստատեսային կցուրդներ, որոնք նախատեսված են ստանդարտ և (կամ) բարձր հստակությամբ բաց չծածկագրված թվային հեռուստա- և (կամ) ռադիոհեռարձակումը՝ նմանակային հեռուստատեսությանը և (կամ) ռադիոյին համապատասխանող ազդանշանները կերպափոխելու համար |
8528 71 150 0 8528 71 190 0 8528 71 910 0 8528 71 990 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
8. Չուղղորդված լույսի էլեկտրական լամպեր՝ կենցաղային և նույնանման նշանակությամբ, որոնք լուսավորելուց բացի, կարող են օգտագործվել նաև այլ նպատակների համար կամ ներկառուցվել էներգասպառող այլ սարքվածքների մեջ |
8539 |
համապատասխանության հավաստագիր |
||
9. Արտաքին սնուցման աղբյուրներ |
8504 40 300 8 8504 40 550 0 8504 40 830 0 8504 40 910 0 |
համապատասխանության մասին հայտարարագիր |
||
10. Հերմետիկ շրջապտուտական պոմպեր՝ ինքնավար և ինտեգրված |
8413 70 300 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
11. Օդափոխիչներ էլեկտրաշարժաբերով՝ 125 Վտ-ից (ներառյալ) մինչև 500 կՎտ (ներառյալ) հզորությամբ և մինչև 1000 Վ (ներառյալ) փոփոխական և մինչև 1500 Վ (ներառյալ) հաստատուն հոսանքի սնման լարմամբ: |
8414 51 000 0 8414 59 |
համապատասխանության հայտարարագիր |
||
12. Լյումինեսցենտային լամպեր առանց գործարկումը կարգավորող ներկառուցված ապարատի, բարձր ճնշման գազապարպիչ լամպեր, գործարկումը կարգավորող ապարատներ և լուսատուներ՝ այդ լամպերի համար |
8539 9405 |
համապատասխանության հավաստագիր |
||
13. Ուղղորդված լույսի լամպեր, լուսադիոդային լամպեր (LED-լամպեր), ինչպես նաև էլեկտրական սնուցման ցանցի և լամպերի միջև տեղադրելու համար նախատեսված՝ դրանց հետ կապված սարքավորումներ՝ ներառյալ լամպերի գործարկումը կարգավորող ապարատները, կառավարման սարքվածքները և լուսատուները |
8539 9405 |
համապատասխանության հավաստագիր |
||
14. Փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող մանածագործական արտադրատեսակների համար թմբուկային տեսակի կենցաղային չորացնող մեքենաներ, որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրում և ծառայությունների ոլորտում), օդի էլեկտրական կամ գազային տաքացման սարքվածքով, այդ թվում՝ թմբուկային տեսակի ներկառուցվող չորացնող մեքենաներ՝ բացառությամբ ցենտրիֆուգների և լվացքաչորացնող համակցված մեքենաների կազմի մեջ մտնող չորացնող մեքենաների: |
8421 12 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
15. Մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող կենցաղային նշանակության փոշեկուլներ, որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրի և ծառայությունների ոլորտում), կամ հիբրիդային |
8508 8471 30 000 0 8471 41 000 0 8471 49 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
16. Անմիջապես փոփոխական հոսանքի ցանցից, այդ թվում՝ սնուցման արտաքին կամ ներքին աղբյուրից սնուցման համար նախատեսված համակարգիչներ և սերվերներ |
համապատասխանության հավաստագիր |
|||
17. Մաքուր ջրի վերամղման համար նախատեսված ինքնավար և ինտեգրված պոմպեր |
8413 70 |
համապատասխանության հայտարարագիր |
||
18. Էլեկտրական ցանցից սնուցվող՝ սառեցման և (կամ) տաքացման համար 12 կՎտ-ից ոչ ավելի անվանական հզորությամբ օդի օդորակիչներ, ինչպես նաև 125 Վտ-ից ոչ ավելի անվանական հզորությամբ սենյակի օդափոխիչներ |
8414 51 000 0 8415 10 8415 81 009 0 8415 82 000 0 8415 83 000 0 |
համապատասխանության հայտարարագիր |
||
Ծանոթագրություններ. |
1 Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։ |
2. Սույն ցանկը տարածվում է «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի վրա։ | |
3. «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) 20-րդ կետին համապատասխան՝ համապատասխանության մասին հայտարարագիր ներկայացնելու փոխարեն մաքսային հայտարարագիր ներկայացնելը կարող է ուղեկցվել համապատասխանության հավաստագիրը ներկայացնելով: |
Պաշտոնական հրապարակման օրը՝
4 մայիսի 2023 թվական:Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|