Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
08.02.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
08.02.2022
Дата вступления в силу
13.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 փետրվարի 2022 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

«ԷՆԵՐԳԱՍՊԱՌՈՂ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՈՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա՝ կից ներկայացվող այն արտադրանքի ցանկը, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի փետրվարի 8-ի

 թիվ 23 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա այն արտադրանքի, որի համար մաքսային ընթացակարգերով ձևակերպելու դեպքում հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը

 

Արտադրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթ

Ծանոթագրություն

1

2

3

4

1. Կենցաղային նշանակության սառնարանային սարքեր (սառնարաններ, սառցարաններ և դրանց համակցությունները), որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրի և ծառայությունների ոլորտում), սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից և որոնց պաղեցված և (կամ) սառեցված սննդամթերքի և (կամ) այլ արտադրանքի օգտակար ծավալը կազմում է 1500 լիտրից ոչ ավելի

8418 10 200 1

8418 10 800 1

8418 21

8418 29 000 0

8418 30 200 1

8418 30 800 1

8418 40 200 1

8418 40 800 1

8418 50

համապատասխանության հայտարարագիր

 

2. Մեկ արագությամբ եռափուլ շարժիչներ էլեկտրական ասինքրոն (ինդուկցիոն) կարճ միակցված ռոտորով, 2-ից մինչև 6 բևեռների քանակով, մինչև 1000 Վ անվանական լարման, 50 կամ 50/60 Հց անվանական հաճախականությամբ և 0,75-ից մինչև 375 կՎտ անվանական հզորությամբ, որոնք նախատեսված են անընդհատ ռեժիմով աշխատելու համար

8501 51 000 1

8501 52 300 0

8501 52 900 2

8501 52 900 9

8501 53 810 0

համապատասխանության հայտարարագիր

 

3. Հեռուստացույցներ, որոնք սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման էլեկտրական ցանցից և նախատեսված են բնակելի ու գրասենյակային շինություններում շահագործման համար

8528 72

8528 73 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

4. Հատուկ պատրաստվածություն չունեցող օգտագործողների կողմից կենցաղում կամ գրասենյակում (այդ թվում՝ շինություններից դուրս) օգտագործման համար նախատեսված՝ մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման էլեկտրական ցանցից անմիջականորեն աշխատող սարքավորումներ

 

համապատասխանության հայտարարագիր

 

ա) լվացքի մեքենաներ, թմբուկային տեսակի չորացնող մեքենաներ և սպիտակեղենի, հագուստի ու կոշկեղենի մշակման (լվացքի, արդուկի, չորացման, մաքրման) այլ սարքավորումներ.

8420

8421 12 000 0

8421 19 700 9

8450 11 110 0

   

բ) սպասք լվացող մեքենաներ.

8422 11 000 0

   

գ) էլեկտրական վառարաններ, էլեկտրասալիկներ.

8516 60 101 0

8516 60 109 0

8516 60 500 0

8516 60 800 0

   

դ) միկրոալիքային վառարաններ.

8516 50 000 0

   

ե) տոստերներ, ճարպաջեռոցներ (ֆրիտյուրնիցաներ), էլեկտրական դանակներ, սրճաղացներ, սուրճի մեքենաներ և սննդի պատրաստման ու մշակման այլ սարքեր.

8509 40 000 0

8509 80 000 0

8516 60 700 0

8516 60 900 0

8516 71 000 0

8516 72 000 0

8516 79 200 0

8516 79 700 0

   

զ) մազերը կտրելու սարքեր, ֆեներ, ածելիներ, ատամի խոզանակներ, մերսման սարքավորումներ և մարմնի խնամքի համար այլ սարքավորումներ.

8509 80 000 0

8510 10 000 0

8510 20 000 0

8510 30 000 0

8516 31 000

8516 32 000 0

9019 10 100 0

   

է) սարքավորումներ՝ անոթների և փաթեթվածքների բացման ու փակման համար.

8422 30 000 8

8509 80 000 0

   

ը) կշեռքներ.

8423 10

8423 81 500 0

   

թ) կապի վերջնային սահմանի սարքավորումներ.

8517 11 000 0

8517 18 000 0

8517 62 000

   

ժ) տպիչներ.

8443 32 100 9

   

ժա) տեսածրիչներ.

8471 60 700 0

   

ժբ) մոնիտորներ.

8528 42

8528 49

8528 52

8528 59

   

ժգ) փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող ձայնական ակտիվ համակարգեր.

8528 71

8528 72

   

ժդ) մուլտիմեդիա պրոյեկտորներ.

8528 62

8528 69

   

ժե) ռադիոընդունիչներ.

8527 21 700 0

8527 91

8527 92

8527 99 000 0

   

ժզ) տեսամագնիտոֆոններ.

8521 10

   

ժէ) տեսախցիկներ.

8525 81

8525 83

8525 89

   

ժը) ձայնագրող ապարատուրա.

8519

   

ժթ) ձայնային ուժեղարարներ.

8518 40

8518 50 000 0

   

ի) տնային կինոթատրոններ.

8521 90 000

   

իա) էլեկտրաերաժշտական գործիքներ.

9207

   

իգ) պատկերի և ձայնի գրառման ու վերարտադրության այլ սարքավորումներ՝ ներառյալ պատկերի և ձայնի այլ՝ հեռահաղորդակցական ուղիներից զատ, եղանակներով՝ ազդանշանների միջոցով կամ այլ եղանակով (բացառությամբ՝ հեռուստացույցների) հաղորդման սարքավորումներ. .

8519

8521

8525 81

8525 83

8525 89

8527

8528 49

8528 59

8528 69

8528 72

   

իբ) խաղալիքներ, ժամանցի և սպորտով զբաղվելու սարքավորումներ՝ ներառյալ էլեկտրական մանրաչափ երկաթուղիները և ավտոդրոմները, տեսախաղերի համար ձեռքի բարձակները, էլեկտրական և էլեկտրոնային բաղադրիչներով սպորտային սարքավորումները, այլ խաղալիքներ ու մարզասարքեր

9503 00

9504

9506

   

5. Կենցաղային ավտոմատ լվացքի մեքենաներ, որոնք կարող են օգտագործվել նաև առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրում և ծառայությունների ոլորտում), որոնք սնուցվում են մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից, լվացքի մեքենաներ, որոնք ցանցից սնուցման հետ մեկտեղ կարող են աշխատել էլեկտրական մարտկոցներով (կուտակիչներով), ինչպես նաև ներկառուցվող լվացքի մեքենաներ՝ բացառությամբ համակցված լվացքաչորացնող մեքենաների

8450 11 110 0

8450 11 190 0

8450 11 900 0

8450 12 000 0

8450 19 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

6. Սպասք լվացող կենցաղային մեքենաներ, որոնք սնուցվում են մինչև 230 Վ անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից, որոնք, այդ թվում՝ կիրառվում են ոչ կենցաղային նպատակներով, կարող են աշխատել էլեկտրական մարտկոցներով (կուտակիչներով) և ներկառուցվող են

8422 11 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

7. Ինքնավար (հեռուստա- և (կամ) ռադիոհեռարձակման ընդունիչների մեջ չներկառուցվող) բաժանորդային հեռուստատեսային կցուրդներ, որոնք նախատեսված են ստանդարտ և (կամ) բարձր հստակությամբ բաց չծածկագրված թվային հեռուստա- և (կամ) ռադիոհեռարձակումը՝ նմանակային հեռուստատեսությանը և (կամ) ռադիոյին համապատասխանող ազդանշանները կերպափոխելու համար

8528 71 150 0

8528 71 190 0

8528 71 910 0

8528 71 990 0

համապատասխանության հայտարարագիր

 

8. Չուղղորդված լույսի էլեկտրական լամպեր՝ կենցաղային և նույնանման նշանակությամբ, որոնք լուսավորելուց բացի, կարող են օգտագործվել նաև այլ նպատակների համար կամ ներկառուցվել էներգասպառող այլ սարքվածքների մեջ

8539

համապատասխանության հավաստագիր

 

9. Արտաքին սնուցման աղբյուրներ

8504 40 300 8

8504 40 550 0

8504 40 830 0

8504 40 910 0

համապատասխանության մասին հայտարարագիր

 

10. Հերմետիկ շրջապտուտական պոմպեր՝ ինքնավար և ինտեգրված

8413 70 300 0

համապատասխանության հայտարարագիր

 

11. Օդափոխիչներ էլեկտրաշարժաբերով՝ 125 Վտ-ից (ներառյալ) մինչև 500 կՎտ (ներառյալ) հզորությամբ և մինչև 1000 Վ (ներառյալ) փոփոխական և մինչև 1500 Վ (ներառյալ) հաստատուն հոսանքի սնման լարմամբ:

8414 51 000 0

8414 59

համապատասխանության հայտարարագիր

 

12. Լյումինեսցենտային լամպեր առանց գործարկումը կարգավորող ներկառուցված ապարատի, բարձր ճնշման գազապարպիչ լամպեր, գործարկումը կարգավորող ապարատներ և լուսատուներ՝ այդ լամպերի համար

8539

9405

համապատասխանության հավաստագիր

 

13. Ուղղորդված լույսի լամպեր, լուսադիոդային լամպեր (LED-լամպեր), ինչպես նաև էլեկտրական սնուցման ցանցի և լամպերի միջև տեղադրելու համար նախատեսված՝ դրանց հետ կապված սարքավորումներ՝ ներառյալ լամպերի գործարկումը կարգավորող ապարատները, կառավարման սարքվածքները և լուսատուները

8539

9405

համապատասխանության հավաստագիր

 

14. Փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող մանածագործական արտադրատեսակների համար թմբուկային տեսակի կենցաղային չորացնող մեքենաներ, որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրում և ծառայությունների ոլորտում), օդի էլեկտրական կամ գազային տաքացման սարքվածքով, այդ թվում՝ թմբուկային տեսակի ներկառուցվող չորացնող մեքենաներ՝ բացառությամբ ցենտրիֆուգների և լվացքաչորացնող համակցված մեքենաների կազմի մեջ մտնող չորացնող մեքենաների:

8421 12 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

15. Մինչև 250 Վ (ներառյալ) անվանական լարման փոփոխական հոսանքի ցանցից սնուցվող կենցաղային նշանակության փոշեկուլներ, որոնք կարող են օգտագործվել առևտրային նպատակների համար (արտադրությունում, առևտրի և ծառայությունների ոլորտում), կամ հիբրիդային

8508

8471 30 000 0

8471 41 000 0

8471 49 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

16. Անմիջապես փոփոխական հոսանքի ցանցից, այդ թվում՝ սնուցման արտաքին կամ ներքին աղբյուրից սնուցման համար նախատեսված համակարգիչներ և սերվերներ

 

համապատասխանության հավաստագիր

 

17. Մաքուր ջրի վերամղման համար նախատեսված ինքնավար և ինտեգրված պոմպեր

8413 70

համապատասխանության հայտարարագիր

 

18. Էլեկտրական ցանցից սնուցվող՝ սառեցման և (կամ) տաքացման համար 12 կՎտ-ից ոչ ավելի անվանական հզորությամբ օդի օդորակիչներ, ինչպես նաև 125 Վտ-ից ոչ ավելի անվանական հզորությամբ սենյակի օդափոխիչներ

8414 51 000 0

8415 10

8415 81 009 0

8415 82 000 0

8415 83 000 0

համապատասխանության հայտարարագիր

 

 

Ծանոթագրություններ.   

1 Սույն ցանկը կիրառելու նպատակներով անհրաժեշտ է օգտագործել ինչպես արտադրանքի անվանումը, այնպես էլ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը։

2. Սույն ցանկը տարածվում է «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) տեխնիկական կարգավորման օբյեկտ հանդիսացող արտադրանքի վրա։

3. «Էներգասպառող սարքվածքների էներգետիկ արդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) 20-րդ կետին համապատասխան՝ համապատասխանության մասին հայտարարագիր ներկայացնելու փոխարեն մաքսային հայտարարագիր ներկայացնելը կարող է ուղեկցվել համապատասխանության հավաստագիրը ներկայացնելով:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: