Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 165
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
14.12.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
14.12.2022
Дата вступления в силу
25.12.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2022 թվականի

թիվ 165

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 165 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումներում կատարվող

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնները հաստատելու մասին» թիվ 105 որոշման մեջ՝

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Կանոնների թիվ I1 հավելվածի 1-8-րդ կետերը գործում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 9-րդ կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, 10-102-րդ կետերը գործում են մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ:».

նշված որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների I1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-102-րդ կետերով.

«22. Հեռաչափեր, թեոդոլիտներ և տախիմետրեր (տախեոմետրեր)

23. Գործիքներ և սարքեր գեոդեզիական

24. Գործիքներ և սարքեր հիդրոգրաֆիկական

25. Ռադիոտեղորոշման ապարատուրա

26. Ռադիոնավագնացային ապարատուրա՝ այլ

27. Հեռակառավարման ռադիոապարատուրա

28. Մեքենաներ գծագրական

29. Գործիքներ՝ գծագրության, չափանշման կամ մաթեմատիկական հաշվարկների համար, այլ

30. Սարքեր, կայանքներ, համակարգեր՝ ռադիոչափական

31. Սարքեր, կայանքներ, համակարգեր՝ սպեկտրաչափական

32. Սարքեր, կայանքներ, համակարգեր՝ համակցված

33. Իոնացնող ճառագայթման դետեկտորներ

34. Օսցիլոսկոպներ և օսցիլոգրաֆներ էլեկտրոնաճառագայթային

35. Սարքեր՝ թվային, էլեկտրաչափիչ

36. Սարքեր՝ թվային, էլեկտրաչափիչ, այլ

37. Սարքեր և ապարատուրա՝ հեռահաղորդակցության համար

38. Սարքեր և ապարատուրա՝ սպեկտրային անալիզի համար, օպտիկական (ուլտրամանուշակագույն, սպեկտրի տեսանելի մասի, ինֆրակարմիր) ճառագայթման վրա հիմնված

39. Լուսակայացույցներ (էքսպոնոմետրեր) և այլ սարքեր՝ ջերմության, ձայնի կամ լույսի քանակության չափման կամ հսկողության համար

40. Մանրադիտակներ (բացի օպտիկական մանրադիտակներից)

41. Արագաչափեր

42. Շարժման և քանակության պարամետրերի չափման համար այլ սարքեր

43. Ուժաչափեր ընդհանուր նշանակության

44. Դեֆորմացիայի չափման սարքեր

45. Ակուստիկ չքայքայող հսկողության սարքեր

46. Ռադիոալիքային չքայքայող հսկողության սարքեր

47. Էլեկտրամագնիսական (մրրկային հոսանքների) և էլեկտրական չքայքայող հսկողության սարքեր

48. Չքայքայող հսկողության սարքեր, այլ

49. Ընդհանուր նշանակության ապարատուրա՝ վիբրացիոն պրոցեսների հիմնական պարամետրերը որոշելու համար

50. Հսկիչ ազդանշանային ապարատուրա՝ ագրեգատների՝ վտանգավոր վիբրացիաներից ավտոմատ պաշտպանության համար

51. Ապարատուրա՝ թրթռաչափական, հատուկ

52. Չափերի հսկողության ավտոմատացման և մեքենայացման միջոցներ

53. Թերմոստատներ

54. Բժշկական նպատակների համար կիրառվող ֆունկցիոնալ ախտորոշման այլ սարքեր և ապարատներ՝ այլ խմբավորումներում չներառված

55. Մասնիկների անալիզատորներ

56. Ջահեր և այլ էլեկտրական լուսավորման սարքավորումներ՝ առաստաղի կամ պատի՝ բացի լուսավորման սարքավորումներից, որոնք օգտագործվում են բացօթյա հասարակական տեղերում կամ տրանսպորտային մայրուղիների լուսավորման համար

57. Ջահեր և այլ լուսավորման էլեկտրական սարքվածքներ՝ կախովի, առաստաղի, ներկառուցվող և պատի

58. Լուսարձակներ և լույսի նեղ ուղղվածությամբ լամպեր

59. Լուսարձակներ և լույսի նեղ ուղղվածությամբ նույնանման լուսատուներ

60. Լուսային ցուցանակներ, լուսային ցուցատախտակներ՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և նույնանման արտադրատեսակներ.

61. Ցուցիչներ լուսավորվող, լուսային ցուցատախտակներ և դրանց նման սարքվածքներ

62. Լամպերի և լուսավորման սարքավորումների այլ մասեր, ներառյալ՝ լուսարձակների, լույսի նեղ ուղղվածությամբ լամպերի, ցոլալապտերների մասերը՝ այլ տեղում չնշված կամ այլ խմբավորումներում չներառված. լուսային ցուցանակների, լուսային ցուցատախտակների՝ անունով կամ անվանմամբ կամ հասցեով, և ներկառուցված լույսի աղբյուր ունեցող նույնանման արտադրատեսակների մասեր,

այլ տեղում չնշված կամ այլ խմբավորումներում չներառված

63. Լուսատուների և լուսավորման սարքվածքների մասեր

64. Ներքնակներ

65. Սարքեր, ապարատուրա և մոդելներ, որոնք նախատեսված են ցուցադրության նպատակների համար (օրինակ` ուսուցման կամ ցուցադրման համար) և պիտանի չեն այլ նպատակներով օգտագործման համար

66. Գրառող տեսախցիկներ

67. Ավտոմատ ուղեփակոցներ

68. Փոշեկուլներ՝ ներկառուցված էլեկտրաշարժիչով՝ 1500 Վտ-ից ոչ ավելի հզորությամբ, փոշու հավաքման համար պարկ կամ 20 լ-ից ոչ ավելի ծավալով այլ փոշեհավաքարան ունեցող

69. Ներկառուցված էլեկտրաշարժիչով էլեկտրամեխանիկական կենցաղային տնտեսական այլ սարքեր՝ այլ խմբավորումներում չներառված

70. Էլեկտրական հոսանուտ կամ կուտակային (ունակային) ջրատաքացուցիչներ և ընկղմվող էլեկտրատաքացուցիչներ

71. Ներկառուցված օդափոխիչով այլ էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար՝ բացառությամբ նավերի բեռնային տաքացուցչի (գոլորշիչի)

72. Այլ էլեկտրասարքավորումներ՝ տարածքի ջեռուցման և բնահողի տաքացման համար՝ բացառությամբ նավերի բեռնային տաքացուցչի (գոլորշիչի)

73. Արդուկներ էլեկտրական

74. Վառարաններ միկրոալիքային

75. Էլեկտրատաքացուցիչ սարքեր՝ սուրճի կամ թեյի պատրաստման համար

76. Լուսանկարչական բռնկիչ ջահեր, «խորանարդիկ» տեսակի ֆոտոլուսավորիչներ և նույնանման արտադրատեսակներ

77. Լամպեր և խողովակներ էլեկտրոնային վակուումային կամ գազալցված՝ ջերմակատոդով, սառը կատոդով, լուսակատոդով, ներառյալ՝ էլեկտրոնաճառագայթային խողովակները

78. Դիոդներ և տրանզիստորներ (բացառությամբ լուսադիոդների, այդ թվում՝ chip-on-board տեխնոլոգիայիով լուսադիոդային մոդուլները, և լուսարձակող կիսահաղորդչային բյուրեղների հավաքակազմերի ձևափոխությունների)

79. Lայնահեռարձակման ռադիոընդունիչներ

80. Գունավոր պատկերի հեռուստատեսային ընդունիչներ (հեռուստացույցներ)՝ ձայնի և պատկերի գրառման և վերարտադրման սարքվածքներով

81. Պատկերի գրառման և վերարտադրման ապարատուրա (բացառությամբ տեսախցիկների, արտադրական հեռուստատեսային համակարգերի արդյունաբերական, ֆունկցիոնալ սարքերի կարգաբերման սարքվածքների, ինչպես նաև այլ արտադրանքի, որի համար արտադրության պայմանները սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 1 հավելվածում)

82. Սարքեր և ապարատուրա հեռահաղորդակցության համար (բացառությամբ կապի կամ դրա կառուցման համար նախատեսված սարքավորումների (մարշրուտիզատորներ, ռոութերներ, կոմուտատորներ և այլն))

83. Ռենտգենյան կամ ալֆա, բետա կամ գամմա ճառագայթների օգտագործման վրա հիմնված ապարատների մասեր և պարագաներ՝ բժշկական, այդ թվում՝ վիրաբուժական, ատամնաբուժական, անասնաբուժական կիրառման համար (բացառությամբ բժշկական ապարատուրայի համար ռենտգենյան խողովակների ռենտգենյան ճառագայթման գեներատորների, բժշկական ապարատուրայի համար բարձր լարման գեներատորների)

84. Միկրոալիքային թերապիայի ապարատներ

85. Ուլտրաձայնային թերապիայի ապարատներ

86. Լուսանկարչական սարքավորումներ և դրանց մասերը

87. Տվյալների կրիչներ՝ օպտիկական, առանց գրառման

88. Տվյալների այլ կրիչներ, ներառյալ՝ մատրիցները և սկավառակների արտադրության հիմքերը

89. Մագնիսական քարտեր

90. Շիկացման լամպեր կամ գազապարպումային լամպեր. աղեղային լամպեր, լուսադիոդներ

91. Լուսատուներ էլեկտրական՝ սեղանի, մահճակալամերձ կամ հատակի

92. Մեքենաներ և սարքեր՝ խոհանոցային աշխատանքների մեքենայացման համար

93. էլեկտրական ազդանշանման լուսային և ձայնային սարքեր

94. Ազդանշանների գեներատորներ՝ էլեկտրական (բացառությամբ չափման միջոցների)

95. Էլեկտրական ազդանշանման սարքվածքներ, երկաթուղիներում, տրամվայի գծերում, ավտոմոբիլային ճանապարհներում, ներքին ջրային ուղիներում, կայանման համար հարթակներում, նավահանգտային կառույցներում կամ օդանավակայաններում անվտանգության ապահովման կամ երթևեկության կառավարման էլեկտրասարքավորումներ (բացառությամբ կապիտանի հերթափոխի օգնականի գործունակության հսկողության համակարգի)

96. Օդի ճառագայթիչներ-ռեցիրկուլյատորներ, մանրէասպան ռեցիրկուլյատորներ

97. Տախոգրաֆներ

98. Առբերման բարձակներ՝ բժշկական գազերի և էլեկտրասնուցման (միայն բժշկական կիրառման համար)

99. Էլեկտրաթեյնիկներ

100. Եռուցիչներ՝ սուզվող, էլեկտրական

101. Դիմադրության էլեկտրավառարաններ, չորացման ինդուկցիոն վառարաններ, թրծաթողման վառարաններ, թրծման վառարաններ, պոլիմերացման վառարաններ, պիրոլիզի վառարաններ

102. Մեքենայացված շարժաբերով ձեռքի գործիքների մասեր»:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 24-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 145 որոշման 2-րդ կետից «և գործում են մինչև 2023 թվականի հունիսի 30-ը» բառերը հանել:

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի «Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների թիվ 11 հավելվածում փոփոխություն կատարելու մասին» թիվ 23 որոշման 2-րդ կետից «և գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը հանել:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: