ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 415-Ա
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2023 թվականի ապրիլի 24-27-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` «Իննոպրոմ․ Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Տաշքենդյան երկրորդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, իսկ գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
14.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |