Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 126
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.10.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
19.08.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
19.08.2022
Дата вступления в силу
08.10.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2022 թվականի

թիվ 126

քաղ. Բիշքեկ

 

ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 54-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 4.5.1 ենթակետի, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի 4.5.1 ենթակետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 106 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացմանն ուղղված՝ 2021-2022 թվականների միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») 25-րդ կետի իրագործման շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման՝ կից ներկայացվող կարգը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ապահովել հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացումը՝ սկսած 2023 թվականից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի օգոստոսի 19-ի

 թիվ 126 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման

 

1. Սույն կարգով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների (այսուհետ, համապատասխանաբար՝ հավատարմագրման մարմիններ, անդամ պետություններ) կողմից փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման կանոնները՝ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների նկատմամբ կիրառվող ընթացակարգերի համազորության ապահովման նպատակով։

2. Կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) թիվ 9 հավելված) և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությամբ (Պայմանագրի թիվ 11 հավելված) սահմանված իմաստներով։

3. Փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացնելիս՝ հավատարմագրման մարմիններն ապահովում են Եվրասիական տնտեսական միության կողմից հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտում Պայմանագրի և ակտերի պահանջների կատարման արդյունքների, միջպետական ստանդարտների արդիական տարբերակների հիման վրա մշակված հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտում միջպետական ստանդարտների արդիական տարբերակների, ինչպես նաև Լաբորատորիաների հավատարմագրման միջազգային կազմակերպությունների և հավատարմագրման միջազգային ֆորումի փաստաթղթերի համադրելիությունը։

4. Փոխադարձ համեմատական գնահատումներ իրականացվում են հավատարմագրման յուրաքանչյուր մարմնի նկատմամբ՝ չորս տարին մեկ անգամ (մեկ անդամ պետության հավատարմագրման մարմնի և մյուս անդամ պետության հավատարմագրման մարմնի նկատմամբ փոխադարձ համեմատական գնահատման միջև ոչ պակաս, քան վեց ամիս ընդմիջումով) և ներառում են հետևյալը՝

ա) հավատարմագրման մարմնի ընթացակարգերի վերլուծություն՝ հավատարմագրման և համապատասխանության գնահատման ոլորտում անդամ պետության նորմատիվ իրավական ակտերի և հավատարմագրման մարմնի կառավարման համակարգի փաստաթղթերի գնահատման միջոցով (այսուհետ՝ փաստաթղթային գնահատում).

բ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեգիստրում ներառված՝ իր կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների (սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների), տեսչական մարմինների) հավատարմագրման մարմնի կողմից գնահատման ընթացակարգերի իրականացման դիտարկում (այդ թվում՝ հեռավար) (այսուհետ՝ համապատասխանաբար դիտարկում, համապատասխանության գնահատման մարմիններ):

5. Փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը, որը գործում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի14-ի թիվ 5 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին դրույթի համաձայն (այսուհետ՝ ղեկավարների Խորհուրդ)՝

ա) սահմանում է փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման ժամանակացույցը (այսուհետ՝ ժամանակացույց)․

բ) ձևավորում է փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման խմբի (այսուհետ՝ գնահատման խումբ) կազմը (հավատարմագրման յուրաքանչյուր մարմնի համար)․

գ) սահմանում է փոխադարձ համեմատական գնահատումների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի (ինքնագնահատման հարցաթերթ (այսուհետ՝ hարցաթերթ)), գաղտնիության և անկողմնակալության հայտարարագրի (այսուհետ՝ հայտարարագիր), փաստաթղթային գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվության, դիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվության, փոխադարձ համեմատական գնահատման արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հաշվետվության (այսուհետ՝ ամփոփիչ հաշվետվություն) և այլն) ձևերը.

դ) սահմանում է դիտարկման ենթակա համապատասխանության գնահատման մարմինների ցանկը (յուրաքանչյուր մարմնի համար՝ մեկ հավատարմագրում) (այսուհետ՝ համապատասխանության գնահատման մարմինների ցանկ)․

ե) համաձայնեցնում է ամփոփիչ հաշվետվությունը և շտկող գործողություններին առնչվող առաջարկները (այսուհետ՝ առաջարկություններ) (անհրաժեշտության դեպքում)։

6. Ժամանակացույցը սահմանելու նպատակով՝ ղեկավարների Խորհրդի անդամները ղեկավարների Խորհրդի պատասխանատու քարտուղարին առաջարկություններ են ներկայացնում խմբի կողմից փոխադարձ համեմատական գնահատման անցկացման վերաբերյալ։

7. Փոխադարձ համեմատական գնահատման խմբի կազմը ձևավորելու նպատակով՝ ղեկավարների Խորհրդի անդամները ղեկավարների Խորհրդի պատասխանատու քարտուղարին ներկայացնում են թեկնածուներ՝ փոխադարձ համեմատական գնահատման խմբում ընդգրկելու համար (անհրաժեշտ կարողությունների և մասնագիտական հմտությունների տիրապետող չորսական աշխատակից՝ հավատարմագրման այն մարմիններից, որոնց ղեկավարն են ղեկավարների Խորհրդի անդամները)։

Գնահատման խմբի կազմում չեն ընդգրկվում այն հավատարմագրման մարմինների աշխատակիցները, որոնց նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում։

Գնահատման խմբի աշխատանքների ղեկավարումն իրականացվում է գնահատման խմբի ղեկավարի կողմից, որը որոշվում է ղեկավարների Խորհրդի կողմից գնահատման խմբի կազմը ձևավորվելիս՝ հաշվի առնելով ռոտացիայի սկզբունքը։

8. Համապատասխանության գնահատման մարմինների ցանկը ձևավորելու նպատակով ղեկավարների Խորհրդի անդամները ղեկավարների Խորհրդի պատասխանատու քարտուղարին առաջարկություններ են ներկայացնում համապատասխանության գնահատման մարմիններին նշված ցանկում ընդգրկելու վերաբերյալ՝ հիմնվելով հետևյալի վրա՝

սույն կարգի 13-րդ կետում նշված փաստաթղթային գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն․

հավատարմագրման այն մարմնի կողմից ներկայացվող տեղեկատվություն, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում համապատասխանության գնահատման այն մարմինների մասին, որոնց նկատմամբ փոխադարձ համեմատական գնահատում իրականացնելու ժամանակահատվածում ծրագրված են գնահատման ընթացակարգեր, որոնք այդ թվում ներառում են՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 100 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության՝ միասնական ռեգիստրում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) ընդգրկելու, ինչպես նաև այն ձևավորելու և վարելու կարգի 12-րդ կետով նախատեսված տեղեկությունները

տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում հավատարմագրման գործողությունների դադարեցման փաստերի վերաբերյալ

տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում այդ համապատասխանության գնահատման մարմինների կողմից տրված համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի (գործող, կասեցված, դադարեցված) քանակի մասին

տեղեկություններ հավատարմագրման մարմինների կողմից համապատասխանության գնահատման այդ մարմինների նկատմամբ նախկինում անցկացված գնահատման ընթացակարգերի արդյունքների մասով դիտողությունների առկայության վերաբերյալ

տեղեկություններ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից այն վտանգավոր արտադրանքի բացահայտման փաստերի վերաբերյալ, որի համար համապատասխանության գնահատման փաստաթղթեր են տրվել համապատասխանության գնահատման այդ մարմինների կողմից։

Նշված տեղեկատվությունը ներկայացվում է ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի հավատարմագրման մարմնի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում (կցելով ռուսերենով թարգմանությունը)։

Համապատասխանության գնահատման մարմինների ցանկը պետք է ընդգրկի համապատասխանության գնահատման յուրաքանչյուր տիպի մասով (սերտիֆիկացման մարմին, փորձարկման լաբորատորիա (կենտրոն), տեսչական մարմին) ոչ ավելի, քան երկու մարմին։

9. Գնահատման խմբի յուրաքանչյուր անդամ ստորագրում է սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ձևաչափով հայտարարագիր։

Գնահատման խմբի՝ հայտարարագիրն ստորագրած անդամները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն են կրում երրորդ անձանց տեղեկատվության հրապարակման համար։

Գնահատման խմբի ղեկավարն ապահովում է գնահատման խմբի անդամների կողմից ստորագրված հայտարարագիրն այն հավատարմագրման մարմնի հասցեով ուղարկումը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում։

10. Փաստաթղթային գնահատում անցկացնելու նպատակով այն հավատարմագրման մարմինը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, լրացնում է սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ձևաչափով հարցաթերթ, և այն ուղարկում է գնահատման խմբի ղեկավարին (կցելով հարցաթերթում նշված փաստաթղթերը)։

Փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով), որի հավատարմագրման մարմնի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում (կցելով ռուսերենով թարգմանությունը)։

11. Գնահատման խումբն անցկացնում է հավատարմագրման այն մարմնի կողմից ներկայացված՝ սույն կարգի 10-րդ կետում նշված հարցաթերթերի և փաստաթղթերի վերլուծություն, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, և ձևավորում է փաստաթղթային գնահատման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունների և (կամ) հարցերի ցանկ։

Գնահատման խմբի ղեկավարը նշված ցանկն ուղարկում է այն հավատարմագրման մարմին, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում։

12. Այն հավատարմագրման մարմինը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, ուսումնասիրում է սույն կարգի 11-րդ կետում նշված ցանկը և իր մեկնաբանությունները և (կամ) պատասխանները ներկայացնում է գնահատման խմբի ղեկավարին։

13. Հաշվի առնելով սույն կարգի 12-րդ կետում նշված այն հավատարմագրման մարմնի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, գնահատման խումբը սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ձևաչափով ձևավորում է փաստաթղթային գնահատման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որը ներառվում է սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ձևավորվող ամփոփիչ հաշվետվության մեջ։

14. Դիտարկում իրականացնելու նպատակով գնահատման խումբը՝ ժամանակացույցի համաձայն, դիտարկում է իրականացնում համապատասխանության գնահատման մարմինների ցանկում ընդգրկված մարմինների նկատմամբ և ձևավորում է դիտարկման արդյունքների վերաբերյալ մեկնաբանությունների և (կամ) հարցերի ցանկ։

Գնահատման խմբի ղեկավարը նշված ցանկն ուղարկում է այն հավատարմագրման մարմին, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում։

15. Այն հավատարմագրման մարմինը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, ուսումնասիրում է սույն կարգի 14-րդ կետում նշված ցանկն ու իր մեկնաբանությունները և (կամ) պատասխանները ներկայացնում է գնահատման խմբի ղեկավարին։

16. Հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետում նշված այն հավատարմագրման մարմնի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, գնահատման խումբը սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ձևաչափով ձևավորում է դիտարկման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն, որը ներառվում է սույն կարգի 17-րդ կետին համապատասխան ձևավորվող ամփոփիչ հաշվետվության մեջ։

17. Փոխադարձ համեմատական գնահատման ավարտի արդյունքներով, սույն կարգի 13-րդ և 16-րդ կետերի հիման վրա, խմբի ղեկավարը սույն կարգի 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված ձևաչափով ձևավորում է ամփոփիչ հաշվետվություն և (անհրաժեշտության դեպքում), անդամ պետություններում կիրառվող ընթացակարգերի համազորության ապահովման նպատակով, անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին առաջարկներ պարունակող առաջարկություններ։

18. Գնահատման խմբի ղեկավարը, հավատարմագրման այն մարմնի ղեկավար հանդիսացող ղեկավարների Խորհրդի անդամին, որի նկատմամբ իրականացվել է փոխադարձ համեմատական գնահատում, ներկայացնում է ամփոփիչ հաշվետվություն և (առկայության դեպքում) առաջարկություններ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների Խորհրդի մասին դրույթի համաձայն՝ ղեկավարների Խորհրդի նիստին հետագա քննարկման համար։

19. Ղեկավարների Խորհրդի պատասխանատու քարտուղարը ղեկավարների Խորհրդի՝ այն հավատարմագրման մարմնի ղեկավար հանդիսացող անդամին, որի նկատմամբ իրականացվում է փոխադարձ համեմատական գնահատում, ներկայացնում է ղեկավարների Խորհրդի հետ համաձայնեցված ամփոփիչ հաշվետվությունը և առաջարկությունները։

20. Հավատարմագրման այն մարմնի ղեկավար հանդիսացող ղեկավարների Խորհրդի անդամը, որի նկատմամբ իրականացվել է փոխադարձ համեմատական գնահատում, (անհրաժեշտության դեպքում) ղեկավարների Խորհրդի հերթական նիստին տեղեկացնում է առաջարկությունների կատարման ընթացքի վերաբերյալ։

21. Փոխադարձ համեմատական գնահատման արդյունքների մասին փաստաթղթերի և նյութերի հաշվառումն ու պահպանումն իրականացնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան