Գլխավոր տեղեկություն
Номер
N 511-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
13.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.04.2023
Дата вступления в силу
14.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 ապրիլի 2023 թվականի N 511-Ա

 

«ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 3 հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներառել «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը (գրանցման համար` 282.120.990579) «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում (այսուհետ՝ շահագործողների ռեեստր) մշակող արդյունաբերության և արտահանման ոլորտում գործունեության իրականացման, մասնավորապես, էլեկտրաշարժիչների, գեներատորների և տրանսֆորմատորների արտադրության, մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրության, այլ պատրաստի մետաղե արտադրատեսակների արտադրության համար:

2. Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանել 8 տարի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշմամբ հաստատված կարգով «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերության և «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերության միջև պայմանագիրը կնքվելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայական.

2) «ԲԵՍԹ ԲԱՅ ԱՐՄ» փակ բաժնետիրական ընկերությանը վկայականը տրամադրելուց հետո վերջինիս պատճենը 1 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

13.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ