ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ապրիլի 2023 թվականի N 503-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 936-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի «Տարածք հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին» N 936-Ա որոշման 1-ին կետում նշված «մասնաշենքից 1-ին հարկի 18 502 770,8 դրամ սկզբնական արժեքով 405 քառ. մետր մակերեսով» բառերը փոխարինել «2-րդ մասնաշենքի 1-ին ու 2-րդ հարկերի 37 023 815.9 դրամ սկզբնական արժեքով 810.4 քառ. մետր մակերեսով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2021 թվականի հուլիսի 28-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 40/0021 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Մալիշկա համայնքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
13.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |