Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 133
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.09.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.09.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.09.2022
Дата вступления в силу
30.09.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 սեպտեմբերի 2022 թվականի

թիվ 133

քաղ. Մոսկվա

 

«ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 009/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 799 որոշմամբ ընդունված՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 009/2011) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) սահմանված պարտադիր պահանջներին օծանելիքակոսմետիկական արտադրանքի համապատասխանության մասին այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են մինչև 2023 թվականի ապրիլի 18-ը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի ապրիլի 15-ի թիվ 64 որոշմամբ անվտանգության ցուցանիշների փոփոխությունների հանգեցնող փոփոխությունների ենթարկված օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման մասին այն փաստաթղթերը, որոնցով հաստատվում է տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը, և տրվել են մինչև 2023 թվականի ապրիլի 18-ը, վավեր են մինչև 2026 թվականի ապրիլի 17-ը ներառյալ.

գ) սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի փոխարինման դեպքում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Արտադրանքի պետական գրանցման վկայականի ձևակերպման կանոնների 251 կետով նախատեսված դեպքում այդ փաստաթղթերը վավեր են մինչև 2026 թվականի ապրիլի 17-ը ներառյալ.

դ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի արտադրությունն ու Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը սույն կետի «ա» - «գ» ենթակետերում նշված համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի առկայության դեպքում թույլատրվում է մինչև այդ փաստաթղթերի գործողության ժամկետի ավարտը.

ե) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող այն արտադրանքի շրջանառությունը, որը շրջանառության մեջ է դրվել սույն կետի «ա» - «գ» ենթակետերում նշված՝ համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում, թույլատրվում է այդ արտադրանքի՝ արտադրողի կողմից սահմանված պիտանիության ժամկետի ընթացքում.

զ) սույն կետի «բ» ենթակետի դրույթները չեն տարածվում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 9-ի թիվ 112 որոշման 1-ին կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի վրա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական: