Գլխավոր տեղեկություն
Номер
N 271-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.04.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.04.2023
Дата вступления в силу
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 271-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N Մ-1091-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Վայրի կենդանիների փրկարար, բազմացման և վերականգնողական կենտրոն» ծրագրի մասին» N Մ-1091-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի 1-ին ենթակետերում «188,673,750» թիվը փոխարինել «183,673,750» թվով.

2) որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի 3-րդ ենթակետերում «22,510,000» թիվը փոխարինել «27,510,000» թվով:

2. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (3 տեղ՝ 71 կգ ընդհանուր քաշով, 12,445.70 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 137,000 դրամ և 800.12 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 271-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

ՎԱՅՐԻ ԲՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԲԵՌԻ

NN

ը/կ

Անվանումը

Արժեքը (ԱՄՆ-ի

դոլար)

Այլ ծախսեր
(ԱՄՆ-ի

դոլար)

1.

Անասնաբուժական պնևմատիկ հրացանի փողի ադապտեր

35

94.06

2.

Անասնաբուժական պնևմատիկ հրացան՝ իր լրակազմով

3,495

3.

Անասնաբուժական պնևմատիկ հրացանի ներարկչի փող

75

4.

Անասնաբուժական պնևմատիկ հրացանի հեռահար

ներարկչի ասեղի ծայրակալ

9

5.

Անասնաբուժական պնևմատիկ հրացանի ներարկչի ասեղ

95

6.

Թակարդ-տեսախցիկի արևային համակարգեր

699.90

25.00

7.

Թակարդ տեսախցիկ

1,599.90

-

8.

Կոշտ սկավառակ

1,449.95

144.30

9.

Տեսաքարտ

439.99

48.36

10.

Թակարդ տեսախցիկ

824.34

83.74

11.

Մայրական սալիկ

399.99

44.56

12.

Պրոցեսոր

319.97

36.96

13.

Առանցքային օդափոխիչներ

131.99

45.98

14.

Առանցքային օդափոխիչներ

34.99

15.

Թակարդ տեսախցիկ

239.98

7.75

16.

Ռադիոհեռահաղորդիչ

1,063.80

109.04

17.

Թակարդ տեսախցիկ

119.98

50.06

18.

Թակարդ տեսախցիկ

251.98

19.

Արցունքաբեր գազ պարունակող պարկուճներ

99.98

10.25

20.

Համակարգչային ցանցային երթուղիչ

699.99

66.50

21.

Համակարգչային ցանցային երթուղիչ

109.99

10.44

22.

Թակարդ տեսախցիկ

99.99

7.75

23.

Թակարդ տեսախցիկ

149.99

15.37

 

Ընդամենը

12,445.70

800.12

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան