Գլխավոր տեղեկություն
Номер
N 272-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.04.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.04.2023
Дата вступления в силу
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 272-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 94-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 9-ի «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Շիրակի մարզի դպրոցներին և մանկապարտեզներին գույքի տրամադրում» ծրագրի մասին» N 94-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «38,515,000» թիվը փոխարինել «37,128,780» թվով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01005784) «Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01012831) 2023 թվականի փետրվարի 1-ին կնքված՝ N 02-01/07-Ա009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 272-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 94-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻՆ ԳՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նպաստել Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքների 5 դպրոցների և 5 մանկապարտեզների շուրջ 3000 երեխաների ուսման և զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, գույքի տրամադրման միջոցով։

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և

այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (Հայաստանի Հանրապետու- թյուն, քաղ. Երևան, Բաբայան 23/4)

4.

Ծրագիրը կատարողը

«Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպություն (Հարկ վճարողի հաշվեհամար՝ 01005784, հասցե՝ Հայաստանի Հանրա-

պետություն, քաղ. Երևան, Դավիթ Անհաղթի 10)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի քաղ. Գյումրի, քաղաք Արթիկ, քաղ. Մարալիկ։

Բնագավառը՝ կրթական

6.

Ծրագրի բյուջեն

37,128,780 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի 5 դպրոցներ և 5 մանկապարտեզներ՝

1. «Գյումրու N 8 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղաք Գյումրի, Լիսինյան 6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511356),

2. «Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Արամ Խաչատրյան 27, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511287),

3. «Գյումրու Հ. 29 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Մանուշյան 7, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05511071),

4. «Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Մարալիկ, Կոլտնտեսականների 2, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06106992),

5. «Արթիկի Հ. 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Արթիկ, Թումանյան 34, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05529635),

6. Գյումրի համայնքի «Երազանք մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Լիսինյան 17, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539886),

7. Գյումրի համայնքի «Ծիածան-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Ղուկասյան 169/6, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539268),

8. Գյումրի համայնքի «Լիանա-մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Շիրակացի 127, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05539843),

9. Գյումրի համայնքի «Հուսո Առագաստ մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Գյումրի, Արամ Խաչատրյան 26, հարկ վճարողի հաշվեհամար՝ 05537022),

10. «Արթիկի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Արթիկ, Անկախության 20/1, հարկ վճարողի հաշվեհամար՝ 06103789):

Դպրոցների և մանկապարտեզների ընտրության հարցում հաշվի է առնվել հետևյալը՝ դպրոցի/մանկապարտեզի երեխաների քանակը, գույքի վիճակը, վերջին անգամ երբ են գույք ստացել։

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող 5 դպրոցների և 5 մանկապարտեզների համար կահավորանքի ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 36,728,780 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվաի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը,

2. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի փետրվարի 13-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Դպրոցական գույքի՝ 630 սեղանի և 1260 աթոռի ձեռքբերում և տեղադրում՝ 30,618,000 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում),

2. Մանկապարտեզների համար գույքի 25 սեղանի, 100 աթոռի, 25 պահարանի, 45 եռահարկ մահճակալի և 135 մահճակալի ներքնակի) ձեռքբերում և տեղադրում՝ 6,110,780 դրամ (չեն ակնկալվում հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում),

3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ (ակնկալվում է հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների վճարումից ազատում):

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 400,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանում Ճապոնիայի դեսպանության վերահսկողություն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ լիազորված մարմնին:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

10.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ