Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 27
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.03.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата принятия
15.02.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата подписания
15.02.2022
Дата вступления в силу
20.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2022 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-ին կետին և 120-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2022 թվականի փետրվարի 15-ի

թիվ 27 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 15-րդ կետի 29-րդ ենթակետի հիսունիններորդ պարբերությունը (աղյուսակից հետո) «2019 թվականի մայիսի 29-ի» բառերից հետո լրացնել «, կամ այն ապրանքների, որոնք, Համաձայնագրի համաձայն, ենթակա չեն հետագծելիության, սակայն որոնց մասով օգտագործվում է հետագծելիության ազգային համակարգը՝ նշված Համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելն ապրանքների բացթողման մասին դիմումի լրացման կարգի 36-րդ կետի վեցերորդ պարբերությունը լրացնել ««, կամ այն ապրանքի, որը, Համաձայնագրի համաձայն, ենթակա չէ հետագծելիության, սակայն որի մասով օգտագործվում է հետագծելիության ազգային համակարգը՝ նշված Համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: