Գլխավոր տեղեկություն
Номер
N 019-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.04.2023
Принят
Արմավիր համայնքի ավագանի
Дата принятия
31.03.2023
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
31.03.2023
Дата вступления в силу
11.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 ՄԱՐՏԻ 2023 թվականի N 019-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածով՝

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 217-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Բյուջեի եկամտային մասում. բյուջետային տող 1342` Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ, պակասեցնել 483.0 հազար դրամով` սահմանելով 5997,0 հազար դրամ, հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության հետ 03.03.2023թ. կնքված թիվ 22 պայմանագիրը:

  2) Բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա. 01 բաժին 1 խումբ 1 դաս` «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» ծրագրի ծախսերի «Վարչական սարքավորումներ» 5122 հոդվածը պակասեցնել 94,0 հազար դրամով, «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածն ավելացնել 94,0 հազար դրամով,

բ. 04 բաժին 5 խումբ 1 դաս` «ճանապարհային տրանսպորտ» ծրագրի ծախսերի «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» 4251 հոդվածն ավելացնել 18000,0 հազար դրամով, համայնքի ճանապարհների գծանշման աշխատանքներն ապահովելու համար,

գ. 08 բաժին 2 խումբ 4 դաս` «Այլ մշակութային կազմակերպություններ» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 220.0 հազար դրամով,«ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի զբոսայգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Դ.Պետրոսյանի զեկուցագրի համաձայն`Բաղրամյան պողոտային հարակից Նոր-Այգում աշխատանքներ իրականացնելու համար,

դ. 09 բաժին 5 խումբ 1 դաս` «Արտադպրոցական դաստիարակություն» ծրագրի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (hամայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածն ավելացնել 135.0 հազար դրամով, շախմատի դպրոցի սաների մասնակցությունը «Գարուն 2023» միջազգային մրցաշարին ապահովելու համար

 ե. 11 բաժին 1 խումբ 2 դաս` «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի 4891 հոդվածը պակասեցնել 18838,0 հազար դրամով։

2. Փոփոխությունները կատարել համաձայն 1,2,3,4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Կողմ -24

ԽՈՒԴԱԹՅԱՆ ԴԱՎԻԹ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐՇԱՄ

ԱԲԳԱՐՅԱՆ ՀԱՅԿ

ԱՂԱԽԱՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՈՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՄԱՏԻՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՄԱՆ

ՄԵԼԵՔՅԱՆ ՀԱՅԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՀԵՐԻՔՆԱԶ

ՆԱԶԱՐՅԱՆ ՍՏԵՓԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

 

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

 

2023թ. մարտի 31

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

Հավելվածներ 1-4

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2023 թվական: