Գլխավոր տեղեկություն
Номер
N 480-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.04.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2023 թվականի N 480-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշման`

1) N 1 հավելվածում`

ա. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի կողմից լիազոր մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:»,

բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 14.1-ին, 14.2-րդ և 14.3-րդ կետերով`

«14.1. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նպատակով լիազոր մարմին տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:

14.2. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների արտահանման, արյան և դրա բաղադրամասերի արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության կամ հայտատուի կողմից ներկայացրած դիմումի դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Դիմումում հայտատուն նշում է արտահանման նպատակը:

14.3. Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման վրա:»,

գ. 21-րդ կետի 1-ին նախադասության «Մեկանգամյա» բառից առաջ լրացնել «Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերով պայմանավորված` թղթային եղանակով տրամադրված» բառերով,

դ. 23-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) N 2 հավելվածում`

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը հայտատուի կողմից լիազոր մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:»,

բ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13.1-ին, 13.2-րդ և 13.3-րդ կետեր`

«13.1. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման կամ արտահանման մեկանգամյա լիցենզիա ստանալու նպատակով լիազոր մարմին տեղեկությունները և փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:

13.2. Լիազոր մարմինը թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման մեկանգամյա լիցենզիան տրամադրում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով», բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների արտահանման մեկանգամյա լիցենզիան տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով», բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության կամ հայտատուի կողմից ներկայացրած դիմումի դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Դիմումում հայտատուն նշում է արտահանման նպատակը:

13.3. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգենեգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվությունների) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման վրա:»,

գ. 20-րդ կետի 1-ին նախադասության «Մեկանգամյա» բառից առաջ լրացնել «Անհաղթահարելի ուժի առկայության դեպքերով պայմանավորված` թղթային եղանակով տրամադրված» բառերով,

դ. 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան