ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
5 ապրիլի 2022 թվականի |
թիվ 48 |
քաղ. Բիշքեկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.15 ենթակետի երկրորդ պարբերությունը։
2. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ 728 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության միասնական մաքսային տարածք առանձին կատեգորիաների ապրանքներ ներմուծելիս մաքսատուրքերի վճարումից ազատում կիրառելու կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Նշված սահմանափակումների գործողության ժամկետը, կապված այն ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ, որոնց նկատմամբ կիրառվել է սակագնային արտոնություն` սույն կետով նախատեսված կարգով և պայմաններով, այդ ապրանքների բացթողման օրվանից կազմում է 2 տարի՝ «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան։».
բ) 12–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն ազատվում են մաքսատուրքերի վճարումից՝ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման 7-րդ կետի 7․1․15 ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության մաքսային մարմին դրանց նպատակային օգտագործման վերաբերյալ հայտարարատուի հայտը ներկայացնելու դեպքում։
Նշված ապրանքները թույլատրվում է օգտագործել բացառապես քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար։ Նշված ավիացիոն շարժիչների, պահեստամասերի և սարքավորումների իրացումը (վաճառքը) թույլատրվում է միայն այն անձանց, որոնց գործունեության տեսակներից մեկը քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց ավիացիոն շարժիչների շահագործումը և (կամ) վերանորոգումը և (կամ) տեխնիկական սպասարկումը, կամ գործունեությունն է ՝ կապված այդ անձանց այդպիսի ավիացիոն շարժիչներով, պահեստամասերով և սարքավորումներով ապահովելու հետ։
Սույն կետով նախատեսված՝ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման հետ կապված սահմանափակումները գործում են մինչև ավիացիոն շարժիչները, պահեստամասերը և սարքավորումներն օգտագործելը՝ քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռների և (կամ) դրանց շարժիչների վերանորոգման և (կամ) տեխնիկական սպասարկման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ․ Սուլթանով |
Ա․ Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|