Գլխավոր տեղեկություն
Номер
N 684-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 05.05.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.05.2023
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
04.05.2023
Дата вступления в силу
06.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մայիսի 2023 թվականի N 684-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման առաջին կետի առաջին ենթակետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը՝

1) 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40-րդ կետով․

 

«

40․ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կամ հավանություն տրված ծրագրերի շրջանակներում պետական հիմնադրմամբ հիմնադրամներից էներգախնայող միջոցառումներ իրականացնելու և վերականգնվող էներգիայի համակարգեր ներդնելու նպատակով ծառայությունների ձեռքբերում, որի դիմաց նախատեսում է 5 տարի և ավելի ժամկետով տարաժամկետ վճարումների իրականացում

»:

 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

04.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 մայիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան